Նեգլերիազ
Նեգլերիազ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Naegleria fowleri? |
Փոխանցման ձև | կոնտակտային փոխանցում |
Հիվանդության ախտանշաններ | Ագեուսիա, գլխացավ, nasopharyngitis?, Խոց, տենդ, դող, սրտխառնոց[1], փսխում[1], Սպազմ, մենինգիզմի նշաններ, Ուշագնացություն և Կոմա |
Բուժաքննություն | գոտկային պունկցիա, Լուսային մանրադիտակ և մանրէաբանական կուլտուրա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 136.2 |
ՀՄԴ-10 | B60.2 |
Amoebic meningo-encephalitis Վիքիպահեստում |
Նեգլերիազ (հայտնի է նաև որպես առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ` ԱԱՄ), գրեթե բոլոր դեպքերում մահվան ելքով ավարտվող վարակ, որն ախտահարում է գլխուղեղը ազատ-ապրող միաբջիջ էուկարիոտ Naegleria fowleri-ով։ Ախտանշանները մենինգիտանման են և ներառում են գլխացավ, տենդ, սրտխառնոց, փսխումներ, պարանոցի կարկամություն, շշմածություն և ցնցումներ[2]։ Ախտանշանները զարգանում են արագորեն, շուրջ հինգ օրվա ընթացքում, և մահը, սովորաբար, վրա է հասնում ախտանշանների ի հայտ գալուց հետո՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում[2][3]։
N. fowleri-ն սովորաբար հանդիպում է քաղցրահամ ջրերում, ինչպիսիք են լճակները, լճերը, գետերը և գեյզերները։ Այն նաև հանդիպում է ամեոբոիդի կամ ժամանակավոր մտրակավորի փուլում ավազում, վատ պահպանվող և վատ վերահսկվող քաղաքային ջրաապահովման համակարգերում, ջրի տաքացման համակարգերում, արդյունաբերական հիմնարկությունների ջրի բացթողման տեղամասերում և վատ քլորացված կամ չքլորացված լողավազաններում։ N. fowleri-ի աղի ջրերում ապրելու ապացույցներ չկան։ Քանի որ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում, այն հաճախ չի ենթադրվում ախտորոշման ընթացքում։
Չնայած վարակը խիստ հազվադեպ է հանդիպում, այն գրեթե անխուսափելիորեն ավարտվում է մահվան ելքով[3][4][5]։ Անցած 60 տարիներին արձանագրված նեգլերիազի 450 դեպքերից միայն 7 մարդու է հաջողվել ողջ մնալ, արձանագրված դեպքերի մահացությունը կազմում է 98․5%[6]։
Ախտանիշներ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտանշանները սկսում են դիտվել մակաբույծի հետ հանդիպումից մեկից տասներկու օրվա ընթացքում (միջինում հինգ օր)[2]։ Սկզբնական ախտանշանները ներառում են համազգացության և հոտառության փոփոխություններ, գլխացավեր, տենդ, սրտխառնոց, փսխումներ, մեջքի ցավ և պարանոցի կարկամություն[7]։ Երկրորդային ախտանշանները ևս մենինգիտանման են և ներառում են շշմածություն, հալյուցինացիաներ, ուշադրության պակաս, ատաքսիա, մկանային ջղակծկումներ և ցնցումներ։ Ախտանշանների սկզբից հիվանդությունը զարգանում է արագորեն, և մահը, սովորաբար, վրա է հասնում մեկից ութ օրերի ընթացքում (միջինում հինգ օր), չնայած հիվանդությունը կարող է և ավելի երկար տևել[8]։ 2013 թվականին Թայվանից մի տղամարդ մահացել է Naegleria fowleri-ով ինֆեկցվելուց 25 օր անց[9]։
Հիվանդությունը ախտահարում է առողջ երեխաներին կամ երիտասարդներին, ովքեր այս կամ այն կերպ շփում են ունեցել քաղցրահամ ջրերի հետ[10]։ Գիտնականները կարծում են, որ ավելի ցածր տարիքային խմբերի անձինք ունեն հիվանդանալու ավելի բարձր ռիսկ, քանի որ նրանց մաղոսկրի ծակոտկեն թիթեղը, որի միջոցով ամեոբան անցնելով հասնում է գլխուղեղին՝ ամբողջությամբ զարգացած չէ և ավելի ծակոտկեն է[11]։
Պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]N. fowleri-ն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը մուտք գործելով քթի միջոցով, մասնավորապես՝ քթի հյուսվածքներից հոտառական լորձաթաղանթի միջոցով։ Վերոնշյալը, սովորաբար, տեղի է ունենում, երբ N. fowleri-ով կոնտամինացված ջուրը մուտք է գործում քթի խոռոչ այնպիսի գործողությունների ժամանակ, ինչպիսիք են՝ լողը, լողանալը կամ քթի շաղախումը ջրով[12]։
