Ջեյմս Ֆոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Ֆոլի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2]
ԾննդավայրRochester, Ստրաֆորդ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 19, 2014(2014-08-19)[1] (40 տարեկան)
Մահվան վայրԱլ-Ռակկա, Սիրիա
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄարկետ համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Հյուսիսարևմտյան համալսարան, Լրագրության Մեդիլ դպրոց և Kingswood Regional High School?
Մասնագիտությունֆոտոլրագրող, ուսուցիչ և լրագրող
ԱշխատավայրGlobalPost?, Ֆրանսպրես և Աստղեր և զոլեր (լրագիր)
Պարգևներ և
մրցանակներ

Ջեյմս Ռայթ Ֆոլի (անգլ.՝ James Wright Foley, հոկտեմբերի 18, 1973(1973-10-18)[1][2], Rochester, Ստրաֆորդ շրջան, Նյու Հեմփշիր, ԱՄՆ - օգոստոսի 19, 2014(2014-08-19)[1], Ալ-Ռակկա, Սիրիա[3][4][5]), ամերիկացի անկախ ֆոտոլրագրող, որն աշխատել է լուրերի օնլայն GlobalPost ծառայությունում[3]։ Առևանգվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2012 թվականի նոյեմբերի 22-ին[6]։ Ֆոլին մահապատժի է ենթարկվել 2014 թվականի օգոստոսի 19-ին կամ ավելի վաղ, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական ջիհադիստական խմբավորման կողմից` որպես վրեժ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրաքում իրենց զորամասերն ռմբակոծելու համար[7][8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆոլին ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 18-ին, Նյու Հեմփշիր նահանգի Ռոչեսթեր քաղաքում[8], Ջոն և Դիանա Ֆոլիների ընտանիքում։ Ընտանիքի հինգ երեխաներից ավագն էր[9][10]։ Դաստիարակվել է որպես կաթոլիկ[11][12]։ Սովորել է Նյու Հեմփշիր նահանգի Վուլֆբորո քաղաքի Քինգսվուդ տարածաշրջանային միջնակարգ դպրոցում[13]։

1996 թվականին ավարտել է Մարքեթե համալսարանը[14], 2003 թվականին գրողների և բանաստեղծների ուսումնական ծրագիր է անցել Էմըրսթի Մասաչուսեթսի համալսարանում[15], իսկ 2008 թվականին ավարտել է Հյուսիսարևմտյան համալսարանի լրագրության Մեդիլի դպրոցը[7]։

Կարիերան սկսել է որպես դասավանդող` աշխատելով Արիզոնայում, Մասաչուսեթսում և Չիկագոյում, իսկ 2000-ականների կեսերին անցել է ֆոտոլրագրությանը[16]։ 2009 թվականին մեկնել է Իրաք` աշխատելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերում։ 2010 թվականին մեկնել է Աֆղանստան` որպես անկախ լրագրող աշխատելու նպատակով[17], որտեղ 2011 թվականի հունվարին միացել է Stars and Stripes թերթին։ Երկու ամիս անց ձերբակալվել է ամերիկյան ռազմական ոստիկանության կողմից Կանդագարում` մարիխուանա պահելու և օգտագործելու կասկածանքով։ 2011 թվականի մարտի 3-ին Ֆոլին խոստովանել է այդ փաստն ու հեռացել աշխատանքից[18][19][20]։

Առաջին գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ապրիլին Ֆոլին, որ աշխատում էր GlobalPost-ում[16], երեք այլ լրագրողների հետ Մուամմար ալ-Կադդաֆիին ենթարկվող ուժերի կողմից բռնվել են Լիբիայում. ֆոտոթղթակից Անտոն Համմերլն սպանվել է[21][22]։ Ֆոլին բանտից ազատ է արձակվել 44 օր անց[22]։ 2012 թվականին BBC-ին տված հարցազրույցում Ֆոլին ասել է, թե «ինձ ձգում է հակամարտությունների դրամատիզմը, և ես փորձում եմ պատմել այն մասին, ինչի մասին դեռևս չի խոսվել։ Ես բախվում եմ բռնության ծայրահեղ դրսևորումների հետ, սակայն ես նաև հետաքրքրված եմ իմանալու այն, թե ինչն է իրականում առաջնորդում այդ մարդկանց»[23]։ Այս փորձառությունը չի խանգարել նրան, նա արագորեն Լիբիա է վերադարձել և GlobalPost-ի լրագրող Թրեյսի Շելտոնի հետ 2011 թվականի հոկտեմբերի 20-ին եղել է Մուամմար ալ-Կադդաֆիի սպանության վայրում[24]։

Երկրորդ գերություն և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի նոյեմբերի 22-ին Սիրիայի Իդլիբի մարզի Թաֆթանազ քաղաք մեկնելիս[25] Ֆոլին, որն այդ ժամանակ Ֆրանսպրեսի արտահաստիքային թղթակից էր[26], գործընկերոջ հետ առևանգվել է ահաբեկիչների կողմից։ Ֆոլիի հայրը` Ջոն, ասել է, որ «մենք ուզում ենք, որ Ջիմը տուն վերադառնա, ծայրահեղ դեպքում, մենք պետք է խոսենք նրա հետ ու հավաստիանանք, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»[27]։

