Կառլ Վան Վեխտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլ Վան Վեխտեն
Self-Portrait of Carl Van Vechten Crisco edit.jpg
Ծնվել էհունիսի 17, 1880(1880-06-17)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՍիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 21, 1964(1964-12-21)[1][2][3][4][5][6][7] (84 տարեկանում)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԿրթությունՉիկագոյի համալսարան
Մասնագիտությունգրող, լուսանկարիչ, սցենարիստ և վիպասան
ԱմուսինFania Marinoff
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Carl Van Vechten Վիքիպահեստում

Կառլ Վան Վեխտեն (անգլ.՝ Carl van Vechten, հունիսի 17, 1880(1880-06-17)[1][2][3][4][5][6][7], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ - դեկտեմբերի 21, 1964(1964-12-21)[1][2][3][4][5][6][7], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, լուսանկարիչ, Հարլեմյան Վերածննդի հովանավորներից, ամերիկացի գրող Գերտրուդ Սթայնի գրական ժառանգության կտակակատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Վան Վեխտենը ծնվել է Ցեդար Ռեպդս-ում (Այովա): Չիկագոյի համալսարանը Վան Վեխտենն ավարտել է 1903 թ .: Երեք տարի անց նա տեղափոխվեցՆյու Յորք, որտեղ աշխատել է որպես լրագրող: Առաջին անհաջող ամուսնությունից հետո նա 1914 թ.-ին ամուսնացավ երկրորդ անգամ դերասանուհի Ֆան Մարինոֆի հետ: Թեև Կարլ Վան Վեխտենն ամուսնացած էր մինչև իր կյանքի վերջը, մահից 25 տարի անց, իր անձնական լուսանկարներն ու նամակագրությունը տպագրվել են, որոնք վկայում են նրա համասեռամոլության (Սմոլս, Ջեյմս (2006)) մասին: 

Գերտրուդ Սթայնի հետ նա ծանոթացել է 1913 թ.-ին Փարիզում: Երկար ժամանակ նրանք եղել են բարեկամներ, և նրա մահից հետո, ըստ կտակի Սթայնին, հրապարակել է իր գրքում: Նույն կերպ նա աջակցել է աֆրո-ամերիկյան գրող Նելլի Լարսենին ։

1950-ականներին, չնայած իր տարիքին, նա դեմ էր հանդես գալիս հակակոմունիստական բռնակալ սենատոր Մակկարտին,  ընդ որում փոխելով սեփական հայացքները ։

Ստեղծագործական[խմբագրել | խմբագրել կոդը]

 1915 - 1920 թթ. Վան Վեխտենը հրապարակել է բազմաթիվ գրքեր, երաժշտական և գրական թեմաներով ։ 1920 թվականին լույս է տեսել նրա գիրքը սև կատուների մասին՝ "Վագրը տան մեջ":  1922 - 1930 ժամանակահատվածում տպագրվել են նրա յոթ վեպերը:

Վան Վեխտենն առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել աֆրոամերիկացի գրականության և մշակույթի վերաբերյալ: Նա պաշտպանում էր շատ կարևոր վերածննդի ներկայացուցիչներին, որոնց թվում էր Լենգստոն Հյուզը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]