Ամոքսիցիլին/կլավուլանաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Ամոքսիցիլին/կլավուլանաթթու
Amoxicillin.svg
Clavulanic acid.svg
Համակցումն է
ԱմոքսիցիլՊենիցիլին հակաբիոտիկ
ԿլավուլանաթթուԲետա-լակտամազային արգելակիչ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներքին ընդունման, ներերակային[1]
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար74469-00-4
PubChem CID6435923
CompTox Dashboard (EPA)

Ամոքսիցիլին/կլավուլանաթթու, հայտնի է նաև որպես կո-ամոքսիկլավ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման ժամանակ[2]: Այս համակցությունը բաղկացած է ամոքսիցիլինից (β-լակտամային հակաբիոտիկ) և կալիումի կլավուլանատից (β-լակտամազի արգելակիչ)[2]: Օգտագործվում է ականջաբորբի, ֆարինգիտի, թոքաբորբի, ցելյուլիտի, միզուղիների վարակների, կենդանիների կծածի և տուբերկուլյոզի բուժման ժամանակ[2]: Կան ներքին ընդունման և ներերակային ներարկման տարբերակներ[1]։

Տարածված կողմնակի ազդեցություններից են լուծը, փսխումը և ալերգիկ ռեակցիաները[2]: Մեծացնում է կանդիդոզի, գլխացավի և կոագուլոպաթիայի (արյան մակարդման խանգարում) առաջացման վտանգը[1][3]։ Խորհուրդ չի տրվում մարդկանց պենիցիլինային ալերգիայի պատմությամբ[1]: Համեմատաբար անվտանգ է հղիության ընթացքում օգտագործման համար[2]։

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն դասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների թվին, որոնք իրենցից ներկայացնում են առողջապահական համակարգի համար անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղորայքը[4]: Հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]: Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է օրական մոտ 0.18-1.14 ԱՄՆ դոլար[5]: ԱՄՆ-ում բուժման կուրսը կազմում է 50-100$[6]:

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն լայնորեն կիրառվում է բազմաթիվ վարակների բուժման և կանխարգելման ժամանակ, որոնք պայմանավորված են այդ հակաբիոտիկի նկատմամբ զգայուն մանրէներով, ինչպես օրինակ.

  • միզուղիների վարակ
  • շնչառական ուղիների վարակ
  • մաշկի և փափուկ հյուսվածքների վարակ
  • հարքթային ծոցերի վարակ
  • կատվի քերծվածքից առաջացած վարակ
  • բերանի խոռոչի՝ մանրէներով պայմնավորված վարակներ, ինչպիսիք են.
    • ստոմատոլոգիական վարակներ
    • վարակված կենդանու կծում
    • վարակված անձի կծում (այդ թվում՝ չբարդացած «ջղաձգված բռունցք» կամ «հակադարձ ատամների» վնասվածքներ)[7][8]:

Նման համակցությունը հանգեցնում է հակաբիոտիկի ազդեցության սպեկտրի ավելացման ու արդյունավետության պահպանման ամոքսիցիլին-կայուն մանրէների դեմ, որոնք արտադրում են β-լակտամազ:

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ փորլուծություն, փսխում, սրտխառնոց, կանդիդոզ և մաշկի ցան, որոնք սովորաբար չեն պահանջում բժշկական հոգածություն: Ինչպես բոլոր հակաբիոտիկներով բուժման ընթացքում կամ դրանից հետո[8], կարող է առաջանալ Clostridium difficile մանրէով պայմանավորված հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, որն էլ երբեմն հանգեցնում է կեղծթաղանթային կոլիտի:

Հազվադեպ, խոլեստատիկ դեղնուկը (նաև կոչվում խոլեստատիկ հեպատիտ, լյարդային թունավորության տեսակ) կապված է ամոքսիցիլին/կլավուլանաթթվի հետ: Ռեակցիան կարող է ի հայտ գալ հակաբիոտիկի ընդունումը դադարացնելուց մի քանի շաբաթ անց, և դրա բուժումը սովորաբար տևում է շաբաթներ։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, տարեցների և երկարատև բուժման կուրս ընդունած հիվանդների մոտ: Այս կողմնակի երևույթի մոտավոր հաճախականությունը կազմում է 1/100.000[8]: Միացյալ Թագավորությունում Դեղամիջոցների անվտանգության հանձնաժողովը նախազգուշացնում է կո-ամոքսիկլավի այս կողմնակի ազդեցության մասին[7]:

Ինչպես բոլոր ամինոպենիցիլինները, ամոքսիցիլինը առնչվում է Սթիվենսի-Ջոնսոնի համախտանիշ/տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի հետ, սակայն այս ռեակցիաները շատ հազվադեպ են[8][9]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիչամ (Beecham) բրիտանական դեղագործական ընկերությունը (այժմ ԳլաքսոՍմիթԿլայն՝ GlaxoSmithKline, ընկերության մի մասը) ԱՄՆ-ում դիմել է այս դեղորայքային համակցությունն արտոնագրելու նպատակով 1979 թվականին: Այն թողարկվել է Աուգմենտին առևտրային անվան տակ[7]: Արտոնագիրը տրվել է 1985 թվականին[10]:

Դեղամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն միջազգային չարտոնագրված անվանումն է (ՄՉԱ, INN), իսկ կո-ամոքսիկլավը՝ Բրիտանական հաստատված անվանումը (ԲՀԱ, BAN):

Կո-ամոքսիկլավի շատ բրենդային դեղամիջոցներ ամոքսիցիլինի քանակը նշում են որպես դեղաչափ: Օրինակ, Աուգմենտին 250-ը պարունակում է 250 մգ ամոքսիցիլին և 125 մգ կլավուլանաթթու[7][11]:

Ներերակային պատրաստուկը հասանելի է դարձել Մեծ Բրիտանիայում 1985 թվականից[12], իսկ ԱՄՆ-ում ներարկման տարբերակը դեռևս գրանցված չէ և մոտակա համարժեք (անալոգ) համակցությունն ամպիցիլին/սուլբակտամն է:

Ամոքսիցիլին/կլավուլանաթթվի կախույթը մատչելի է օգտագործման համար երեխաների շրջանում: Դրա արդյունավետությունը պահպանելու համար պետք է պահել սառնարանային պայմաններում:

Անասնաբուժական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն կիրառվում է բազմաթիվ կենդանիների մոտ մի շարք իրավիճակների դեպքում.

Համակցելով պրեդնիզոլոնի հետ՝ այն օգտագործվում է ներկրծքային ներարկման ձևով կաթնատու կովերի մոտ մաստիտի բուժման ժամանակ: Առևտրային անվանումներն են՝ Կլավասեպտին, Կլավամոքս և Սինուլոքս:

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արգելված է օգտագործել ընտանի-սննդային կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և այլն) մոտ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում: Մեծ Բրիտանիայում Սինուլոքս դեղամիջոցը կարող է օգտագործվել ընտանի-սննդային կենդանիների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ նշված հեռացման ժամանակահատվածը պահպանվում է:

Բակտերիալ կայունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակաբիոտիկների նկատմամբ բակտերիալ կայունությունը աճող խնդիր է անասնաբուժության մեջ: Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արդյունավետ է կլեբսիելային վարակի դեմ, բայց արդյունավետ չէ կապտաթարախային վարակի դեպքում[15]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 102։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Amoxicillin and Clavulanate Potassium»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 29 November 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  3. Gillies M, Ranakusuma A, Hoffmann T, Thorning S, McGuire T, Glasziou P, Del Mar C (17 November 2014)։ «Common harms from amoxicillin: a systematic review and meta-analysis of randomized placebo-controlled trials for any indication»։ Canadian Medical Association Journal 187: E21–31։ PMC 4284189։ PMID 25404399։ doi:10.1503/cmaj.140848 
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  5. «Amoxicillin + Clavulanic Acid»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 8 December 2016 
  6. Hamilton Richart (2015)։ Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition։ Jones & Bartlett Learning։ էջ 97։ ISBN 9781284057560 
  7. 7,0 7,1 7,2 7,3 British National Formulary (57 ed.)։ March 2009 
  8. 8,0 8,1 8,2 8,3 Gordon D (2010)։ «Amoxicillin–Clavulanic Acid (Co-Amoxiclav)»։ in Grayson ML։ Kucers' the Use of Antibiotics: a Clinical Review of Antibacterial, Antifungal, Antiparasitic and Antiviral Drugs։ London: Hodder Arnold/ASM Press։ էջեր 193–4։ ISBN 0-340-92767-4 
  9. «Toxic epidermal necrolysis and Stevens-Johnson syndrome»։ Orphanet Journal of Rare Diseases 5: 39։ 2010։ PMC 3018455։ PMID 21162721։ doi:10.1186/1750-1172-5-39 
  10. US 4441609
  11. «Augmentin -- Prescribing Information» (PDF)։ December 2006։ Արխիվացված օրիգինալից 20 December 2013-ին 
  12. «Pharmacokinetics of amoxycillin and clavulanic acid in haemodialysis patients following intravenous administration of Augmentin»։ British Journal of Clinical Pharmacology 26 (4): 385–90։ October 1988։ PMC 1386558։ PMID 3190988։ doi:10.1111/j.1365-2125.1988.tb03395.x 
  13. «Canine Infectious Tracheobronchitis (Kennel Cough)»։ Արխիվացված է օրիգինալից 2006-05-21-ին։ Վերցված է 2013-05-30 
  14. «Kennel Cough - Symptoms and Treatment»։ Արխիվացված օրիգինալից 10 May 2013-ին։ Վերցված է 2013-05-30 
  15. Ֆեդերացիայի անասնաբույժների Եվրոպայի ողջույնի փաստաթուղթը՝ «Հակաբիոտիկակայունություն & ռացիոնալ կիրառման հակաբիոտիկների անասնաբուժական բժշկության մեջ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]