Նրա գտնվելու վայրը անհայտ է եղել մինչև 2014 թվականի օգոստոսի 19-ը, երբ Իրաքի և Լևանտի իսլամական պետության տեղեկատվական պաշտոնական օրգանը` «Ալ Ֆուրկան» ընկերությունը, արևելյան ամերիկյան ժամանակով 17:00-ից հետո «ՅուԹյուբյան» ալիքով[28] տեղադրել է «Ուղերձ Ամերիկային» (անգլ.՝ A Message To America) քարոզչական տեսահոլովակը, որտեղ գլուխը սափրած Ֆոլին, նարնջագույն կոմբինեզոն հագած, ծնկի է եկել` ակնհայտորեն հաղթահարելով ներքին դիմադրությունն ու գտնվելով ճնշման տակ[29]` կարդացել է ահաբեկիչների կողմից պատրաստված հայտարարությունը[30], որը կոչ է արել ամերիկացիներին դադարել աջակցել ԱՄՆ կառավարությանը և Իրաքում ԻԼԻՊ-ի բազաների ռմբակոծմանը[31]. լրագրող նաև դիմել է ծովային հետևակ իր եղբորը` Ջոնին, որը ծառայում է Իրաքում[32]։

Ես դիմում եմ իմ բոլոր ընկերներին, հարազատներին ու մտերիմներին` ապստամբել իմ իրական սպանողների` ԱՄՆ-ի կառավարության դեմ։ Այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, արդյունք է նրանց ինքնագոհության և հանցավոր մտադրությունների։ Ես խնդրում եմ իմ սիրելի ծնողներին` պահպանել իմ արժանապատվության մնացորդները և չընդունել իմ մահվան համար խղճուկ փոխհատուցումն այն մարդկանցից, որոնք Իրաքի վրա օդային հարձակմամբ փաստացի վերջին մեխն են մեխել իմ դագաղի կափարիչին։ Ես դիմում եմ իմ եղբայր Ջոնին, որը ԱՄՆ օդային ուժերի անդամ է, մտածել այն մասին, թե ինչ է ինքն անում, մտածե՞լ է արդյոք նա կյանքի մասին, երբ ոչնչացրել է նաև իր սեփական ընտանիքը։ Ես կոչ եմ անում քեզ, Ջոն, մտածել այն մասին, թե ով է վերջերս որոշում ընդունել ռմբակոծել այդ մարդկանց, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Մտածի՛ր, Ջոն, ո՞վ է նրանց իրականում սպանել։ Արդյո՞ք նրանք մտածում էին իմ, իմ ընտանիքի մասին, երբ որոշում էին կայացնում։ Ես մահացել եմ այն օրը, Ջոն, երբ քո գործընկերները ռումբ են պատրաստել, որը նետվել է այդ մարդկանց վրա, նրանք ստորագրել են իմ մահվան վկայականը։ Ես կցանկանայի, որ ավելի շատ ժամանակ ունենայի, կցանկանայի ազատվել և նորից տեսնել իմ հարազատներին, սակայն նավն արդեն հեռացել է։ Ես կցանկանայի ամերիկացի չլինել[33]։

Դրանից հետո ոտքից գլուխ սև հագնված մարդը, դանակը ճոճելով, ակնհայտ բրիտանական շեշտադրությամբ[35] սպառնում է ԱՄՆ-ի կառավարությանը[36].

Դուք այլևս չեք պատերազմում խռովարարների դեմ։ Մենք իսլամական բանակ ու պետություն ենք, որը ճանաչվում է մուսուլմանական աշխարհում շատերի կողմից, այնպես որ, ըստ էության, Իսլամական պետության հանդեպ ցանկացած ագրեսիան ագրեսիա է հասարակության բոլոր շերտերի մուսուլմանների հանդեպ, որոնք ընդունել են Իսլամական Խալիֆատը որպես իրենց ղեկավարություն, այդ պատճառով Օբամայի` իսլամական խալիֆատում մուսուլմաններին կյանքից զրկելու ցանկացած փորձ մեզ մոտ արյունահեղության է հանգեցնելու։ Ամերիկացի քաղաքացու կյանքը, Օբամա, կախված է քո հետագա քայլից[23]

Այնուհետև նա դանակը դրել է իր զոհի կոկորդին, և տեսագրությունը մթնել է[7]։ Հաջորդ կադրում Ֆոլիի գլուխն ընկած է իր մարմնի վրա, ձեռքերին ձեռնաշղթաներ են[38]։ Ահաբեկիչը նաև ասել է ամերիկյան մեկ այլ լրագրողի` Թայմի թղթակից Սթիվեն Սոթլոֆի գտնվելու վայրի մասին (առևանգվել է 2013 թվականի օգոստոսին)[39], որը ևս կարող է մահապատժի ենթարկվել[40][41], եթե ԱՄՆ-ն չդադարեցնի օդային հարվածները[7]։

