Կամիլա Ուիլյամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուիլյամս Կամիլաից)
Կամիլա Ուիլյամս
Կամիլա Ուիլյամս, լուսանկարը՝ Կառլ Վան Վեխտենի, 1946 թվական
Ծնվել էհոկտեմբերի 18, 1919(1919-10-18)[1][2]
Danville, Վիրջինիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունվարի 29, 2012(2012-01-29)[3][4][1][…] (92 տարեկան)
Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ
ԳերեզմանOak Hill Cemetery
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԻնդիանայի համալսարան, Բլումինգթոն
ԿրթությունՎիրջինիա նահանգի համալսարան
Պարգևներ
 Camilla Williams Վիքիպահեստում

Կամիլա Էլլա Ուիլյամս (անգլ.՝ Camilla Williams, հոկտեմբերի 18, 1919(1919-10-18)[1][2], Danville, Վիրջինիա, ԱՄՆ - հունվարի 29, 2012(2012-01-29)[3][4][1][…], Բլումինգտոն, Ինդիանա, ԱՄՆ), միջազգային ճանաչում ունեցող ամերիկացի օպերային սոպրանո։ Նյու Յորքում հանրահայտ դասվանդողների մոտ ուսում ստանալուց հետո առաջին աֆրոամերիկուհին էր, որ կանոնավոր պայմանագիր է ստորագրել Նյու Յորքի քաղաքայն օպերային թատրոնի հետ[6]։ Ավելի վաղ հաղթել է վոկալ մրցույթներում և 1943–44 թվականին արժանացել Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի։

Առաջին աֆրոամերիկուհին էր, որը 1954 թվականին Վիեննայի պետական օպերայում հանդես է եկել գլխավոր դերակատարմամբ։ Հետագայում որպես մենակատար ելույթներով հանդես է եկել բազմաթիվ եվրոպական նվագախմբերի հետ ու որպես համերգային կատարող շրջագայել ԱՄՆ-ում, Ասիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Առաջին աֆրոամերիկուհին էր, որ 1977 թվականին որպես պրոֆեսոր նշանակվել է Ինդիանայի համալսարանում, որտեղ դասավանդել է մինչև 1997 թվականը։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1919 թվականի հոկտեմբերի 18-ին Վիրջինիա նահանգի Դանվիլ քաղաքում լվացարարուհու և վարորդի ընտանիքում, որոնց չորս զավակներից ամենակրտսերն էր։ Հասակ է առել աղքատության մեջ, սակայն ընտանիքում կարևորել են երաժշտությունը։ Ծնողները նրա մեջ ներարկել են հարգանք երաժշտության, եկեղեցու և կրթության հանդեպ, և ութ տարեկան հասակում երեխան դաշնամուր էր նվագում, երգում դպրոցում և քաղաքային եկեղեցում[7][8]։

Ուսում է առել Վիրջինիայի պետական քոլեջում (այժմ՝ Վիրջինիայի պետական համալսարան) և ստացել երաժշտության բակալավրի աստիճան[7]։ Քոլեջում ուսումնառությունն ավարտելուց հետո թողել է երրորդ դասարանի ուսուցչուհու իր աշխատանքն ու շարունակել երաժշտություն ուսումնասիրել Ֆիլադելֆիայում, վոկալի հեղինակավոր ուսուցչուհի Մերիոն Ֆրեշլի մոտ։ Կրթության համար վճարելու նպատակով Վիրջինիայի քոլեջի անգլերենի նրա նախկին դասախոս Թոսսի Վայթինգը հիմնել է «Կամիլա Ուիլյամսի ֆոնդը»[7]։ 1943 և 1944 թվականներին արժանացել է Մարիան Անդերսոնի անվան կրթաթոշակի և շարունակել վոկալ մրցումներում մրցանակների արժանանալ[9][10][8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականից սկսած երգել է ամերիկյան ռադիոհաղորդումներում։ 1946 թվականին առաջին աֆրոամերիկուհին էր, որի հետ ամերիկյան մի նշանավոր օպերային ընկերություն կանոնավոր պայմանագիր է կնքել, որի հիման վրա դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի գլխավոր դերով[11]։ Կատարումը «Նյու Յորք Թայմս» օրաթերթի քննադատի կողմից գովասանքի է արժանացել որպես «ակնթարթային և ակնառու հաջողություն»[6]։ Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում հանդես է եկել նաև Նեդդայի դերերգով Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայից, Միմիի դերերգով Պուչինիի «Բոհեմ» օպերայից, Մարգուերիտի դերերգով Գունոյի «Ֆաուստ» օպերայից, Միքայելայի դերերգով Բիզեի «Կարմեն» օպերայից ու Վերդիի «Աիդա» օպերայի գլխավոր հերոսուհու դերերգով[7][11]։

ԱՄՆ-ում և Եվրոպայում հանդես է եկել բազմաթիվ այլ օպերային ընկերությունների հետ։ 1954 թվականին դարձել է առաջին աֆրոամերիկուհին, որը գլխավոր դերակատարմամբ հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում՝ կատարելով «Մադամ Բատերֆլայը»։ 1963 թվականին «Երթ դեպի Վաշինգտոն» բողոքի խաղաղ ակցիայի ժամանակ Սպիտակ տան մոտ, ինչպես նաև Լինքոլնի հուշահամալիրի մոտ 250,000 մարդու ներկայությամբ երգել է ԱՄՆ-ի ազգային հիմնը, որին հաջորդել է Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» հանրահայտ ճառը։

