Մասնակից:Lilit Mkoyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թենիսը գնդաթիային (ռակետ) սպորտաձև է, որը կարելի է խաղալ մեկ հակառակորդի դեմ (մենախաղ) կամ էլ 2 խաղացողներից բաղկացած երկու թիմերի միջև (զուգախաղ)։ Յուրաքանչյուր խաղացող գործածում է օվալաձև եզերքին ձգված լարերով գնդաթի, որով թաղիքապատ դատարկ ռետինե գնդակին հարվածելով ցանցի վրայից կամ կողքով ուղարկում են հակառակորդի խաղադաշտ (կորտ)։ Խաղի նպատակն է գնդակը հմտորեն այնպես ուղարկել, որպեսզի հակառակորդը չկարողանա վերադարձնել այն։ Խաղացողը, որը չի կարողանում գնդակը վերադարձնել, միավոր չի ստանում, մինչդեռ ստանում է հակառակորդը։

Թենիսը օլիմպիական սպորտաձև է և այն խաղում են հասարակության բոլոր խավերի և տարիքի մարդիկ։ Այս սպորտով կարող են զբաղվել բոլոր նրանք, ովքեր կարող են բռնել գնդաթին, ներառյալ անվասայլակից օգտվողները։ Թենիսի ժամանակակից խաղը սկիզբ է առել Բիրմինգհեմում, Անգլիա, 19-րդ դարի վերջին, որպես լոուն թենիս (անգլ. lawn «մարգագետին»)։ Այն սերտ կապված էր տարբեր դաշտային (լոուն) խաղերի հետ, ինչպիսիք են կրոկետը և բոուլզը, ինչպես նաև ավելի հին գնդաթիային սպորտի հետ, որն այսօր կոչվում է իսկական թենիս։ 19-րդ դարի ընթացքում իրականում «թենիս» բառը վերաբերում էր իսկական այլ ոչ թե լոուն թենիսին։

1890-ական թվականներից ի վեր թենիսի կանոնները մի փոքր են փոխվել։ Երկու փոփոխություններ են եղել, որոնցից մեկն այն է, որ 1908 թվականից մինչև 1961 թվականը, հարված մատուցողը պետք է ամբողջ ընթացքում մեկ ոտքը գետնին պահեր , իսկ երկրորդը 1970-ական թվականներին թայ-բրեյքի ընդունումն է։ Պրոֆեսիոնալ թենիսի վերջին նորամուծություններից է էլեկտրոնային վերանայման տեխնիկան միացված փոյնթ չելենջ (point-challenge) համակարգին, որը թույլ է տալիս խաղացողին վիճարկել գծային խախտման ազդանշանը, և այդ համակարգը կոչվում է Բազեի աչք (Hawk-Eye) ։

Թենիս խաղում են միլիոնավոր մարդիկ և այն համաշխարհային հանդիսատես ունեցող հայտնի սպորտաձև է։ Հատկապես հայտնի են չորս "Մեծ Սաղավարտ" մրցաշարերը` Ավստրալիայի բաց առաջնությունը, որն անցկացվում է ամուր նյութերից պատրաստված կորտերի վրա, Ֆրանսիայի Բաց առաջնությունը՝ հողածածկ կորտերի, Ուիմբլդոնի մրցաշարը՝ խոտածածկ և ԱՄՆ բաց առաջնությունը, որը նույնպես անցկացվում է ամուր նյութերից պատրաստված կորտերի վրա։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի "նախահայրերը"[խմբագրել | խմբագրել կոդը]

Jeu de paume in the 17th century


Պատմաբանները վկայում են, որ խաղը սկիզբ է առել 12-րդ դարում, հյուսիսային Ֆրանսիայում, որտեղ գնդակը հարվածում էին ձեռքի ափով։ Ֆրանսիայի Լյուդովիկոս Xjeu de paume-ի ("ափի խաղ") եռանդուն խաղացող էր, որը հանգեցնում է իսկական թենիսի և նշանավորվում որպես առաջինը, ով փակ տարածքում ժամանակակից ոճով թենիսի կորտեր է կառուցել։ Լյուդովիկոսը չէր սիրում թենիս խաղալ դրսում և մոտավորապես 13-րդ դարի վերջին Փարիզում ուներ ներսի, շրջափակված խաղադաշտեր։ Որոշ ժամանակ անց այս նախագիծը տարածվեց ամբողջ Եվրոպայի թագավորական պալատներով։ 1316 թվականի հունիսին, Վենսենում, Վալ դը Մարն, խաղից բավականին ուժասպառ լինելուց հետո Լյուդովիկոսը մեծ քանակությամբ սառը գինի է խմում և մահանում կա՛մ թոքաբորբից, կա՛մ էլ թոքամզի բորբոքումից, չնայած կասկածներ կան նաև թունավորման վերաբերյալ։ Մահվան մասին ժամանակակից գրառումների համաձայն Լյուդովիկոս X-ը պատմության անունով առաջին թենիս խաղացողն է։ Խաղի մեկ այլ երկրպագուներից է Ֆրանսիայի Կարլոս V Իմաստունը, որը Լուվրի պալատում խաղադաշտ ուներ։

16-րդ դարից հետո գործածության մեջ մտան գնդաաթիերը, և խաղը սկսեցին անվանել "թենիս", ֆրանսերեն tenez բառից, որը կարելի է թարգմանել որպես "բռնի՛ր", "ստացի՛ր" կամ "վերցրու", մի բացականչություն, որը գործածվում է հարված մատուցողի կողմից իր հակառակորդին։ Այն տարածված էր Անգլիայում և Ֆրանսիայում, չնայած միայն խաղում էին ներսում, որտեղ գնդակը կարողր էր դիպչել պատին։ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը այս խաղի մեծ երկրպագուն էր, որն այժմ հայտնի է որպես իսկական թենիս։ 18-րդ դարին և 19-րդ դարի սկզբին, երբ իսկական թենիսը մի փոքր թողեց իր դիրքերը, Անգլիայում գնդաթիային նոր սպորտաձևեր երևան եկան։

Ավելին, 1980 թվականին Բրիտանիայում ստեղծցած առաջին լոուն մշակելու մեքենան հնարավորություն է տվել համաշխարհային ժամանակակից ոճով խոտածածկ կորտերի, մարզական խաղադաշտերի, կենտրոնական հատվածների, կանաչապատ հատվածների և այլնի ձևավորման համար։ Սա իր հերթին հանգեցրեց բազմաթիվ սպորտաձևերի՝ ներառյալ լոուն թենիսի, ֆուտբոլի, լոուն բոուլզի և այլնի ժամանակակից կանոնների նորմավորմանը։

Ժամանակակից խաղի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Augurio Perera's house in Edgbaston, Birmingham, where he and Harry Gem first played the modern game of lawn tennis

1859-1865 թվականներին փաստաբան Հարի Ջեմը և իր ընկեր Աուգուրիա Պերերան զարգացրին մի խաղ, որը միավորում էր ռեքեթսի և բասկյան պելոտա խաղերի տարրերը, և որը խաղում էին Բիրմինգհեմում, Պերերայի կրոկետի խաղադաշտում։ 1872 թվականին տեղացի երկու բժիշկներ Լիմինգթոն Սպայի Ավենյու Ռոադ ակումբում հիմնադրեցին առաջին թենիսի ակումբը։ Ահա թե որտեղ է առաջին անգամ ակումբի կողմից «լոուն թենիսը» գործածվել որպես գորխունեության անուն։ Լիմինգթոնից հետո երկրորդ ակումբը, որը սկսել է զբաղվել լոուն թենիսով, եղել է Էդգբասթոնի նետաձգության և կրոկետի ընկերությունը, նույնպես Բիրմինգհեմից։

Հայներ Ջիլմայսթերը խոստովանում է, որ 1874 թվականի դեկտեմբերի 8-ին բրիտանական բանակի սպա Ուոլթեր Քլոփթոն Վինգֆիլդը գրել է Հարի Ջեմին, ասելով, որ ինքը (Վիգֆիլդը) մեկուկես տարի փորձարկել է լոուն թենիսի իր տարբերակը։ 1873 թվականի դեկտեմբերին Վինգֆիլդը նախագծում և արտոնագրում է մի խաղ, որը նա անվանում է sphairistikè (հուն․՝ σφαιριστική, նշանակում է "գնդակ-խաղ) և որը շուտով հայտնի դարձավ որպես "stikè", իր ընկերոջ Նանթքլվիդ Հոլլ կալվածքում, (Լեյնլայդեն, Ուելս), որպես հյուրերի ժամանցային զբաղմունք: Ըստ սիզամարգի գյուղատնտես Ռ․ Դ․ Ս․ Էվանսի՝ «Սպորտի պատմագիրները բոլորը համաձայն են այն մտքի հետ, որ պետք է երախտագետ լինենք Վինգֆիլդին ժամանակակից թենիսի զարգացման համար»։ Ըստ Օնոր Գադֆրեյի, որը թանգարանի տնօրեն է Ուիմբլդոնում, Վինգֆիլդը բավականին մեծ չափով հանրածանոթ է դարձրել այս խաղը։ Նա արտադրել է մի հավաքածու, որը ներառում էր ցանց, ձողեր, ձեռնաթիեր, գնդակներ և, որ ամենակարևորն է, ներառում էր նրա կողմից տրված կաննոնները։ Նա մարկետինգից շատ ուժեղ էր և իր խաղն ուղարկում է աշխարհով մեկ։ Նա լավ կապեր ուներ հոգևորականության, իրավաբանների և ազնվականության հետ և մոտավորապես առաջին տարվա ընթացքում 1874 թվականին խաղի հավաքածուի հազարավոր արկղեր է ուղարկում։ Ամենամյա տեղի ունեցող աշխարհի ամենահին մրցախաղը տեղի է ունեցել 1874 թվականին Լիմինգթոն Լոուն թենիսի ակումբում։ Սա տեղի է ունեցել 1877 թվականին Ուիմբլդոնի "Լաուն թենիսի և կրոկետի համաանգլիական ակումբում" կազմակերպված առաջին առաջնությունից երեք տարի առաջ։ Առաջին Առաջնությունների արդյունքում որոշվեց, թե ինչպես չափօրինականացնել խաղի կանոնները։

Lawn tennis in the U.S., 1887

1874 թվականին երիտասարդ բարձրաշխարհիկ Մերի Էվինգ Աութերբրիջը Բերմուդայից վերադառնում է ԱՄՆ, իր հետ բերելով sphairistikè-ի հավաքածու։ Նա հրապուրվել է թենիսով՝ բրիտանական բանակի սպաների խաղը դիտելուց հետո։ Նա թենիսի խաղադաշտ է գցում Սթաթեն Այլենդ կրիկետ ակումբում որը գտնվում էր Նյու Յորքի Քեմփ Վաշինգտոնում, (Սթաթեն Այլենդ, Թոմփկինշվիլ)։ Ամերիկյան ազգային առաջին առաջնությունը անցկացվել է այնտեղ, 1880 թվականի սեպտեմբերին։ Անգլիացի Օ․ Է Վուդհաուս գրավել է մենախաղի տիտղոսը և 100 դոլար արժողությամբ արծաթե գավաթը՝ պարտության մատնելով կանադացի Ի․Ֆ․ Հելմութին։ Տեղի է ունեցել նաև զուգախաղ, որը հաղթել է տեղացի մի զույգ։ Յուրաքանչյուր ակումբ իր կանոններն ուներ։ Բոստոնում գնդակն ավելի մեծ էր, քան այն, որը սովորաբար գործածում էին Նյու Յորքում։

