Շշմածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շշմածություն գիտակցության խանգարման (մթագնման) ամենահաճախակի հանդիպող ձևերից, կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, գլխուղեղի վնասվածքների, ուռուցքների, արյունազեղումների, էպիլեպտիկ ուշագնացության նոպայի և այլ դեպքերում։ Շշմածությունյան ժամանակ առավել ինտենսիվ գրգիռներն ընկալվում են, իսկ թույլ գրգիռների պատասխան ռեակցիան, գրգռման շեմքի բարձրացման հետևանքով, դժվարանում է։ Հիվանդը հարցերը հասկանում է ոչ անմիջապես, դժվարությամբ։ Պատասխանները նույնպես դժվարացած են, հաճախ սխալ, հակասական ու թերի։ Տեղի, ժամանակի, շրջապատի և իրադրության նկատմամբ կողմնորոշումը վատանում կամ լրիվ բացակայում է։ Հիշողությունը խիստ թուլանում է։ Նկատվում է շարժումների արգելակում, ցրվածություն։ Հայացքը և դեմքի արտահայտությունն անտարբեր են, բութ։ Շշմածությունը արտահայտվում է թեթև (օբնուբիլացիա) կամ ծանր ձևերով (սոպոր և կոմա), կարող է տևել վայրկյաններից ու րոպեներից մինչև օրեր ու շաբաթներ։ Շշմածությունից դուրս գալուց հետո հիվանդը հիվանդագին շրջանը չի հիշում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 535 CC-BY-SA-icon-80x15.png