Դեղաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեղատուփ, դեղ

Դեղաչափ, դոզա, օրգանիզմ ներմուծվող դեղանյութի որոշակի քանակություն։ Կարող են լինել միանվագ (սահմանվում է թունավոր և ուժեղ ներգործող դեղանյութերի համար), ինչպես նաև բուժիչ, թունավոր և մահացու։ Դեղանյութերը չափվում են գրամներով և գրամի մասերով (սանտի-միլի, միկրոգրամներով)։ Հեղուկները՝ միլիլիտրերով կամ գդալներով (ճաշինը՝ 15-25 մլ, անուշեղեևինը՝ 8 - 10 մլ, թեյինը՝ 4-5 մլ) և կաթիլներով (միջինը՝ 0,05 գ)։ Անտիբիոտիկների, մի քանի հորմոնային պատրաստուկնևրի և վիտամինների դեղաչափերը որոշվում են ազդեցության (ED), միջազգային (ME) և իետերնացիոնալ (UE) միավորներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 338 CC BY-SA icon 80x15.png