Ավելի վաղ համացանցում թողարկված անգլալեզու տեսաուղերձում ԻԼԻՊ-ի ներկայացուցիչները խոստացել էին «ամենուր» հարձակվել ամերիկացիների վրա, եթե ԱՄՆ-ն չդադարեցնի օդային հարվածները. «Մենք ձեզ բոլորիդ կխեղդենք արյան մեջ»[42][43][44]։ Ինչպես հետագայում հայտնի է դարձել, զինվորականները փորձ են արել ազատել Ֆոլիին[45], սակայն փորձը չի հաջողվել[46], քանի որ, ըստ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ փոխ-ծովակալ Ջոն Կիրբիի հայտարարության` գերին չի եղել նշված վայրում[47], ինչը հետագայում պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի կողմից[48], ինչպես նաև հաստատվել է, որ Օբաման տեղեկացված է եղել գործողության վերաբերյալ[49]։ Ահաբեկիչները նաև Ֆոլիի համար 100 միլիոն դոլար փրկագին են պահանջել, սակայն ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են վճարել[50], իսկ նրա մահից մեկ շաբաթ առաջ հարազատներն էլեկտրոնային նամակ են ստացել[51]` նոր` 132 միլիոն դոլար փրկագնի պահանջով[52], հակառակ դեպքում սպառնացել են Ֆոլիին մահապատժի ենթարկել` որպես վրեժ ԱՄՆ-ի հասցրած օդային հարվածների[53]։ Նույն ժամանակ ահաբեկիչները առաջարկել են փոխանակել Ֆոլիին պակիստանցի գիտնական կնոջ` Աաֆիա Սիդիկիի հետ, որը դատապարտված էր 86 տարվա ազատազրկման` Աֆղանստանում ԱՄՆ բանակի սպաների և ՀԴԲ գործակալների վրա հարձակվելու համար[54]։

Օգոստոսի 24-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցում Ֆոլիի ընտանիքը հրապարակել է նրա նամակը գերությունից, որտեղ ասվում էր, որ «ընտանիքի ու ընկերների մասին մտքերը տեղափոխում են ինձ այստեղից շատ հեռու և իմ սիրտը լցնում են ուրախությամբ»` հիշեցնելով «այն հիանալի ժամանակի մասին, որն անց եմ կացրել ընտանիքիս հետ», օրինակ, ինչպես է մանուկ տարիներին խաղացել եղբայրների ու քույրերի հետ, հայրիկի հետ խանութ գնացել կամ մայրիկի հետ հեծանիվ քշել։ Ֆոլիի խոսքերով` իր հետ նույն տարածքում պահվում են 17 մարդ. նրանք խոսում են սպորտի մասին, քննարկում են ֆիլմեր ու առօրյա կյանքը, շախմատի առաջնություն են կազմակերպում[55][56]։

Արձագանքներ և հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլիի ընտանիքը հաստատել է նրա մահը[5]։ Նրա մայրը, Դիանա Ֆոլին, ասել է, որ «մենք երբեք ավելի շատ չենք հպարտացել Ջիմով, ինչպես հիմա։ Նա իր կյանքն է տվել հանուն այն բանի, որպեսզի աշխարհին պատմի սիրիացի ժողովրդի տառապանքների մասին»։ Իր ընտանիքի անունից նա խնդրել է «առևանգողներին պահպանել մյուս գերիների կյանքը։ Ինչպես և Ջիմը, նրանք ոչնչում մեղավոր չեն։ Նրանք չեն ղեկավարում ԱՄՆ կառավարության քաղաքականությունը Իրաքի, Սիրիայի կամ աշխարհի որևէ այլ մասի վերաբերյալ»[57][58]։ Հայրը, Ջոնն, ասել է, որ նա «ոգեշնչում էր մեզ և շատ ուրիշների համար։ Մենք կարոտում ենք նրա քաջությունը, նրա սերը, նրա վճռականությունը, նրա ծիծաղն ու ժպիտը»[59]։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները, զրուցելով ընտանիքի անդամների հետ, հայտարարել են, որ «պատճառ չկա կասկածել այդ տեսագրության իրական լինելուն»[60]։

Տեսագրության` օգտվողների կողմից ակտիվորեն իրար փոխանցել սկսելուց հետո Թվիթթերի գլխավոր տնօրեն ԴԻկ Կոստոլոն հաղորդել է, որ «մենք ակտիվորեն սառեցրել և շարունակում ենք սառեցնել այն բոլոր հաշիվները, որոնք կապված են այս պատկերի հետ»։ Իրենց հերթին, շատ բլոգերներ սկսել են տարածել #ՀարգեքՋեյմսՖոլիին (#RespectJamesFoley) հեշթեգը[61]։ ՅուԹյուբ կայքում տեղադրված տեսագրությունը ջնջվել է, քանի որ այն խախտում էր բռնության տեսարաններ պատկերելու կանոնները[62], իսկ Թվիթթերի ղեկավարությունը արգելափակել է ԻԼԻՊ-ի ներկայացուցիչների հաշիվները[63]։

Բրիտանացի վերլուծաբան Էլիոթ Հիգգինսը ապացույցներ է ներկայացրել առ այն, որ Ֆոլին սպանվել է սիրիական Ալ-Ռակկա քաղաքից հարավ[64][65][66][67]։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը հայտնել է, որ նա «վճռականորեն քննադատում է լրագրող Ջեյմս Ֆոլիի սարսափելի սպանությունը, նողկալի հանցագործություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արշավը շարունակում ճնշել Իրաքի և Սիրիայի ժողովուրդներին։ Այս և մյուս սարսափելի հանցագործությունների մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ»[68]։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ հայտարարության մեջ ընդգծվել է, որ Ֆոլիի մահվան համար բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվել, իսկ բոլոր երկրները պարտավոր են միանալ ջիհադիստների դեմ պայքարին.

