Jump to content

Ազիթրոմիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիթրոմիցին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար83905-01-5
PubChem CID447043
DrugBankDB00207
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.126.551 Խմբագրել Վիքիդատայում

Ազիթրոմիցին, հակաբակտերիային դեղամիջոց, որն օգտագործվում է մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, միջին ականջի վարակների, կոկորդի բորբոքային հիվանդությունների, թոքաբորբերի, փորլուծության և մարսողական համակարգի որոշ հիվանդությունների բուժման համար[1]։ Այն նաև օգտագործվում է սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի վարակների բուժման համար, ինչպիսիք են՝ քլամիդիան և սուսանակը[1]։ Մի շարք այլ դեղամիջոցների հետ միասին ազիթրոմիցինն օգտագործվում է մալարիայի բուժման համար[1]։ Այն կարող է օգտագործվել ինչպես բերանացի, այնպես էլ ներերակային ներարկումների միջոցով, օրը մեկ անգամ[1]։

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոցը, փորլուծությունը և ստամոքսի բորբոքումը[1]։ Կարող են դրսևորվել ալերգիկ փոխազդեցություններ անաֆիլակտիկ շոկի, QT երկարաձգման տեսքով և փորլուծություն պայմանավորված Clostridium difficile տեսակի բակտերիաներով[1]։ Կիրառումը հղիության ժամանակ անվտանգ է[1]։ Կրծքով կերակրման ժամանակ անվտանգությունն ապացուցող տվյալներ չկան[2]։ Ազիթրոմիցինը մակրոլիդային հակաբիոտիկների շարքին պատկանող ազալիդ է[1]։ Այն դանդաղեցնում է բակտերիային սպիտակուցների կենսասինթեզը` դրանով իսկ արգելակելով բակտերիաների աճն ու բազմացումը[1]։

Ազիթրոմիցինը հայտնաբերվել է 1980 թ և հաստատվել է բժկության մեջ կիրառման համար 1988թ[3][4]։ Այն ԱՀԿ դեղամիջոցների ցանկում է`որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[5]։ Այն ունի գեներիկ դեղամիջոցներ և վաճառվում է տարբեր ապրանքային անուններով, ամբողջ աշխարհում[6][7]։ 2016թ․ ԱՄՆ-ում այն նշանակվել է 15 միլիոն անգամ և զբաղեցրել 49-րդ հորիզոնականն ամենաշատ նշանակված դեղամիջոցների շարքում[8]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիթրոմիցինն օգտագործվում է բազմաթիվ վարակիչ հիվանդությունների բուժման համար, ներառյալ`

  • Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումներ պայմանավորված H. Influenze, M. Catarrhalis կամ S. Pneumoniae բակտերիաներով[9]։ Երկարաժամկետ կրառման դեպքում, յուրաքանչյուր բուժառուի համար պետք է հաշվի առնվեն բոլոր կողմնակի ազդեցությունները, հատկապես պետք է ուշադրություն դարձնել սիրտ-անոթային համակարգի հետ կապված հնարավոր բարդությունների ի հայտ գալուն։
  • Արտահիվանդանոցային թոքաբորբեր` պայմանավորված C. pneumoniae, H. influenzae, M. pneumoniae, կամ S. pneumoniae բակտերիաներով[10]։
  • Մաշկի չբարդացած վարակներ` պայմանավորված S. aureus, S. pyogenes, կամ S. agalactiae բակտերիաներով։
  • Միզասեռական համակարգի վարակներ` պայմանավորված C. trachomatis or N. gonorrhoeae բանկտերիաներով։ Ազիթրոմիցինը ցեֆտրիաքսոնի հետ կոմբինացված կիրառվում է սուսանակի բուժման համար։ Դեպքերի մեծամասնությունում ազիթրոմիցինն արդյունավետ է միայնակ կիրառման ձևով, սակայն գոնոկոկերի մոտ դեղամիջոցի նկատմամբ կայունության առաջացման ցածր շեմի և C. trachomatis ու N. gonorrhoeae վարակների հաճախակի համակցման հետ կապված` այն խորհուրդ է տրվում համակցել ցեֆտրիաքսոնի հետ[11]։
  • Տրահոմա պայմանավորված C. trachomatis բակտերիայով[12]։
  • Տղամարդկանց մոտ սեռական օրգանների խոցային հիվանդություն` (շանկր) պայմանավորված H. ducreyi բակտերիայով։
  • Սուր բակտերիալ սինուսիտ` պայմանավորված H. influenzae, M. catarrhalis կամ S. pneumoniae բակտերիաներով։ Այնուամենայնիվ, նման ազդեցությամբ այլ դեղամիջոցներ, ինչպիսին է ամոքսիցիլին/կլավուլոնաթթուն, այս դեպքում առավել նախըտրելի են[13][14]։
  • Միջին ականջի սուր բորբոքում` պայմանավորված H. influenzae, M. catarrhalis կամ S. pneumoniae բակտերաներով[15]։ Այս դեպքում ազիթրոմիցինը չի հանդիսանում առաջին ընտրության դեղամիջոց։ Ամոքսիցիլինը կամ այլ բետա-լակտամային հակաբիոտիկների շարքի ներկայացուցիչներ այս դեպքում առավել նախընտրելի են։
  • S. pyogenes բակտերայով պայմանավորված ֆարինգիտ կամ լարինգիտ, որի ժամանակ առաջին շարքի դեղամիջոցների կիրառումն անհնար է[16]։

Բակտերիալ զգայունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիթրոմիցինն ունի համեմատաբար լայն, սակայն ոչ խորը հակաբակտերիալ ազդեցություն։ Այն դանդաղեցնում է որոշ գրամ դրական, գրամ բացասական և որոշ չդասակարգված բակտերիաների աճն ու զարգացումը։

2015թ․ հայտնաբերվել է ազիթրոմիցինի նկատմամբ կայուն սուսանակի շտամմ։ Neisseria gonorrhoeae բակտերիան՝ որպես կանոն, զգայուն է ազիթրոմիցինի նկատմամբ, սակայն այս դեպքում դեղամիջոցի միայնակ չի կիրառվում դրա նկատմամբ կայունության առաջացման բարձր ռիսկի հետ պատճառով[17][18]։ Մեծ քանակությամբ ազիթրոմիցնի կիրառումն ամբողջ աշխարհում հանգեցրել է Streptococcus pneumonia բակտերիայի մոտ դեղամիջոցի նկատմամբ կայունության առաջացման[19]։

Աէրոբ և ֆակուլտատիվ գրամ դրական միկրոօրգանիզմներ

  • Staphylococcus aureus (զգայուն է միայն մեթիցիլինի նկատմամբ)
  • Streptococcus agalactiae
  • Streptococcus pneumoniae
  • Streptococcus pyogenes

Աէրոբ և ֆակուլտատիվ գրամ բացասական միկրոօրգանիզմներ

  • Haemophilus ducreyi
  • Haemophilus influenzae
  • Moraxella catarrhalis
  • Neisseria gonorrhoeae
  • Bordetella pertussis
  • Legionella pneumophila

Աէրոբ միկրոօրգանիզմներ

  • Peptostreptococcus
  • Prevotella bivia

Այլ միկրոօրգանիզմներ

  • Chlamydophila pneumoniae
  • Chlamydia trachomatis
  • Mycoplasma genitalium
  • Mycoplasma pneumoniae
  • Ureaplasma urealyticum

Հղիություն և կրծքով կերակրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ կիրառման դեպքում վնասակար ազդեցություններ չեն հայտնաբերվել[1]։ Այնուամենայնիվ հղի կանանց կիրառման ադեկվատ հետազոտություններ չկան[20]։

