Դունյա Միյատովիչ
Դունյա Միյատովիչ բոս․՝ Dunja Mijatović | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա և Հարավսլավիա |
Կրթություն | Սարաևոյի համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Զբաղեցրած պաշտոններ | ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ և Մարդու իրավունքների հանձնակատար |
Պարգևներ և մրցանակներ | |
Dunja Mijatović Վիքիպահեստում |
Դունյա Միյատովիչ (բոս․՝ Dunja Mijatović, սեպտեմբերի 8, 1964, Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), բոսնիացի իրավապաշտպան, տեղեկատվական իրավունքի մասնագետ։ 2010 թվականից հանդիսանում է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության ներկայացուցիչը։ 2018 թվականի հունվարի 24-ին Դունյա Միյատովիչը ընտրվեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դունյա Միյատովիչը 1987 թվականին ավարտել է Սարաևոյի համալսարանը` բակալավրի աստիճանով։ Այնուհետև շարունակել է ուսումը Բոլոնիայի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։ Ուսումը ավարտել է 2002 թվականին՝ պաշտպանելով «Ինտերնետը և խոսքի ազատությունը» (անգլ.՝ The Internet and Freedom of Expression) մագիստրոսական թեզը։ Դունյա Միյատովիչի մայրենի լեզուներն են բոսնիերենը, սերբերենը և խորվաթերենը։ Տիրապետում է նաև անգլերեն և գերմաներեն լեզուներին, կատարելագործում է ֆրանսերենի և ռուսերենի իմացությունը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատելով որպես Բոսնիա և Հերցեգովինայում հաղորդակցության գործակալության ծրագրերի բաժնի տնօրեն՝ Դունյա Միյատովիչը իր թեկնածությունն առաջադրեց ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնում[2]։ Այս պաշտոնին հավակնում էին վեց թեկնածուներ՝ արտակարգ լրագրության կենտրոնի հիմնադիր, Վրաստանի քաղաքացի Օլեգ Պանֆիլովը և մամուլի նախկին նախարար Միխայիլ Ֆեդոտովը, որն իր կամքով, առանց Ռուսաստանի պաշտոնական մարմինների հետ համաձայնեցման, հանեց իր թեկնածությունը։ Դունյա Միյատովիչի թեկնածության շուրջ համաձայնություն եղավ ինչպես արևմտյան պատվիրակությունների կողմից, այնպես էլ հետխորհրդային ճամբարի ներկայացուցիչներից[3], և նա այդ պաշտոնում նշանակվեց 2010 թվականի մարտի 11-ին[2]՝ փոխարինելով Միկլոշ Հարաստին։ 2013 թվականի մարտի 7-ին նա վերընտրվեց երկրորդ եռամյա ժամկետով։ Զբաղեցրած պաշտոնում նրա գործունեությունը բազմիցս քննադատության է արժանացել Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին մասնակիցների մեծամասնության կողմից։
2018 թվականի հունվարի 24-ին Դունյա Միյատովիչը դարձավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատար։ Ստրասբուրգում կայացած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում Միյատովիչին կողմ էին քվեարկել մասնակիցների մեծամասնությունը։ Միյատովիչը ընտրվել էր ԵԽ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում քվեարկության երկրորդ փուլում։ Նրա օգտին քվեարկել էին վեհաժողովի 107 անդամներ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Новым комиссаром СЕ по правам человека избрана боснийская правозащитница Дунья Миятович». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 2,0 2,1 «About Representative on Freedom of the Media» (անգլերեն). Organization for Security and Co-operation in Europe. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Кэтрин ФИЦПАТРИК (11.03.2010). «Миклош Харашти ушел, его место в ОБСЕ заняла Дуня Миятович». Азаттық радиосы (Алматы). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԵԱՀԿ ԶԼՄ ազատության ներկայացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The OSCE Representative on Freedom of the Media's website
- Representative's Twitter account։ @OSCE_RFoM
- Representative's Facebook page
- Representative's YouTube channel