Tennis doubles final at 1896 Olympic Games

1887 թվականի մայիսի 21-ին ձևավորվել է աշխարհի ամենահին համազգային թենիսի կազմակերպությունը, Միացյալ Նահանգների Լոուն թենիսի ասոցացիան (այժմ՝ Միացյալ Նահանգների Թենիսի ասոցացիա)՝ կանոններ սահմանելու և մրցախաղեր կազմակերպելու նպատակով։ ԱՄՆ տղամարդկանց մենախաղի ազգային առաջնությունը՝ այժմ ԱՄՆ բաց առաջնություն, առաջին անգամ անցկացվել է 1881 թվականին Նյուպորտ Քեզինոյում (Նյուպորտի, Ռոդ Այլենդի)։ Իսկ ԱՄՆ կանանց մենախաղի ազգային առաջնություններն առաջին անգամ անցկացվել են 1887 թվականին Ֆիլադելֆիայում։

Թենիսը մեծ տարածում է գտնում նաև Ֆրանսիայում, որտեղ Ֆրանսիայի առաջնությունները սկիզբ են առել 1891 թվականին, չնայած մինչև 1925 թվականը մուտքն ազատ միայն թենիս խաղացողների համար, որոնք ֆրանսիական ակումբի անդամներ էին։ Այսպիսով, Ուիմբլդոնը և ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ավստրալիայի բաց առաջնությունները (որը սկիզբ է առել 1905 թվականին) դարձան և շարունակեցին մնալ ամենանշանավոր իրադարձությունները թենիսում։ Այս չորս իրադարձությունները միասին կոչվում են Մեյջորս կամ Սլեմս (Majors or Slams) (բառը վերցվել է բրիջ-ից, այլ ոչ թե բեյսբոլից

Lawn tennis in Canada, ca. 1900

1913 թվականին Լոուն թենիսի միջազգային ֆեդերացիան (անգլ.՝ International Lawn Tennis Federation, IԼTF), այժմ՝ Թենիսի միջազգային ֆեդերացիա (ITF), հիմնվել և անց է կացրել երեք պաշտոնական մրցախաղեր, որպես մեր օրերի գլխավոր առաջնություններ։ Մեծ Բրիտանիայում անցկացվում էին խոտածածկ խաղադաշտերի աշխարհի առաջնությունները։ Կոշտ խաղադաշտերի աշխարհի առաջնությունները անցկացվում էին Ֆրանսիայում։ «Կոշտ խաղադաշտ» արտահայտությունն եկել է այդ ժամանակվա հողածածկ խաղադաշտերից։ Որոշ մրցախաղեր անցկացվում էին Բելգիայում։ Փակ խաղադաշտի աշխարհի առաջնությունները տեղի էին ունենում ամեն տարի և այդ առաջնությունները հյուրընկալվում էին Շվեդիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Շվեյցարիայում և Իսպանիայում։ 1923 թվականի մարտի 16-ին Փարիզում անցկացված ժողովին առաջադրվեց «Աշխարհի առաջնություն« հասկացությունը և սահմանվեց Պաշտոնական Առաջնություն կատեգորիան այն իրադարձությունների համար, որոնք տեղի էին ունենալու Բրիտանիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում և որոնք հանդիսանում են այժմյան Մեծ Սաղավարտի առաջնությունները։ «Աշխարհի առաջնություններ»-ից «Պաշտոնական առաջնություններ»-ի անցումը ընդհանուր առմամբ հեշտ ընդունվեց մրցություններըը հյուրընկալող չորս երկրների կողմից և յուրաքանչյուրը դարձավ ֆեդերացիայի գլխավոր երկրներից, որոնք ունեին քվեարկության առավելություններ և յուրաքանչյուրն այժմ անցկացնում էր նշանակալից մի միջոցառում։


International Tennis Hall of Fame at the Newport Casino

Կանոնների ամբողջական կազմը հաստատվել է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ILTF) կողմից 1924 թվականին և մեծապես պահպանվել է հետագա ութ տարիների ընթացքում։ Միակ հիմնական փոփոխությունը եղել է "թայ-բրեյք" համակարգի ավելացումը, որը նախագծվել է Ջիմի Վան Ալենի կողմից։ Այդ նույն տարի թենիսը դուրս եկավ 1924 թվականի Օլիմպիական խաղերից, բայց վերադարձավ 60 տարի անց 1984 թվականին՝ որպես 21-ից ցածր տարիքի ցուցադրական խաղ։ Խաղի այս վերահաստատումը իրականացվել է շնորհիվ ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Չատրիերի, գլխավոր քարտուղար Դեյվիդ Գրեյի և փոխնախագահ Պաբլո Լորենսի ջանքերով և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի աջակցությամբ։ Այդ իրադարձությունը ճնշող հաջողություն ունեցավ և ՄՕԿ-ը որոշում կայացրեց 1988 թվականին Սեուլում թենիսը նորից ներկայացնել՝ որպես ամբողջական մեդալային սպորտաձև։

Դևիսի գավաթը տղամարդկանց ազգային թիմերի միջև անցկացվող ամենամյա մրցարշավ է, որի մեկնարկը եղել է 1900 թվականին։ Կանանց ազգային թիմերի նմանօրինակ մրցարշավը, ֆեդերացիայի գավաթն (Fed Cup) առաջին անգամ անցկացվել է 1963 թվականին՝ նշելու Թենիսի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 50-րդ ամյակը։

1926 թվականին հովանավոր Ք․Ք․ Փայլը կազմակերպեց պրոֆեսիոնալ թենիսի առաջին շրջագայությունը մի խումբ ամերիկացի և ֆրանսիացի թենիսիստների հետ միասին, որոնք ցուցադրական մրցախաղեր էին ներկայացնում՝ որտեղ հանդիսատեսը վճարում էր։ Այդ երիտասարդ պրոֆեսիոնալ խաղացողներից ամենանշանավորներն են՝ ամերիկացի Վինի Ռիչարդսը և ֆրանսուհի Սյուզան Լենգելնը։ Եթե խաղացողը դառնում էր պրոֆեսիոնալ, ապա նրան այլևս չէր թույլատրվում մասնակցել հիմնական (սիրողական) մրցախաղերին։

1968 թվականին կոմերցիոն ճնշումները և ասեկոսեները այն մասին, թե որոշ սիրողական խաղացողներ անօրինական կերպով գումարներ են վերցնում, հանգեցրին նրան, որ վերջ դրվեց այս տարբերակմանը՝ պաշտոնապես հայտարարելով այսպես կոչված Բաց Ժամանակաշրջանի սկզբնավորումը, որում բոլոր խաղացողները կարող էին մասնակցել բոլոր մրցախաղերին և լավագույն խաղացողները կկարողանային թենիսով գումար վաստակել։ Բաց Ժամանակաշրջանի սկզբին միջազգային պրոֆեսիոնալ թենիսի շրջափուլի սկզբնավորումը և հեռուստատեսային իրավունքի վաճառքի եկամուտները նպաստեցին թենիսի համաշխարհային ճանաչմանը և խաղը կորցրեց անգլիախոս մրջին դասի կերպարը (չնայած հայտնի է, որ այս կարծրատիպը դեռ գոյություն ունի)։

1954 թվականին Վան Ալենը հիմնադրել է Թենիսի փառքի միջազգային սրահը, որը շահույթ չհետապնդող թանգարան է և գտնվում է Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում։ Կառույցն իր մեջ ընդգրկում է թենիսի պատմական արժեք ունեցող առարկաների մեծ հավաքածու, ինչպես նաև փառքի սրահ՝ ի պատիվ աշխարհի տարբեր նշանավոր թենիսի անդամների և խաղացողների։ Ամեն տարի այստեղ են անցկացվում խոտածածկ կորտերի մրցախաղերը և փառքի սրահի նոր անդամների "մուտքի" արարողությունը կազմակերպվում են այստեղ։

Wooden racket – c. 1920s

Սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Racket of Franjo Punčec in a wooden frame – late 1930s

Թենիսի հմայքներից մեկը կայանում է խաղում անհրաժեշտ գործիքի պարզության մեջ։ Սկսնակներին հարկավոր է միայն գնդաթի և գնդակներ։

գնդաթիեր

Թենիսի գնդաթիի մասն են կազմում կոթին միացված բռնակը, , որն էլ իր հերթին միանում է օվալաձև շրջանակին՝ պատրաստված ձիգ ցանցից։ Ժամանակակից խաղի առաջին 100 տարիներին գնդաթիերն ունեին ստանդարտ չափս և պատրաստվում էին փայտից, իսկ լարերը՝ կենդանիների ջիլերից։ 20 դարի ընթացքում թաղանթավոր շինվածքը շատ ջանք էր պահանջում այն գործածելու համար մինչև որ ի հայտ եկան առաջին մետաղական և այնուհետև գրաֆիտից, կերամիկայի խառնուրդներից և այլ թեթև մետաղներից (օրինակ տիտանից) գնդաթիեր։ Ավելի ամուր այս նյութերը հնարավորություն տվեցին արտադրելու շատ ավելի մեծ գնդաթիեր, որոնք ավելի մեծ հզորություն էին ապահովում։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիայի զարգացումը հանգեցրեց արհեստական լարերի օգտագործմանը, որոնք նման էին կենդանական ջիլերին, սակայն շատ ավելի դիմացկուն էին։

Թենիսի կանոնների համաձայն գնդաթիերը պետք է պետք է պատրաստվեն հետևյալ սկզբունքներով՝

  • Հարվածող մակերևույթը՝ պատրաստված լարերից, պետք է լինի հարթ և համաչափ։
  • Հարվածող մակերևույթի շրջանակը չպետք է երկարությամբ անցնի 74 սմ, իսկ լայնությամբ պետք է լինի 32 սմ։
  • Ամբողջական գնդաթին պետք է ունենա հաստատված ձև, չափ, կշիռ և քաշային տեղաբաշխում։ Գնդաթիերում չպետք է լինի էներգիայի որևիցե մի աղբյուր։
  • Գնդաթիերը մրցախաղի ժամանակ խաղացողին որևէ հրահանգ կամ խորհուրդ տալու հնարավորություն չպետք է ունենան։

Նյութական և տեխնիկական առաջընթաց հետ կապված գդաթիերին առաջադրված պայմանները ժամանակի ընթացքում փոխվել են։ Օրինակ՝ շրջանակի առավելագույն երկարությունը մինչև 1997 թվականը եղել է 32 մատնաչափ (81 սմ), իսկ հետո այն կրճատվեց՝ հասնելով 29 մատնաչափի (74 սմ)։


Շատ ընկերություններ են արտադրում գնդաթիեր։ Վիլսոնը, Հեդ և Բաբոլաթ բրենդները հաճախ օգտագործվողներից են, այնուամենայնիվ շատ ու շատ այդպիսի ընկերություններ գոյություն ունեն։ Այդ նույն ընկերությունները հովանավորում են խաղացողներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց գնդաթիերը, և այն հույսով, որ ընկերությունը հասարակության կողմից ավելի ճանաչված կդառնա։

A tennis racket and balls.


