Ռեյ Ջեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյ Ջեյ
Ray J 2011.jpg
Ծնվել էհունվարի 17, 1981(1981-01-17)[1] (38 տարեկան)
Carson, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
  • Երգիչ
  • երգերի հեղինակ
  • երաժշտական պրոդյուսեր
  • դերասան
  • ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլAtlantic Records և Entertainment One Music
Կայքrayj.com

Վիլյամս Ռեյ Նորվուդ կրտսեր (անգլ.՝ William Ray Norwood, Jr., հունվարի 17, 1981(1981-01-17)[1], Carson, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Ռեյ Ջեյ (անգլ.՝ Ray J), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան և ռեփեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին թողարկել է իր դեբյուտային «Everything You Want» ալբոմը[2]: 2001 թվականին թողարկվում է նրա երկրորդ՝ «This Ain't a Game» անվանումը կրող ալբոմը[3], որը զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[4]: «Raydiation» կոչվող նրա երրորդ ալբոմը թողարկվում է 2005 թվականին և Billboard 200-ում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը[4][5]: Այդ ալբոմի «One Wish» սինգլը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[6]:

2007 թվականի փետրվարին նրա և ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի սիրողական սեքս տեսանյութը հայտնվում է համացանցում, որը նրանք նկարահանել էին 2003 թվականին[7][8]: Այդ սկանդալից հետո, 2008 թվականին Ռեյ Ջեյը թողարկում է իր թվով չորրորդ՝ «All I Feel» ալբոմը[9], որը Billboard 200 հիթ շքերթում 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում[4]: Կոմերցիոն մեծ հաջողություն է ունենում ալբոմի «Sexy Can I» սինգլը, որը ընդգրկվում է միջազգային մի քանի հիթ շքերթում, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը[10]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Everything You Want» (1997)
  • «This Ain't a Game» (2001)
  • «Raydiation» (2005)
  • «All I Feel» (2008)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Everything You Want - Ray J»։ Allmusic։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  3. «This Ain't a Game by Ray J»։ iTunes։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  4. 4,0 4,1 4,2 «Ray J - Chart history»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  5. «Raydiation - Ray J»։ Allmusic։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  6. «Ray J - Chart history»։ Billboard։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  7. «Kim Kardashian on Sex Tape: 'A Tape Does Exist'»։ Extra։ NBCUniversal։ Փետրվարի 7, 2007։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  8. «Ray J Sends 'Love & Congratulations' To Kim Kardashian & Kanye West»։ Access Hollywood։ NBCUniversal։ Հուլիսի 8, 2013։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  9. «All I Feel - Ray J»։ Allmusic։ Վերցված է Հուլիսի 11, 2015 
  10. «The 50 Sexiest Songs Of All Time»։ Billboard։ Փետրվարի 11, 2010։ Վերցված է Հուլիսի 11, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]