Անվտանգության խորհուրդը վճռականորեն դատապարտում է Ջեյմս Ֆոլիի հրեշավոր ու վախկոտ սպանությունը։ Այս միջադեպը ողբերգական հիշեցումն է այն վտանգների մասին, որին ամեն օր բախվում են լրագրողները Սիրիայում։ Սա նաև ևս մեկ անգամ ցույց է տալիս «Իսլամական պետության» դաժանությունը, որը պատասխանատու է սիրիական ու իրաքյան ժողովուրդների վրա հազարավոր հարձակումների համար[69][70]։

Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ցավակցություններ է հայտնել սպանված լրագրողի ընտանիքին ու ընկերներին` լրագրողի հետ տեղի ունեցածը կոչելով «ամբողջ լրագրողական համայնքի ողբերգություն», քանի որ «Ֆոլիի նման լրագրողները բացում են մեր աչքերը, նրանց ռեպորտաժները լուսավորում են մեզ և տեղեկատվություն են հաղորդում աշխարհի հեռավոր վայրերում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունների մասին` հաղորդելով պատմություններ, որոնք առանց այս լրագրողների երբևէ չէին պատմվի»[71]։

Սպիտակ տանը կից ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենն ասել է, որ «մենք տեսել ենք տեսագրություն, որտեղ իբր թե ցուցադրվում է «Իսլամանակ պետության» կողմից ԱՄՆ քաղաքացի Ջեյմս Ֆոլիի սպանությունը։ Հետախուզությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ որոշի դրա իսկությունը։ Եթե այն իրական է, մենք ցնցված ենք ամերիկացի անմեղ լրագրողի դաժան սպանությամբ և խորին ցավակցություններ ենք հայտնում նրա ընտանիքին ու ընկերներին»[72][73][74]։ Ավելի ուշ նա հաղորդել է, որ «ամերիկյան հետախուզությունը վերլուծել է վերջերս հրապարակված տեսագրությունը, որտեղ ցուցադրվում են ԱՄՆ քաղաքացիներ Ջեյմս Ֆոլին ու Սթիվեն Սոթլոֆը։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ այդ տեսագրություններն իրական են»[75][76]։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը հաղորդել է, որ Օբաման իմացել է տեսագրության գոյության մասին և «կշարունակի պարբերաբար թարմացումներ ստանալ տեղեկատվության վերաբերյալ»[77]։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ «այսօր ամբողջ աշխարհը ցնցված է ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբավորումների կողմից Ջիմ Ֆոլիի անմարդկային սպանությամբ։ Ես խոսել եմ Ֆոլիի ընտանիքի հետ ու ասել, որ մեր բոլորի սրտերը կոտրված են այդ կորստից։ Աշխարհը ձևավորվում է այնպիսի մարդկանցով, ինչպիսին էր Ջիմ Ֆոլին և մարդկության մեծամասնությունը, որը ցնցված է այս սպանությամբ»[78], քանի որ «չկա մի հավատ, որը սովորեցնում է մարդկանց մորթել անմեղներին»[79], ավելացնելով, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակելու է անել այն, ինչը մենք պարտավոր ենք անել, այն է` պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Երբ ամերիկացիներին վնասում են, կապ չունի` որտեղ, մենք անում ենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի արդարադատությունը հաղթի։ Մի հարցում մենք համաձայն ենք. ԻՊԻԼ-ի նման խմբավորումը տեղ չունի 21-րդ դարում»[80]։

ԱՄՆ ազգային մամուլի ակումբի նախագահ Մայրոն Բելքայդն ասել է, որ «մենք քննադատում ենք լրագրողի մահապատիժը, որը կատարում էր իր պարտքը։ Մենք մեր ցավակցություններն են հղում Ջեյմսի ծնողներին` Ջոն և Դիանա Ֆոլիներին, որոնք չէին դադարում փնտրել իրենց որդուն ամբողջ աշխարհում։ Նա եզակի ու խիզախ լուսանկարիչ էր, որը վտանգում էր իր անձնական անվտանգությունը` Սիրիայում իրավիճակը լուսաբանելու համար։ Ջեյմսը դրա համար վճարել է իր կյանքին»[81]։

ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտարարել է սպանության հետաքննության սկզբի մասին[82], և նրանք, ովքեր մասնակից են նմանատիպ հանցագործությունների, պետք է իմանան, որ իրենց չեն կարողանալու խուսափել արդարադատությունից[83]։ Իր հերթին, Օբաման խոստացել է արդարադատության հասնել «բարբարոս ահաբեկիչների» հանդեպ, սակայն դրա համար կարող է ժամանակ պահանջվել, քանի որ «ԻՊԻԼ-ի նման վարակն արմատախիլ անելը չի կարող հեշտ ու արագ լինել»[84]։

Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը տեսագրությունը ցնցող է անվանել և ընդհատել է իր արձակուրդը[85] Կոռնուոլ դքսությունում[86]։ Ավելի ուշ նա հաղորդել է, որ «մենք չենք որոշել տեսագրությունում հայտնված անձի ինքնությունը, սակայն մեզ հասած տեղեկություններով շատ հավանական է, որ նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Սա խորապես ցնցող նորություն է»[87]։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը ԻՊԻԼ-ի` բրիտանական ակցենտով ներկայացուցչի կողմից լրագրողի սպանությունը BBC ռադիոկայանի եթերում կոչել է «այդ կազմակերպության սարսափեցնող դաժանության օրինակ։ Մեզ քաջ հայտնի է, որ Բրիտանիայի մեծ թվով քաղաքացիներ սարսափելի հանցանքներ են գործում` «Իսլամական պետության» և այլ ծայրահեղական կազմակերպությունների հետ մասնակցելով ջիհադին։ Մենք հետևում ենք սրան արդեն շատ ամիսներ և գործում ենք իրավիճակին համապատասխան, և ինձ թվում է, որ տեսագրությունը ոչինչ չի փոխի[88]։ Բացառված չէ, որ լրագրողի մահապատիժը բրիտանացի է իրագործել, սակայն վերջնական եզրակացությունների համար դեռևս լրացուցիչ ստուգում է անհրաժեշտ[89]։ Մենք արդեն վաղուց ենք զգուշացնում, որ Սիրիայի, իսկ այժմ նաև` Իրաքի տարածքում նշանակալի թվով բրիտանացիներ կան։ Հենց այդ պատճառով այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում այնտեղ, անմիջական վտանգ է նաև մեզ համար, քանի որ մարտերի փորձ ձեռք բերած ահաբեկիչները կարող են վերադառնալ տուն, Մեծ Բրիտանիա»[90]։ Ավելի ուշ Հեմոնդը, խոսելով խալիֆատի մասին, հայտարարել է, որ «որևէ կասկած չկա, որ նման պետությունը բազա կդառնա` Արևմուտքի երկների վրա հարձակվելու համար։ ԻՊ շարժումն այժմ պատերազմ է մղում արաբական երկրների, ավանդական մուսուլմանական համայնքի, Արևմուտքի դեմ։ Եվ մենք պարտավոր ենք այս դիրքերից կառուցել մեր գործողություններն ու հարաբերությունները ԻՊ-ի հետ», իսկ «եթե անգամ մենք նրան պարտության մատնենք, ապա ԻՊ-ի կազմում Մեծ Բրիտանիայից ու ԵՄ այլ երկրներից պատերազմած ահաբեկիչները, որոնք կվերադառնան իրենց հայրենիք, ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք կներկայացնեն։ Մենք չենք բացառում, որ այդ մարդիկ զինված պայքարը կշարունակեն իրենց տանը` ԵՄ-ում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և արաբական երկներում։ Մենք լիազորված ենք ձերբակալել նրանց, երբ նրանք կվերադառնան բրիտանական տարածք։ Միևնույն ժամանակ, նրանք կարող են դատական հետապնդման ենթարկվել Մերձավոր Արևելքում կատարած իրենց գործողությունների համար»[91]։ Միևնույն ժամանակ, Սքոթլանդ Յարդի լեզվաբանական լաբորատորիաների աշխատակիցները սկսել են ուսումնասիրել տեսագրությունները[92][93]։ Ըստ որոշ տվյալների` մարդասպանը ծնուդնով Լոնդոնից է կամ Անգլիայի հարավ-արևելքից` Քենթ կամ Էսսեքս կոմսություններից[94], իսկ Սիրիայում մտնում է Ջոն, Փոլ և Ռինգո կեղծանուններով երեք բրիտանացի ջիհադիսներից կազմված «Beatles» խմբի մեջ, որոնք հսկում են գերի լրագրողներին[95][96]։

Ըստ ՀԴԲ-ի, MI5-ի և Սքոթլանդ յարդի համատեղ հետաքննության` կասկածյալներ էին համարվում Աբդել Մաջիդ Աբդել Բարին (23 տարեկան, նախկին երաժիշտ, Լոնդոնից հեռացել է «հանուն Ալլահի», լուսանկար էր հրապարակել, որում ձեռքին պահում էր սիրիական բանակի զինվորի կտրված գլուխը[97], նրա հայրը` Ադել Աբդել Բարին, Ուսամա բեն Լադենի մտերիմներից մեկն է և պահվում է ամերիկյան բանտում ու սպասում ահաբեկչության դեմ մեղադրանքի դատավարությանը)[98], Աբու Հուսեյն ալ-Բրիտանին (իսկական անունը` Ջունաիդ Հուսեյն, հաքեր է Բրիմինհեմից, փախել է Սիրիա), Աբու Աբդուլլա ալ Բրիտանին (օգտագործում է սոցցանցերը` երիտասարդներին հավաքագրելու համար, Ջոնի ձայնը ենթադրաբար նրանն է)[99]։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ամենայն խստությամբ դատապարտել է ջիհադիստական «Իսլամական պետության» կողմից լրագրողի բարբարոսական մահապատիժը, քանի որ այդ ահաբեկչական կազմակերպությունը «պաշտպանում է միայն դաժանությունն ու ֆանատիզմը», իսկ Ֆոլին կատարում էր իր պարտքը թեժ կետերում` չնայած կյանքի հանդեպ սպառնալիքին[100]։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «եթե մահապատժի մասին տեղեկատվությունը հաստատվի, այդ նողկալի սպանությունը կրկին կհաստատի, թե ինչպիսին է «բարբարոսական խալիֆատի» իրական դեմքը։ Այսօր, ինչպես երբեք, Ֆրանսիան հավատարիմ է լրագրողների` լիակատար անվտանգության մեջ աշխատելու իրավունքի պաշտպանությանը։ Այսպիսի բարբարոսական գործողությունների մեղավորները ոչ մի դեպքում անպատիժ չպիտի մնան»[101]։

