Միջմշակութային հաղորդակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջմշակութային հաղորդակցությունը գլոբալ շփման ձև է։ Այն ուսումնասիրում և նկարագրում է խնդիրներ, որոնք կարող են առաջանալ տարբեր դավանանքի, գիտելիքների, սոցիալական կարգավիճակի և էթնիկ խմբի պատկանող անհատների համատեղ աշխատանքի ընթացքում։ Այս տեսանկյունից ուսմունքի հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են տարբեր երկրների և մշակույթների պատկանող մարդիկ գործում, շփվում և ընկալում աշխարհը։ Արտասահմանցիների հետ շփում ունեցող մարդիկ պնդում են, որ մշակույթը բացահայտում է հաղորդակցության կոդավորման, այն փոխանցելու և մեկնաբանելու ձևերը[1]։ Որպես առանձին հասկացություն՝ այն ուսումնասիրում է տարբեր մտածելակերպի տեր անձանց շփման դեպքերը։ Վերջինս ներառում է միմյանց լեզուների, մշակույթների, սովորույթների ընկալումը։ Միջմշակութային հաղորդակցությունը իր տեղն է գտել այնպիսի սոցիալական գիտությունների շարքում, ինչպիսիք են մարդաբանությունը, մշակութային ուսումնասիրությունները, լեզվաբանությունը, հոգեբանությունը և հաղորդակցական հմտությունները։ Միջմշակութային հաղորդակցությունը կարող է հանդիսանալ որպես միջազգային բիզնեսի հիմքը։ Որոշ միջազգային կազմակերպություններ իրենց աջակցությունն են ցուցաբերում այս գիտության զարգացման հարցում։ Հետազոտությունը միջմշակութային հաղորդակցության հմտությունների զարգացման հիմնական խթանն է[2][3]։

Միջմշակութային բիզնես հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմշակութային բիզնես հաղորդակցությունը շատ օգտակար է միջմշակութային հաղորդակցության, միջմշակութային բանակցությունների, բազմամշակութային կոնֆլիկտների լուծման, հաճախորդների ծառայությունների, կազմակերպությունների և բիզնես հաղորդակցության ոլորտում պրակտիկայի և ուսուցման միջոցով մշակութային ըմբռնողության զարգացման հարցում։ Միջմշակութային ըմբռնողությունը չի վարաբերում միայն ներգաղթյալներին։ Միջմշակութային ըմբռողությունը սկսվում է նրանցից, ովքեր պատասխանատու են նախագծի համար և հանում է նրանց, ովքեր ծառայություններ են մատուցում։ Այլ մշակույթների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելը, բանակցելը և արդյունավետորեն աշխատելը կարևոր է համաշխարհային բիզնեսի համար։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջմշակութային հաղորդակցության խնդիրները սովորաբար կապված են լինում հաղորդման փոխանցման հետ։ Միևնույն մշակույթին պատկանող մարդկանց միջև հաղորդակցության ընթացքում հասցեատերը ապակոդավորում է հաղորդումը՝ հիմնվելով այն արժեքների, հավատի և պահվածքի վրա, որոնք հարազատ են հաղորդումն ուղարկողին։ Այս դեպքում հաղորդումը ապակոդավորվում է այնպես, ինչպես կանխատեսել էր ուղարկողը։ Սակայն, եթե հասցեատերը պատկանում է մեկ այլ մշակույթի, նա օգտագործում է իր մշակույթի չափանիշներին համապատասխան ինֆորմացիա, և ապակոդավորված հաղորդումը կարող է լիովին տարբերվել ուղարկված հաղորդումից։

Վերագրումը այն երևույթն է, երբ մարդիկ փորձում են բացատրել միմյանց պահվածքը։ Երբ ինչ-որ մեկը չի հասկանում դիմացինին, նա հակված է մեղքը խոսակցի վրա գցելուն՝ բացատրելով դա դիմացինի հիմարությամբ և տգիտությամբ։

