Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փողերի լվացման դեմ պայքար (անգլ.՝ Anti-Money Laundering, AML), ֆինանսական հանցագործությունների և հատկապես փողերի լվացման գործողությունների դեմ պայքարի քաղաքականությունների ամբողջություն։

Փողերի լվացման դեմ պայքարը հաճախ զուգորդվում է ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ։

Տնտեսական Համագործակցության և Զարգացման կազմակերպությունը Փարիզում հյուրընկալել է Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբին , որը փողերի լվացման համաշխարհային ստանդարտներ է սահմանում:

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի լվացման դեմ պայքարի ուղեցույցները համաշխարհային մասշտաբով հայտնի դարձան Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (անգլ.՝ Financial Action Task Force, FATF) ձևավորման և փողերի լվացման դեմ պայքարի ստանդարտների միջազգային շրջանակի հրապարակման արդյունքում[1]: Այս չափորոշիչները սկսեցին ավելի արդիական լինել 2000 և 2001 թվականներին, այն բանից հետո, երբ Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը սկսեց հրապարակայնորեն բացահայտել այն երկրներին, որոնք թերի էին փողերի լվացման դեմ պայքարում[2][3]:

Փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետ ծրագիրը պահանջում է փողերի լվացման քրեականացում, ինչպես նաև հետևյալ հնարավորությունների սահմանում՝

  1. Համապատասխան կարգավորող մարմիններին և ոստիկանությանը հետաքննության իրավասության և գործիքների տրամադրում,
  2. Անհրաժեշտության դեպքում այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակման հնարավորություն
  3. Պետական մարմինների կողմից Ֆինանսական հաստատություններին պահանջ հաճախորդների և նրանց փոխանցումների ուսումնասիրություն, կասկածելի գործողությունների մասին զեկուցում[4]։

Քրեականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի լվացման հանցագործության տարրերը ամրագրված են Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ» և «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիաներում: Այն սահմանվում է որպես հանցագործությունից ստացված եկամուտների գիտակցաբար ներգրավվում ֆինանսական գործարքների մեջ՝ կառավարություններից գույքի ապօրինի ծագումը թաքցնելու կամ քողարկելու նպատակով:

1956 և 1957 թվականներին, ԱՄՆ-ի փողերի լվացման հանցավորության վերաբերյալ երկու ամենահայտնի օրենքները քրեականացնում են «ֆինանսական գործարքում ներգրավվումը, որը ներառում է որոշակի հանցագործություններից եկամուտները, որոնց բնույթը, աղբյուրը կամ սեփականությունը թաքցվում են...»[5]:

Ֆինանսական հաստատությունների դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ միևնույն երկրում գործող բանկերը սովորաբար պետք է հետևեն փողերի լվացման դեմ պայքարի միևնույն օրենքներին և կանոնակարգերին, ֆինանսական հաստատությունները բոլորն էլ մի փոքր այլ կերպ են պայքարում փողերի լվացման դեմ: Այսօր աշխարհում ֆինանսական հաստատություններից շատերը և շատ ոչ ֆինանսական հաստատություններ պարտավոր են բացահայտել և հաղորդել համապատասխան երկրի ֆինանսական հետախուզության ստորաբաժանմանը կասկածելի բնույթի գործարքները: Օրինակ, բանկը պետք է ստուգի հաճախորդի ինքնությունը և, անհրաժեշտության դեպքում, վերահսկի գործարքները կասկածելի գործունեության համար: Այս գործընթացը գործում է «ճանաչիր քո հաճախորդին» չափորոշիչների ներքո, ինչը նշանակում է իմանալ հաճախորդի ինքնությունը և հասկանալ այն գործարքների տեսակները, որոնց հաճախորդը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի: Ճանաչելով հաճախորդներին՝ ֆինանսական հաստատությունները հաճախ կարող են բացահայտել անսովոր կամ կասկածելի վարքագիծը, որը կոչվում է անոմալիա, որը կարող է վկայել փողերի լվացման մասին[6][7]:

Համաշխարհային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի լվացման դեմ պայքարի Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը, որը Մեծ յոթնյակի երկրներն են ձևավորել 1989 թվականին, միջկառավարական մարմին է, որի նպատակն է զարգացնել և խթանել փողերի լվացման դեմ պայքարի միջազգային աշխատանքը: Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի քարտուղարությունը գտնվում է Փարիզում:

2001 թվականի հոկտեմբերին Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբն ընդլայնեց իր առաքելությունը՝ ներառելով ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:

Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը քաղաքականություն մշակող մարմին է, որը համախմբում է իրավական, ֆինանսական և իրավապահ մարմինների փորձագետներին՝ հասնելու ազգային օրենսդրության և փողերի լվացման դեմ պայքարի կարգավորող օրենսդրական բարեփոխումներին:

2014 թվականի դրությամբ նրա անդամությունը բաղկացած է 36 երկրներից և երկու տարածաշրջանային կազմակերպություններից: Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը համագործակցում է մի շարք միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ[8]:

Ֆինանսական գործողությունների աշխատանքային խումբը մշակել է փողերի լվացման 40 և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ 9 հատուկ հանձնարարականներ։ Խումբը գնահատում է յուրաքանչյուր անդամ երկրի՝ համաձայն այդ երկրների հրապարակած զեկույցների: Այն երկրները, որոնք համարվում են, որ բավարար չափով չեն համապատասխանում իր կողմից հաստատված առաջարկություններին, ենթարկվում են ֆինանսական պատժամիջոցների[9][10][11]:

Փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումները ըստ տարածաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ երկրների իրավապահ համակարգեր ընդունում են հատուկ հանցագործությունների ցանկ փողերի լվացման հետաքննության համար, մինչդեռ մյուսները քրեականացնում են ցանկացած լուրջ հանցագործությունից ստացված եկամուտը:

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տնտեսության կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունն ապահովելու նպատակով կառավարությունը ստեղծել է Ֆինանսական մոնիտորինգի կենտրոն (անգլ.՝ Financial Monitoring Center, FMC): Հայաստանի Հանրապետության ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը ֆինանսական հետախուզության ստորաբաժանում է և գտնվում է Հայաստանի Կենտրոնական բանկում[12]։ Կենտրոնն առաջարկել և ընդունել է «Ապօրինի եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։ Սույն օրենքը հիմնված է միջազգային օրենքների և լավագույն փորձի վրա: Օրենքը կոչված է պաշտպանելու քաղաքացիների, հասարակության և պետության իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ինչպես նաև ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմների առկայությունը։ Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի նպատակներն են.

  1. Իրականացնել հատուկ միջոցներ փողերի լվացման և ահաբեկչական գործունեության ֆինանսավորման բացահայտման և կանխարգելման համար, ինչպես նաև հեշտացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հանցագործությունների հետաքննությունն ու հետապնդումը, ներառյալ՝ կասկածելի ֆինանսական գործարքների, խոշոր էլեկտրոնային դրամական փոխանցումներi և բոլոր խոշոր կանխիկ գործարքների պարտադիր հաշվետվության պահանջը։
  2. Կատարել Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ մասնակցելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ համաշխարհային պայքարին։ Այդ նպատակով ստեղծվել է միջգերատեսչական Task Force 4 կոչվող հատուկ մարմինը, որը պատասխանատու է Հայաստանում փողերի լվացման, վարկային քարտերի, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված խարդախությունների ոլորտում շարունակական արդյունավետ և համագործակցային գործունեության համար։
  3. Արձագանքել հանցագործներից և ահաբեկիչներից բխող վտանգին՝ իրավապահ մարմիններին տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն՝ հանցագործներին և ահաբեկիչներին իրենց հանցավոր գործունեության եկամուտներից և ահաբեկչական գործողություններին աջակցելու միջոցներից զրկելու համար՝ միաժամանակ ապահովելով, որ համապատասխան երաշխիքներ կան պաշտպանել մարդկանց գաղտնիությունը[13]:

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիան ընդունել է փողերի լվացման դեմ պայքարի մի շարք ռազմավարություններ, որոնք արտացոլում են արևմտյան երկրների մեծամասնության ռազմավարությունները: Ավստրալական գործարքների հաշվետվությունների և վերլուծության կենտրոնը (անգլ.՝ The Australian Transaction Reports and Analysis Centre, AUSTRAC) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող ֆինանսական հետախուզության ստորաբաժանում է, որը պահանջում է Ավստրալիայում ծառայություններ մատուցողներից իրեն զեկուցել կասկածելի կանխիկի կամ այլ գործարքների մասին[14]: Գլխավոր դատախազությունը պահպանում է արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը: Նման կազմակերպություններին աջակցելը հանցագործություն է[15]: Ավստրալիայում կեղծ անունով բանկային հաշիվ բացելը իրավախախտում է, և նոր բանկային հաշիվներ բացելիս պետք է հետևել խիստ ընթացակարգերի[16]:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի 2006 թվականի օրենքը (անգլ.՝ The Anti-Money Laundering and Counter-Terrorism Financing Act 2006) հիմնական օրենսդրական փաստաթուղթն է, թեև կան նաև իրավական այլ դրույթներ, որոնք պարունակվում են 1995 թվականի Քրեական օրենսգրքի 400-րդ բաժնում:

Կանադա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Կանադայում ուժի մեջ է մտել «Հանցագործություններից ստացված եկամուտների մասին» մասին օրենքը՝ օրինական ուժ տալու համար նախկին Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի քառասուն հանձնարարականներին՝ սահմանելով փաստաթղթերի պահպանման և հաճախորդների նույնականացման պահանջներ ֆինանսական հատվածում՝ հեշտացնելու փողերի լվացման հանցագործությունների հետաքննությունն ու հետապնդումը։

2000 թվականին «Հանցագործությունից ստացված եկամուտների մասին» (փողերի լվացման) ակտը փոփոխվել է՝ ընդլայնելու դրա կիրառման շրջանակը և ստեղծելու ֆինանսական հետախուզության ստորաբաժանում՝ փողերի լվացման ազգային վերահսկողությամբ (անգլ.՝ The Financial Transactions and Reports Analysis Centre of Canada, FINTRAC):

2006 թվականի դեկտեմբերին Հանցագործությունից ստացված եկամուտների (փողերի լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման մասին ակտը լրացուցիչ փոփոխության ենթարկվեց, մասամբ՝ ի պատասխան Կանադայի կողմից Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի ճնշմանը՝ խստացնելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենսդրությունը: Փոփոխություններն ընդլայնեցին հաճախորդների նույնականացման, հաշվառման և հաշվետվությունների պահանջները որոշակի կազմակերպությունների համար և ներառեցին նոր պարտավորություններ՝ հաղորդելու կասկածելի գործարքների փորձերի և ելքային և մուտքային միջազգային էլեկտրոնային դրամական փոխանցումների, ձեռնարկելու ռիսկերի գնահատում և այդ ռիսկերի նկատմամբ համապատասխանության գրավոր ընթացակարգեր:

Կանադայում խաղատները, դրամական ծառայություններ մատուցող ձեռնարկությունները, նոտարները, հաշվապահները, բանկերը, արժեթղթերի բրոքերները, կյանքի ապահովագրության գործակալությունները, անշարժ գույքի գործակալները և թանկարժեք մետաղների և քարերի դիլերները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ՝ հանցանքից ստացված եկամուտների (փողերի լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենքին համապատասխան:

Եվրոպական միություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի լվացման դեմ պայքարի ԵՄ չորրորդ հրահանգը հրապարակվել է 2015 թվականի հունիսի 5-ին՝ Եվրոպական խորհրդարանում իր վերջին օրենսդրական կարգավորումներից հետո[17]: Այս հրահանգը ԵՄ-ի փողերի լվացման մասին օրենքներն ավելի համապատասխանեցրեց ԱՄՆ-ի օրենքներին, ինչը ձեռնտու է երկու իրավասություններում գործող ֆինանսական հաստատությունների համար[18][19]:

Փողերի լվացման մասին հինգերորդ հրահանգը ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 10-ին՝ անդրադառնալով Եվրամիության՝ փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մի շարք թույլ կողմերին, որոնք ի հայտ են եկել Փողերի լվացման մասին չորրորդ հրահանգի ուժի մեջ մտնելուց հետո, և մեծացվել է ԵՄ փողերի լվացման դեմ պայքարի կանոնակարգերի շրջանակը: Այն նվազեցրեց հաճախորդների ինքնության հաստատման շեմը կանխավճարային քարտերի արդյունաբերության համար 250 եվրոյից մինչև 150 եվրո: Այն հաճախորդները, ովքեր կվճարեն կամ կփոխանցեն ավելի քան 150 եվրո, պետք է իդենտիֆիկացվեն կանխավճարային քարտ թողարկող ընկերության կողմից:

2019 թվականի հունվարի 24-ին Եվրահանձնաժողովը պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել տասը անդամ երկրների՝ որպես փողերի լվացման կանոնների կիրառման անփութության դեմ պայքարի մաս: Հանձնաժողովը Գերմանիային ուղարկել է պաշտոնական ծանուցման նամակ՝ պետությունների դեմ ԵՄ իրավական ընթացակարգի առաջին քայլը: Բելգիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Լիտվային և Պորտուգալիային ուղարկվել են հիմնավորված կարծիքներ՝ ընթացակարգի երկրորդ քայլը, որը կարող է հանգեցնել տուգանքների։ Հիմնավորված կարծիքների երկրորդ փուլում հայտեր են ուղարկվել Բուլղարիա, Կիպրոս, Լեհաստան և Սլովակիա:Հանձնաժողովը 2017 թվականի հունիսի 26-ը վերջնաժամկետ էր սահմանել ԵՄ երկրներին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ նոր կանոններ կիրառելու համար[20]։

2019 թվականի փետրվարի 13-ին Հանձնաժողովը Սաուդյան Արաբիային, Պանամային, Նիգերիային և այլ երկրների ավելացրեց այն երկրների սև ցուցակում, որոնք սպառնալիք են ներկայացնում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման թույլ վերահսկողության պատճառով[21]:

Բացի այդ, Եվրահանձնաժողովը ստեղծել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկային երկրների ցանկ, այդ թվում՝ Աֆղանստանը, Իրանը, Իրաքը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Ուգանդան, Վանուատուն, Եմենը (2016 թվականի սեպտեմբերի 20-ից), Տրինիդադ և Տոբագոն (2018 թվականի փետրվարի 14-ից), Պակիստանը (2018 թվականի հոկտեմբերի 2-ից), Բահամյան կղզիները, Բարբադոսը, Բոտսվանան, Կամբոջան, Գանան, Ջամայկան, Մավրիկիոսը, Մոնղոլիան, Մյանմարը, Նիկարագուան, Պանաման և Զիմբաբվեն (2020 թվականի հոկտեմբերի 1ից)[22]:

Միացյալ թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մասին օրենսդրությունը Մեծ Բրիտանիայում կարգավորվում է օրենսդրական հետևյալ վեց ակտերով.

  • Ահաբեկչության մասին օրենքը (2000 թ․)[23]
  • Հակաահաբեկչական, հանցագործության և անվտանգության մասին ակտ (2001 թ․)[24]
  • Հանցագործության մասին ակտ (2002 թ․)[25]
  • Լուրջ կազմակերպված հանցավորության և ոստիկանության ակտ (2005 թ․)[26]
  • Քրեական ֆինանսների մասին օրենքը (2017 թ․)[27]
  • Պատժամիջոցների և փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքը (2018 թ․)[28]

Փողերի լվացման կանոնակարգերը կոչված են պաշտպանելու Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգը, ինչպես նաև կանխելու և բացահայտելու հանցագործությունները:

Հանցագործության եկամուտների մասին 2002 թվականի օրենքը պարունակում է Միացյալ Թագավորության փողերի լվացման դեմ պայքարի առաջնային օրենքները, ներառյալ դրույթները, որոնք պահանջում են «կարգավորվող հատվածի» (բանկեր, ներդրումային ընկերություններ, և այլն) ձեռնարկություններին զեկուցել իշխանություններին փողերի լվացման կասկածների մասին[29][30]:

Փողերի լվացումը լայնորեն սահմանվում է Մեծ Բրիտանիայում: Փաստորեն, ցանկացած հանցագործության (կամ հանցավորության արդյունքում ստացված եկամուտներ ներկայացնող դրամական միջոցների կամ ակտիվների) հետ կապված ցանկացած գործ կամ առնչություն կարող է լինել փողերի լվացման հանցագործություն: Հանցագործի կողմից սեփական հանցագործությունից ստացված եկամուտների տիրապետումը պատկանում է Մեծ Բրիտանիայի փողերի լվացման սահմանմանը: Սահմանումը ընդգրկում է նաև փողերի լվացման ավանդական սահմանման շրջանակներում իրականացվող գործողությունները, որպես գործընթաց, որը թաքցնում կամ քողարկում է հանցագործությունից ստացված եկամուտները՝ դրանք օրինական դարձնելու նպատակով[31][32]:

Ի տարբերություն որոշ երկրների (հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի մեծ մասի), Մեծ Բրիտանիայում փողերի լվացման հանցագործությունները չեն սահմանափակում միայն լուրջ հանցագործություններից ստացված եկամուտներով, և չկան որևէ դրամական սահմանափակումներ[33]: Փողերի լվացման հիմնական հանցագործությունները ենթադրում են առավելագույնը 14 տարվա ազատազրկում, իսկ մեկ այլ անձի կողմից փողերի լվացման կասկածի մասին չհայտնելու հանցանքը պատժվում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկմամբ[34]:

Օրենքից բխում է այն, որ փաստաբանները, հաշվապահները, հարկային խորհրդատուները և սնանկության կառավարիչները, ովքեր կասկածում են (իրենց աշխատանքի ընթացքում ստացված տեղեկատվության արդյունքում), որ իրենց հաճախորդները ներգրավված են եղել հարկերից խուսափելու կամ այլ հանցավոր վարքագծի մեջ, պետք է իրենց կասկածների մասին զեկուցեն իշխանություններին (քանի որ դրանք ենթադրում են փողերի լվացման կասկածներ)[35][36]:

Փողերի լվացման կասկածների մասին ավելի քան 200,000 հաշվետվություններ են տարեկան ներկայացվում Միացյալ Թագավորության իշխանություններին (2010թ. սեպտեմբերի 30-ին ավարտված տարում եղել է 240,582 զեկույց՝ նախորդ տարվա համեմատ 228,834 զեկույցի համեմատ): Այս հաշվետվությունների մեծ մասը ներկայացում են բանկեր և նմանատիպ ֆինանսական հաստատություններ (2010թ. սեպտեմբերի 30-ին ավարտված տարում բանկային հատվածից եղել է 186,897 հաշվետվություն)[37]:

Թեև 2010թ. սեպտեմբերի 30-ին ավարտված տարում 5108 տարբեր կազմակերպություններ կասկածելի գործունեության մասին հաշվետվություններ են ներկայացրել իշխանություններին, ընդամենը չորս կազմակերպություններ ներկայացրել են բոլոր հաշվետվությունների մոտավորապես կեսը, իսկ լավագույն 20 հաշվետու կազմակերպությունները կազմել են բոլոր հաշվետվությունների երեք քառորդը[37]:

Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերին Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիան նամակ է գրել ոսկու հսկայական շուկաներ ունեցող մի շարք երկրների, այդ թվում՝ Դուբային (Արաբական Միացյալ Էմիրություններ), Չինաստանին, Սինգապուրին, Հարավային Աֆրիկային, Ռուսաստանին, Ճապոնիային, ԱՄՆ-ին և այլոց՝ սահմանելով տեղեկություններ ստանալու ստանդարտներ, թե որտեղից են նրանք հայթայթել իրենց ոսկին: Այն նաև սպառնում էր, որ այդ երկրները կարող են հայտնվել սև ցուցակում, եթե չկատարեն կարգավորող չափանիշները[38]։