Ֆրանսպրեսի ղեկավար Էմմանյուել Օգը հայտնել է, որ «սա ոչ թե ուղղակի ողբերգություն է, սա, նախ և առաջ, բարբարոսություն է։ Այն դատապարտելը ոչ թե ուղղակի պարտք է, այլ դա պայքարի մի մաս է բոլոր նրանց համար, ով կարծում է, որ տեղեկատվության ազատությունը ժողովորդավարական հասարակության բարձրագույն արժեք է»։ Տեղեկատվության տնօրինության ղեկավար Միշել Լերիդոնն ասել է, որ «գործակալության` նրա և նրա աշխատանքին ծանոթ լրագրողները նկարագրում են նրան որպես համեստ ու արի մարդ, ով կարողանում էր տեղեկատվության հետ փոխանցել մարդկային կերպարներ։ Նրա նկարներն ու լրագրողական աշխատանքի որակը հատուկ դեր ունեին Սիրիայի հակամարտության լուսաբանման գործում։ Խոսքերից ու լուսանկարներից բացի լրագրողն իր պարտքը կատարելու համար այլ զենք չունի։ Նրանց ազատության ու կյանքի հանդեպ ոտնձգությունները ստոր ու նողկալի արարք են»[102]։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերգը նրա անունից քննադատել է այդ «բարբարոսական ու անխիղճ սպանությունը»[103]։

Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հեռագիր է ուղարկել Օբամային` ցավակցություն հայտնելով Ֆոլիի հարազատներին ու ողջ ամերիկյան ժողովրդին.

Ես սարսափով իմացա լրագրող Ջեյմս Ֆոլիի բարբարոսական սպանության մասին նորությունը։ Ես նաև իտալացի ժողովրդի կողմից հայտնում եմ ամենավճռական քննադատությունն այդ սարսափելի ու նողկալի գործողության հանդեպ, որը վերադարձնում է մութ ու հեռու անցյալը` ոտնահարելով մարդկային կյանքի բարձրագույն արժեքն ու խախտելով տեղեկատվության ազատության ու անկախության հիմնական իրավունքը[104]։

Սիրիայի լրագրողների միության ղեկավար Էլիաս Մուրադը խստորեն քննադատել է սպանությունը, հաղորդելով, որ զինյալները գերի են պահում մեծ թվով լրագրողների[105]։

Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի պաշտոնական ներկայացուցիչ Բութայնա Շաբաանը հաղորդել է, որ ՄԱԿ-ը տեղեկություններ է ունեցել այն մասին, որ Ֆոլին սպանվել է նախորդ տարի[106]։ Սակայն GlobalPost-ի ղեկավար Ֆիլ Բալբոնին ասել է, որ «դա բացարձակ սուտ է, որը հակասում է շատ լուրջ ու անվիճելի ապացույցների։ Մենք տիրապետում ենք ականատեսների` ձերբակալվածների բազմաթիվ վկայությունների, որոնք մինչև վերջին ամիսը պահվել են Ջիմի հետ»[107]։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության` մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովն ասել է, որ «ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից երկու տարի առաջ Սիրիայի հակամարտության գոտում կորած ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի բարբարոսական սպանությունը վրդովմունք է առաջացնում։ Այդօրինակ անմարդկային գործողությունների համար չկա և չի կարող որևէ արդարացում լինել։ Մահացածի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին հայտնում ենք մեր ցավակցությունները»[108][109]։

