Լիզա Մերի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիզա Մերի Սմիթ
Lisa Marie interviewed.jpg
Ծնվել էդեկտեմբերի 5, 1968(1968-12-05)[1] (50 տարեկան)
ԾննդավայրPiscataway, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Թիմ Բարթոն
lisamarie.com

Լիզա Մերի Սմիթ կամ Լիզա Մերի (անգլ.՝ Lisa Marie Smith, դեկտեմբերի 5, 1968(1968-12-05)[1], Piscataway, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)՝ մոդել և դերասանուհի: Հայտնի է դարձել Քելվին Քլայն գովազդային գործակալության և Թիմ Բարթոնի հետ երկար ու մտերիմ հարաբերությունների շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և մոդելային բիզնես[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակվել է հոր և նրա ծնողների կողմից: Տատիկի մահից հետո, չորսամյա Լիզան սկսեց հաճախել Նյու Ջերսիի երեխաների համար նախատեսված կաթոլիկ գիշերօթիկ դպրոց: Յոթ տարեկան հասակում ուսումնասիրել է բալետ և զբաղվել դաշնամուրով: Տասնհինգ տարեկանում տեղափոխվել է Նյու Յորք՝ բեմական արվեստ, ժամանակակից պար և երաժշտություն սովորելու նպատակով:

1960-ական թվականների կեսին եղել է հայտնի լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպի մոդելը: Նկարահանվել է Բրյուս Ուեբերի մոտ Obsession Calvin Klein օծանելիքների գովազդում: 1988 թվականին նա նկարահանվել է Ուեբերի «Արի կորչենք» կիսավավերագրական ժապավենում, իսկ հետո Վուդի Ալլենի «Էլիս» ֆիլմում:

Հարաբերությունները Բարթոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի Goldfinger ակումբում երեկույթի ժամանակ, որտեղ Մերին հրավիրված էր «Մարսը գրոհում է» ֆիլմի ապագա սցենարիստ՝ Ջոնաթան Ջեմսի կողմից, նա հանդիպել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Թիմ Բարթոնի հետ: Նրանց մոտ ստեղծվեց մտերիմ հարաբերւթյուններ, որն ավարտվեց 1993 թվականի փետրվարի 14-ին: Բարթոնը հայտարարեց, որ Լիզա Մերին մեծ ազդեցություն է ունեցել ռեժիսորի ստեղծագործական աշխատանքի վրա[2]: Ինչպես նաև Մերին մինչև 2001 թվականը մասնկացել է Բարթոնի գրեթե բոլոր ֆիլմերում և մուլտիպլիկացիոն ֆիլմերում հնչունավորել է մի քանի դերեր: Շատ քննադատներ և ռեժիսորի երկրպագուների մեծամասնությունը Բարթոնի կյանքի այդ շրջանն անվանում են ավելի արդյունավետ և տպավորիչ:

1994 թ. «Էդ Վուդ» ֆիլմում նա խաղացել է գոթական պաշտամունքանային կերպար՝ Վամպիրին։ Նա փնտրել և երկար ժամանակ շփվել է օրիգինալ Վամպիրի դերակատար՝ Մայլ Նուրմիի հետ։

2000 թ. Մերին հաղորդավարուհի էր տարբեր ժամանակներում Sci-Fi ալիքով ցուցադրված Exposure շոուում, որտեղ ցուցադրվում էր տարբեր ռեժիսորների (Թիմ Բարթոնի, Քևին Սմիթի, Ալեքս Փրոյանս, Ջորջ Լուկաս և այլոց) կարճամետրաժ ֆիլմերի հավաքածուն։ Այդ տարի նա նկարահանվել է նաև Timex ժամացույցների գովազդում։

Զույգի հարաբերությունները խզվեցին «Կապիկների մոլորակը» ռեմեյքի նկարահանման ավարտին։ Բարթոնը տարված էր անգլիացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարթերով, ով խաղում էր այդ ֆիլմի դերերից մեկը։ Լիզան և Թիմ Բարթոնն իրենց հարաբերությունները պահպանեցին ինն ու կես տարի։ Ութ ու կես տարի նրանք ապրել են միասին։ Կան վարկածներ, որ Մերին և Բարթոնը երբևէ ամուսնացած չեն եղել:

Բարթոնից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին կազմակերպեց իր տան այն իրերի և կահույքի հանրային վաճառքը, որոնք կապված էին Բարթոնի հետ[3]: Դատարանի որոշմամաբ Բարթոնը պարտավոր էր Մերի Լիզային վճարել 5,4 միլիոն ԱՄՆ դոլար: 2007 թ. Լիզան նորից հայց ներկայացրեց դատարան, հայատարարելով այն մասին, որ Բարթոնի և նրա ընկերոջ՝ Չերրի Վանիլայի շնորհիվ հայցի գինը բավականին իջեցվել էր, և ռեժիսորից լրացուցիչ վճար պահանջեց: Դատարանը մերժեց Լիզայի խնդրանքը: 2008 թ. սեպտեմբերին գործը որոշվեց ի օգուտ Բարթոնի:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Vanity Fair» պարբերականներից մեկում տպագրեց լուսանկարներ, արված դեմ դիմաց Լիզա Մերիի և Թիմ Բարթոնի կողմից: Դա տեղի ունեցավ արդեն այն բանից հետո, երբ զույգը խզեց իր հարաբերությունները:
  • «Մարսը գրոհում է» ֆիլմի նկարահանումների ժամանակ Մերիի գրկող հագուստը կարված է եղել իր վրա, քանի որ ռեժիսորի հրամանով այդ կերպարի հագուստը պետք է լինի առանց որևէ կոճակների:
  • Ֆոտոմոդել աշխատելու ժամանակ Լիզա Մերիի տվյալներն էին՝ 86-63-89, 168 սմ հասակով:
  • Որոշ շրջապատներում Մերին հայտնի է որպես նկարչուհի: Նա իր աշխատանքներն իրագործելու համար նախընտրում է՝ ջրաներկ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Հայերեն անվանում Իսկական անվանում Կերպար Նշում
1988 Արի՛ կորչենք Let’s Get Lost դոկումենտալ ֆիլմ
Մայամիի ոստիկանությունը Miami Vice Սինդեր
1990 Էլիս Alice
1994 Էդ Վուդ Ed Wood արնախում
1996 Մարսը գրոհում է Mars Attacks! մարսիացի լրտես
1997 Իմպլանտատորները Breast Men Վանեսսա
1998 Գորտեր՝ օձերի համար Frogs for Snakes Միրլա Հաթսկի
Պոչը դեն է նետում ստվերը Tail Lights Fade Քիթթի
Քնած հովիտը Sleepy Hollow Լեդի Քրեյն
Եթե..շունը...ճագարը... If… Dog… Rabbit… Ջուդի
2000 Վիշապին հետևելով Chasing the Dragon Քլեր Օբերոն
Երկու Նիկ The Beat Nicks
Սթեյնբոյի աշխարհը The World of Stainboy Սթեյնբոյի մայր
Մանեկեն Timex. Mannequin Մանեկեն գովազդային ֆիլմ
2001 Կապիկների մոլորակը Planet of the Apes Նովա
2003 Նկարահանվելով Starring կարճամետրաժ ֆիլմ
2007 Երկրպագուների գաղտնի աշխարհը The Secret World of Superfans դոկումենտալ ֆիլմ
2012 Սալեմի տիրակալները The Lords of Salem Պրիսցելլա Ռիդ
2014 Մենք դեռ այստեղ ենք We Are Still Here Մեյ Լյուիս
2014 Dominion Dominion Tonjura
2015 Հրեշների քաղաք Tales of Halloween The Victorian Widow

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1024258939 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Lee Linda (2001-07-29)։ «A NIGHT OUT WITH: Lisa Marie; A Vargas Girl in the City»։ The New York Times (en-US)։ 0362-4331։ Վերցված է 2017-07-15 
  3. New Movies | Movie Trailers | Movies Online | Movies.com Archived 2008-03-09 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]