Ernst & Young
Ernst & Young | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | professional services network? և ձեռնարկություն |
Անվանված է ի պատիվ | Arthur Young? և Alwin Charles Ernst? |
Հիմնադրված է | 1989 |
Վայր | More London, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Carmine Di Sibio?[1] |
Արդյունաբերություն | professional services industry?, accounting services?, management consulting industry? և Q112166036?[2] |
Հասույթ | ▲40 մլրդ $ (2021)[3] |
Աշխատողների թիվ | ▼300 000 մարդ (2022) |
Դուստր ընկերություններ | Fondation d'entreprise EY pour les métiers manuels?, EY-Parthenon? և Ḳosṭ, Forer et Gabai? |
Կայք | ey.com |
Մասնակից է | Մեծ քառյակ (աուդիտ) |
![]() |
«Ernst & Young», բրիտանական աուդիտորական-խորհրդատվական ընկերություն, աշխարհի խոշորագույն աուդիտորական ընկերություններից մեկը (մտնում է աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» մեջ)։ 2013 թվականից գործում է EY ապրանքանիշի ներքո, որն իրենից ներկայացնում է ընկերության անվանման հապավումը[4]։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1989 թվականին՝ ամերիկյան A. C. Young (հիմնադրվել է Արթուր Յանգի կողմից 1906 թվականին) և Ernst & Whinney (հիմնադրվել է Էլվին Էռնստի կողմից 1903 թվականին) աուդիտորական ընկերությունների միաձուլման հետևանքով։
Կառուցվածք և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայացնում է ազգային աուդիտորական ընկերությունների գլոբալ գործընկերությունը (ամենամեծը, որը գործում է ԱՄՆ-ում)։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահը և գլխավոր տնօրենը Մարկ Ուայնբերգերն է (Mark A. Weinberger):
EY ընկերության ԱՊՀ երկրների գծով կառավարիչ գործընկերն Ալեքսանդր Իվլևն է (Alexander Ivlev):
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերությունն ունի 728 գրասենյակ աշխարհի 150 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, որտեղ 2011 թվականի նոյեմբերի տվյալներով երկրի ամենաբարձր շենքի 17 հարկերում կա 3100 աշխատակից և զբաղեցնում է 33 500 մ² տարածք։
Անձնակազմի ընդհանուր թիվը 230 հազար մարդ է[5]։ 2015 ֆինանսական տարում եկամուտը կազմել է 28,7 մլրդ դոլար։
Ռուսաստանում ընկերությունն ունի գրասենյակներ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Կրասնոդարում, Տոլյատիում, Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վլադիվոստոկում և Դոնի Ռոստովում[6]։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին ընկերությանը շնորհվել է BusinessWeek's ամսագրի առաջին տեղը «Լավագույն վայրեր կարիերա սկսելու համար» (անգլ.՝ The Best Places to Launch a Career) ամենամյա ցանկում[7]։
2009 թվականին ընկերությունը Fortune-ի «100 լավագույն ընկերություններ աշխատանքի համար» (անգլ.՝ 100 Best Companies to Work For) ցուցակում զբաղեցրել է 44-րդ տեղը և «Ամենամեծ քառյակի» մեջ ամենաբարձր տեղը։
2012 թվականին Great Place to Work® ինստիտուտը (ԱՄՆ) EY-ն ընդգրկել է միջազգային ընկերությունների շրջանում լավագույն գործատուների ցանկում (աշխարհի լավագույն բազմազգ աշխատատեղեր)։ Այս ցուցակը կազմվում է արդեն երկրորդ տարին՝ հիմք ընդունելով աշխատանքային պայմանների ամենամյա ամենամեծ միջազգային ուսումնասիրության արդյունքը և ընդգրկում է այս ոլորտում 25 առաջատար միջազգային ընկերություններ։
2013 թվականին EY-ն ճանաչվել է պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև որպես լավագույն գործատու և Universum 50 World’s Most Attractive Employers միջազգային վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։
2015 թվականին EY ընկերությունը ճանաչվել է լավագույն գործատու Մասնագիտական ծառայություններ մատուցող կազմակերպությունների շրջանում և Universum 50 world's Most Attractive Employers-ի ռուսական վարկանիշում զբաղեցրել է 8-րդ տեղը։
2016 թվականին EY ընկերությունը Universum-ի վարկածով World's Most Attractive Employers-ի վարկանիշում զբաղեցրել է 3-րդ տեղը[8]։
2017 թվականին EY ընկերությունը բարձր ներուժ ունեցող ուսանողների կարծիքով Changellenge կողմից[9] Մեծ քառյակի ընկերությունների շրջանում ճանաչվել է լավագույն գործատու։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ernst & Young Taps Carmine Di Sibio as Next Global Chairman and CEO — 2019.
- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ EY reports global revenues of US$40b in 2021 and outlines record US$10b investment plan over next three years — 2021.
- ↑ «История компании – этапы становления. EY - Россия»։ // ey.com։ Վերցված է 2014-05-06
- ↑ «EY Global Chairman and CEO Mark Weinberger to step down effective July 1, 2019»։ ey.com։ դեկտեմբերի 3, 2018։ Վերցված է փետրվարի 15, 2019
- ↑ Официальный сайт компании. Офисы EY
- ↑ «BusinessWeek: The Best Places to Launch a Career»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-26-ին։ Վերցված է 2020-05-08
- ↑ «World’s Most Attractive Employers 2017 Report Findings | Universum Global»։ Universum Global (անգլերեն)։ Վերցված է 2018-05-27
- ↑ «Результаты исследований Best Company Award 2018»։ 1.changellenge.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2018-05-27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|