Jump to content

Ֆլուկոնազոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլուկոնազոլ
Քիմիական բանաձևC₁₃H₁₂F₂N₆O
Մոլային զանգված5,1E−25 կիլոգրամ[1] և 5,1E−25 կիլոգրամ գ/մոլ
Դասակարգում
CAS համար86386-73-4
PubChem3365
EINECS համար627-806-0
SMILESC1=CC(=C(C=C1F)F)C(CN2C=NC=N2)(CN3C=NC=N3)O
ЕС627-806-0
ChEBI3248
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆլուկոնազոլ՝ հակասնկային դեղորայք, կիրառվում է տարբեր սնկային վարակների ժամանակ[2]։ Դրանք են՝ կանդիդաները, բլաստոմիկոզները, կոկցիդոմիկոզները, կրիպտոկոկերը, հիստոպլազմոզը, դերմատոֆիտոզը և գունափոխող որքինը[2]։ Բարձր ռիսկ ունեցողների մոտ այն կիրառվում է նաև կանդիդոզը կանխելու նպատակով։ Այդ խմբում ներառված են ցածր քաշով ծնված նորածինները, նեյտրոֆիլների քիչ քանակով և օրգանի փոխպատվաստումով հիվանդները[2]։ Ֆլուկոնազոլը տրվում է և՛ բերանացի, և՛ ներերակային եղանակով[2]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են փսխումը, փորլուծությունը, ցանավորումը և լյարդի ֆերմենտների քանակի բարձրացումը արյան մեջ[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից է QT երկարումը, ցնցումները և լյարդի ախտահարումը[2]։ Հղիության ժամանակ բարձրացնում է վիժումների ռիսկը, իսկ բարձր դեղաչափերի դեպքում կարող է առաջացնել բնածին արատներ[2][3]։ Ֆլուկոնազոլը պատկանում է հակասնկային դեղերի ազոլների ընտանիքին[2]։ Համարվում է, որ այն ազդում է սնկի բջջային թաղանթի վրա[2]։

Ֆլուկոնազոլը հայտնաբերվել է 1981 թվականին և վաճառքի է հանվել 1988 թվականից[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում[5]։ Ֆլուկոնազոլը առկա է նաև ջեներիկ տարբերակով[2]։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է օրական մոտ 0.05–0.10 ԱՄՆ դոլլար[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կազմել է օրական 1,14-1,75 ԱՄՆ դոլլար[7]։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլուկոնազոլը առաջին սերնդի հակասնկային տրիազոլների խմբին է պատկանում։ Այն ազոլային (օրինակ`կետոկոնազոլ) հակասնկային դեղերից տարբերվում է իր կառուցվածքով`իմիդազոլային օղակի փոխարեն պարունակում է տրիազոլային օղակ։ Իմիդազոլային հակասնկային դեղերը կիրառվում են տեղային, իսկ ֆլուկոնազոլը և մի քանի տրիազոլային հակասնկային դեղեր ունեն համակարգային ազդեցություն, քանի որ բավականին անվտանգ են և լավ են ներծծվում բերանացի կիրառման ժամանակ[8]։

Ֆլուկոնազոլի ազդեցության ոլորտում ներառված են Կանդիդաների մեծ մասը (բացի Candida krusei -ն և Candida glabrata-ն), Cryptococcus neoformans-ը, որոշ երկմորֆ սնկերը, դերմատոֆիտները և այլ սնկեր։ Հիմնականում կիրառվում է[8][9][10][11][12]՝

Կայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլային հակասնկային դեղերի նկատմամբ կայունությունը առաջանում է աստիճանաբար, երկարատև բուժման կուրսից հետո և բերում է կլինիկական նշանների վատացման իմուն համակարգի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների մոտ, օրինակ է՝ ՄԻԱՎ վարակ ունեցողների մոտ բերանի խոռոչի կամ կերակրափողի կանդիդոզի բուժման ժամանակ[13]։ C. albicans-ի բուժման ժամանակ կայունությունը առաջանում է ERG11 գենի մուտացիայի պատճառով, որը կոդավորում է 14-ալֆա-դեմեթիլազա ֆերմենտը։ Այս մուտացիաները կանխում են ազոլային խմբի կապումը, բայց դեռևս թույլ են տալիս ֆերմենտի բնական նյութին`լանոստերոլին կապումը։ Այս պատճառով մեկ ազոլային խմբի նկատմամբ կայունության դեպքում առկա է նաև մյուս ազոլների նկատմամբ կայունություն։ Կայունության մեկ այլ մեխանիզմ առաջանում է C. albicans -ի և C. glabrata-ի միջոցով ազոլային դեղին բջջից դուրս հանելը։ Այլ գենային մուտացիաներ ևս կան կայունության առաջացման համար[13]։ C. glabrata-ը կայունություն ձեռք է բերում CDR գեների վեր կարգավորման միջոցով, իսկ C. krusei -ի կայունությունը առաջանում է թիրախ ֆերմենտի զգայունության նվազումով[14]։

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնում ֆլուկոնազոլի կայունությունը կանդիդաների նկատմամբ կազմում է մոտ 7%[15][16]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլուկոնազոլը հակացուցված է հետևյալ դեպքերում[12]՝

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցություններն են[12]՝

Հղիության ժամանակ դեղի կիրառումը կարող է վտանգավոր լինել[18][19]։ Այնուամենայնիվ այս վտանգը առկա է հղիության առաջին եռամսյակում բարձր դեղաչափերի և երկարատև կիրառման ժամանակ[18]։ Այս ազդեցությունը լինում է տրիազոլների խմբին պատկանող դեղերից։

Ֆլուկոնազոլը արտազատվում է կրծքի կաթով պլազմայում առկա հավասար խտությամբ։ Ուստի կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում կիրառել[20]։

Ֆլուկոնազոլով բուժումը առաջացնում է QT ինտերվալի երկարում, որը կարող է բերել լուրջ սրտային առիթմիաների։ Այս պատճառով այն կիրառվում է զգուշորեն առիթմիաների ռիսկ ունեցող հիվադների մոտ, մասնավորապես, էլեկտրոլիտային դիսբալանս ունեցողների կամ QT ինտերվալի երկարում առաջացնեղ դեղեր ընդունող հիվանդների մոտ`մասնակիորեն ցիսապրիդ և պիմազիդ։

Ֆլուկոնազոլը հազվադեպ կարող է բերել լյարդի ծանր կամ մահացու տոքսիկ ախտահարման, դրա համար երկարատև կիրառման դեպքում անհրաժեշտ է պարբերաբար ստուգել լյարդի ֆերմենտներրը։ Այս է պատճառը, որ լյարդի ախտահարում ունեցող հիվանդների մոտ այն կիրառվում է զգուշորեն[21]։

Որոշ մարդիկ ունենում են ալերգիկ դրսևորումներ ազոլների նկատմամբ, հետևաբար ալերգիան կարող է դրսևորվել նաև ֆլուկոնազոլի նկատմամբ[22]։ Ազոլների խմբին պատկանող որոշ դեղեր խաթարում են էստրոգենների սինթեզը հղիության ժամանակ և բերում խնդիրների[23]։

Ֆլուկոնազոլը ցածր դեղաչափերով ներառված է Սննդի և Դեղերի վարչակազմի հղիության C խմբում։ Այնուամենայնիվ, բարձր դեղաչափերով հազվադեպ առաջացնում է բնածին արատներ։ Այս դեղաչափերով կիրառելու դեպքում այն տեղափոխվում է հղիության D խումբ։ Հղիության D խումբը նշանակում է, որ այս դեղերի ֆետալ ռիսկը բարձր է։ Կյանքին սպառնացող իրավիճակներում այս դեղերը հնարավոր է կիրառել հղիության ժամանակ անկախ ռիսկերից։ Ֆլուկոնազոլը չպետք է կիրառվի հղիության ժամանակ[24]։ Բերանացի ֆլուկոնազոլը սրտի արատների առաջացման բարձր ռիսկի հետ կապված չէ, բացարձակ ռիսկը ցածր է[25]։ Հղիության ընթացքում ֆլուկոնազոլի կիրառումը 50% բարձրացնում է ինքնաբուխ վիժման ռիսկը[26]։