Գնդակներ

Թենիսի գնդակները սկզբնական շրջանում պատրաստված են եղել հագուստի կտորներից, որոնք միմյանց կարված էին թելերով և լցված փետուրներով։ Ժամանակակից թենիսի գնդակները պատրաստված են վուլկանացման ենթարկված ռետինից և դատարկ է ու թաղիքապատ։ Ավանդաբար այն եղել է սպիտակ, սակայն այդ գերակշռող գույնը 20-րդ դարի վերջին աստիճանաբար փոխվեց վառ դեղինի, որպեսզի այն ավելի տեսանելի լինի։ Թենիսի գնդակները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների՝ կապված չափսի, կշռի, դեֆորմացիայի և անդրադարձման հետ, որպեսզի թույլատրվի օգտագործել ըստ խաղի ռեգլամենտի։ Թենիսի միջազգային ֆեդերացիան սահմանել է գնդակի պաշտոնական տրամագիծը՝ 65․41-68․58 մմ (2․575-2․700 մատնաչափ)։ Գնդակները պետք է կշռեն 56․0 և 59․4 գրամ (1․98 և 2․10 ունցիա)։ Թենիսի գնդակները ավանդաբար արտադրվում էին Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Չնայած անցյած 100 տարիների ընթացքում գնդակների արտադրման գործընթացը ըստ էության մնացել է անփոփոխ, արտադրության մեծ մասն այսօր տեղի է ունենում Հեռավոր Արևելքում։ Տարածքի այս փոփոխությունը պայմանավորված է այդ շրջաններում նյութերի և աշխատուժի էժան գների հետ։

Տարբեր

Առաջատար խաղացողների լավ ելույթը պայմանավորված է նաև մի շարք հանդերձանքի պիտույքներով։ Տատանումների հանդարտիչը կարելի է տեղադրել լարերի շարքերի վրա առավել զգայնություն ապահովելու համար։ Գնդաթիերի բռնակները կարող են պատրաստված լինել ներծծող կամ ռետինանման նյութերից, որպեսզի խաղացողի համար ավելի հեշտ լինի այն բռնելը։ Խաղացողները հաճախ օգտագործում են թևակալներ՝ ձեռքերը քրտինքից չոր պահելու համար կամ էլ գլխակապեր, որպեսզի քրտինքի կաթիլները չլցվեն աչքերին։ Եվ վերջապես, չնայած խաղը հնարավոր է խաղալ տարբեր տեսակի կոշիկներով, թենիսի հատուկ կոշիկներն ունեն լայն, հարթ ներբաններ, որպեսզի ապահովեն հավասարակշռությունը, իսկ առջևի մասում այն մի փոքր բարձրացված է՝ ավելորդ մաշվածությունից խուսափելու համար։

Խաղալու եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

The dimensions of a tennis court
Two players before a serve

Խաղադաշտ (կորտ)

Թենիսը խաղում են ուղղանկյուն, հարթ մակերեսի վրա։ Կորտն ունի 23․77 մ երկարություն և 8․2 լայնություն՝ մենախաղերի ժամանակ, իսկ զուգախաղերի ժամանակ 11 մ լայնություն։ Կորտի շուրջ տարածվող հավելյալ ազատ տարածքն անհրաժեշտ է, որպեսզի խաղացողները վերցնեն սահմաններից դուրս եկած գնդակները։ Ցանցը ձգվում է ամբողջ կորտի լայնությամբ՝ զուգահեռ դաշտի հետնագծին և կորտը բաժանում երկու հավասար մասերի։ Այն կապում են կամ մետաղալարով, կամ պարանով, որը չպետք է 0․8 սմ-ից ավելին լինի։ Ցանցն ունի 1․07 մ բարձրություն՝ ձողերի մոտ և 0․91 մ բարձրություն՝ կենտրոնում։ Զուգախաղի կորտում ցանցի ձողերը, համեմատած մենախաղի կորտի, գտնվում են 0.91 մ դուրս կորտի երկու կողմերից։

Ժամանակակից թենիսի կորտերի նախագծումը եղել է շնորհիվ մայոր Ուոլթեր Քլոփթոն Ուինգֆիլդի։ 1973 թվականին Ուինգֆիլդը ստեղծեց մի խաղադաշտ՝ իր stické թենիսի (sphairistike) համար , որը շատ նման է այսօրվա խաղադաշտին։ Այս նմանօրինակը 1875 թվականին ենթարկվել է փոփոխությունների՝ ստանալով այն տեսքը, որն ունենք այսօր, այն նշաններով, որոնք նման են Ուինգֆիլդի տարբերակին, սակայն ավազի ժամացույցի ձև ունեցող խաղադաշտը փոխարինվել է ուղղանկյուն խաղաղաշտով։

Թենիսն արտասովոր սպորտաձև է այն պատճառով, որ այն խաղում են զանազան մակերեսների վրա։ Ամենատարածվածներն են՝ խոտից, կավից և պինդ նյութերից՝ բետոնից և ասֆալտից պատրաստված կորտերը, որոնք ծածկված են ակրիլային ներկով։ Երբեմն ներսի խաղերի կորտերի համար օգտագործվում է կարպետ, իսկ փակ տարածքներում ավանդաբար օգտագործվել են մանրահատակով կորտերը։ Կարելի է հանդիպել նաև արհեստական խոտածածկույթով կորտեր։

Գծեր

Կորտի լայնությամբ անցնող գծերը կոչվում են դաշտի հետնագիծ (ամենահեռվում գտնվող) և մատուցման գիծ (կորտի մեջտեղով տարված)։ Յուրաքանչյուր հետնագծի մեջտեղում արված փոքր նշանը կոչվում է կենտրոնական նշան (center mark) կամ հեշ մարք (hash mark): Երկարությունը կազմող ծայրամասային գծերը կոչվում են կողմնային գծեր։ Սրանք զուգախաղի ժամանակ օգտագործվող սահմաններն են։ Զուգախաղի խաղադաշտի կողմնային գծերի ներսում գտնվում է մենախաղի կողմնային գծերը, որոնք հանդիսանում են մենախաղի խաղադաշտի սահմաններ։ Զուգախաղի կողմնային գծի և մենախաղի ամենամոտ կողմնային գծի միջև տարածությունը կոչվում է զուգախաղի նեղանցք, որը զուգախաղի ժամանակ համարվում է խաղից ներս վիճակ։ Գիծը, որն անցնում է խաղացողի դաշտի մեջտեղով, կոչվում է մատուցման գիծ, քանի որ մատուցումը պետք է կատարվի դեպի հարվածն ընդունող դաշտ՝ ընկած մատուցման գծի և ցանցի միջև։ Չնայած իր անվանմանը՝ այստեղից չէ խաղացողը սահմանված կերպով կանգնում հարված մատուցելու համար։

Մեկ միավորի խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացողները (կամ թիմերը) սկսում են խաղը կանգնելով ցանցի հակառակ կողմերում։ Մի խաղացողը նշանակվում է հարված մատուցող, իսկ հակառակորդը՝ հարվածն ընդունող։ Առաջին և վերջին խաղին մատուցող կամ ընդունող լինելու ընտրությունը որոշվում է մետաղադրամի նետմամբ, նախքան տաքացման նախավարժանքի սկսելը։ Ամեն խաղից հետո մատուցումը փոխանցվում է հաջորդ խաղացողին (կամ թիմերին)։ Յուրաքանչյուր միավորի համար մատուցողը կանգնում է հետնագծի մոտ՝ կենտրոնական նշանի և կողմնային գծի մեջտեղում։ Հարված ընդունողը խաղը կարող է սկսել իր դաշտի ցանկացած հատվածից։ Երբ ընդունողն արդեն պատրաստ է, մատուցողը կատարում է իր հարվածը։

Օրինական մատուցման մեջ գնդակն անցնում է ցանցի վրայով՝ (առանց դրան դիպչելու) անկյունագծորեն դեպի հակառակ կողմի մատուցման տարածք։ Եթե գնդակը դիպչում է ցանցին, սակայն ընկնում է մատուցման վանդակի մեջ, ապա սա համարվում է չհաշված մատուցում (let) կամ ցանցային մատուցում, որը չեն հաշվում և մատուցողը նորից է հարված կատարում։ Խաղացողը կարող է բազմաթիվ ցանցային մատուցումներ կատարել և դրանք միշտ համարվում են անվավեր և ոչ թե ձախողումներ։ Մատուցումը համարվում է ձախողված այն ժամանակ, երբ գնդակն ընկնում է մատուցման վանդակից դուրս կամ չի հատում ցանցը։ Գոյություն ունի նաև "ոտքի ձախողում", որը պատահում է այն ժամանակ, երբ խաղացողի ոտքը կպնում է հետնագծին կամ կենտրոնական նշանին, նախքան գնդակին հարվածելը։ Եթե երկրորդ մատուցումը նույնպես ձախողվում է, ապա նշանակում է, որ հարված մատուցողն իրականացրել է կրկնակի ձախողում և հարված ընդունողը վաստակում է միավորը։ Այնուամենայնիվ, եթե մատուցումը հաջող է կատարվում, ապա այն հանդիսանում է օրինական մատուցում։

Օրինական մատուցումը սկսվում է հարվածի փոխանակմամբ, որի ժամանակ խաղացողները փոխանցում են գնդակները ցանցի վրայով։ Գնդակի օրինական ընդունումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ խաղացողը կամ թիմերը հարվածում են գնդակին նախքան գետնին երկու անգամ դիպչելը կամ այն դիպչում է ցանկացած տեղ՝ բացառությամբ ցանցի, եթե այնուամենայնիվ ընկնում է մատուցողի խաղադաշտում։ Խաղացողը կամ թիմը չի կարող իրար հետևից երկու անգամ հարվածել գնդակին։ Գնդակը պետք է անցնի ցանցի վրայով և մտնի մյուս հակառակորդի դաշտ։ Գնդակը, որը դիպչում է ցանցին գնդակի փոխանակման ժամանակ, այնուամենայնիվ համարվում է օրինական վերադարձ, եթե այն հատել և անցել է կորտի հակառակ կողմ։ Առաջին խաղացողը կամ թիմը, որը ձախողում է կատարել օրինական ընդունում, կորցնում է միավորը։ Հարված մատուցողն այնուհետև նոր հաշվի սկզբում տեղափոխվում է մատուցման գծի մյուս կողմ։


The scoreboard of a match between Andy Roddick and Cyril Saulnier.