Որպես հանրահայտ համերգային կատարող շրջագայել է ամբողջ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայի տասնչորս երկրներում, ինչպես նաև բազմաթիվ ասիական երկրներում՝ Հարավային Կորեա, Չինաստան, Ճապոնիա, Լաոս, Հարավային Վիետնամ, Ֆիլիպինյան կղզիներ, Նոր Զելանդիա և Ավստրալիա[7][11]։ Բացի դրանից նաև հանդիսանում էր Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԲԲՍ-ի սիմֆոնիկ նվագախմբի, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի, Ֆիլադելֆիայի նվագախմբի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարը։ 1950 թվականին Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի ու դիրիժոր Լեոպոլդ Ստոկովսկու հետ ձայնագրել է Գուստավ Մալերի «8-րդ սիմֆոնիան»։

1970-ական թվականներին վոկալ է դասավանդել Բրուկլինի քոլեջում, Բրոնքսի քոլեջում, Քուինս քոլեջում և այլուր[12]։

1977 թվականին նշանակվել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պրոֆեսոր․ այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկուհին էր։ 1984 թվականին դարձել է Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կոնսերվատորիայի առաջին աֆրոամերիկուհի դասախոսը։ 1997 թվականին դարձել է Ինդիանայի համալսարանի «Jacobs School of Music» դպրոցի վոկալի պատվավոր պրոֆեսոր, սակայն շարունակել է մասնավոր դասեր տալ[11]։

Ամուսնություն և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ամուսնացել է քաղաքացիական իրավունքների պաշտպան Չառլզ Թ․ Բիվերսի հետ, որը սերտորեն համագործակցում էր սևամորթների իրավունքների պաշտպան Մալկոլմ Իքսի հետ։ Մահացել է 1969 թվականին[6]։

2000 - 2011 թվականներին ապրել է իր բուլղարացի նվագակցող Բորիս Բազալայի ընկերակցությամբ[6]։

Ժառանգություն և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թվականին արժանացել է Ազգային օպերային ընկերության «Բարձրացրու յուրաքանչյուր ձայն» մրցանակին՝ ի պատիվ օպերայի ասպարեզում աֆրոամերիկացիների ունեցած ներդրման։
  • 1996 թվականին Հարվարդի համալսարանի կողմից ճանաչվել է ականավոր աֆրոամերիկուհի երգչուհի/ռահվիրա։
  • 2000 թվականին որպես առաջին աֆրոամերիկուհի երգչուհու նրա կենսագրությունը պատկերվել է «Աիդայի քույրեր և եղբայրներ․ սևամորթների ձայներն օպերայում» վավերագրական ֆիլմում, որը թողարկվել է նույն տարվա փետրվարին։
  • 2006 թվականին պատկերվել է «Սիրո առեղծվածը» վավերագրական ֆիլմում։
  • 2007 թվականին Վիրջինիայի գրադարանի կողմից «Վիրջինիացի կանայք պատմության մեջ» նախագծի շրջանակներում մեծարանքի արժանացած ութ կանանցից մեկն էր։
  • 2009 թվականի փետրվարի 11-ին Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի ու «Սևամորթների մշակույթի ուսումնասիրման Շոմբուրգյան կենտրոն» գիտահետազոտական գրադարանի հովանավորությամբ Նյու Յորքում անցկացվել է «Հարգանքի տուրք Կամիլա Ուիլյամսին» ծրագիրը։
  • 2009 թվականի սեպտեմբերի 4-ին Ինդիանայի համալսարանի կողմից արժանացել է «Գերազանցության համար» մեդալի։
  • 2011 թվականին «Էդվին Մելեն Պրես» հրատարակչատունը հրատարակել է նրա՝ «Աֆրոամերիկուհի դասական երգչուհի և օպերային դիվա Կամիլա Ուիլյամսի կյանքը» ինքնակենսագրականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 American opera singer Camilla Williams dead
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. SNAC — 2010.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Obituary: "Camilla Williams", Telegraph, 2012
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Williams, Camilla; Shonekan, Stephanie (2011). The Life of Camilla Williams: African American Classical Singer and Opera Diva. Lewiston, NY: The Edwin Mellen Press. ISBN 9780773414389.
  8. 8,0 8,1 «The Jacobs School of Music mourns the passing of opera star Camilla Williams». Jacobs School of Music. The Trustees of Indiana University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  9. Fox, Margalit (2012 թ․ փետրվարի 2). «Camilla Williams, Barrier-Breaking Opera Star, Dies at 92». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  10. Langer, Emily (2012 թ․ հունվարի 30). «Camilla Williams, an acclaimed soprano who broke racial bounds, dies at 92». The Washington Post. The Washington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Elizabeth Nash. "A Day with Camilla Williams", Opera Quarterly 18, no. 2 (2002): 219–230
  12. «Williams, Camilla (1919-)». Amistad Research Center. The University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Elizabeth Nash. "A Day with Camilla Williams", Opera Quarterly 18, no. 2 (2002): 219–230.
  • Stephanie Shonekan and Camilla Williams, The Life of Camilla Williams, The African American Classical Singer and Opera Diva, Edwin Mellen Press, 2011. 0-7734-1483-5.
  • Eileen Southern, The Music of Black Americans: A History, W. W. Norton & Company; 3rd edition, 1997. 0-393-97141-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ուիլյամս» հոդվածին։