Ամեոբան, հետևելով հոտառական նյարդի նյարդաթելերի ընթացքին, մուտք է գործում մաղոսկրի ծակոտկեն թիթեղի միջոցով գանգի խոռոչ։ Այնուհետև, այն տեղափոխվում է հոտառական կոճղեզներ և հետագայում գլխուղեղի այլ տեղամասեր, որտեղ այն սնվում է նյարդային հյուսվածքով։ Օրգանիզմն, այնուհետև, սկսում է սնվել գլխուղեղի բջիջներով, կլանելով դրանք տրոգոցիտոզով, ամեոբոստոմայի միջոցով, որը իրենից ներկայացնում է բջջի մակերեսից բարձրացող ակտինով հարուստ յուրօրինակ ծծող ապարատ[13][14]։ Այնուհետև այն ախտածին է դառնում, առաջացնելով առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ (ԱԱՄ)։
Առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի ժամանակ դիտվում են ախտանշաններ, որոնք նման են բակտերիալ և վիրուսային մենինգիտների ախտանշաններին։ Հիվանդության կտրուկ ընթնացքին զուգահեռ, առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Էնդոգեն ցիտոկինները, որոնք արտազատվում են ի պատասխան ախտածինների, ազդում են հիպոթալամուսի ջերմակարգավորման նեյրոնների վրա և բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը[15]։ Ի հավելում վերջինիս, ցիտոկինները կարող են ազդել lamina terminalisթվականի անոթային օրգանի վրա, հանգեցնելով պրոստագլանդին (PG) E2թվականի սինթեզին, որը ազդում է հիպոթալամուսի վրա, ինչի հետևանքով բարձրանում է մարմնի ջերմաստիճանը[16]։ Բացի այդ, ցիտոկինների և արտածին էկզոտոքսինների արտազատումը, բարձրացած ներգանգային ճնշման հետ միասին, խթանում է մենինգեալ թաղանթների նոցիցեպտորները (ցավային ընկալիչները), առաջացնելով ցավի զգացողություն[15]։
Ցիտոտոքսիկ մոլեկուլների արտազատումը նյարդային համակարգում առաջացնում է հյուսվածքների ծավալուն վնասում և նեկրոզ, ինչպիսիք են հոտառական նյարդի վնասումը նյարդային բջիջների լիզիսի և դիմիելինիզացման միջոցով[17]։ Մասնավորապես, հոտառական նյարդը և կոճղեզները դառնում են նեկրոտիկ և հեմոռագիկ[18]։ Մեջքի ծալումը բերում է նուխալ ռիգիդության, կամ պարանոցի կարկամության, բորբոքված մենինգեալ թաղանթների ձգման պատճառով[15]։ Ներգանգային ճնշման մեծացումը խթանում է area postrema-ն, առաջացնելով սրտխառնոցի զգացողություն, և որը կարող է գլխուղեղի ճողվածքի և ցանցանման գոյացության վնասման հանգեցնել[15]։ Ի վերջո, ուղեղ-ողնուղեղային հեղուկի ծավալի մեծացումը գլխուղեղի թաղանթների բորբոքման հետևանքով մեծացնում է ներգանգային ճնշումը և հանգեցնում է կենտրոնային նյարդային համակարգի կազմաքանդմանը։ Չնայած առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտից առաջացած ցնցումների հստակ ախտաֆիզիոլոգիան հայտնի չէ, գիտնականները ենթադրում են, որ ցնցումներն առաջանում են բարձրացած ներգանգային ճնշման պատճառով՝ մենինգեալ թաղանթների մեծացած թափանցելիության հետևանքով[15]։
Ախտածնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Naegleria fowleri-ն զարգանում է տաք, կանգային քաղցրահամ ջրերում (սովորաբար, ամռան ամիսների ընթացքում) և մուտք է գործում կենտրոնական նյարդային համակարգ ինֆեկցված ջրով ներշաղախումից հետո՝ կպչելով հոտառական նյարդին[10]։ Այնուհետև այն տեղափոխվում է ծակոտկեն թիթեղի միջով առաջային ուղեղի հոտառական կոճղեզներ, որտեղ այն բազմանում է, սնվելով նյարդային հյուսվածքով[20]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]N. fowleri-ն կարող է աճել մի քանի տիպի հեղուկ աքսենային միջավայրերում, կամ ոչ սննդային ագարի թասի վրա, որը ծածկված է բակտերիաներով։ Escherichia coli-ն կարող է օգտագործվել ոչ-սննդային ագարը ծածկելու նպատակով և դրան ուղեղ-ողնուղեղային հեղուկի կաթիլ է ավելացվում։ Թասերն, այնուհետև, ինկուբացվում են 37 °C-ում և ստուգվում են ամենօրյա կտրվածքով, հայտնաբերելու համար բարակ ուղիներ ագարի վրա, որոնք խոսում են տրոֆոզոիտների կողմից բակտերիաներով սնվելու մասին[21]։