Դեղամիջոցի անվտանգությունը կրծքով կերակրման ժամանակ կիրառելիս ապացուցված չէ։ Հաշվի առնելով այն փաստը, որ կրծքի կաթում դեղամիջոցը հայտնաբերվում է միայն ցածր խտություններով և որ այն կիրառելի է նաև երեխաների համար, համարվում է որ այն կարող է անվտանգ լինել[2]։ Ամեն դեպքում կրծքով կերակրման ժամանակ խորհուրդ է տրվում զգուշությամբ կիրառել դեղամիջոցը[1]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել բնորոշ կողմնակի ազդեցություններն են փորլուծությունը (5%), սրտխառնոցը (3%), որովայնային ցավը (3%) և փսխումը։ Բուժառուների մոտ 1%-ը դադարեցնում են դեղամիջոցի կիրառումը կողմնակի ազդեցությունների պատճառով։ Հայտնի են նևրոզի, անաֆիլակտիկ և մաշկային որոշ փոխազդեցությունների դեպքեր[21]։ Clostridium difficile բակտերիան դուրս է հանվել ազիթրոմիցինով բուժվող վարակների շարքից[1]։ Հայտնի են նաև լսողության կորստի դեպքեր[22]։

Երբեմն բուժառուների մոտ կարող է առաջանալ լեղականգային հեպատիտ և զառանցանք։ Նորածինների մոտ գերդեղաչափավորումը կարող է հանգեցնել սրտի բլոկադայի և մնացորդային էնցեֆալոպաթիայի[23][24]։

2013թ․ FDA-ն տարածեց հայտարարություն որտեղ նշվում էր, որ ազիթրոմիցինը կարող է առաջացնել սրտի բնականոն էլէկտրական ակտիվության շեղումներ, ինչը կարող է հանգեցնել սրտի զարկերի հաճախականության փոփոխության մահացու ելքի։ Հայտարարության մեջ հիմք էր ընդունվում 2012թ․ կարատված հետազոտությունը ըստ որի դեղամիջոցը կարող է բարձրացնել մահացությունը հատկապես այն անձանց մոտ որքեր ունեն սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։ Ամոքսիցիլինը և այլ հակաբակտերիալ դեղամիջոցները համեմատաբար առավել անվտանգ են։ Նախազգուշացման մեջ ասվում է, որ նախկինում QT ինտերվալի երկարաձգում, արյան մեջ կալիումի կամ նատրիումի խտության փոփոխություններ, սրտի ռիթմի փոփոխություններ տարած և սրտի աշխատանքը կարգավորող դեղամիջոցներ օգտագործող մարդիկ առավել հակված են կողմնակի ազդեցությունների ի հայտ գալուն[25][26][27]։

Ֆարմակոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիթրոմիցինը խաթարում է բակտերիաների աճը, դանդաղեցնելով սպիտակուցի կեսասինթեզը։ Միանալով բակտերիայի ռիբոսոմի S50 ենթամիավերի հետ այն խաթարում է բակտերիալ մՌՆԹ-ի սինթեզը[20]։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիթրոմիցինը թթվակայուն դեղամիջոց է, հետևաբար այն հնարավոր է կիրառել ներընդունման ձևով առանց ստամոքսահյութից հավելյալ պաշտպանիչ թաղանթի կիրառման։ Այն հեշտ է ներծծվում հատկապես դատարկ ստամոքով կիրառման ժամանակ։ Առավելագույն խտության հասնելու ժամանակահատվածը (Tmax) մեծահասակների մոտ կազմում է 2,1-3,2 ժամ բերանացի ընդունման դեղաձևերի համար։ Ֆագոցիտներում դրա բարձր խտության շնորհիվ, ազիթրոմիցինն արագ տեղափոխվում է դեպի բերբեքման օջախ։ Ակտիվ ֆագոցիտոզի ժամանակ արտանետվում են ազիթրոմիցնի բարձդ դոզաներ։ Ազիթրոմիցնի խտությունը հյուսվածքներում կարող է 50 անգամ գերազանցել դրա խտությանն արյան պլազմայում, պայմանավորված լիպիդներում դրա բարձր լուծելիությամբ։ Ազիթրոմիցնի կիսատրոհման ժամանակահատվածը թույլ է տալիս ներարկել բարձր դեղաչաձեր և միևնույն ժամանակ վարակված հյուսվածքներում պահպանել բակտերիոստատիկ ազդեցությունը մի քանի օրվա ընթացքում[28]։