Միավորների հաշվարկ

Գեյմ, սեթ, հանդիպում

Գեյմ

Գեյմը կազմված է հաջորդական միավորներից, որը վաստակում են նույն խաղացողի հետ մատուցում կատարելիս։ Գեյմը շահում է առաջին խաղացողը, որը վաստակում է չորս միավոր և առնվազն երկու միավորով առաջ է հակառակորդից։ Յուրաքանչյուր գեյմի ընթացիկ հաշիվը նկարագրվում է թենիսին հատուկ ձևով՝ զրոյից երեք միավորները համապատասխանաբար նշվում են որպես "սեր" (անգլ․ "love" բառից, որն ունի "զրո" մարզական իմաստը), "15", "30" և "40"։ Եթե յուրաքանչյուր խաղացող վաստակում է առնվազն երեք միավոր և յուրաքանչյուրի հաշիվը դառնում է 40, և այն ոչ թե կոչվում է "40-40", այլ "հավասար հաշիվ" ("deuce"): Եթե երկու կողմն էլ վաստակել է երեք միավոր և խաղացողներից մեկն իր հակառակորդից 1 միավորով առաջ է, ապա այդ միավորը համարվում է "առավելություն" այն խաղացողի համար, որն առջևում է։ Ոչ պաշտոնական խաղերում "առավելությունը" կարող է անվանվել նաև շատ կամ ավել ("ad in" / "van in"), երբ մատուցում կատարող խաղացողն առջևում է և քիչ կամ պակաս ("ad out" / "van out" ), երբ հարվածն ընդունողն է առջևում։

Թենիսի խաղի ընթացքում հաշիվը միշտ հաղորդվում է՝ սկսելով հարված մատուցող խաղացողի միավորից։ Մրցախաղերում դատավորն ամեն խաղից հետո հայտարարում է հաշիվը, օրինակ՝ "15-0 (սեր)"։

Սեթ

Սեթը կազմված է հաջորդական գեյմերից, որը խաղում են փոխանցվող հարվածի մատուցումներով և վերջացնում, երբ վաստակած գեյմերի հաշիվը հասնում է որոշակի սահմանների։ Սովորաբար խաղացողը հաղթում է սեթը՝ հաղթելով նվազագույնը վեց գեյմեր և երկու գեյմեր ավելին, քան հակառակորդը։ Եթե խաղացողներից մեկը հաղթել է վեց գեյմ, իսկ հակառակորդը՝ հինգ, ապա անցկացվում է հավելյալ գեյմ։ Եթե առաջատար խաղացողը հաղթում է այդ գեյմը, ապա նա հաղթում է սեթը 7-5 հաշվով։ Եթե պարտված խաղացողը հաղթում է գեյմը (հաշիվը հավասարեցնելով 6-6), ապա խաղում են թայ-բրեյք։ Թայ-բրեյքը խաղում են առանձին կանոններով, որը թույլ է տալիս խաղացողներից մեկին հաղթել ևս մեկ գեյմ և հետևաբար նաև սեթը՝ ունենալով վերջնական սեթի հաշիվ՝ 7-6։ "0" սեթը նշանակում է, որ սեթը պարտվողը հաղթել է զրո խաղ, որը ԱՄՆ-ում խոսակցական լեզվով թարգմանաբար անվանում են "ջեմով փքաբլիթ" (անգլ․ jam donut)։ Մրցախաղերում դատավորը հայտարարում է սեթի հաղթողին և ընդհանուր հաշիվը։ Վերջնական հաշիվը միշտ հայտարարվում է՝ սկսելով նախ հաղթողի հաշվից, օրինակ՝ 6-2, 4-6, 6-0, 7-5։


Հանդիպում

Հանդիպումը կազմված է իրար հաջորդող սեթերից։ Արդյունքը որոշվում է ամենալավ խաղացած երեք կամ հինգ սեթերի միջև։ Պրոֆեսիոնալ խաղերի շրջանում տղամարդիկ Մեծ Սաղավարտ մրցախաղերում Դևիսի գավաթի ժամանակ խաղում են լավագույն հինգ սեթերի հանդիպումները և Օլիմպիական խաղերում եզրափակիչ խաղն ու լավագույն երեք սեթերի հանդիպումներն այլ մրցախաղերում, մինչդեռ կանայք խաղում են լավագույն երեք սեթերի հանդիպումները բոլոր մրցախաղերում։ Լավագույն երեք հանդիպումներում երկու սեթերի կամ լավագույն հինգ հանդիպումներում երեք սեթերի առաջին նվաճողը դառնում է հանդիպման հաղթողը։ Միայն Ավստրալիայի, Ֆրանսիայի բաց առաջնության, Ուիմբլդոնի, Օլիմպիական խաղերի, Դևիսի գավաթի (մինչև 2015 թվականը), Ֆեդերացիայի գավաթի եզրափակիչ սեթերում թայ-բրեյքեր տեղի չեն ունենում։ Այս դեպքում սեթերը խաղում են անսահմանափակ ժամանակով, մինչև որ խաղացողներից մեկը երկու գեյմով առաջ անցնի, որը և հանգեցնում է արտակարգ երկար հանդիպումների։

Մրցախաղերում դատավորը հայտարարում է հանդիպման ավարտը մի շատ հայտնի արտահայտությամբ՝ "գեյմ, սեթ, հանդիպում", որից հետո ասում հաղթող անձի կամ թիմի անունը։


Խաղի հատուկ տերմիններ

Գեյմ Փոյնթ

Գեյմ փոյնթ թենիսում տեղի է ունենում այն ժամանակ, երբ գեյմում առաջատար խաղացողին մնացել է միայն մեկ միավոր գեյմը հաղթելու համար։ Տերմիններով են ներկայացվում սեթերը (սեթ փոյնթ), հանդիպումները (մատչ փոյնթ) և անգամ առաջնությունները (առաջնություն փոյնթ)։ Օրինակ՝ եթե մատուցում կատարող խաղացողն ունի 40-0 հաշիվ, ապա խաղացողն ունի եռակի գեյմ փոյնթ (եռակի սեթ փոյնթ, ևն), քանի որ խաղացողն ունի իրար հաջորդող գեյմը հաղթելու երեք հնարավորություն։ Գեյմ փոյնթերը, սեթ փոյնթերը և մատչ փոյնթերը պաշտոնական հաշվարկման գործընթացի մեջ չեն մտնում և մրցախաղում չեն հայտարարվում դատավորի կողմից։

Բրեյք փոյնթ

Բրեյք փոյնթ տեղի է ունենում այն ժամանակ, եթե հարված ընդունողը, այլ ոչ հարված մատուցողը, հաջորդ փոյնթով գեյմը հաղթելու հնարավորություն ունի։ Բրեյք փոյնթերն առանձնակի կարևորություն ունեն, քանի որ հարված մատուցելը համարվում է առավելություն և մատուցում կատարողներից ակնկալվում է հաղթանակ։ Հարված ընդունողը, որն ունի մեկ (30-40 հաշիվ կամ առավելություն), երկու (15-40 հաշիվ) կամ երեք (0-40) իրար հաջորդող գեյմը հաղթելու հնարավորություններ, համապատասխանաբար ունի բրեյք փոյնթ, կրկնակի բրեյք փոյնթ կամ եռակի բրեյք փոյնթ։ Եթե ընդունողն իրականում հաղթում է բրեյք փոյնթը, ապա գեյմը շնորհվում է ընդունողին և համարվում է, որ նա իրականացրել է բրեյք փոյնթ։ Եթե հարված ընդունողը ձախողվում է հաղթել բրեյք փոյնթը, ապա դա կոչվում է իրականացման ձախողում։ Բրեյք փոյնթը և հետևաբար գեյմը հաղթելը նույնպես նշանակում է մատուցման գրավում, քանի որ ընդունողը խլել է հարված մատուցողի առավելությունը։ Եթե հաջորդ խաղում նախորդ հարված մատուցողը նույնպես հաղթում է բրեյք փոյնթը, ապա նա կատարում է բրեյքինգ բեք (մատուցման հետգրավում)։ Առնվազն միայն մեկ մատուցման բրեյքն է հաղթում սեթը, եթե չեն խաղում թայ-բրեյքում։


Կանոններից շեղում
  • Նո ըդվենթիջ ("ոչ մի առավելություն") , միավորի վաստակման եղանակ, որը ստեղծվել է Ջիմի Վան Ալենի կողմից։ Առաջին խաղացողը կամ զուգախաղի թիմը՝ վաստակելով չորս միավոր՝ հաղթում է գեյմը՝ հաշվի չառնելով այն, թե արդյոք խաղացողը կամ թիմը երկու միավորով առաջ է։ Երբ ամեն կողմը վաստակում է երեք միավոր, հարված ընդունողն ընտրում է, թե յոթերորդ և խաղը որոշող միավորի մատուցման հարվածը խաղադաշտի որ կողմից է կատարվելու (ըդվենթիջ կորտ թե դյուս կորտ)։
  • Պրո սեթ, բազմաթիվ սեթեր խաղալու փոխարեն խաղացողները կարող են խաղալ միայն մեկը՝ «պրո սեթը»։ Այն 1-ից 8 (կամ 10) խաղերն են 2-ում, 6 խաղերի փոխարեն։ 12 միավորանոց թայ-բրեյք սովորաբար խաղում են, երբ հաշիվը 8-8 է (կամ 10-10)։ Սրանք հաճախ խաղում են վերը նշված միավոր վաստակման եղանակով։
  • Մատչ թայ-բրեյք Այն երբեմն խաղում են երրորդ սեթի փոխարեն։ Մատչ թայ-բրեյքը (անվանում են նաև սուպեր թայ -բրեյք) խաղում են սովորական թայ-բրեյքի նման, բայց հաղթողը պետք է 7 միավորի փոխարեն վաստակի 10 միավոր։ Մատչ թայ-բրեյքն գործածում են Հոփմենի գավաթում, Մեծ Սաղավարտում (բացառությամբ Ուիմբլդոնի) և Օլիմպիական խաղերի խառը զուգախաղերում, ՊԹԱ-ում (2006 թվականից) և Կանանց թենիսի ասոցիացիայում (2007 թվականից) և Թենիսի միջազգային ֆեդերացիայի խաղերում (բացառությամբ Մեծ սաղավարտ մրցախաղերը և Դևիսի գավաթը)
  • Ֆասթ 4 (անգլ․ "fast" -"արագ" բառից) Այն ունի չորս միավոր, չորս խաղ և չորս կանոններ։ Չկան ըդվենթիջ միավորներ, խաղում են չհաշված մատուցումները, բոլոր երեք խաղերին ավելացվում է թայ-բրեյք և առաջինից չորրորդ գեյմերը հաղթում են սեթը։ Մեկ ուրիշ, այնուամենայնիվ ոչ պաշտոնական, թենիսի ձևաչափ է Կանադական զուգախաղերը։ Այն ներառում է երեք խաղացողներ, որոնցից մեկը միայնակ խաղում է որպես զուգախաղի թիմ։ Միայնակ խաղացողը օգտագործում է զուգախաղերի համար նախատեսված նեղանցքները։ Եվ ընդհակառակը, զուգախաղի թիմը հարված կատարելիս այն չի օգտագործում։ Միավորների հաշվարկը տեղի է ունենում սովորական խաղի նման։ Այս ձևաչափը հաստատված չէ որևէ պաշտոնական մարմնի կողմից։ Ավստրալական զուգախաղը մեկ այլ ոչ պաշտոնական և չհաստատված թենիս խաղալու եղանակ է և որը խաղում են Կանադական զուգախաղի կանոնների նման, միայն թե այս տարբերակում խաղացողները յուրաքանչյուր գեյմից հետո խաղադաշտում փոխում են իրենց դիրքը։ Յուրաքանչյուր խաղացող խաղում է և՛ զուգախաղ, և՛ մենախաղ, որտեղ հարվածը միշտ մատուցում է մենախաղ խաղացողը։ Միավորների հաշվարկման ձևերը տարբեր են, բայց տարածված եղանակը ամեն խաղին 2 միավոր տալն է, որտեղ հարված մատուցողին է տրվում երկու միավորներն էլ, եթե նա է մատուցում հարվածը և տրվում է զուգախաղի թիմին՝ յուրաքանչյուր խաղացողին 1 միավոր, եթե նրանց «խլում են» մատուցումը։ Թենիս անվասյլակների վրա կարող են խաղալ ամրակազմ խաղացոները, ինչպես նաև նրանք, ովքեր անվասայլակ են օգտագործում շարժվելու համար։ Այստեղ գնդակի լրացուցիչ անդրադարձը գետնին թույլատրվում է։ Այս կանոնը թույլ է տալիս ունենալ խառը՝ անվասայլակների և ոչ հաշմանդամ մարդկանց զուգախաղեր։ Հնարավոր է, որ զուգախաղերի թիմերը կազմված լինեն անվասայլակով խաղացողից և առանց անվասայլակ խաղացողից ("one-up, one-down"): Կամ էլ անվասայլակով խաղացողը կարող է խաղալ առանց անվասայլակի խաղացողի դեմ։ Այս դեպքերում գետնին գնդակի հավելյալ անդրադարձը թույլատրվում է միայն անվասայլակով խաղացողներին։

Մրցավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

An umpire informing two players of the rules

Շատ պրոֆեսիոնալ խաղերում և որոշ սիրողական մրցախաղերում գոյություն ունի դատավորի դեր կատարող մրցավար կամ աթոռին նստած դատավոր (սովորաբար ասում են պարզապես դատավոր), որը նստում է կորտի մի կողմում դրված բարձր աթոռին։ Դատավորը լիակատար իրավունք ունի փաստերի վրա հիմնված որոշումներ կայացնելու։ Նրան կարող են օգնել գծային մրցավարները, որոնք որոշում են, թե արդյոք գնդակն ընկել է կորտի պահանջվող հատվածում։ Նրանք նաև կարող են հայտարարել ոտքերով թույլ տված սխալները։ Կարող է լինել նաև ցանցային մրցավար, որը որոշում է, թե արդյոք մատուցման ժամանակ գնդակը դիպել է ցանցին։ Դատավորը իրավունք ունի չընդունել գծային կամ ցանցային մրցավարի որոշումները, եթե համոզված է, որ ակնհայտ սխալ է թույլ տրվել։

Որոշ մրցախաղերում գծային մրցավարները, որոնք ազդարարում էին մատուցումը, նրանց օգնում էին էլեկտրոնային սենսորները, որոնք ազդանշան էին արձակում, երբ մատուցուման գնդակը հայտնվում էր խաղից դուրս վիճակում։ Այս սարքը կոչվում էր "Կիկլոպ"։ Կիկլոպն այնուհետև մեծ մասամբ փոխարինվել է "Բազեի աչք" սարքով։ Պրոֆեսիոնալ մրցախաղերում, որոնք ժամանակ օգտագործվում է այս սարքը, խաղացողները հնարավորություն են ստանում երեք անգամ յուրաքանչյուր սեթի ժամանակ՝ ավելացրած նաև մեկ անգամ թայ-բրեյքում, դիմելու որպեսզի էլեկտրոնային վերանայման միջոցով վիճարկել գծային խախտումների ազդանշանները։ 2006 թվականին ԱՄն բաց առաջնության, Մայամի բաց առաջնության, ԱՄՆ մրցախաղերի ժամանակ սկսել են օգտագործել այս սարքը, իսկ Ավստրալիայի բաց առաջնությունում և Ուիմբլդոնի մրցաշարերում այն ներկայացվել է 2007 թվականին։ Կավահող կորտերի հանդիպումների ժամանակ, ինչպիսին է օրինակ Ֆրանսիայի բաց առաջնությունը, գնդակի գծից դուրս գալը հայտարարելը կարելի է վիճարկել՝ ելնելով կորտի մակերեսին թողած գնդակի հետքից։

Մրցավարը, որը սովորաբար գտնվում է կորտից դուրս, վերջինն է, ով թենիսի կանոնների հետ կապված որոշում է կայացնում։ Երբ նրան խաղացողը կամ թիմի ղեկավարը կանչում է խաղադաշտ, նա կարող է չընդունել դատավորի որոշումը, եթե թենիսի կանոններից շեղումներ են նկատվել (իրավունքի հարց է), բայց կարող է չփոխել դատավորի որոշումը՝ ելնելով փաստերից։ Եթե այնուամենայնիվ մրցավարը խաղի ժամանակ գտնվում է խաղադաշտում, նա կարող է մերժել դատավորի որոշումը (սա միայն կարող է տեղի ունենալ Դևիսի գավաթի կամ Ֆեդերացիայի գավաթի մրցախաղերում, սակայն ոչ Ուորլդ Գրուփ մակարդակի ժամանակ, երբ դատավորը ոչ չեզոք երկրի ներկայացուցիչ է)։

Բոլ բոյս և գըրլս, այն տղաներն ու աղջիկներն են, որոնք գնդակները հետ են վերադարձնում, փոխանցում խաղացողներին, ինչպես նաև խաղացողներին տալիս նրանց սրբիչները։ Նրանք չունեն որոշում կայացնող ոչ մի դեր։ Հազվադեպ դեպքերում (օրինակ՝ եթե նրանք վնասվածք ունեն կամ խանգարել են) դատավորը կարող է նրանցից կարծիք հարցնել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Դատավորը կարող է որոշում կայացնելիս հաշվի առնել նրանց կարծիքը։ Որոշ լիգաներում, հատկապես պատանեկան լիգաներում, խաղացողներն իրենք են հայտարարում՝ վստահելով միմյանց ազնվությանը։ Այսպես է շատ դպրոցական և համալսարանական մակարդակի մրցախաղերում։ Մրցավարին կամ մրցավարի օգնականին այնուամենայնիվ կարող են խաղացողի խնդրանքով կանչել խաղադաշտ և մրցավարը կամ նրա օգնականը կարող է փոխել այն։ Ոչ պաշտոնական խաղերում գնդակը համարվում է խաղից դուրս, եթե խաղացողը, որը հայտարարում է, համոզված է, որ դա այդպես է։

Պատանեկան թենիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսում պատանին 18 տարեկանից ցածր խաղացողն է, որն այնուամենայնիվ օրինական կերպով հովանավորվում է ծնողի կամ խնամակալի կողմից։ Պատանեկան գլխավոր թենիսի շրջագայության խաղացողները պետք է ունենան փաստաթղթեր՝ ստորագրված ծնողի կամ հովանավորի կողմից։ Այս խաղացողները, այնուամենայնիվ, մասնակցունակ են պատանեկան մրցախաղերում։

Թենիսի միջազգային ֆեդերացիան իրականացնում է պատանեկան խաղերի շրջագայություն, որը թույլ է տալիս պատանիներին Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում (ՊԹԱ) և Կանանց թենիսի ասոցիացիայում կարգ ունենալու։ Շատ պատանիներ, որոնք դուրս են գալիս միջազգային հարթակ, այսպես են անում հաջողություն գրանցելով ֆեդերացիայի Սաթելիթ, Ֆյուչր և Չելենջր մրցախաղերի միջոցով, նախքան գլխավոր հարթակ դուրս գալը։ Վերջին երեք մրցախաղերում նույնպես պատանիներ են հանդես գալիս։ Որոշ պատանիներ, ինչպես օրինակ ավստրալացի Լեյթոն Հյուիթը և ֆրանսիացի Գաել Մոնֆիսը, շատ կարճ ժամանակում պատանեկանից անցել են ՊԹԱ՝ օգտվելով պրոֆեսիոնալ մրցախաղերում մասնակցելու իրենց տրված առավելությունից։

2004 թվականին ֆեդերացիան սահմանեց դասակարգման նոր ծրագիր, որպեսզի զուգախաղերում մասնակցության թիվն աճի՝ երկու խմբերը (մենախաղ և զուգախաղ) ամբողջացնելով մեկ ընդհանուրի մեջ։ Պատանեկան մրցախաղերում չկա հաղթանակի դրամական պարգև, բացառությամբ Մեծ սաղավարտի մրցախաղերի, որոնք պատանեկան ամենապատվավոր խաղերն են։ Պատանիները կարող են եկամուտ ունենալ թենիսից՝ մասնակցելով Ֆյուչր, Սաթելիթ կամ Չելենջր խաղերի շրջագայությանը։ Մրցախաղերը բաժանված են տարբեր դասակարգումների, որոնք ունեն տարբեր կարգեր, որոնցից ամենաբարձրը A աստիճանն է։

Առաջատար պատանի խաղացողները թույլատրվում են մասնակցել Պատանիների ֆեդերացիայի գավաթի կամ Դևիսի գավաթի մրցախաղերում՝ որպես իրենց ազգի ներկայացուցիչ։ Թենիսում հաջողություն հասնելու համար հաճախ աանհրաժեշտ է խաղալ սկսել դեռ վաղ տարիքից։ Թենիսում պատանու աճին օժանդակելու և նպաստելու համար թենիս խաղացող գրեթե բոլոր պետություններում մշակվել է զարգացման պատանեկան մի համակարգ։ Պատանիները զարգացնում են իրենց խաղը՝ մասնակցելով բոլոր մակերեսների վրա տեղի ունեցող մրցախաղերին և կատարելով խաղի բոլոր տարբեր չափանիշները։ Տաղանդավոր պատանիները կարող են նաև հովանավորվել կառավարության մարմինների կամ մասնավոր հաստատությունների կողմից։

Խաղ հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Convention dictates that two players shake hands at the end of a match

