Ցենտրիֆուգ (լատ.՝ centrum - առանցքակետ, կենտրոն և fuga - վազք),
Ցենտրիֆուգ (սարք), Ցենարիֆուգման համար ծառայող հարմարանք։ Հիմնական մասն իր առանցքի շուրջը մեծ արագությամբ պտտվող ռոտորն է (թմբուկը), որի պտտման շնորհիվ ստեղծվում է կենտրոնախույս ուժերի դաշտ՝ մինչև 20000 g արդ․ ցենտրիֆուգներում և 350000 g լաբորատոր ցենտրիֆուգներումը ազատ անկման արագացումն է)։ Տարբերում են նստեցման (հոծպատերով) և ֆիլտրման (ֆիլտրող նյութով ծածկված ծակոտկեն պատերով) ցենտրիֆուգներ։ Սուսպենզիաների և էմուլսիաների բաժանման աստիճանը կախված է ռոտորի պտտման հաճախականությունից։
Ցենտրիֆուգ (տեղակայանք), Երկրի վրա գտնվող տեղակայանք՝ տիեզերագնացների նախապատրաստման համար, որը նմանակում է տևականորեն գործող արագացումները։ Տեղակայանքի մեծ շառավղի (15 t/–ից ավելի) և շարժիչների հզորության (մի քանի Մվտ) շնորհիվ հնարավոր է ստանալ մոտ 400 մ/վրկ² կենտրոնաձիգ արագացում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։