Ջրում հայտնաբերումն իրականացվում է ջրային նմուշը E. coliթվականի ավելացմամբ ցենտրիֆուգելու միջոցով, այնուհետև ավելացնելով նստվածքը ոչ-սննդային ագարի թասին։ Մի քանի օր անց, թասը մանրէաբանորեն ուսումնասիրվում է, և Naegleria-ն ցիստաներ են հայտնաբերվում իրենց բնորոշ ձևաբանությամբ։ Նմուշում օրգանիզմի նույնականության վերջնական հաստատումն իրականցվում է տարբեր մոլեկուլյար և կենսաքիմիական մեթոդների միջոցով[22]։
Naegleria-ն առկայության հաստատումը կարող է իրականացվել այսպես կոչված մտրակավորման թեստի միջոցով, երբ օրգանիզմը ենթարկվում է հիպոտոնիկ միջավայրի ազդեցությանը (դիստիլացված ջուր)։ Naegleria-ն, ի տարբերություն այլ ամեոբաների, երկու ժամվա ընթացքում տարբերակվում է մտրակավոր ձևի։ Ախտածնությունը կարող է հետագայում հաստատվել, ենթարկելով նմուշը բարձր ջերմաստիճանի (42 °C) ազդեցությանը, որում Naegleria fowleri-ն ունակ է աճել, իսկ ոչ ախտածին Naegleria gruberi-ն՝ ոչ։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Բիչը, ով հանրային լուսավորչական աշխատանքներով զբաղվող ջրի հետ կապակցված վարակների մասնագետ է Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնից, նշել է «Associated Press» թվականին տված հարցազրույցում, որ քթային սեղմանների օգտագործումը կոնտամինացված ջրի ներշաղախումը կանխարգելելու նպատակով էֆեկտիվ միջոց է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտն կանխարգելելու նպատակով, նկատելով որ․ «Դուք պետք է սկսեք ձեր քթի մեջ լցվող ջրից»[23]։
Թայվանի Հիվանդությունների Վերահսկման Կենտրոնի կողմից հրապարակված մամլո հաղորդագրության մեջ խորհուրդ է տրվել կանխել քաղցրահամ ջրի անցումը քթանցքների մեջ և սուզել գլուխը քաղցրահամ ջրի մեջ կամ ոտքերով խառնել ցեխը ջրում։ Տենդից, գլխացավից, սրտխառնոցից, փսխումներից գանգատվելու դեպքում, որը հաջորդել է քաղցրահամ ջրի հետ ցանկացած տեսակի շփմանը, անգամ եթե կա համոզմունք, որ ջուրը չի լցվել քթանցքերի մեջ, մարդիկ, ովքեր այդպիսի վիճակում են, պետք է հնարավորինս շուտ դիմեն հիվանդանոց և համոզվեն, որ բժիշկները լավ տեղեկացված են քաղցրահամ ջրի հետ հիվանդի շփման պատմությունից[24]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմք ընդունելով լաբորատոր ապացույցները և դեպքերի նկարագրությունները՝ ամֆոտերիցին Bթվականի խիստ բարձր դեղաչափերը միշտ եղել են առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի բուժման ավանդական հիմնաքարը, սկսած 1982 թվականին հիվանդությունից ողջ մնալու առաջին դեպքի նկարագրությունից[11][25]։
Բուժումը հաճախ ներառում է բազմաթիվ այլ անտիբիոտիկների օգտագործմամբ կոմբինացված բուժում, ի հավելում ամֆոտերիցինի, ինչպիսիք են ֆլուկոնազոլը, միկոնազոլը, ռիֆամպիցինը և ազիթրոմիցինը։ Դրանք սահմանափակ հաջողությամբ կրառվել են միայն ինֆեկցիայի վաղ փուլերում[26]։ Ֆլուկոնազոլը հաճախ օգտագործվում է, քանի որ այն ունի սիներգիստական էֆեկտներ ընդդեմ նեգլերիայի, երբ օգտագործվում է ամֆոտերիցինի հետ in vitro[11]։
Մինչդեռ ռիֆամպիցինի օգտագործումը տարածված է եղել, ներառյալ Հյուսիսային Ամերիկայում բոլոր չորս ողջ մնալու դեպքերը, դրա շարունակական օգտածործում կասկածի է ենթարկվել[11]։ Այն տարբեր ակտիվություն ունի in vitro և ունի արտահայտված ազդեցություն այլ հակաբիոտիկների թերապևտիկ կոնցենտրացիաների վրա, քանի որ խթանում է ցիտոքրոմ p450-ի ուղիների ակտիվությունը[11]։