Մեկանգամյա 500մգ դեղաչափով կիրառման ժամանակ, ազիթրոմիցնի դուրս բերումը տեղի է ունենում 68 ժամվա ընթացքում[28]։ Դեղամիջոցի դուրսբերումը հիմնականում տեղի է ունենում լեղու միջոցով։ Մեկ շաբաթվա ընթացքում ներարկված դեղաչափի 6%-ը դուրս է բերվում մեզի միջոցով առանց փոփոխությունների։

Ազիթրոմիցինը հայտնաբերվել է 1980թ․ Խորվաթիայում «Փիլվա» դեղագործական ընկերության դոկտոր Սլոբոդան Լոկիչի գլխավորած գիտնականների թիմի կողմից, որի կազմում էին Գաբրիէլլա Կորբեհելլը, Գորյանա Րադոբոլյա-Լազարեվսկին և Զրինկա Տամբուրաշևը։ Այն պատենտավորվել է 1981թ.։ 1986թ․ Փիլվա և Փֆայզեր ընկերությունները կնքեցին համաձայնագիր ըստ որի Փֆայզերն իրավունք էր ստանում վաճառել ազիթրոմիցնինն արևմտյան ԵՎրոպայում և ԱՄՆ-ում։ Փիլվան բաց թողեց ազիթրոմիցին Սումամեդ ապրանքային անվանմամբ և զբաղեցրեց կենտրոնական և արևելյան ԵՎրոպայի շուկաները։ Փֆայզերը Փիլվայի լիցենզիայով բաց թողեց ազիթրոմիցինը Զիթրոմաքս ապրանքային անվանմամբ 1991թ.[29]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Zithromax (azithromycin) 250 mg tablets (CA)

Այն հասանելի է գեներիկ դեղամիջոցներով[6]։

Հասանելի դեղաձևեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ազիթրոմիցնինն օգտագործում են դեղահաբերի, կապսուլաների, բերանացի օգտագործման սուսպենզիաների, ներերակային ներարկումների, սաշեների և ակնային կաթիլների ձևով[7]։