Ֆլուկոնազոլը չպետք է կիրառվի ցիսապրիդի՝ (Պրոպոիլսիդ) հետ, քանի որ կարող է առաջացնել լուրջ, նույնիսկ մահացու սրտային խնդիրներ։ Հազվադեպ հնարավոր է ծանր ալերգիկ ռեակցիաներ, ընդհուպ մինչև անաֆիլաքսիա։

Բերանացի սուսպենզիայի փոշին պարունակում է սուկրոզա և ժառանգական ֆրուկտոզայի, գլյուկոզայի/գալակտոզայի թերներծծմամբ և սուկրոզա-իզոմերազա ֆերմենտի անբավարարություն ունեցող հիվադներին խորհուրդ չի տրվում կիրառել։ Պարկուճները պարունակում են լակտոզա և չպետք է տրվեն գալակտոզի անտանեիություն, լակտազայի անբավարարություն կամ գլյուկոզ-գալակտոզ թերներծծում ունեցող հիվանդներին[27]։

Դեղերի փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլուկոնազոլը ցիտոքրոմ P450 համակարգի ընկճող է, մասնավորապես CYP2C19 ֆերմենտի (CYP3A4 ևCYP2C9 ավելի քիչ)[28]։ Տեսականորեն այն նվազեցնում է այն դեղերի նյութափոխանակությունը, որոնք փոխանակվում են այս ֆերմենտներով և բերում է նրանց խտության բարձրացմանը արյան մեջ։ Բացի այդ QT ինտերվալի երկարում առաջացնող դեղերի հետ կիրառելիս մեծացնում է սրտային ռիթմաշեղումների առաջացման ռիսկը։ Բերբերինը և ֆլուկոնազոլը համարվում են սիներգիստներ[29]։ Ֆլուկոնազոլը կարող է մեծացնել էրիթրոմիցինի մակարդակը արյան մեջ, դրա համար պետք է խուսափել համակցումից[28]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իմիդազոլային և տրիազոլային հակասնկային դեղերը, ֆլուկոնազոլը նույնպես ընկճում է ցիտոքրոմ P450 համակարգի 14 ալֆա-դեմեթիլազա ֆերմենտը։ Կաթնասունների դեմեթիլազան ավելի քիչ զգայուն է ֆլուկոնազոլի նկատմամբ, քան սնկային դեմեթիլազան։ Այս ընկճումը կանխում է լանոստերոլի փոխակերպումը էրգոստերոլի, որը համարվում է սնկային ցիտոպլազմատիկ թաղանթի բաղադրամաս, ինչպես նաև բերում է 14-ալֆա-մեթիլ ստերոլի կուտակման։ Ֆլուկոնազոլը ի սզբանե ֆունգիստատիկ է, այնուամենայնիվ, կարող է լինել նաև սնկասպան որոշ սնկերի նկատմամբ, հատկապես կրիպտոկոկերի նկատմամբ[30]։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանացի կիրառման դեպքում ֆլուկոնազոլը գրեթե ամբողջությամբ ներծծվում է երկու ժամվա ընթացքում։ Ստամոքսի թթվայնությունը նշանակալի ազդեցություն չունի կենսամատչելիության վրա։ Մեզում, արցունքում և մաշկում դեղի խտությունը 10 անգամ ավելի քիչ է պլազմայի խտությունից, մինչդեռ թքում, խորխում և հեշտոցային արտադրության մեջ գրեթե հավասար է պլազմայի խտությանը օրական 100-400 մգ կիրառման դեպքում։ Ֆլուկոնազոլի կիսադուրսբերման ժամանակը ենթարկվում է զրոյական կարգի կինետիկայի օրենքներին միայն 10%-ն է հեռացվում մետաբոլիզմի արդյունքում, մնացածը սեկրեցիայի է ենթարկվում մեզով և քրտնագեղձերով։ Երիկամների ախտահարում ունեցող հիվանդները գերդոզավորման վտանգ ունեն։

Ֆլուկոնազոլի փոշին սպիտակ բյուրեղների տեսք ունի և շատ դժվար է լուծվում ջրում, բայց լավ է լուծվում ալկոհոլի մեջ[31]։