Ernst & Young Global Limited[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական Ernst & Young հաշվապահական ընկերության նախկին գործընկեր Ամջադ Ռիհանը պաշտոնանկ արվեց այն բանից հետո, երբ նա փորձեց զեկուցել Դուբայում գործող Kaloti Jewellery International ընկերության փողերի լվացման և ոսկու մաքսանենգության փորձերի մասին: Ռիհանը պնդում էր, որ «ընկերությունը գիտակցաբար առևտուր էր անում Մարոկկոյից մաքսանենգ ճանապարհով ստացված ոսկու ձուլակտորներով»։ Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ նա հայտնեց խնդրի մասին, Դուբայի կառավարական մարմինը՝ Dubai Multi Commodities Center (DMCC), փորձեց անհարկի ճնշում գործադրել նրա և իր ընկերության վրա[39][40]:

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում փողերի լվացումը դադարեցնելու մոտեցումը սովորաբար բաժանվում է երկու ուղղության՝ կանխարգելիչ (կարգավորող) և իրավական միջոցառումներ[41][42]:

Կանխարգելիչ գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձելով կանխել կեղտոտ փողերի մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ, Միացյալ Նահանգների Կոնգրեսը 1970 թվականից սկսած ընդունեց մի շարք օրենքներ, որոնք ընդհանուր առմամբ հայտնի են որպես «Բանկային գաղտնիքի մասին» ակտ (անգլ.՝ Bank Secrecy Act, BSA): Այս օրենքները պահանջում են ֆինանսական հաստատություններin, որոնք ներառում են կազմակերպությունների լայն շրջանակ, (օրինակ բանկեր, վարկային քարտերի ընկերություններ, կյանքի ապահովագրողներ, դրամական ծառայություններ մատուցող ձեռնարկություններ, արժեթղթերի դիլերներ) որոշակի գործարքների մասին զեկուցելու Միացյալ Նահանգների գանձապետարանին:

Որոշակի գումարը գերազանցող կանխիկ գործարքների մասին պետք է ներկայացվեն արժութային գործարքների հաշվետվություններ (անգլ.՝ currency transaction report, CTR) ՝ նույնականացնելով գործարքը կատարող անձին, ինչպես նաև կանխիկի աղբյուրը: Օրենքն ի սկզբանե պահանջում էր 5000 ԱՄՆ դոլար և ավելի բոլոր գործարքների համար հաշվետվություն ներկայացնել, սակայն հաշվետվությունների չափազանց բարձր մակարդակի պատճառով շեմը բարձրացվեց մինչև 10,000 ԱՄՆ դոլար: Միացյալ Նահանգներն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը պահանջում է որոշակի սահմանաչափով բոլոր կանխիկ գործարքների մասին հաշվետվություն ներկայացնել, թեև որոշ ձեռնարկություններ կարող են ազատվել այդ պահանջից[43]:

Բացի այդ, ֆինանսական հաստատությունները պետք է զեկուցեն գործարքի մասին Կասկածելի գործունեության հաշվետվության (անգլ.՝ Suspicious Activity Report, SAR) միջոցով[44][45]:

Այս հաշվետվություններով ստեղծված ֆինանսական տվյալների բազան կառավարում է ԱՄՆ-ի Ֆինանսական հետախուզության բաժինը (անգլ.՝ Financial Intelligence Unit), որը կոչվում է Ֆինանսական հանցագործությունների կատարման ցանց (անգլ.՝ Financial Crimes Enforcement Network, FinCEN), որը գտնվում է Վիրջինիա նահանգում: Զեկույցները հասանելի են դառնում ԱՄՆ քրեական հետախույզներին, ինչպես նաև աշխարհի այլ երկրների[46]։