2013 թվականին ԱՄՆ-ում երկու բարեհաջող բուժման դեպքերում միլտեֆոզին դեղամիջոցն է օգտագործվել[27]։ 2015 թվականի դրությամբ դեռևս չկային տվյալներ, թե որքանով է միլտեֆոզինին հաջողվում թափանցել կենտրոնական նյարդային համակարգ[11]։ 2015 թվականին ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնը առաջարկեց բժիշկներին օգտագործել միլտեֆոզինը ազատ ապրող ամեոբաներով առաջացող ինֆեկցիաները բուժելու նպատակով, ներառյալ նեգլերիան[27]։ Դեպքերից մեկում, 12-տարեկան աղջկան տրվել է միլտեֆոզինը և իրականացվել է ջերմաստիճանի թիրախավորված կառավարում ինֆեկցիայի պատճառով առաջացած գլխուղեղի այտուցը կառավարելու նպատակով։ Նա ողջ է մնացել առանց որևէ նյարդաբանական հետևանքների։ Մարմնի ջերմաստիճանի թիրախավորված կառավարումը, վաղ ախտորոշման և միլտեֆոզինի կիրառման հետ միասին համարվում են նրա բարեհաջող բուժան պատճառները։ Մեկ այլ դեպքում նկարագրված է, 8-տարեկան տղան, ում մոտ ԱԱՄ է ախտորոշվել ախտանշանների ի հայտ գալուց մի քանի օր անց և որը չէր բուժվել ջերմաստիճանի թիրախավորված կառավարման միջոցով, սակայն ում տրվել էր միլտեֆոզին, չնայած ողջ մնալուն, նրա մոտ առաջացել է կայուն նյարդաբանական վնասում[27]։
2016 թվականին, 16 տարեկան տղան ևս ողջ է մնացել առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտից հետո։ Նա բուժվել է միևնույն ուղեցույցներով ինչ վերոնշյալ 12-տարեկան աղջիկը 2013 թվականին[27][28]։
2018 թվականին, 10 տարեկան աղջիկը իսպանական Տոլեդո քաղաքից դարձել է առաջին մարդը իսպանիայից, ում մոտ ախտորոշվել է ԱԱՄ և ով բարեհաջող բուժվել է ներերակային և ինտրատեկալ ամֆոտերիցին Bթվականի կիրառմամբ[29]։
2023 թվականին իրականացված հետազոտությունը պարզել է, որ բենզօքսաբորոլների կիրառմամբ ինֆեկցված մկների բուժումը մեծացնում է ապրելիությունը և ի ցույց է դնում, որ բուժվել են ախտահարված մկների 28%-ը, առանց հիվանդության կրկնության[30][31]։
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին հիվանդության առաջին նկարագրությունից ի վեր, ամբողջ աշխարհում միայն յոթ մարդ է ողջ մնացել, ախտորոշված 450 դեպքերից, ինչը նշանակում է, որ հիվանդությունից մահացությունը կազմում է 98.5%[10]։ Ողջ մնացածները չորսն են ԱՄՆ-ոււմ, մեկը Մեքսիկայում և մյուսը Իսպանիայում։ ԱՄՆ-ում ողջ մնացածներից մեկն ունի գլխուղեղի վնասում, որը հավանաբար կայուն է, բայց նկարագրված են ԱՄՆ-ում հիվանդությունից ամբողջական բուժման երկու դեպքեր, առանց որևէ նյարդաբանական հետևանքների, և նրանք երկուսն էլ բուժում են ստացել նույն ուղեցույցներով[11][27]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունը հազվադեպ է և խիստ մահացու, 2008թվականի դրությամբ միայն 300 դեպք է հայտնի եղել[32]։ Պակիստանի Ագա Խանի Համալսարանում իրականացված դեղորայքային բուժման հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ FDA-հաստատված դեղեր, որոնք կիրառվում են ոչթվականինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար (դիգոքսինը և պրոցիկլիդինը հետազոտվողների շարքում ամենաբարձր էֆեկտիվություն են ունեցել), in vitro կարողացել են սպանել Naegleria fowleriթվականին ցուցաբերելով 95%թվականից բարձր ամեոբիցիդ ազդեցություն[33]։ Նույն աղբյուրը նաև սարքավորում է առաջարկել դեղորայքը գլխուղեղին հասցնելու համար[34]։
ԱՄՆ-ում ամենահաճախակի արձանագրված N. fowleri-ով առաջացած առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի դեպքերը դիտվում են հարավային նահանգներում, Տեխասում և Ֆլորիդայում ամենամեծ տարածվածությամբ։ Ամենահաճախակի ախտահարվող տարիքային խումբը 5-14 տարեկան երեխաներն են (ովքեր խաղում են ջրում)[35]։ Ինֆեկցիաների դեպքերի թիվը կարող է մեծացած լինել, պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, որը դիտարկվում է որպես 2010 թվականին, 2012 թվականին և 2015 թվականին արձանագրված դեպքերի հիմնական պատճառ[36][37]։
