Լիզիս
Լիզիս (հին հունարեն՝ λύσις` lýsis, կորուստ, λύειν` lýein, քանդել բառից), բջջաթաղանթի քայքայումը վիրուսների, ֆերմենտների կամ օսմոտիկ մեխանիզմների ազդեցությամբ։ Լիզիս ենթարկված բջիջների հեղուկ պարունակությունն անվանվում է լիզատ։ Մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և բջջաբանության լաբորատորիաներում բջջային կուլտուրաները կարող են լիզի ենթարկվել՝ բաղադրամասերի մաքրման (սպիտակուցների պուրիֆիկացիա, ԴՆԹ-ի էքստրացիա, ՌՆԹ-ի էքստրացիա) կամ օրգանոիդների առանձնացման նպատակներով։
Բակտերիաների շատ տեսակներ լիզիսի են ենթարկվում լիզոսոմ ֆերմենտի ազդեցությամբ, որը մտնում է կենդանիների թքի, ձվի սպիտակուցի և այլ արտազատուկների կազմության մեջ[1]։ Ֆագի լիտիկ ֆերմենտները՝ լիզինները, սինթեզվում են բակտերիոֆագի վարակման ընթացքում և ապահովում են ֆագի՝ բակտերիալ բջիջները լիզիսի ենթարկելու առանձնահատկությունը[2]։ Պենիցիլինը և նմանատիպ β-լակտամ հակաբիոտիկները սպանում են բակտերիաները շնորհիվ ֆերմենտ միջնորդավորված լիզիսի․ դեղանյութը պատճառ է դառնում դեֆեկտավոր բջջապատով բակտերիաներ առաջացմանը[3]։
Միկրօրգանիզմների լիզիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկրոօրգանիզմների լիզիսը միկրոօրգանիզմների բջիջների քայքայումը (լուծումը) տարբեր գործոնների՝ բակտերիալիզինի, բակտերիաֆագերի և հակաբիոտիկների ազդեցությամբ։ Կարող է տեղի ունենալ ավտոլիզի հետևանքով, որի ժամանակ սննդամիջավայրից առանձնացված և 35—40 °C-ում պահվող բջիջները քայքայվում են սեփական պրոտեոլիտիկ և այլ ֆերմենտների միջոցով։ Միկրոօրգանիզմների լիզիսը կարելի է առաջացնել միկրոօրգանիզմների կուլտուրայի վրա հատուկ ֆերմենտներ կամ մարդկանց ու կենդանիների արյան մեջ պարունակվող հակամարմիններ ավելացնելով, որոնք քայքայում են բջջի պատը, ազդում սպիտակուցի վրա։ Միկրոօրգանիզմների լիզիսի ձևերից է ֆագոլիզիսը, երբ միկրոօրգանիզմների բջիջները վարակում են տվյալ տեսակին բնորոշ վիրուսներով՝ ֆագերով, որոնց բազմացումն ու հասունացումը բջջի ներսում ավարտվում է միկրոօրգանիզմների լիզիսով։ Ֆագերով առաջացող միկրոօրգանիզմների լիզիս մեծ վնաս է հասցնում մանրէաբանական և սննդի արդյունաբերությանը։ Միկրոօրգանիզմների լիզիս են առաջացնում նաև որոշ մակերևութային ակտիվ նյութեր, մասնավորապես օճառները։
Պլազմոլիզ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլազմոլիզը պրոտոպլաստի անջատումն է բջջաթաղանթից հիպերտոնիկ լուծույթում։ Բնորոշ է հիմնականում բուսական բջիջներին, որոնք ունեն ամուր, թաղանթանյութից կազմված թաղանթ։ Այս բջիջները մահանում են, եթե երկար ժամանակ ջրի անբավարարություն է լինում։ Ջրի առկայության դեպքում օսմոսի շնորհիվ բջիջները վերականգնում են իրենց սկզբնական վիճակը[4]
Իմունային պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիթրոցիտների հեմոգլոբինից առաջացած ազատ ռադիկալները կարող են ախտածնին ի պատասխան լիզիսի ենթարկել, որը կարող է ոչնչացնել ախտածիններին[5][6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ P. Jollès, ed. (1996)։ Lysozymes--model enzymes in biochemistry and biology։ Basel: Birkhäuser Verlag։ էջեր 35–64։ ISBN 978-3-7643-5121-2
- ↑ Nelson D., Loomis, L., Fischetti, V. A. (մարտի 20, 2001)։ «Prevention and elimination of upper respiratory colonization of mice by group A streptococci by using a bacteriophage lytic enzyme»։ Proceedings of the National Academy of Sciences 98 (7): 4107–12։ Bibcode:2001PNAS...98.4107N։ doi:10.1073/pnas.061038398
- ↑ Scholar E. M., Pratt W. B. (2000)։ The antimicrobial drugs (2nd ed.)։ Oxford University Press։ էջեր 61–64
- ↑ «Wiley InterScience : Journals : New Phytologist»։ www3.interscience.wiley.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին։ Վերցված է 2008-09-11։
- ↑ Red blood cells do more than just carry oxygen. New findings by NUS team show they aggressively attack bacteria too., The Straits Times, 1 September 2007
- ↑ Jiang N, Tan NS, Ho B, Ding JL, Tan, Ho, Ding (October 2007)։ «Respiratory protein-generated reactive oxygen species as an antimicrobial strategy»։ Nature Immunology 8 (10): 1114–22։ PMID 17721536։ doi:10.1038/ni1501
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 549)։ ![]() |