Ռուսաստանի լրագրողների միությունն արտահայտել է իր «ամենաանկեղծ ու խորը ցավակցությունները լրագրող Ջեյմս Ֆոլիի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին, որի` ԻՊԻԼ-ի ահաբեկիչների կողմից հրեշային սպանությունը ցնցել է ամբողջ աշխարհը։ Անզեն լրագրողի հանդեպ գործած այս հանցագործությունը, որը մինչև վերջ կատարում էր իր մասնագիտական պարտքը, չպետք է անպատիժ մնա։ Ձեզ հետ միասին սգում և արժանին ենք մատուցում Ջեյմսի արիությանը»[110]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ֆոլիի անունը հավերժացել է Վաշինգտոնի Լրագրության և նորությունների թանգարանի Լրագրողների հուշակոթողի վրա[111]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://pantheon.world/profile/person/James_Foley_(journalist)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 «Reported beheading of James Foley not yet verified». GlobalPost. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  4. «Like Jim they are innocents': Brave mother of beheaded American journalist calls on ISIS to cease killing as she pays tribute to her 'extraordinary son'». Daily Mail. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  5. 5,0 5,1 Rik Steves (19 августа 2014). «American killed in Syria a journalist at heart». Yahoo News. AP. Վերցված է 20 августа 2014-ին.
  6. «American journalist abducted in Syria». CNN. 2013 թ․ հունվարի 3.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Video shows ISIS beheading U.S. journalist James Foley». CNN.com. 2012 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  8. 8,0 8,1 Arkin, Daniel. «James Wright Foley, Kidnapped Journalist, Apparently Executed by ISIS». NBC News. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  9. «Obama: US To Continue Airstrikes On ISIS Despite Beheading Of American Journalist James Foley». CBS New York. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  10. Hoai-Tran Bui (20 августа 2014). «Foley set out to record 'most dangerous things'». USA Today. Վերցված է 21 августа 2014-ին.
  11. Levitz, Jennifer (20 августа 2014). «In Fear and Violence, Slain U.S. Journalist Found Humanity». Wall Street Journal. Վերցված է 20 августа 2014-ին.
  12. Reston, Maeve (20 августа 2014). «Slain journalist James Foley's hometown in New Hampshire grieves». Los Angeles Times. Վերցված է 20 августа 2014-ին.
  13. Marquard, Bryan; Sampson, Zachary T. (21 августа 2014). «James Foley, exemplar of bravery to many, dies at 40». Boston Globe. Վերցված է 22 августа 2014-ին.
  14. «Islamic militants execute journalist, MU grad James Foley». jsonline.com. 19 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  15. Lederman, Diane (20 августа 2014). «James Foley, journalist reportedly slain by ISIS, is UMass-Amherst graduate». The The Republican. Վերցված է 21 августа 2014-ին.
  16. 16,0 16,1 «Profile: James Foley, US journalist beheaded by Islamic State». BBC News. British Broadcasting Corporation. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  17. Devoss, David (1 сентября 2014). «James Foley, 1973-2014». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 25 августа 2014-ին.
  18. «Stars and Stripes reporter resigns after admitting to drug possession in Afghanistan». Stars and Stripes. 3 марта 2013. Վերցված է 25 августа 2014-ին.
  19. Anderson, Wayne (20 августа 2014). «Remembering James Foley». The Anderson Report. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 25 августа 2014-ին.
  20. «Before Killing James Foley, ISIS demanded Ransom From U.S.». The New York Times. 20 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  21. «Four Foreign Journalists Held in Libya». The New York Times. 8 апреля 2011. Վերցված է 20 августа 2014-ին.
  22. 22,0 22,1 «James Foley describes his capture in Libya». The Sydney Morning Herald. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  23. 23,0 23,1 «Страны Запада осудили расправу над журналистом Фоли». BBC Russian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  24. «Foley beheading video followed prior threat». GlobalPost. 2014 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  25. «James Foley: A photojournalist who was 'drawn to conflict to expose untold stories'». The Independent. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  26. 26,0 26,1 «Foley beheading video shocks the world, Obama says». BBC News. British Broadcasting Corporation. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  27. «Журналист агентства Франс Пресс похищен в Сирии». ՌԻԱ Նովոստի. 2 января 2013. Վերցված է 20 августа 2014-ին.
  28. «СМИ: YouTube и Twitter удаляют видео убийства журналиста в Ираке». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  29. «Savages: Islamic State executes American journalist». New York Post. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  30. «Islamic State Claims Killing of American Journalist James Foley». The Wall Street Journal. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  31. «Militant Group Says It Killed American Journalist in Syria». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
  32. «У палача американского журналиста лондонский акцент». Euronews. 20 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 20 августа 2014-ին.
  33. ««Послание Америке»: перед казнью Фоли призвал восстать против властей США». НТВ. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  34. «'Spare the lives of the remaining hostages. Like Jim they are innocents': Brave mother of beheaded American journalist calls on ISIS to cease killing as she pays tribute to her 'extraordinary son'». The Daily Mail. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  35. «Islamic State militants claim to have killed US journalist James Foley». The Guardian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  36. «Video Appears to Show Beheading of Journalist James Foley, Who Went Missing in Syria». ABC News. 19 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  37. «FLASHBACK: Obama Dismisses ISIS As 'JV Team'». TruthRevolt.org. 20 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 20 августа 2014-ին.
  38. «Journalist James Foley reportedly killed by Islamic State group». Public Broadcasting Service. 19 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  39. «How journalists like James Foley fall victim to world's 'most dangerous conflict' for reporters». The Washington Post. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  40. «Боевики ИГ могли казнить захваченного в плен американского журналиста». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  41. «"Исламское государство" выпустило видео с обезглавливанием американского журналиста и угрожает казнить еще одного». NEWSru.com. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  42. «Иракские исламисты пообещали утопить США в крови». Lenta.ru. 19 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  43. «"Исламское государство" пригрозило США контрмерами в ответ на удары в Ираке». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  44. «Боевики "Исламского государства" грозятся утопить Америку в крови». NEWSru.com. 19 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  45. «Пентагон: заложников в Сирии пытались освободить». BBC Russian. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  46. «СМИ узнали, что США пытались спасти Фоли, но спецоперация провалилась». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  47. «США признали провал операции по освобождению заложников в Сирии». Голос Америки. 21 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 21 августа 2014-ին.
  48. «Американские военные пытались спасти журналиста Фоли, заявил Пентагон». РИА Новости. 22 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  49. «Американский спецназ пытался спасти казненного журналиста». Lenta.ru. 22 августа 2014. Վերցված է 22 августа 2014-ին.