«Բանկային գաղտնիքի մասին» ակտը պահանջում է, որ ֆինանսական հաստատությունները կատարեն հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն (անգլ.՝ "Know your customer", KYC): Այն ներառում է բավարար նույնականացման իրագործում՝ հավաստիանալու համար, որ հաշիվը հաճախորդի իրական անունով է, ինչպես նաև հասկանալ հաճախորդի հաշիվներին ստացվող գումարների բնույթն ու աղբյուրը: Մյուս հաճախորդները, ինչպիսիք են մասնավոր բանկային հաշիվներ ունեցողները և օտարերկրյա պետական պաշտոնյաների հաշիվները, ենթարկվում են ուժեղացված ուսումնասիրության, քանի որ օրենքը համարում է, որ այդ հաշիվները ավելի մեծ ռիսկեր են պարունակում : Բոլոր հաշիվները ենթակա են շարունակական մոնիտորինգի, որտեղ ներքին բանկային ծրագրակազմը մանրակրկիտ ստուգում է գործարքները և նշվում է այն փոխանցումները, որոնք դուրս են պարամետրերից: Եթե ձեռքով ստուգման արդյունքում պարզվի, որ գործարքը կասկածելի է, հաստատությունը պետք է ներկայացնի կասկածելի գործունեության հաշվետվություն:

Ֆինանսական կազմակերպությունները պատասխանատու են ապահովել, որ ֆինանսական հաստատությունները համապատասխանեն «Բանկային գաղտնիքի մասին» ակտին: Օրինակ, Դաշնային պահուստը և Արժույթի գրասենյակը կանոնավոր ստուգում են բանկերը և կարող են տուգանքներ կիրառել կամ քրեական հետապնդման ենթարկել օրենքները չկատարելու համար: Մի շարք բանկեր տուգանվել և քրեական պատասխանատվության են ենթարկվել «Բանկային գաղտնիքի մասին» ակտի պահանջները չկատարելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Financial Action Task Force. «About the FATF». Արխիվացված է օրիգինալից 25 September 2011-ին. Վերցված է 20 September 2011-ին.
  2. Financial Action Task Force. «About the Non-Cooperative Countries and Territories (NCCT) Initiative». Արխիվացված է օրիգինալից 28 September 2011-ին. Վերցված է 20 September 2011-ին.
  3. «The Global Anti-Money Laundering Regime: A Short Overview, by Richard Horowitz, Cayman Islands Journal, 6 January 2010». Compasscayman.com. Վերցված է 10 November 2013-ին.
  4. Financial Action Task Force. «Money Laundering FAQ». Արխիվացված է օրիգինալից 6 April 2011-ին. Վերցված է 20 September 2011-ին.
  5. «Money Laundering in International Law», International Law, Oxford University Press, 2021-10-27, doi:10.1093/obo/9780199796953-0233, ISBN 978-0-19-979695-3, Վերցված է 2023-06-24-ին
  6. Roth, John; և այլք: (20 August 2004). «Monograph on Terrorist Financing» (PDF). National Commission on Terrorist Attacks Upon the United States. էջեր 54–56. Վերցված է 20 September 2011-ին.
  7. «Financial Crime Job Descriptions - FinCrimeJobs.com». Վերցված է 18 December 2022-ին.
  8. GAFI, FATF (21 July 2017). «FATF Members and Observers». www.fatf-gafi.org. Արխիվացված է օրիգինալից 19 September 2015-ին. Վերցված է 21 July 2017-ին.
  9. Financial Action Task Force. «Member Country and Observers FAQ». www.fatf-gafi.org. Արխիվացված է օրիգինալից 3 July 2011-ին. Վերցված է 1 March 2011-ին.
  10. «Mission». Արխիվացված է օրիգինալից 4 March 2016-ին. Վերցված է 21 June 2014-ին.
  11. Financial Action Task Force (23 June 2017). «High-risk and non-cooperative jurisdictions». www.fatf-gafi.org.
  12. «About FMC». www.cba.am. Վերցված է 2022-12-10-ին.
  13. Ayvazyan, Alisa (2014-06-12). «A Study of implementation of anti-money laundering mechanisms in the Republic of Armenia». dspace.aua.am (ամերիկյան անգլերեն).
  14. «Suspicious matter reports (SMRs) | AUSTRAC». www.austrac.gov.au.
  15. «Australian National Security: What Australia is doing». Արխիվացված է օրիգինալից 22 November 2014-ին. Վերցված է 18 December 2022-ին.
  16. Financial Transaction Reports Act 1988 (Cth), s 24.
  17. «Anti-money laundering and counter terrorist financing». European Union. Վերցված է 15 January 2019-ին. Updated as required; links to many relevant documents.
  18. «AML global alignment: Two steps forward, one step back» (PDF). pwc.com. PwC Financial Services Regulatory Practice, June 2015.
  19. Vishal Marria (13 September 2018). «The EU's 5th Anti-Money Laundering Directive: What Does It Mean?». Forbes. Վերցված է 15 January 2019-ին.
  20. «EU acts against 10 EU countries in money laundering crackdown». Reuters (անգլերեն). 2019-01-24. Վերցված է 2019-01-24-ին.
  21. «EU broadens its dirty-money blacklist, adds Saudi Arabia». Reuters (անգլերեն). 2019-02-13. Վերցված է 2019-02-13-ին.
  22. «EU policy on high-risk third countries». European Commission.
  23. «OPSI: Terrorism Act». Վերցված է 14 February 2009-ին.
  24. «OPSI: Anti-Terrorist Crime & Security Act». Վերցված է 14 February 2009-ին.
  25. «OPSI: Proceeds of Crime Act». Վերցված է 14 February 2009-ին.
  26. «OPSI: Serious Organised Crime and Police Act 2005». Վերցված է 14 February 2009-ին.
  27. «Criminal Finances Act 2017». GOV.UK.
  28. «The Sanctions and Anti-Money Laundering Act 2018: New Challenges in Sanctions Compliance?». Shearman & Sterling. Վերցված է 14 November 2018-ին.
  29. Sections 327 – 340, Proceeds of Crime Act 2002
  30. Section 330, Proceeds of Crime Act 2002
  31. Section 329, Proceeds of Crime Act 2002
  32. Section 327, Proceeds of Crime Act 2002
  33. Section 340, Proceeds of Crime Act 2002
  34. Section 334, Proceeds of Crime Act 2002
  35. Section 333A, Proceeds of Crime Act 2002
  36. «OPSI: Money Laundering Regulations 2007». Վերցված է 14 February 2009-ին.
  37. 37,0 37,1 The Suspicious Activity Reports Regime Annual Report 2010 published by SOCA
  38. Hobson, Peter (12 November 2020). «Exclusive: Gold market authority threatens to blacklist UAE and other centres». Reuters. Վերցված է 12 November 2020-ին.
  39. «Rihan v EY Global Ltd and others - Courts and Tribunals» (PDF). UK High Court of Justice. Վերցված է 17 April 2020-ին.
  40. «EY drops appeal against $11m Dubai whistleblower case». The Financial Times. Արխիվացված է օրիգինալից 10 December 2022-ին. Վերցված է 28 March 2021-ին.
  41. Staff, Investopedia (2005-07-21). «Anti Money Laundering - AML». Investopedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-11-21-ին.
  42. «History of Anti-Money Laundering Laws | FinCEN.gov». www.fincen.gov (անգլերեն). Վերցված է 2018-02-22-ին.
  43. «FFIEC website regarding CTR Exemptions». Վերցված է 3 November 2014-ին.
  44. Roth, John; Douglas Greenburg and Serena Willie (2004). «Monograph on Terrorist Financing» (PDF). էջեր 54–56. Վերցված է 2 March 2011-ին.
  45. FinCEN Mission. «FinCEN mission». Արխիվացված է օրիգինալից 30 April 2011-ին. Վերցված է 2 March 2011-ին.
  46. FinCEN. «Bank Secrecy Act». Արխիվացված է օրիգինալից 7 March 2011-ին. Վերցված է 2 March 2011-ին.