Հաղորդակցության արդյունավետությունը կախված է մտերմիկ ըմբռնողությունից, որը գործում է հաղորդակցության մեջ ներգրավված խմբերի միջև։ Երբ հաղորդակցության մեջ վստահություն կա, առկա է նաև լիակատար ըմբռնողություն, և մշակութային տարբերություններն այս դեպքում անտեսվում են, իսկ խնդիրները ավելի հեշտ են լուծվում։ Տարբեր հասարակություններում վստահության նշանակության և դրա ձեռք բերման մասին տարբեր կարծիքներ կան։ Հետևաբար որոշ մշակույթներում մարդիկ ավելի հակված են դիմացինին վստահելուն, քան մյուս մշակույթներում։ Ոչ լեզվական հաղորդակցությունը հաղորդակցություն է առանց բառերի, սակայն այն կարող է ուղեկցվել բառերով։ Միջմշակութային խմբերի միջև հաղորդակցության ժամանակ մարմնի լեզվի, խոսքի ռիթմի և ճշտապահության չնչին փոփոխությունները կարող են հանգեցնել անվստահության և սխալ ընբռնման։

Կինեսիկան հաղորդակցում է մարմնի լեզվի միջոցով (կեցվածք, ժեստեր, դեմքի արտահայտություն, տեսողական հաղորդակցում) ։

Օկուլեսիկան տեսողական հաղորդակցումը և աչքերի միջոցով հաղորդման փոխանցման ընդունակությունն է։

Պրոքսեմիկան վերաբերում է տարածության և հեռավորության ազդեցությանը հաղորդակցության վրա։

Հարալեզուն խոսքի արտաբերման եղանակն է( խոսքի արագություն, տոն, ծիծաղ, հորանջոց և լռություն)։

Առարկայական լեզուն կամ մատերիալիստական մշակույթը վերաբերում է նյութական իրերի, օրինակ՝ ճարտարապետության, գրասենյակի կահավորման և ձևավորման, հագուստի, ավտոմեքենաների, կոսմետիկայի և ժամանակի միջոցով հաղորդակցմանը։ Միաժամանակյա մշակույթներում գործողությունները տեղի են ունենում հաջորդաբար։ Մարդիկ կենտրոնանում են միայն մի գործողության վրա։ Բազմաժամանակյա մշակույթներում մարդիկ միաժամանակ կատարում են մի քանի գործողություն և շեշտը դնում են մարդկային հարաբերությունների վրա։ Այսպիսի մշակույթներին պատկանող մարդիկ հեշտ են շեղվում, միաժամանակ կենտրոնանում են մի քանի բաների վրա և հաճախ փոխում են իրենց մտադրությունները։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զարգացնել մշակութային զգայունություն
  • Կանխագուշակել, թե ինչպես կարող է հասցեատերը հասկանալ հաղորդումը
  • Զգույշ կոդավորել հաղորդումը
  • Օգտագործել բառեր, նկարներ և ժեստեր
  • Խուսափել ժարգոնային արտահայտությունների, ասացվածքների և կրոնական առածների օգտագործումից
  • Զգուշորեն ապակոդավորել հետադարձ կապը
  • Բազմաթիվ խմբերից ստանալ հետադարձ կապ
  • Բարելավել լսելու և դիտելու ունակությունները
  • Հետևել գործողություններին

Դյուրինացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու բնավորության գծերի և հյուրընկալ երկրի միջավայրին հարմարվելու և այդ միջավայրում հաղորդակցվելու միջև մեծ կապ կա։ Կարևոր են բնավորության 2 գծեր՝ հանդուրժողականությունը և ճկունությունը։ Հանդուրժողականություն ասելով հասկանում ենք անորոշության նկատմամբ հանդուրժողականությունը, էքստրովերտությունը և լայնամտությունը։ Ճկունությունը ընդգրկում է տեղանքում հեշտ կողմնորոշվելու ունակությունը, հաստատակամությունը, անորոշության նկատմամբ հանդուրժողականությունը և հնարամտությունը։ Վերոնշյալ հատկանիշները, ինչպես նաև տվյալ անհատի մշակութային և ազգային ինքնությունը և փոփոխություններին պատրաստ լինելը կազմում են տվյալ մարդու հարմարվելու ընդունակությունները։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված տարբեր տարրերից տարբերում են հետևյալ տեսությունները՝ կենտրոնացում լավ արդյունքների, ինչ-որ տեղ բնակեցման և հարմարվելու, ինքնության հաղթահարման և կառավարման, հաղորդակցության ցանցերի, յուրացման և հարմարվելու վրա[4]։

Սոցիալական ճարտարագիտության արդյունավետ հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մշակութային միացում
    • Հարաբերականորեն փակ սոցիալական խմբերում, որտեղ հաղորդակցումը անդամների միջև անսահմանափակ է, համակարգը, որպես ամբողջություն, հակված կլինի ժամանակի ընթացքում վերածվել մշակութային ավելի մեծ միօրինակության։ Հաղորդակցության սահմանափակ լինելու դեպքում համակարգը հակված կլինի տարբերվելու[5]։
    • Հաղորդակցային ադապտացիայի տեսություն
      • Այս տեսությունը հիմնվում է լեզվագիտական միջոցների վրա՝ հաղորդակցման հեռավորությունը մեծացնելու կամ փոքրացնելու համար։
    • Միջմշակութային ադապտացիա
      • Այս տեսությունը բացատրում է, թե ինչպես են հաղորդակցվողները հարմարվում միմյանց «հատուկ նպատակադրված բախումներում», որտեղ մշակութային գործոնները պետք է հաշվի առնվեն[6]։ Համաձայն այս տեսության՝ հաղորդակցային կոմպետենտությունն ադապտացիայի չափանիշ է, որը նույնացվում է միաձուլման հետ։ Միջմշակութային հաղորդակցման ադապտացիայի գործընթացը ընդգրկում է մշակույթից հեռացման և ուրիշ մշակույթի յուրացման շարունակական փոխազդեցություն, որը օտարականների մոտ առաջացնում է ձուլման հակվածություն, որը համարվում է ադապտացիայի վերին աստիճանը։ Այս մոտեցումը առաջին անգամ տեսաբանվել է Հերբերտ Սպենսերի կողմից Վիկտորիական Անգլիայում գաղութացման գագաթնակետին։ Հաղորդակցային կոմպետենտությունը սահմանվում է որպես դոմինանտ մշակույթին համապատասխան մտածելը, զգալը և վարվելը։ Հաղորդակցային կոմպետենտությունը հետևանքների վրա հիմնված չափանիշ է, որը պատկերացվում է որպես շրջակա միջավայրի չափանիշների, օրինակ՝ աշխատանքային պայմանների հետ ֆունկցիոնալ/ գործող համապատասխանություն։
  • Համամշակութային տեսություն
    • Համամշակութային հաղորդակցությունը վերաբերում է դոմինանտ և թերներկայացված խմբերի անդամների միջև փոխհարաբերություներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lauring, Jakob (2011). «Intercultural Organizational Communication: The Social Organizing of Interaction in International Encounters». Journal of Business and Communication. 48.3: 231–55. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
  2. http://communication-design.net/3-tips-for-effective-global-communication//
  3. «Intercultural Communication Law & Legal Definition». Definitions.uslegal.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  4. Cf. Gudykunst 2003 for an overview.
  5. Kincaid, D. L. (1988). The convergence theory of intercultural communication. In Y. Y. Kim & W. B. Gudykunst (Eds.), Theories in intercultural communication (pp. 280–298). Newbury Park, CA: Sage. p.289
  6. Ellingsworth, 1983.