Լեոպոլդ Ստոկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Ստանիսլավ Բոլեսլավովիչ Ստոկովսկի
Leopold Stokowski LOC 26447u.jpg
Բնօրինակ անունLeopold Stokowski
Ծնվել էապրիլի 18, 1882(1882-04-18)[1][2][3][4][5][6][7][8]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 13, 1977(1977-09-13)[1][2][3][4][5][6][7][8] (95 տարեկանում)
Nether Wallop, Test Valley, Hampshire, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր
ԳործիքներԵրգեհոն
ԼեյբլRCA Records,Columbia Records,Capitol Records
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ և Թագավորական քոլեջ
ԱմուսինGloria Vanderbilt?, Olga Samaroff? և Evangeline Johnson Merrill?
ՊարգևներԳրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև
Leopold Stokowski Վիքիպահեստում

Լեոպոլդ Ստոկովսկի (անգլ.՝ Leopold Anthony Stokowski, ապրիլի 18, 1882(1882-04-18)[1][2][3][4][5][6][7][8], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[9] - սեպտեմբերի 13, 1977(1977-09-13)[1][2][3][4][5][6][7][8], Nether Wallop, Test Valley, Hampshire, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դիրիժոր: Ազգությամբ՝ լեհ (մայրը շոտլանդուհի էր)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը, կատարելագործվել Փարիզում, Բեռլինում: Որպես դիրիժոր հանդես է եկել 1908 թվականից, Լոնդոնում։

Հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած (1912-1936) Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերել։ Ղեկավարել է նաև ԱՄՆ-ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940-1942), ապա Հոլիվուդի (1945-1949), Նյու Յորքի ֆիլհարմոնիկ (1949-1950) են։

Հիմնադրել է Ամերիկայի սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962 թվականին)։ 1970-1977 թվականներին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը։

Ստոկովսկու երաժշտական մշակույթում ամերիկյան ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամերյան կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ և այլն)։

Մեծ դեր է խաղացել որպես երաժշտական լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքեր։

Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի-հոլլ» և այլն)։ Երաժշտական երկերի հեղինակ է։

1958 թվականին հանդես է եկել ԽՍՀՄ-ում։

Philadelphia Orchestra at American premiere of Mahler's 8th Symphony (1916).jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 145 CC-BY-SA-icon-80x15.png