Գոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գոմ (այլ կիրառումներ)
Գոմի պատկերազարդում

Գոմ, փարախ, անասուններ պահելու գետնափոր, կիսագետնափոր, վերգետնյա, ժայռափոր, քարե, փայտե կառույց։ Կառուցվում են անասունի տեսակներին և հասակային խմբերին, կապովի կամ անկապ պահելուն, ինչպես նաև տեղական բնակլիմայական պայմաններին, տնտեսության ձևին ու շինարարական ավանդներին համապատասխան։ Գոմերը տարբերվում էին հատակագծով և ներքին կառուցվածքով։ Կապվող անասուն (խոշոր եղջերավոր և գրաստ) պահելու գոմ 3-4 շարք սյուներով, պատերի երկայնքով դրված մսուրքներով, կիսագոգավոր տանիքով, երդիկավոր ուղղանկյուն կառույց էր։ Անասունը կապում Էին մարդկանից (մսուրքի եզրափայտից) կամ սյուներից, անկյունում, փայտե հանովի միջնորմով, անջատում Էին մատղաշի տեղը։ Նման գոմ սալահատակվում Էր, միջնամասում լինում Էր գոմաղբը հավաքելու փոսորակ (թրքանոց, կվանոց), մուտքի մոտ՝ ջրհոր, կողքին՝ անասունը ջրելու քարե մեծ գառ (ջրաման)։ Անասունը խնամող անձանց գոմի միջնամասում հատկացվում Էր հողե, փայտե խանդակ կամ անկյունում կիսամիջնորմով անջատված առանձին սենյակ (օդա, սաքու, միանա)։ Բարձր Տայքի՝ առավել կատարելագործված գոմի օդաներն ունեին երկկողմանի փայտե լայն թախտեր, բուխարի, փորագրություններով զարդարված առաստաղ, երդիկ և ծառայում Էին որպես տղամարդկանց հավաքատեղի, ննջարան, հյուրասենյակ։ Չկապվող անասուն (մանր եղջերավոր և խոզ) պահելու գոմ 1-2 շարք, մատղաշի համար միջևորմներով առանձնացված բաժանմունքներով, առանց ներքին կահավորանքի ցածր կառույց Էր։ Քիչ անասուն ունենալու դեպքում այն պահում Էին մեկ ընդհանուր գոմում, որն, ըստ անասունի տեսակների և հասակային խմբերի, կահավորվում Էր մսուրքներով և հանովի միջնորմներով անջատված բաժանմունքներով (հորթանոց, գառնանոց)։ Շիրակում, Բարձր Տայքում, Գեղարքունիքում և այլուր գոմերը կառուցվում Էին բնակելի տանը կից՝ հաճախ ընդհանուր մուտքով, Լոռիում, Արցախում, Սյունիքում, Վայոց ձորում՝ առանձին, երբեմն՝ 3-10 կիլոմետր հեռու՝ ձմեռանոցներում, որը պայմանավորված Էր արտագնաց անասնապահությամբ։ Ներկայումս կոլտնտեսությունները և պետակաև տնտեսությունները բնակավայրի ծայրամասում, ձմեռանոցներում և ամառանոցներում կառուցում են տիպային գեմեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 151 CC-BY-SA-icon-80x15.png