Լենգսթոն Հյուզ
Լենգսթոն Հյուզ | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 1, 1901[1][2][3] |
| Ծննդավայր | Ջոպլին[4][5] |
| Վախճանվել է | մայիսի 22, 1967[6][7][7][…] (66 տարեկան) |
| Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8] |
| Գերեզման | Schomburg Center for Research in Black Culture[9] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, ակնարկագիր, գրող, լրագրող, մանկագիր, կենսագիր, հրապարակախոս, թատրոնի տնօրեն և լիբրետիստ |
| Լեզու | անգլերեն |
| Ազգություն | աֆրոամերիկացի |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լինքոլնի համալսարան և Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց |
| Գրական ուղղություններ | Հարլեմյան Վերածնունդ[10] և jazz poetry? |
| Ուշագրավ աշխատանքներ | The Negro Speaks of Rivers? |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և PEN America |
| Աշխատավայր | Association for the Study of African American Life and History? |
| Պարգևներ | |
| Ազգականներ | Չարլզ Հենրի Լենգսթոն և Մերի Սամփսոն Լիրի |
Լենգսթոն Հյուզ (անգլ.՝ Langston Hughes, փետրվարի 1, 1901[1][2][3], Ջոպլին[4][5] - մայիսի 22, 1967[6][7][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]), ամերիկացի գրող, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։ Հյուզը հայտնի է որպես «Համլետյան վերածնունդ» մշակութային շարժման առաջատար և ազդեցիկ գրողներից մեկը, «ջազային պոեզիայի» սկզբնավորողը։
Հյուզը թողել է չափազանց հարուստ ժառանգություն ամենատարբեր ժանրերում՝ բանաստեղծություներ, վեպեր, ինքնակենսագրական արձակ, պատմվածքներ, պիեսներ։ Համագործակցել է թերթերի հետ՝ այնտեղ հաճախ տպագրելով երգիծական ակնարկներ, որտեղ գլխավոր գործող անձը սևամորթ քաղաքացի Սիմփլն է (անգլ.՝ Simple)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Միսսուրի նահանգի Ջոպլին քաղաքում՝ սևամորթ ընտանիքում։ Լենգսթոնը դպրոցական ուսուցչուհի Քերրի (Կարոլինա) Մերսեր Լենգստոնի և նրա ամուսին Ջեյմս Նատանիել Հյուզի (1871—1934) երկրորդ երեխան էր։ Հյուզը ծնողներից ժառանգել է աֆրոամերիկյան, եվրոպական և նույնիսկ հնդկական արմատներ։ 1929 թվականին ավարտել է Ֆիլադելֆիայի Լինքոլնի անվան համալսարանը։ Նեգրական բանահյուսության ավանդույթներով են գրված Հյուզի վաղ շրջանի բանաստեղծությունները (ժողովածուներ 1926, 1927, 1932)։ 1932-1933 թվականներին Հյուզը եղել է ԱՍՀՄ-ում («Նեգրը նայում է սովետական Միջին Ասիային», 1934)։ 30-ական թվականներից սկսած գրել է արձակ, գլխավորապես, ամերիկյան նեգրերի կյանքից («Ծիծաղ՝ արցունքների միջից», 1930, վեպ, «Սպիտակների բարքերը», 1934, պատմվածքների ժողովածու են)։ Պրոլետարական, ինտերնացիոնալիզմի գաղափարներն են հնչում «Աքոթսբորո» (1932, ) չափածո պիեսում և «Նոր երգ» (1938) ժողովածուում։ Տպագրել է նաև «Հովազն ու մտրակը» (1967) բանաստեղծությունների ժողովածուն, «Հաղթական ծնծղաներ» (1958) վեպը, մի քանի պիեսներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.nytimes.com/2018/08/09/arts/langston-hughes-birth-date.html
- 1 2 https://nmaahc.si.edu/LGBTQ/langston-hughes
- 1 2 https://kshs.org/kansapedia/langston-hughes/15506
- 1 2 African American Authors, 1745-1945: A Bio-Bibliographical Critical Sourcebook / E. S. Nelson — Westport: Greenwood Press, 2000. — P. 249. — 525 p. — ISBN 0-313-30910-8
- 1 2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Resting Places: The Burial Sites of More Than 14,000 Famous Persons — 2016. — ISBN 978-0-7864-7992-4
- ↑ poets.org
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ http://www.iobdb.com/Lortel/Sidewalk
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենգսթոն Հյուզ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 440)։ |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Մայիսի 22 մահեր
- 1967 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի կենսագիրներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Աֆրոամերիկացիների իրավունքների շարժման ակտիվիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի պատմվածքագիրներ
- Քաղցկեղից մահացածներ