2013թվականից սկսած, արձանագրված դեպքերի թիվը սպասելիորեն աճել է, զուտ ինֆորմացված ախտորոշումների քանակության մեծացման և աուտոպսիաներով հայտնաբերման հաշվին[38]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1899 թվականին, Ֆրանց Շարդինգերը առաջինը բացահայտեց և արձանագրեց Amoeba gruberi ամեոբայի մասին, որը կարող է մտրակավորի վերածվել։ Naegleria ցեղը անվանվել է Ալեքսիս Ալեքսեևի կողմից 1912 թվականին, ով խմբավորեց մտրակավոր ամեոբաներին։ Նա դրոշմեց Նեգրելիա անունը ի պատիվ Կուրտ Նեգլերի, ով ուսումնասիրում էր ամեոբաներին[39]։
Միայն 1965 թվականին Մալկոմ Ֆոուլերին և Ռոդնի Կարտերին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում հաջողվեց հայտնաբերել առաջին չորս մարդկանց, ովքեր հիվանդացել էին ամեոբային մենինգոէնցեֆալիտով։ Նշված դեպքերը ներառում են չորս ավտրալացի երեխաների, մեկը 1961 թվականին և մյուսները 1965 թվականին, որոնցից բոլորը մահացել են[40][41][42]։ Ֆոուլերիի և Կարտների աշխատանքը ցուցադրել է, որ մտրակավոր-ամեոբա նախակենդանիները կարող են ինչպես ազատորեն ապրել միջավայրում, այնպես էլ մարդ-տիրոջ օրգանիզմում[43]։
1966 թվականին, Ֆոուլերը N. fowleri-ով առաջացող ինֆեկցիան անվանել է առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտ (ԱԱՄ), այս կենտրոնական նյարդային համակարգի ինվազիան այլ երկրորդային ինվազիաներից, որոնք առաջանում են այլ ամեոբաներով, ինչպիսիք են՝ Entamoeba histolytica-ն, տարբերակելու համար[43]։ Ռետրոսպեկտիվ հետազոտությունը ցույց է տվել, որ առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի առաջին գրանցված դեպքը, հավանաբար, եղել է Բրիտանիայում 1909 թվականին[41]։ 1966 թվականին չորս դեպք է գրանցվել ԱՄՆ-ում։ 1968 թվականի դրությամբ պատճառական օրգանիզմը, որը նախկինում կարծում էին թե Acanthamoeba-ն է կամ Hartmannella-ն, նույնականացվել է, որպես Naegleria։ Նույն տարում, տրվել է հիվանդության 16 դեպքերի եռամյա հաշվետվությունը (1962–1965) Չեխոսլովակիայի ՈՒստի նադ Լաբեմում[44]։ 1970 թվականին Կարտերը տվել է ամեոբային N. fowleri անվանումը, ի պատիվ Մալկոլմ Ֆոուլերի[45][46]։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Naegleria fowleri-ն հայտնի է նաև որպես «ուղեղ-ուտող ամեոբա»։ Այս տերմինը կիրառվել է նաև Balamuthia mandrillaris-ը նկարագրելու համար, ինչը որոշակի շփոթմունք է առաջացրել այս երկուսի միջև։ Balamuthia mandrillaris-ը կապ չունի Naegleria fowleriթվականի հետ, այն առաջացնում է մեկ այլ հիվանդություն, որը կոչվում է գրանուլեմատոզ ամեոբային էնցեֆալիտ։ Ի տարբերություն նեգլերիազի, որը սովորաբար հանդիպում է նորմալ իմուն ֆունկցիայով անձանց շրջանում, գրանուլեմատոզ ամեոբային էնցեֆալիտը սովորաբար հանդիպում է վատ իմուն ֆունկցիայով անձանց շրջանում, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և լեյկեմիայով հիվանդները։
Նեգլերիազը բժշկական միստիկ դրամա House, M.Dթվականի (Բժիշկ Հաուս) 2-րդ եթերաշրջանի 20-րդ և 21-րդ սերիայի թեման է եղել[47][48]։ Այն նաև Լավ բժիշկը (անգլ.