Խաղի շարունակականությունը

Թենիսի մրցախաղը ընթանում է առանց դադարների։ Քանի որ դիմացկունությունը կարևոր գործոն է, անտեղի դադարներ չեն թույլատրվում։ Շատ դեպքերում մատուցումը պետք է կատարվի ոչ ավել քան 20 վայրկյանում, նախորդ միավորի վերջին։ Այն կարող է հասնել 90 վայրկյանի, երբ խաղացողները փոխում են իրենց տեղերը (ամեն զույգ հաշվից հետո) և սեթերի միջև թույլատրվում է 2 րոպե տևողությամբ ընդմիջում։ Սրանից բացի ընդմիջումներ թույլատրվում են միայն, երբ կատարվող դեպքերը դուրս են խաղացողների վերահսկողությունից, օրինակ՝ անձրևը, վնասված կոշիկը, գնդաթին կամ գնդակը հետ բերելու անհրաժեշտությունը։ Եթե խաղացողը հաճախակի հապաղում է, դատավորը կարող է սկզբում նախազգուշացում տալ, որն է "փոյնթ", "գեյմ" տուգանք նշանակելը և մրցությունից դուրս հանել այն խաղացողին, որը շարունակաբար երկար ժամանակ է ծախսում սահմանված ժամանակից։

Անձրևի, մթության կամ այլ արտաքին հանգամանքների պատճառով, որոնց դեպքում խաղը դադարեցվում է, խաղը վերսկսվում է ավելի ուշ՝ այն նույն հաշվով, որը եղել է հետաձգման պահին, և խաղացողները խաղադաշտում կանգնում են իրենց նույն տեղերում կամ նույն դիրքով (հյուսիս կամ հարավ), եթե խաղը վերսկսվել է այլ կորտում։

Գնդակի փոփոխություն

Կարևոր խաղերում գնդակներն արագ են մաշվում, հետևաբար պրոֆեսիոնալ թենիսիստների և կանանց թենիսի ասոցացիայի մրցախաղերում դրանք փոխվում են ամեն 9-րդ խաղից հետո և առաջին փոփոխությունը կատարվում է միայն 7-րդ խաղից հետո, քանի որ գնդակների առաջին կազմն օգտագործվում է մրցախաղից առաջ տեղի ունեցող նախավարժանքի ժամանակ։ Մատուցում կատարողը որպես քաղաքավարություն գնդակը ստացողին հաճախ նշան է անում նախքան խաղի առաջին մատուցումը՝ որպես ակնարկ, որ նոր գնդակներ են օգտագործում։ Այնուամենայնիվ Ֆեդերացիայի մրցախաղերում, ինչպիսին օրինակ Դևիսի գավաթն է, գնդակները փոխվում են 9-11 ձևով։ Գնդակների փոփոխումը համարվում է խաղի մի մաս։ Աայսպիսով եթե խաղում հետաձգված բրեյքից հետո անհրաժեշտ է լինում նորից նախավարժանք անել (սովորաբար անձրևի պատճառով), ապա այդ նախավարժանքը կատարվում է գնդակների առանձին կազմով, և մրցախաղի գնդակներն օգտագործվում են միայն այն ժամանակ, երբ խաղը վերսկսվում է։


Մարզիչը կորտում

Վերջերս փոփոխության ենթարկված կանոն, որը թույլ է տալիս սահմանափակ չափով մրցախաղի ժամանակ մարզիչին գտնվել կորտում։ Սա ներկայացվել է Կանանց թենիսի ասոցացիայի 2009 թվականի խաղերում և թույլ է տալիս խաղացողին, որպեսզի նա ամեն սեթին պահանջի իր մարզիչին։

Հարվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորձառու թենիսիստն իր խաղացանկում ունի ութ հիմնական հարվածների ձև՝ մատուցում, հարված աջից, հարված ձախից, օդից հարված , հարված գլխավերևում, թեթև հարված և "մոմ" հարված (գնդակի նետում բարձր աղեղով)։

Բռնելը

Այն գնդաթին պահելու ձև է՝ մրցախաղի ժամանակ հարված մատուցելու համար։ Բռնելը կապված է գնդաթիի մակերեսի հետ, որը և ազդում է շարժուձևի, պտույտի և հարվածի դիրքի վրա։ Խաղացողները խաղի ժամանակ տարբեր ձևով են բռնում, որոնցից են արևմտաեվրոպական ("ձեռքսեղմում" բռնման ձև), Արևելյան (կարող է լինել կամ կիսաարևելյան կամ ամբողջովին արևելյան, հիմնականում բռնում են ձախից հարվածելու համար) և արևմտյան (կիսաարևմտյան կամ ամբողջովին արևմտյան, սովորաբար աջակողմյան հարվածի համար) բռնելու ձևերը։ Շատ խաղացողներ մրցախաղի ժամանակ փոխում են իրենց բռնելաձևերը՝ կախված նրանից թե ինչ հարված են կատարելու, օրինակ գնդակին շեշտակի հարվածելու և մատուցում կատարելու համար պետք է բռնել արևմտաեվրոպական ձևով։

Մատուցում

Թենիսում մատուցումը խաղը սկսելու հարված է։ Այն կատարելու համար գնդակը օդ է նետվում և այնուհետև հարվածում անկյունագծորեն դեպի հակառակ կողմի կիսադաշտ՝ առանց ցանցին դիպչելու։ Մատուցումը կարող է կատարվել ձեռքի վրայից կամ տակից, սակայն ձեռքի տակից մատուցումը հազվադեպ է լինում։ Եթե գնդակն առաջին մատուցմանը դիպչում է ցանցին և անդրադառնալով անկյունագծորեն հասնում ճիշտ հատված, ապա այն կոչվում է «չհաշված մատուցում» և մատուցում կատարողը ստանում է երկու հնարավորություն այն նորից կատարելու։ Կարող է չհաշված մատուցում լինել, երբ մատուցողը կատարում է հարվածը, սակայն ընդունողը պատրաստ չի լինում։ Եթե մատուցողը ձախողում է իր առաջին մատուցումը և երկրորդ մատուցմանը կատարում է չհաշված մատուցում, ապա նրանք ստանում են ևս մեկ հնարավորություն մատուցման հարված կատարելու համար։

Փորձառու խաղացողները ջանում են վարպետորեն տիրապետել ձեռքի վրայից կատարվող հանրաճանաչ այս մատուցումը՝ առավելագույնս մեծացնելու նրա ուժն ու դիրքը։ Հարված մատուցողը կարող է կատարել տարբեր տիպի մատուցումներ, որոնցից են՝ հարթ սկզբնահարվածը, վերին պտույտը, գնդակին շեշտակի հարվածը և ուժգին հարված (ամերիկյան թվիստ) մատուցումը։ Վերին պտույտ հարվածն այլ կերպ կատարվում է այնպես, որ այն պտտվում է, իսկ պտույտի ուղղությունը կախված է նրանից խաղացողը աջ ձեռքով է հարվածում, թե ձախով։ Եթե գնդակը պտտվում է ժամսլաքի հակառակ ուղղությամբ, ապա այն կթեքվի հարված կատարողից դեպի աջ, իսկ եթե ժամսլաքի ուղղությամբ, ապա կթեքվի ձախ։

Որոշ մատուցում կատարողներ բավարարվում են կատարել մատուցումը խաղը նախաձեռնելու համար, այնուամենայնիվ առաջատար խաղացողները հաճախ փորձում են իրենց մատուցումով կատարել հաղթանակի հարվածը։ Եթե հակառակորդը հարվածին չի պատասխանում, ապա այն կոչվում է «անկասելի մատուցում»։


Հարված աջից

Աջ ձեռքով խաղացողի համար աջակողմյան հարվածը սկսվում է մարմնի աջ հատվածից, շարունակվում է մարմնի լայնությամբ՝ կապ պահպանելով գնդակի հետ և վերջանում մարմնի ձախ հատվածում։ Այս հարվածն իրականացնելու համար կան բռնելու տարբեր ձևեր և այն հայտնի է տարիներ շարունակ։ Ամենանշանակալիցը արևմտաեվրոպականն է, արևելյանը, կիսա-Արևմտյանը և Արևմտյանը։ 1920-ական թվականների փոքրամարմին, թուլակազմ խաղացող Բիլ Ջոնսթոնը շատերի կարծիքով բոլոր ժամանակների ամենալավ աջակողմյան հարված կատարողն էր, հարված, որը նա կատարում էր ուսը բարձր և արևմտյան բռնման ձևով։ Մի քանի լավագույն խաղացողներ այդպես էին բռնում 1920-ական թվականներից հետո, բայց 20-րդ դարի վերջ, երբ հարվածելու եղանակներն ու սարքերն արմատապես փոխվեցին և այն նորից այժմ կիրառվում է ժամանակակից շատ խաղացողների կողմից։ Կապ չունի, թե ինչ ձևով են բռնում, շատ աջակողմյան հարվածներ ընդանուր առմամբ իրականացվում են գնդաթին մեկ ձեռքով բռնած, բայց եղել են նաև լավ խաղացողներ, որոնք հարվածել են երկու ձեռքով բռնած։ 1940-ական և 1950-ական թվականներին Էկվադորացի/ամերիկացի խաղացող Պանչո Սեգուրան կատարել է երկու ձեռքով բռնած աջակողմյան հարված, որը եղել է կործանարար ընդդեմ ավելի խոշոր և հզոր խաղացողների։ Խաղացողներ Մոնիկա Սելեշը կամ ֆրանսիացի Ֆաբրիս Սանտորոն և Մարիոն Բարտոլին նույնպես նշանավոր խաղացողներ են, որոնք հայտնի են իրենց երկու ձեռքով կատարվող աջակողմյան հարվածով։

Andy Murray hitting a two-handed backhand.


Հարված ձախից

Աջ ձեռքով խաղացողի համար ձախ կողմից հարվածը սկսվում է մարմնի ձախ հատվածից, շարունակվում է մարմնի լայնությամբ՝ կապ պահպանելով գնդակի հետ և վերջանում մարմնի աջ հատվածում։ Այն կարելի է կատարել կամ մեկ կամ երկու ձեռքերով և ընդհանուր առմամբ ավելի դժվար է կատարել, քան աջակողմյան հարվածը։ 20-րդ դարում ձախ կողմից հարվածն իրականացվում էր մեկ ձեռքով՝ գնդաթին բռնելով արևելյան կամ արևմտաեվրոպական ձևով։ Առաջին նշանավոր խաղացողները, որոնք կատարել են երկու ձեռքով, 1930-ական թվականների խաղացողներ ավստրալացի Վիվիան Մաքգրեթն ու Ջոն Բրոմվիչն էին, սակայն նրանք բացառություն էին։ Երկու ձեռքով բռնելը տարածում ունեցավ 1970-ական թվականներին, երբ Բյորն Բորգը, Քրիս Էվերթը, Ջիմի Քոնորսը, իսկ ավելի ուշ Մաթս Վիլանդերը և Մարատ Սաֆին այն հրաշալի կերպող են կատարում, իսկ այժմ այդպես են կատարում աշխարհի ամենալավ մի շարք խաղացողներ՝ ներառյալ Ռաֆայել Նադալը և Սերենա Ուիլյամսը։