2010թ․ ազիթրոմիցինն ԱՄՆ-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը որպես ամբուլատոր հիվանդներին ամենաշատ նշանակված դեղամիջոց[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Azithromycin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. 2,0 2,1 «Azithromycin use while Breastfeeding». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. Greenwood, David (2008). Antimicrobial drugs : chronicle of a twentieth century medical triumph (1. publ. ed.). Oxford: Oxford University Press. էջ 239. ISBN 9780199534845. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  4. Fischer, Jnos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 498. ISBN 9783527607495.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. ISBN 9781284057560.
  7. 7,0 7,1 7,2 «Azithromycin International Brands». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  8. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. Taylor SP, Sellers E, Taylor BT (2015). «Azithromycin for the Prevention of COPD Exacerbations: The Good, Bad, and Ugly». Am. J. Med. 128: 1362.e1-6. doi:10.1016/j.amjmed.2015.07.032. PMID 26291905.
  10. Mandell LA, Wunderink RG, Anzueto A, Bartlett JG, Campbell GD, Dean NC, Dowell SF, File TM, Musher DM, Niederman MS, Torres A, Whitney CG (2007). «Infectious Diseases Society of America/American Thoracic Society consensus guidelines on the management of community-acquired pneumonia in adults». Clin. Infect. Dis. 44 Suppl 2: S27–72. doi:10.1086/511159. PMID 17278083.
  11. «Gonococcal Infections - 2015 STD Treatment Guidelines». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին.
  12. Burton M, Habtamu E, Ho D, Gower EW (2015). «Interventions for trachoma trichiasis». Cochrane Database Syst Rev. 11: CD004008. doi:10.1002/14651858.CD004008.pub3. PMC 4661324. PMID 26568232.
  13. Rosenfeld RM, Piccirillo JF, Chandrasekhar SS, Brook I, Ashok Kumar K, Kramper M, Orlandi RR, Palmer JN, Patel ZM, Peters A, Walsh SA, Corrigan MD (2015). «Clinical practice guideline (update): adult sinusitis». Otolaryngol Head Neck Surg. 152 (2 Suppl): S1–S39. doi:10.1177/0194599815572097. PMID 25832968.
  14. Hauk L (2014). «AAP releases guideline on diagnosis and management of acute bacterial sinusitis in children one to 18 years of age». Am Fam Physician. 89 (8): 676–81. PMID 24784128.
  15. Neff MJ (2004). «AAP, AAFP release guideline on diagnosis and management of acute otitis media». Am Fam Physician. 69 (11): 2713–5. PMID 15202704.
  16. Randel A (2013). «IDSA Updates Guideline for Managing Group A Streptococcal Pharyngitis». Am Fam Physician. 88 (5): 338–40. PMID 24010402.
  17. The Guardian newspaper: 'Super-gonorrhoea' outbreak in Leeds, 18 September 2015 Արխիվացված 18 Սեպտեմբեր 2015 Wayback Machine
  18. «Gonococcal Infections – 2015 STD Treatment Guidelines». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին.
  19. Lippincott Illustrated Reviews : Pharmacology Sixth Edition. էջ 506.
  20. 20,0 20,1 «US azithromycin label» (PDF). FDA. February 2016. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  21. Mori F, Pecorari L, Pantano S, Rossi M, Pucci N, De Martino M, Novembre E (2014). «Azithromycin anaphylaxis in children». Int J Immunopathol Pharmacol. 27 (1): 121–6. doi:10.1177/039463201402700116. PMID 24674687. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
  22. Dart, Richard C. (2004). Medical Toxology. Lippincott Williams & Wilkins. էջ 23.
  23. Tilelli, John A.; Smith, Kathleen M.; Pettignano, Robert (2006). «Life-Threatening Bradyarrhythmia After Massive Azithromycin Overdose». Pharmacotherapy. 26 (1): 147–50. doi:10.1592/phco.2006.26.1.147. PMID 16506357.
  24. Baselt, R. (2008). Disposition of Toxic Drugs and Chemicals in Man (8th ed.). Foster City, CA: Biomedical Publications. էջեր 132–133.
  25. Denise Grady (2012 թ․ մայիսի 16). «Popular Antibiotic May Raise Risk of Sudden Death». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  26. Ray, Wayne A.; Murray, Katherine T.; Hall, Kathi; Arbogast, Patrick G.; Stein, C. Michael (2012). «Azithromycin and the Risk of Cardiovascular Death». New England Journal of Medicine. 366 (20): 1881–90. doi:10.1056/NEJMoa1003833. PMC 3374857. PMID 22591294.
  27. «FDA Drug Safety Communication: Azithromycin (Zithromax or Zmax) and the risk of potentially fatal heart rhythms» (անգլերեն). FDA. 2013 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  28. 28,0 28,1 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  29. Banić Tomišić, Z. (2011). «The Story of Azithromycin». Kemija u industriji. 60 (12): 603–617. ISSN 0022-9830. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  30. Hicks, LA; Taylor TH, Jr; Hunkler, RJ (2013 թ․ սեպտեմբերի 19). «More on U.S. outpatient antibiotic prescribing, 2010». The New England Journal of Medicine. 369 (12): 1175–1176. doi:10.1056/NEJMc1306863. PMID 24047077.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիթրոմիցին» հոդվածին։