՝ The Good Doctor) սերիալի 6-րդ եթերաշրջանի «39 տարբերություններ» սերիայի թեման է եղել։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի Առողջության Ազգային Իստիտուտը 2016 թվականին տրամադրել է 800,000 ԱՄՆ դոլար հիվանդությունը հետազոտելու համար[49]։ Ֆենոթիազինները թեստավորվել են in vitro և առաջնային ամեոբային մենինգոէնցեֆալիտի կենդանական մոդելներում[50]։ Դեպքերի բացահայտման հեշտացում հիվանդության մասին գիտելիքների տարածման, դեպքերի ներկայացման և դեպքերի մասին նոր տվյալների շատացման միջոցով, կարող է հեշտացնել ինֆեկցիաների դեպքերի վաղ հայտնաբերումը, ուշադրություն հրավիրելով ինֆեկցիայի միջավայրային կանխորոշիչներին և թույլ տալով ավելի լավ գնահատել բուժման էֆեկտիվությունը[51]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Disease Ontology — 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 «Illness & Symptoms | Naegleria fowleri | CDC». cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 3,0 3,1 «The Centers for Disease Control and Prevention, Division of Parasitic Diseases – Naegleria fowleri—Primary Amoebic Meningoencephalitis (PAM)—General Information». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «6 die from brain-eating amoeba after swimming». NBC News. Associated Press. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ one death in September 2018 was the first confirmed case of the infection in the United States since 2016 (nytimes.com: A Man Died After Being Infected With a Brain-Eating Amoeba. Here Are the Facts Արխիվացված 31 Հուլիս 2019 Wayback Machine)
- ↑ Cohen, Elizabeth. «Brain-eating amoeba survivor to begin school». CNN. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Talaro, Kathleen (2015). Foundations in microbiology. New York, NY: McGraw-Hill Education. էջ 695. ISBN 978-0-07-352260-9.
- ↑ «Illness and Symptoms». 2022 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
- ↑ Su MY, Lee MS, և այլք: (2013 թ․ ապրիլ). «A fatal case of Naegleria fowleri meningoencephalitis in Taiwan». Korean J Parasitol. 51 (2): 203–6. doi:10.3347/kjp.2013.51.2.203. PMC 3662064. PMID 23710088.
- ↑ 10,0 10,1 10,2 Centers for Disease Control and Prevention (CDC) (2008). «Primary amebic meningoencephalitis – Arizona, Florida, and Texas, 2007». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 57 (21): 573–7. PMID 18509301. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Grace, Eddie; Asbill, Scott; Virga, Kris (2015 թ․ նոյեմբերի 1). «Naegleria fowleri: Pathogenesis, Diagnosis, and Treatment Options». Antimicrobial Agents and Chemotherapy (անգլերեն). 59 (11): 6677–6681. doi:10.1128/AAC.01293-15. ISSN 0066-4804. PMC 4604384. PMID 26259797.
- ↑ «Safe Ritual Nasal Rinsing» (PDF). Centers for Disease Control and Prevention. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Gilmartin, Allissia A.; Petri, Jr, William A. (2018). «Exploring the mechanism of amebic trogocytosis: the role of amebic lysosomes». Microbial Cell. 5 (1): 1–3. doi:10.15698/mic2018.01.606. ISSN 2311-2638. PMC 5772035. PMID 29354646.
- ↑ Marciano-Cabral, F; John, DT (1983). «Cytopathogenicity of Naegleria fowleri for rat neuroblastoma cell cultures: scanning electron microscopy study». Infection and Immunity. 40 (3): 1214–7. doi:10.1128/IAI.40.3.1214-1217.1983. PMC 348179. PMID 6852919.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 Montgomery, Katherine (2012 թ․ հոկտեմբերի 22). «Meningitis». McMaster Pathophysiology Review. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ Walter, Edward James; Hanna-Jumma, Sameer; Carraretto, Mike; Forni, Lui (2016 թ․ հուլիսի 14). «The pathophysiological basis and consequences of fever». Critical Care. 20 (1): 200. doi:10.1186/s13054-016-1375-5. ISSN 1364-8535. PMC 4944485. PMID 27411542.
