Մեր մոլորակը ենթարկվել է սարսափելի հարձակման։ Անհոգի և անզգացմունք մարսեցիները, այդ փոքրիկ և կանաչ արարածներն իրենց տիեզերանավերից իջնում են անապատի վրա, այնուհետև տարածվում տարբեր ուղղություններով։ Մայրաքաղաքային Վաշինգտոնը, Լաս-Վեգասը ցնցվում են ամեննահզոր պայթյուններից և անհաշվելի ավերածություններից։
ԱՄՆ-ի նախագահը հրամայում է զինված ուժերին հանգստանալ, սակայն երկու ղեկավարների՝ գեներալների կարծիքներն առանձնանում են։ «Ավերել և հետ ուղարկել նրանց Մարս», կարծում է գեներալ Դեքերը։ «Խաղաղություն կնքել», առարկում է գեներալ Քեյսին։
Հետագա գործողություններում ցույց է տրվում, թե ով է նրանցից իրավացի։
Ֆիլմի սցենարիստները չգիտեին, թե ինչ լեզվով պետք է խոսեին մարսեցիները և սցենարում գրեցին «ack, ack, ack, ack»՝ երկխոսությունների փոխարեն։ Արդյունքում, «աշխատանքային տարբերակը» դարձավ մարսեցիների պաշտոնական լեզուն[11]։
Ֆիլմում տեղ գտան Լաս Վեգասում խաղատան իրական պայթյունի (կառուցման) տեսարանը, որը նկարել էր Բարթոնը։ The Landmark խաղատունը, որը նման էր թռչող ափսեի, պայթեցվել էր 1995 թվականի նոյեմբերի 7-ին[11]։
Նույն տարում՝ 1996 թվականին, դուրս եկավ նման մեկ այլ ֆիլմ՝ «Անկախության օրը»։