Ֆլուկոնազոլը հայտնաբերվել է Պֆայզերի կողմից 1981 թվականին Մեծ Բրիտանիայում և վաճառքի է հանվել 1988 թվականին[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 fluconazole
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Fluconazole». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Fluconazole (Diflucan): Drug Safety Communication - FDA Evaluating Study Examining Use of Oral Fluconazole (Diflucan) in Pregnancy». FDA. 2016 թ․ ապրիլի 26. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 503. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Fluconazole». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-08-29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «NADAC as of 2016-12-07 | Data.Medicaid.gov». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 «US Pharmacist». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  9. «US Prescribing Information» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  10. «IDSA Guidelines: Candida Infections». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  11. «IDSA Guidelines: Cryptococcal Infections». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  12. 12,0 12,1 12,2 Rossi S, editor. Australian Medicines Handbook 2006. Adelaide: Australian Medicines Handbook; 2006. 0-9757919-2-3
  13. 13,0 13,1 Bennett J. E. (2011). «57. Antifungal Agents». In L.L. Brunton; B.A. Chabner; B.C. Knollmann (eds.). Goodman & Gilman's The Pharmacological Basis of Therapeutics, 12e. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
  14. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. Spectrum of fungal susptibility and resistance to fluconazole Արխիվացված 2016-03-14 Wayback Machine
  16. «Antifungal Resistance | Fungal Disease | CDC». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին.
  17. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  18. 18,0 18,1 «Fluconazole». Monograph. The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  20. Product information from Pfizer Inc Արխիվացված 2010-01-17 Wayback Machine
  21. Pfizer Australia Pty Ltd. Diflucan (Australian Approved Product Information). West Ryde (NSW): Pfizer Australia; 2004.
  22. «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  23. Kragie, Laura; Turner, Stephanie D.; Patten, Christopher J.; Crespi, Charles L.; Stresser, David M. (2002). «Assessing Pregnancy Risks of Azole Antifungals Using a High Throughput Aromatase Inhibition Assay». Endocrine Research. 28 (3): 129–40. doi:10.1081/ERC-120015045. PMID 12489563.
  24. Fluconazole Արխիվացված 2012-12-05 Wayback Machine, PubMed Health
  25. Mølgaard-Nielsen, D.; Pasternak, B. R.; Hviid, A. (2013). «Use of Oral Fluconazole during Pregnancy and the Risk of Birth Defects». New England Journal of Medicine. 369 (9): 830–839. doi:10.1056/NEJMoa1301066. PMID 23984730.
  26. Mølgaard-Nielsen D, Svanström H, Melbye M, Hviid A, Pasternak B (2016 թ․ հունվարի 5). «Association between use of oral fluconazole during pregnancy and risk of spontaneous abortion and stillbirth». JAMA (անգլերեն). 315 (1): 58–67. doi:10.1001/jama.2015.17844. ISSN 1538-3598. PMID 26746458.
  27. http://reference.medscape.com/drug/diflucan-fluconazole-342587#5 Արխիվացված 2014-04-23 Wayback Machine
  28. 28,0 28,1 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  29. Xu, Yi; Wang, Yan; Yan, Lan; Liang, Rong-Mei; Dai, Bao-Di; Tang, Ren-Jie; Gao, Ping-Hui; Jiang, Yuan-Ying (2009). «Proteomic Analysis Reveals a Synergistic Mechanism of Fluconazole and Berberine against Fluconazole-ResistantCandida albicans: Endogenous ROS Augmentation». Journal of Proteome Research. 8 (11): 5296–5304. doi:10.1021/pr9005074. ISSN 1535-3893. PMID 19754040.
  30. Longley, Nicky; Muzoora, Conrad; Taseera, Kabanda; Mwesigye, James; Rwebembera, Joselyne; Chakera, Ali; Wall, Emma; Andia, Irene; Jaffar, Shabbar; Harrison, Thomas S. (2008). «Dose Response Effect of High‐Dose Fluconazole for HIV‐Associated Cryptococcal Meningitis in Southwestern Uganda». Clinical Infectious Diseases. 47 (12): 1556–1561. doi:10.1086/593194. ISSN 1058-4838. PMID 18990067.
  31. MP Biomedicals Արխիվացված 2009-01-16 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլուկոնազոլ» հոդվածին։