- ↑ Pugh, J. Jeffrey; Levy, Rebecca A. (2016 թ․ սեպտեմբերի 21). «Naegleria fowleri: Diagnosis, Pathophysiology of Brain Inflammation, and Antimicrobial Treatments». ACS Chemical Neuroscience. 7 (9): 1178–1179. doi:10.1021/acschemneuro.6b00232. PMID 27525348..
- ↑ Fero, Kelly. «Naegleria fowleri». web.stanford.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ Gallois, R.W. (2006). «The geology of the hot springs at Bath Spa, Somerset». Geoscience in South-west England. 11 (3): 170. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Cervantes-Sandoval I, Serrano-Luna Jde J, García-Latorre E, Tsutsumi V, Shibayama M (2008 թ․ սեպտեմբեր). «Characterization of brain inflammation during primary amoebic meningoencephalitis». Parasitol. Int. 57 (3): 307–13. doi:10.1016/j.parint.2008.01.006. PMID 18374627.
- ↑ Donald C. Lehman; Mahon, Connie; Manuselis, George (2006). Textbook of Diagnostic Microbiology (3rd ed.). Philadelphia: Saunders. ISBN 978-1-4160-2581-8.[Հղում աղբյուրներին]
- ↑ Pougnard, C.; Catala, P.; Drocourt, J.-L.; Legastelois, S.; Pernin, P.; Pringuez, E.; Lebaron, P. (2002). «Rapid Detection and Enumeration of Naegleria fowleri in Surface Waters by Solid-Phase Cytometry». Applied and Environmental Microbiology. 68 (6): 3102–7. Bibcode:2002ApEnM..68.3102P. doi:10.1128/AEM.68.6.3102-3107.2002. PMC 123984. PMID 12039772.
- ↑ "6 die from brain-eating amoeba in lakes", Chris Kahn/Associated Press, 9/28/07
- ↑ «福氏內格里阿米巴腦膜腦炎感染病例罕見,但致死率高,籲請泡溫泉及從事水上活動之民眾小心防範». 衛生福利部疾病管制署 (չինարեն). 2013 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. This article incorporates text from this source, which is in the public domain.
- ↑ The American Heritage Stedman's Medical Dictionary. Houghton Mifflin Company. 2004. ISBN 9780618428991.
- ↑ Bauman, Robert W. (2009). «Microbial Diseases of the Nervous System and Eyes». Microbiology, With Diseases by Body System (2nd ed.). San Francisco: Pearson Education. էջ 617.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Naegleria fowleri – Primary Amebic Meningoencephalitis (PAM) – Amebic Encephalitis». 2015 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Diaz, Johnny (2018 թ․ հուլիսի 21). «Teen who survived brain-eating amoeba says sickness gave him more positive outlook». Sun-Sentinel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Güell, Oriol (2018 թ․ հոկտեմբերի 12). «Una niña de Toledo sobrevive al primer caso en España de la ameba comecerebros». El País. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Ženíšková, Kateřina; Mach, Jan; Arbon, Dominik; Štursa, Jan; Werner, Lukáš; Zoltner, Martin; Sutak, Robert (2023 թ․ փետրվարի 16). «The 4-Aminomethylphenoxy-Benzoxaborole AN3057 as a Potential Treatment Option for Primary Amoebic Meningoencephalitis». Antimicrobial Agents and Chemotherapy (անգլերեն). 67 (2): e01506–22. doi:10.1128/aac.01506-22. ISSN 0066-4804. PMC 9933681. PMID 36688657.
- ↑ University, Charles. «A potential drug in the fight against a fatal brain-eating amoeba». phys.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Caruzo G, Cardozo J (2008 թ․ հոկտեմբեր). «Primary amoebic meningoencephalitis: a new case from Venezuela». Trop Doct. 38 (4): 256–7. doi:10.1258/td.2008.070426. PMID 18820207. S2CID 20958778. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Mannan Baig Abdul; Kulsoom Huma; Ahmed Khan Naveed (2014). «Primary amoebic meningoencephalitis: amoebicidal effects of clinically approved drugs against Naegleria fowleri». Journal of Medical Microbiology. 63 (Pt 5): 760–762. doi:10.1099/jmm.0.072306-0. PMID 24493160. S2CID 206195489.
- ↑ Baig Abdul M., Khan Naveed A. (2014). «Novel Chemotherapeutic Strategies in the Management of Primary Amoebic Meningoencephalitis Due to Naegleria fowleri». CNS Neuroscience & Therapeutics. 20 (3): 289–290. doi:10.1111/cns.12225. PMC 6493040. PMID 24456292.