Երկու ձեռքով բռնելը հեշտացնում է խաղացողի ինքնակառավարումը, մինչդեռ մեկ ձեռքով կարելի է ուժգին հարված կատարել՝ ավելացնելով գնդակի հետպտույտը՝ ցածր հետագծով անդրադարձ կատարելու համար։ Մեկնումը նույնպես իրականանում է երկու ձեռքով։ Խաղացող Դոն Բադջը, որը երկար ժամանակ համարվում էր բոլոր ժամանակների ամենալավ ձախ կողմից հարված կատարողը, 1930-ական և 1940-ական թվականներին հզոր հարված է կատարել մեկ ձեռքով, որը հանգեցրել է գնդակի վերին պտույտի։ Մեկ ուրիշ խաղացող՝ Քեն Ռոզուոլը, որը ուշադրության է արժանացել իր մեկ ձեռքով կատարված ձախ հարվածով, 1950-ական և 1960-ական թվականներին իրականացրել է ճշգրիտ շեշտակի մի հարված։ Քիչ թվով խաղացողներ, որոնցից նշանավոր է Մոնիկա Սելեշը, երկու ձեռքերով կատարում են և՛ աջակողմյան, և՛ ձախակողմյան հարվածները։


Այլ հարվածներ

Գնդակը թռչելիս հետ մղումը (անգլ․ volley), մի հարված է, որը վերադառնում է հակառակորդին ոչ բարձր՝ նախքան գնդակի գետնին անդրադառնալը և ընդհանուր առմամբ կատարվում է ցանցին մոտ, սովորաբար դաստակն ուղիղ գնդակը խփելու հարվածի շարժումով դեպի հակառակորդի բաց կիսադաշտ։ Կիսատ հետ մղումն (half volley) իրենից ներկայացնում է հարված, որը իրականանում է, երբ գնդակի մեկ անգամ անդրադառնալուց հետո, ինչպես նաև ցանցին մոտ և գնդաթիի գետնին մոտ վիճակում։ "Սվինգինգ վոլլեյը" կատարվում է օդում, երբ խաղացողը մոտենում է ցանցին։ Դա հարձակողական հարված է, որը չի թողնում, որպեսզի հակառակորդը պատրաստվելու ժամանակ ունենա, քանի որ այն վերադարձնում է գնդակը հակառակորդի կորտ ավելի արագ, քան ստանդարտ գնդակի հետ մղումը։

Հետնագծին պաշտպանողական դիրքով կանգնած «մոմ հարվածը» կարող է օգտագործվել որպես կամ հարձակողական կամ էլ պաշտպանողական միջոց, որի ժամանակ գնդակը հարվածում են բարձր և խորը դեպի հակառակորդի խաղադաշտ, նետողին հնարավորություն տալու կամ ավելի լավ պաշտպանողական դիրքում հարմարվելու կամ էլ հակառակորդի գլխավերևով հարվածելով անմիջապես միավոր վաստակելու համար։ Եթե գնդակի հարվածը այլ խաղադաշտ կատարվել է բավականին հեռու դեպի այլ խաղադաշտ, այնուամենայնիվ, ցանցի մոտ կանգնած հակառակորդը կարող է կատարել կտրուկ դեպի ներքև հարված (overhead smash), որը շեշտակի, մատուցման հարվածի նման հարված է, որի միջոցով փորձում են ավարտին հասցնել և վաստակել միավորը։

Թենիսում դժվար հարված է «մոմ հարվածին» պատասխան հարված տալը խաղացողի ձախ կողմից։ Քիչ խաղացողներ են փորձում կատարել ձախ կողմից «սքայ հուք» կամ շեշտակի հարվածները։ Հազվադեպ է լինում, երբ խաղացողը կատարում է ձախակողմյան վերին պտույտ, մինչդեռ գտնվում է օդում։ Ցանկացածի հաջող իրագործման համար անհրաժեշտ է հավասարակշռություն և ժամանակի կանոնավորում, առանց հավելյալ սխալներ թույլ տալու։

Եթե հակառակորդը իր խաղադաշտում կանգնած է հեռու, խաղացողը կարող է հանկարծակի թեթև հարված (drop shot) կատարել՝ ոչ ուժեղ հարվածելով գնդակին ցանցի վրայով, որպեսզի հակառակորդը չկարողանա հասցնել վերադարձնել այն։ Առաջատար խաղացողները հաճախ այս հարվածին ավելացնում են հետպտույտ, որը ստիպում է գնդակին «տեղապտույտ» անել, որը դեպի հակառակորդը գնում է քիչ ուժգնությամբ կամ անգամ հետ է գալիս դեպի ցանց, այսպիսով ավելի դժվարացնելով գնդակի վերադարձը։


Վնասվածքներ

Մկանների ձգումը ամենատարածվածներից է թենիսում։ Ձգված մկանում առանձնացված մեծ էներգիա է առաջանում և միևնույն ժամանակ մարմնի քաշը տվյալ մկանին մեծ չափով ճնշում է, և այդ դեպքում առաջանում է մկանային ձգվածություն։ Մկանային ձգվածությունը առաջացնում է բորբոքում և արնահոսություն, ինչը կարող է արտահայտվել այտուցքով, կարմրությամբ ու ցավով։ Չափից շատ ուժերի գործադրումը տարածված է թենիսում բոլոր մակարդակների խաղացողների մոտ։ Մկանների գերծանրաբեռնվածության հետևանքով կարող են վնասվել մկանները, աճառները, ջղերը, հոդերի պարկերը, կապաջիլերը և ջիլերը։ Միևնույն մկանի շարունակական գործադրումը, որին ժամանակ չի տրվում վերականգնվելու՝ վնասվածքի հիմնական պատճառն է։

Մրցախաղեր

Մրցախաղերը կազմակերպվում են ըստ սեռի և խաղացողների քանակի։ Հիմնական մրցախաղերը ներառում են տղամարդկանց մենախաղերը, կանանց մենախաղերը և զուգախաղերը, որի ժամանակ ցանցի յուրաքանչյուր կողմում երկու խաղացողներ են խաղում։ Մրցախաղեր կարող են կազմակերպվել որոշակի տարիքային խմբերի համար, երիտասարդ խմբերում՝ բարձր տարիքային սահմանափակումներով, իսկ մեծահասակների խմբերում՝ ցածր տարիքային սահմանափակումներով։ Օրինակ՝ Օրինջ Բոլ (Նարնջագույն գնդակ) և Լես պետի Աս (Փոքրիկ չեմպիոններ) պատանեկան մրցախաղերը։ Գոյություն ունեն նաև մրցախաղեր հաշմանդամություն ունեցող խաղացողների համար, ինչպես օրինակ թենիսը անվասայլակի վրա և թենիս խուլ մարդկանց համար։ Մեծ սաղավարտի 4 մրցաշարերի մենախաղերում մասնակցում են ընդամենը 128 կին և 128 տղամարդ խաղացողներ։

Շատ մեծ մրցախաղեր "ընտրում" են խաղացողներին, բայց խաղացողներ կարող են ընտրվել նաև ըստ իրենց պատրաստության աստիճանի։ Ելնելով նրանից, թե որքան լավ է իրեն ներկայացնում անձնավորությունը սահմանված խաղում, նա ստանում է վարկանիշ, որին պարբերաբար հետևում են՝ մրցակցական խաղեր սահմանելու համար։ Օրինակ Միացյալ Նահանգների թենիսի ասոցացիան կառավարում է Թենիսի ազգային վարկանիշների սահմանման համակարգը, որը գնահատում է խաղացողներին 1․0 և 7․0 միավորների միջև։ Սովորական ակումբի խաղացողներն այս համակարգով գնահատվում են 3․0-4․5 չափանիշով, մինչդեռ միջազգային կարգի խաղացոները՝ 7․0 չափանիշով։


Մեծ սաղավարտի մրցաշարեր

Մեծ սաղավարտի չորս մրցաշարերը համարվում են աշխարհում թենիսի ամենանշանավոր իրադարձությունները։ Նրանք անց են կացվում ամեն տարի՝ ժամանակագրական կարգով, սկսելով Ավստրալիայի բաց առաջնությունից, այնուհետև տեղի է ունենում Ֆրանսիայի բաց առաջնությունը, Ուիմբլդոնի մրցաշարը և ԱՄՆ բաց առաջնությունը։ Բացի Օլիմպիական խաղերից, Դևիսի գավաթը, Ֆեդերացիայի գավաթը և Հոփմենի գավաթը միակ մրցաշարերն են, որոնք կարգավորվում են Թենիսի միջազգային ֆեդերացիայի կողմից։ Ֆեդերացիայի ազգային ասոցացիաները՝ Թենիս Ավստրալիա ասոցացիան (ավստրալիայի բաց առաջնություն), Ֆրանսիական թենիսի ֆեդերացիան (Ֆրանսիայի բաց առաջնություն), Լոուն թենիսի ասոցացիան (Ուիմբլդոն) և Միացյալ Նահանգների ասոցացիան (ԱմՆ բաց առաջնություն) լիազորված են այդ խաղերը կազմակերպելու պատասխանատվությամբ։

Մի կողմ դնելով այս իրադարձությունների պատմական կարևորությունը՝ նրանք նաև ունեն մեծ հիմնադրամ, քան այլ մրցաշարեր և կարող են կարգի միավորները կրկնակի ավելացնել, քան մյուս մրցաշարերում, օրինակ՝ Մասթերս 1000 (տղամարդկանց մրցաար) և Պրեմիեր կանանց մրցաշարը։ Մեկ այլ տարբերակիչ առանձնահատկություն է մենախաղում խաղացողների թիվը, որոնք 128 են, ավելին, քան թենիսի պրոֆեսիոնալ այլ մրցախաղերում։ Այս խաղերում ներառված են 32 ընտրված խաղացողներ, այլ խաղացողներ, որոնք գտնվում են աշխարհի թոփ 100-յակում և որակավորում ունեցողներ և խաղացողներ, որոնք հրավերներ են ստանում Ուայլդ Քարդի միջոցով։ Մեծ սաղավարտի տղամարդկանց մրցախաղն ունի 5 խաղից բաղկացած սեթեր, մինչդեռ կանայք խաղում են 3-ը։ Մեծ սաղավարտի մրցախաղերը այն փոքր թվով իրադարձություններից են, որոնք տևում են երկու շաբաթ։ Այդ մրցախաղերից են նաև Ինդիան Ուելլս Մասթերս և Մայամի Մասթերս մրցախաղերը։

Ներկայումս Մեծ սաղավարտ մրցախաղերը միակ տուր իրադարձություններն են, որ ունեն խառը զուգախաղ մրցակցություն։ Մեծ սաղավարտ մրցախաղերը տեղի են ունենում անվասայլակների թենիսի մրցախաղերի և պատանեկան մրցախաղերի հետ միասին։ Այց մրցախաղերը նույնպես ունեն սեփական առանձնահատկությունները։ Օրինակ՝ Ուիմբլդոնում խաղացողներից պահանջվում է մեծ մասամբ սպիտակ հագնվել։ Անդրե Աղասին 1988 թվականից 1990 թվականը ընտրում է հեռանալ Ուիմբլդոնից՝ նշելով իրադարձության ավանդապաշտությունը, մասնավորապես "սպիտակը գերակշռելու" զգեստակարգի (դրես կոդի) հանգամանքը։ Ուիմբլդոնը տոմսերը տարածելու հատուկ եղանակներ ունի, որի ժամանակ երկրպագուները դժվար ճանապարհներ են անցնում դրանք ձեռք բերելու համար։

