Մոգերի երկրպագություն (նկար, Պիտեր Բրեյգել Ավագ)
Մոգերի երկրպագություն | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ[1] |
տարի | 1564 և 1563[2] |
բարձրություն | 112,1 սանտիմետր[3] և 109 սանտիմետր[2] |
լայնություն | 83,9 սանտիմետր[3] և 82,5 սանտիմետր[2] |
ժանր | հոգևոր արվեստ[1] |
նյութ | յուղաներկ և oak panel?[3][2] |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ[3] |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | Մոգերի երկրպագություն[1] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/08/02adorat.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Adoration of the Kings by Pieter Bruegel the Elder (National Gallery, London) Վիքիպահեստում |
Մոգերի երկրպագություն, Պիտեր Բրեյգել Ավագի նկար, ստեղծվել է 1564 թվականին։ Նկարն ստեղծվել է այն ժամանակ, երբ նկարիչն ապրել և ստեղծագործել է Բրյուսելում։ Նկարը մոգերի երկրպագությանը նվիրված շարքի երեք նկարներից մեկն է։ Առաջին նկարը (1556—1562 թվականներ) շատ վատ է պահպանվել և գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում, երկրորդը լավ է պահպանվել (1564 թվական) և գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, երրորդը (1567 թվական) գտնվում է Օսկար Ռայնխերտի թանգարանում (Վինտերտուր)[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի ստեղծման ժամանակաշրջանը համընկնում է Իսպանիայի Ֆիլիպ II արքայի հոլանդական տարածաշրջանում կառավարելու շրջանին։ Պիտեր Բրեյգել Ավագն ապրել և ստեղծագործել է Իսպանական Նիդերլանդներում։ Այդ շրջանում հոլանդական հասարակությունը արմատական փոփոխություններ էր ապրում, ինչն արտահայտվում էր իսպանացիների կառավարության դեմ դժգոհությամբ, կաթոլիկների և բողոքականների միջև հաճախակի դավանաբանական բախումներով։ Բրյուսելը, որտեղ ապրում և ստեղծագործում էր Բրեյգել Ավագը, դարձել էր հեղափոխական իրադարձությունների կենտրոն։ Այս իրադարձությունները չէին կարող անտարբեր թողնել նկարչին, և նա սկսեց «Մոգերի երկրպագություն» նկարի աշխատանքները, սակայն իր մեկնաբանությամբ[5]։ Նկարը սառն ընդունելության է արժանացել կաթոլիկ հասարակության կողմից, քանի որ լի էր հեգնանքով և հակաեկեղեցական բովանդակությամբ։
Նկարի սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում հիշատակվում է Աստվածաշնչյան սյուժեն մոգերի մասին, որոնք եկել էին Արևելքից, որպեսզի երկրպագեն նորածին Հիսուսին և նրան ընծաներ մատուցեն։ (Մատթեոս 2:1-11)։ Իր ստեղծագործության մեջ Պիտեր Բրեյգել Ավագը որոշել է հեռանալ ավանդական նկարչությունից և ուրախության պահը ներկայացնելուց։ Գտնվելով Հիերոնիմոս Բոսխի արվեստի ազդեցության տակ՝ Բրեյգել Ավագը ստեղծել է նկար, որում չի արտահայտվում Մանկան ծննդյան ուրախությունը․ բոլոր կերպարները, նույնիսկ Մարիամ Աստվածածինը, տխուր են։ Հիսուսը և Մարիամը նկարի գլխավոր կերպարներն են։ Կանաչ հանդերձով տղամարդը ինչ-որ բան է շշնջում Հովսեփի ականջին։ Հովսեփը փակ աչքերով է լսում նրան, ինչն արտահայտում է անտարբերություն իրադարձության վերաբերյալ։ Փարախի մուտքի մոտ և Մարիամի, Մանկան, Հովսեփի, մոգերի և թխամորթ Բաղդասարի մոտ տղամարդիկ և զինվորներ կան, որոնց դեմքերին նկարիչը հաղորդել է հեգնանք և չարախնդություն[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մոգերի երկրպագություն (1556), Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան
-
Մոգերի յ(1563 կամ 1567), Օսկար Ռայնխերտի թանգարան (Վինտերտուր)
-
Մարիամը և մանուկ Հիսուսը
-
Հովսեփը և նրա ականջին շշնջացող տղամարդը
-
Մոգը՝ ընծայով
-
Կերպարներ Հովսեփի մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://archive.org/stream/expositiondesprimi00expo#page/133/mode/1up
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.nationalgallery.org.uk/paintings/pieter-bruegel-the-elder-the-adoration-of-the-kings
- ↑ А. Майкапар Брейгель Старший Питер. — Великие художники. — М: Директ-медиа, 2010. — С. 20. — 49 с. — ISBN 5747500279
- ↑ Коллектив авторов Нидерланды в XVI и первой половине XVII века. Эпоха Реформации. Европа / отв. ред. Бадак А. Н. — М: АСТ, 2002. — С. 44–96. — ISBN 985-13-0267-8
- ↑ Замкова М. В. Лондонская Национальная галерея. — Шедевры мировой живописи в вашем доме. — ОЛМА Медиа Групп, 2003. — С. 40. — 127 с. — ISBN 5948492176
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Профиль картины на сайте Лондонской национальной галереиԱրխիվացված 2017-09-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգերի երկրպագություն (նկար, Պիտեր Բրեյգել Ավագ)» հոդվածին։ |
|
|