- ↑ "Number of Case-Reports of Primary Amebic Meningoencephalitis Caused by Naegleria Fowleri (N=133) by State of Exposure*— United States, 1962–2014". CDC.gov, CDC, www.cdc.gov/parasites/naegleria/pdf/naegleria-state-map-2014.pdf.
- ↑ Kemble SK, Lynfield R, և այլք: (2012 թ․ մարտ). «Fatal Naegleria fowleri infection acquired in Minnesota: possible expanded range of a deadly thermophilic organism». Clin Infect Dis. 54 (6): 805–9. doi:10.1093/cid/cir961. PMID 22238170.
- ↑ Lorna Benson (2015 թ․ հուլիսի 9). «Has deadly water amoeba found a home in Minnesota?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Kanwal Farooqi M, Ali S, Ahmed SS (2013 թ․ մայիս). «The paradox of primary amoebic meningoencephalitis—a rare disease, but commonly misdiagnosed». J Pak Med Assoc. 63 (5): 667. PMID 23758009.
- ↑ Walochnik, Julia; Wylezich, Claudia; Michel, Rolf (2010 թ․ սեպտեմբեր). «The genus Sappinia: History, phylogeny and medical relevance». Experimental Parasitology. 126 (1): 5, 7–8. doi:10.1016/j.exppara.2009.11.017. PMID 20004196.
- ↑ Fowler, M.; Carter, R. F. (1965 թ․ սեպտեմբեր). «Acute pyogenic meningitis probably due to Acanthamoeba sp.: a preliminary report». British Medical Journal. 2 (5464): 740–2. doi:10.1136/bmj.2.5464.734-a. PMC 1846173. PMID 5825411.
- ↑ 41,0 41,1 Symmers, W. S. C. (1969 թ․ նոյեմբեր). «Primary amoebic meningoencephalitis in Britain». British Medical Journal. 4 (5681): 449–54. doi:10.1136/bmj.4.5681.449. PMC 1630535. PMID 5354833.
- ↑ Martinez, Augusto Julio; Visvesvara, Govinda S. (1997). «Free-living, Amphizoic and Opportunistic Amebas». Brain Pathology. 7 (1): 584. doi:10.1111/j.1750-3639.1997.tb01076.x. PMC 8098488. PMID 9034567.
- ↑ 43,0 43,1 Butt, Cecil G. (1966). «Primary Amebic Meningoencephalitis». New England Journal of Medicine. 274 (26): 1473–6. doi:10.1056/NEJM196606302742605. PMID 5939846.
- ↑ Červa, L.; Novák, K. (1968 թ․ ապրիլ). «Ameobic meningoencephalitis: sixteen fatalities». Science. 160 (3823): 92. Bibcode:1968Sci...160...92C. doi:10.1126/science.160.3823.92. PMID 5642317. S2CID 84686553.
- ↑ Gutierrez, Yezid (2000 թ․ հունվարի 15). «Chapter 6: Free Living Amebae». Diagnostic Pathology of Parasitic Infections with Clinical Correlations (2 ed.). USA: Oxford University Press. էջեր 114–115. ISBN 978-0-19-512143-8.
- ↑ De Jonckheere, Johan F. (2011 թ․ օգոստոս). «Origin and evolution of the worldwide distributed pathogenic amoeboflagellate Naegleria fowleri». Infection, Genetics and Evolution. 11 (7): 1520–1528. doi:10.1016/j.meegid.2011.07.023. PMID 21843657.
- ↑ «IMDb, Euphoria: Part 1». IMDb. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «IMDb, Euphoria: Part 2». IMDb. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Wessel, Lindzi (2016 թ․ հուլիսի 22). «Scientists hunt for drug to kill deadly brain-eating amoeba». STAT News. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Kim, J.-H.; Jung, S.-Y.; Lee, Y.-J.; Song, K.-J.; Kwon, D.; Kim, K.; Park, S.; Im, K.-I.; Shin, H.-J. (2008). «Effect of Therapeutic Chemical Agents In Vitro and on Experimental Meningoencephalitis Due to Naegleria fowleri». Antimicrobial Agents and Chemotherapy. 52 (11): 4010–6. doi:10.1128/AAC.00197-08. PMC 2573150. PMID 18765686.
- ↑ Centers for Disease Control and Prevention (CDC) (2008). «Primary amebic meningoencephalitis – Arizona, Florida, and Texas, 2007». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 57 (21): 573–7. PMID 18509301. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Naegleria Infection Information Page Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոններ (Centers for Disease Control and Prevention)
- Naegleria General Information ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների վեբկայքից
- Articles about Naegleriasis in Google Scholar
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեգլերիազ» հոդվածին։ |
|