  50. «СМИ: США отказались заплатить выкуп в $100 млн за журналиста Фоли». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  51. «Global Post: боевики написали родителям журналиста за неделю до казни». РИА Новости. 23 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  52. «Похитители Джеймса Фоли требовали выкуп в $132 млн». BBC Russian. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  53. «США: семья Фоли получала сообщения от его похитителей». BBC Russian. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  54. «Казненного в Ираке журналиста предлагали обменять на осужденную пакистанку». Lenta.ru. 22 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  55. «Семья Джеймса Фоли опубликовала его письмо из плена». BBC Russian. 25 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 25 августа 2014-ին.
  56. «Семья убитого журналиста Фоли опубликовала написанное им письмо». РИА Новости. 25 августа 2014. Վերցված է 27 августа 2014-ին.
  57. «Семья американского журналиста Джеймса Фоли подтвердила его гибель». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  58. «Семья американского журналиста Фоли подтвердила его гибель». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  59. «'No reason for this slaughter': Parents of beheaded American journalist recall 'hero' son». Fox News. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  60. «СМИ: ФБР считает подлинным видео с казнью журналиста боевиками ИГ». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  61. «."Твиттер" заморозит аккаунты со снимками казни репортера». BBC Russian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  62. ««Исламское государство» угрожает Бараку Обаме убийствами журналистов». Russia Today. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  63. «Соцсеть Diaspora обеспокоена активностью боевиков ИГ». 21 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  64. Higgins, Elliot (2014 թ․ օգոստոսի 23). «The Hills of Raqqa – Geolocating the James Foley Video». Bellingcat. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  65. «Exécution de James Foley : la traque de "Jihadi John" est lancée» (French). France 24. 2014 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  66. Burnett, Erin (2014 թ․ օգոստոսի 25). «Is this where James Foley was killed?». OutFront. CNN. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  67. «Former ISIS hostage identifies Foley executioner». HearsayCentral. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  68. «Генсек ООН потребовал наказать виновных в убийстве журналиста Фоли». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  69. «СМИ: Совбез ООН осудил убийство американского журналиста боевиками ИГ». РИА Новости. 23 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  70. «Совбез ООН осудил убийство американского журналиста». BBC Russian. 22 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  71. «Дунья Миятович: Безопасность журналистов должна быть гарантирована в любое время». Голос Америки. 20 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 21 августа 2014-ին.
  72. «Власти США проверяют достоверность видеозаписи с убийством журналиста». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  73. «Боевики "Исламского государства" выложили в сеть запись казни американского журналиста». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  74. «James Foley: Islamic State militants 'behead reporter'». BBC. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  75. «Разведка США подтвердила подлинность видео казни журналиста Джеймса Фоли экстремистами ИГ». Russia Today. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  76. «Американская разведка подтвердила подлинность видео казни журналиста Джеймса Фоли – Белый дом». Euronews. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  77. «Video shows ISIS beheading U.S. journalist James Foley». CNN. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  78. «Обама отказал «Исламскому государству» в праве на существование». Lenta.ru. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  79. «US journalist James Foley beheaded by IS - latest». The Telegraph. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  80. «Обама: США продолжат борьбу с группировкой "Исламское государство"». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  81. «Национальный пресс-клуб США осудил казнь американского журналиста». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  82. «Минюст США начал расследование убийства журналиста в Ираке». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  83. «В США начато расследование убийства журналиста Фоли». BBC Russian. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  84. «Обама назвал боевиков "Исламского государства" варварами». BBC Russian. 26 августа 2014. Վերցված է 27 августа 2014-ին.(չաշխատող հղում)
  85. «James Foley execution video 'authenticated' by US government». The Guardian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  86. «Дэвид Кэмерон прервал отпуск и экстренно возвращается в Лондон в связи с событиями в Ираке». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  87. «Кэмерон: убийца американского журналиста Фоли, скорее всего, британец». РИА Новости. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  88. «Исламисты опубликовали видео казни репортера США». BBC Russian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  89. «В Лондоне заинтересовались акцентом палача американского журналиста». Lenta.ru. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  90. «Глава британского МИДа: казнь Джеймса Фоли мог совершить выходец из Великобритании». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  91. «Британский МИД: движение "Исламское государство" объявило войну Западу и арабскому миру». ИТАР-ТАСС. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  92. «Obama: murder of James Foley 'shocks the conscience of the entire world'». The Guardian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  93. «Скотланд-Ярд изучает запись казни американского журналиста в Ираке». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  94. «Западные спецслужбы охотятся за "Джоном" - убийцей журналиста Фоли». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  95. «Убийство Фоли: охота за британским джихадистом». BBC Russian. 21 августа 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 21 августа 2014-ին.
  96. «Guardian: боевик, казнивший журналиста, состоит в группировке Beatles». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  97. «Спецслужбы установили личность палача американского журналиста». Lenta.ru. 24 августа 2014. Վերցված է 25 августа 2014-ին.
  98. «Отец предполагаемого убийцы журналиста Фоли ожидает суда в тюрьме США». ՌԻԱ Նովոստի. 25 августа 2014. Վերցված է 27 августа 2014-ին.
  99. «СМИ Британии назвали имена подозреваемых в убийстве журналиста Фоли». ՌԻԱ Նովոստի. 23 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  100. «Олланд выразил соболезнования семье убитого в Ираке журналиста из США». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  101. «Власти Франции возмущены казнью американского журналиста боевиками ИГ». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  102. «Глава Франс Пресс назвал варварским поступком казнь журналиста в Ираке». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  103. «Outrage over Isis beheading of US journalist James Foley – live updates». The Guardian. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  104. «Президент Италии назвал варварством убийство журналиста Джеймса Фоли». ՌԻԱ Նովոստի. 22 августа 2014. Վերցված է 23 августа 2014-ին.
  105. «Союз журналистов Сирии заявил о десятках репортеров в плену у ИГ». ՌԻԱ Նովոստի. 20 августа 2014. Վերցված է 20 августа 2014-ին.
  106. «Представитель Асада: американский журналист Фоли был убит год назад». ՌԻԱ Նովոստի. 26 августа 2014. Վերցված է 27 августа 2014-ին.
  107. «Начальник Фоли опроверг заявления о том, что тот был казнен год назад». ՌԻԱ Նովոստի. 26 августа 2014. Վերցված է 27 августа 2014-ին.
  108. «МИД РФ: Москва возмущена варварским убийством американского журналиста». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  109. «МИД назвал убийство американского журналиста варварством». Lenta.ru. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  110. «СЖР выразил соболезнования родным Джеймса Фоли». ՌԻԱ Նովոստի. 21 августа 2014. Վերցված է 21 августа 2014-ին.
  111. «James Foley. Journalists Memorial». Музей журналистики и новостей. Վերցված է 20 июля 2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]