Մեծ սաղավարտի մրցախաղեր
Ամիս Մրցախաղ անցկացման վայրը Մակերես Դրամական պարգև Առաջին անգամ անցկացվել է
Հունվար-Փետրվար Ավստրալիայի բաց առաջնություն Մելբուրն պինդ նյութ A$55,000,000 (2018) 1905
Մայիս-Հունիս Ֆրանսիայի բաց առաջնություն Փարիզ հող 39,197,000 (2018) 1891*
Հունիս-Հուլիս Ուիմբլդոնի մրցաշար Լոնդոն խոտ £31,600,000 (2017) 1877
Օգոստոս-Սեպտեմբեր ԱՄՆ բաց առաջնություն Նյու Յորք պինդ նյութ (դեկոտորֆ) US$50,400,000 (2017) 1881


Տղամարդկանց մրցախաղի կառուցվածքը

Մասթերս 1000

ATP Tour Masters 1000-ը բաղկացած է ինը մրցախաղերից, որոնք գտնվում են տղամարդկանց թենիսի խաղերի երկրորդ ամենաբարձր տեղում։ Ամեն խաղն անցկացվում է տարին մեկ անգամ և այս իրադարձություններից մեկում հաղթելով կարելի է հավաքել կարգի 1000 միավոր։ Երբ 1990 թվականին Մասթերս 1000-ը մեկնարկեց, որի առաջնորդը Հեմիլթոն Ջորդանն էր, ղեկավարները նախագծեցին թոփ ինը՝ որպես "Սուպեր 9" մրցախաղեր, որոնք դուրս էին Մեծ սաղավարտի մրցախաղերից։ 2000 թվականին այն դարձավ Թենիսի Մասթերս Սիերիս, իսկ 2004-ին Մասթերս 1000։ Նոյեմբերին, թենիսի տարվա ավարտին, աշխարհի թոփ ութ խաղացողները մրցակցում են Ուորլդ տուր ֆայնալսին, մրցախաղ, որի վայրը ենթակա է փոփոխման։ Ներկայումս այն անցկացվում է Լոնդոնում։

2007 թվականի օգոստոսին այս մրցաշարը ազդարարեց տուրի մեծ փոփոխություններ, որոնք ներկայացվեցին 2009 թվականին։ Մասթերս Սիերիսը վերանվանվեց "Մասթերս 1000", որտեղ 1000-ը նշանակում է կարգի այն միավորը, որը վաստակում է խաղացողը ամեն մրցախաղը հաղթելուց հետո։ Հակառակ նախորդ ծրագրերի՝ մի շարք մրցարխաղեր չկրճատեցին խաղերը 9-ից 8-ը, և Մոնտե Կառլո Մասթերսը մնում է խաղերի շարքում, և ի տարբերություն այլ խաղերի, չունի խաղացողի պարտադիր պարտավորություններ։ Համբուրգ Մասթերսը իջեցվել է 500 միավորանոց մրցախաղի։ Մադրիդ Մասթերսը տեղափոխվել է մայիս ամիս և անցկացվում է հողածածկ կորտերում և նոր մրցախաղը, որն անցկացվում է Շանհայում, փոխարինեց Մադրիդի անցկացվող Հոկտեմբերի նախկին փակ մրցախաղին։ 2011 թվականին ինը "1000" աստիճան ունեցող մրցաշարն ամբողջացրեց տղամարդկանց և կանանց մրցախաղերը։


250 և 500 խաղերի շարք

Տղամարդկանց թենիսի մրցախաղերում երրորդ և չորրորդ կարգերը ձևավորվում են Ուորլդ տուր 500 սերիեսի կողմից, որը բաղկացած է 11 խաղից, իսկ Ուորլդ տուր 250 սերիեսը՝ 40 խաղից։ Մասթերս 1000-ի նման այս մրցաշարերն առաջարկում են տարբեր չափի դրամական պարգևներ և այդ թվերը կախված են մրցախաղի հաղթողի վաստակած կարգի միավորներից։ Դուբայի Թենիսի առաջնությունը խաղացողներին առաջարկում է ամենամեծ ֆինանսական խրախուսանքը, որը կազմում է 2,313,975 դոլար (2012թ․)։ Խաղերի այս շարքն ունի տարբեր մրցաշարի խաղացանցեր՝ 28, 32, 48 և 56 մենախաղերի համար և 16 և 24 զուգախաղերի համար։ Պարտադիր է առաջատար խաղացողների համար, որպեսզի մասնակցեն առնվազն 500 մրցաշարերի, ներառյալ նաև մեկը ԱՄՆ բաց առաջնությունից հետո։

Չելենջր և Ֆիչրս մրցախաղեր

Տղամարդկանց Չելենջեր տուրը ամենացածր մակարդակի մրցախաղ է, որը ղեկավարվում է ATP-ի կողմից։ Այն կազմված է մոտավորապես 150 խաղերից և ներառում է տարբեր երկրներին հյուրընկալող տարբեր խաղեր։ Խաղացողների մեծամասնությունն ընտրում է այս մրցախաղը իրենց կարիերային սկիզբ դնելու համար և փորձելու հասնել բարձր կարգերի։ Անդրե Աղասին, Մեծ սաղավարտի մրցախաղեր է հասել իր կարգից հասնելով համաշխարհային մասշտաբով 141-րդ տեղը և Չելենջեր Սիըրիս մրցախաղերի միջոցով փորձել ձեռք բերել փորձառություն և հետ վերադառնալ նախկին կարգին։ Այս մրցախաղն առաջարկում է 25,000 և 150,000 դոլար դրամական պարգևներ։

Ֆիչրս մրցախաղն ընդգրկվում է տղամարդկանց թենիսի խաղերի շրջանակում։ Այս մրցախաղերը նույնպես հնարավորություն են տալիս կարգի միավորներ հավաքելուն։ Ֆիչրզ մրցախաղերն առաջարկում են 10,000-ից 15,000 դոլար դրամական պարգև։ Ամեն տարի ոտավորապես 530 Ֆիչրզ մրցախաղեր են անցկացվում։


Կանանց մրցախաղերի կառուցվածքը

Պրեմիեր իրադարձություններ

Կանանց Պրեմիեր իրադարձությունները Կանանց թենիսի ասոցացիայի ամենանշանավոր իրադարձությունն է, Մեծ սաղավարտի մրցախաղերից հետո։ Այս իրադարձություններն առաջարկում են ամենամեծ պարգևները և դրամական խրախուսանքները։ Պրեմիերի մեջ են մտնում Պրեմիեր Մանդաթորի, Պրեմիեր 5 և Պրեմիեր մրցախաղերը։ Պրեմիեր իրադարձությունները առաջին անգամ տեղի են ունեցել 2009 թվականին՝ փոխարինելով Թիեր (շարք) I և II մրցախաղերին։ Ներկայումս չորս մրցախաղերն պարտադիր են Պրեմիեր Մանդաթորին, հինգ մրցախաղերը՝ Պրեմիեր 5-ը, իսկ տասներկու մրցախաղերը՝ Պրեմիերը։ Դասակարգման առաջին համակարգը կանանց թենիսում ներկայացվել է 1988 թվականին։ Ստեղծման ժամանակ միայն երկու մրցախաղերն էին՝ Լիփթոնի միջազգային խաղացողների առաջնությունը՝ Ֆլորիդայում և Գերմանիայի բաց առաջնությունը՝ Բեռլինում, որոնք կազմում էին Թիեր I մրցախաղերը։

Միջազգային խաղեր

Միջազգային մրցախաղերը կանանց միջազգային ասոցացիայի երկրորդ գլխավոր խաղերն են և կազմված են 31 մրցախաղերից։ Հաղթանակի համար տրվում է 220,000 դոլար, բացառությամբ Չեմպիոնների մրցախաղերի, որոնք տեղի են ունենում Բալիում և որն ունի 600,000 դոլար դրամական պարգև։

Պրոֆեսիոնալ խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ թենիս խաղացողներն ունեն այն նույն առավելությունները, ինչպես շատ սպորտսմեններ՝ հագուստ, սարքեր և հովանավորություն։ Այլ անհատական սպորտաձևերի խաղացողների նման, ինչպիսին օրինակ գոլֆն է, թենիսի խաղացողները չեն վարձատրվում։ Գումար վաստակելու համար պետք է խաղան և բարձր միավորներով հաղթեն մրցախաղերում։


Վերջին տարիներին վիճաբանություն է եղել ինքնաբերաբար կամ դիտավորյալ ճիչի շուրջ, ձայն, որն արձակվում է խաղի ժամանակ խաղացողների կողմից։

Հետևյալ խաղացողները Մեծ սաղավարտ մրցաշարում նվաճել են մենախաղի տիտղոսը


Իգական սեռ

Արական սեռ

Margaret Court (b. 1942).
Roger Federer (b. 1981).


Bill Tilden

Լավագույն տղամարդ խաղացողները

Թենիսի երկրպագուների և մեկնաբանների հաճախակի քննարկման թեման է այն , թե ով է ժամանակների լավագույն տղամարդ խաղացողը։ Մեծ մասշտաբով անցկացված Ասսոշեյթեդ պրես քվեարկության արդյունքում 1950 թվականին Բիլ Թիլդենը անվանակոչվել է 20-րդ դարի առաջին կեսի լավագույն խաղացողը։ 1920-ից 1930 թվականներին Թիլդենը Ուիմբլդոնում գրավել է մենախաղերի տիտղոսը, իսկ ԱՄՆ բաց առաջնությանը՝ յոթ անգամ։ 1938 թվականին, այնուամենայնիվ, Դոնալդ Բադջը նույն տարվա ընթացքում դարձավ առաջինը, ով գրավեց մենախաղերի չորս տիտղոսներն էլ՝ Մեծ սաղավարտը, և 1937 և 1938 թվականներին գրավեց հաջորդական տիտղոսներից վեցը։ Թիլդենը Բադջին անվանում էր " ժամանակների տարվա 365 օրերի ամենալավ խաղացողը"։ 1979 թվականին Ջեք Քրեյմերն իր ինքնակենսագրության մեջ նշել է այդ մասին՝ հիմնված հետևողական խաղերի վրա, որ Բադջը ժամանակների ամենահրաշալի խաղացողն է։ Որոշ դիտորդներ, այնուամենայնիվ կարծում էին, որ Քրեյմերին պետք էր դիտարկել այդ տիտղոսի մեջ։ Քրեյմերը այն խաղացողների թվին էր պատկանում, որոնք 1940-ական թվականներին և 1950-ական թվականների սկզբին եղել են սիրողական և պրոֆեսիոնալ խաղերի առաջատարները։ Թոնի Թրաբերտն ասել է, որ նախքան Բաց ժամանակաշրջանի մեկնարկը, նրա տեսած խաղացողներից Քրեյմերը լավագույն տղամարդ չեմպիոնն է։

Նախքան 1960-ական թվականները Բադջը և ուրիշները հավակնորդների ցուցակին ավելացրին նաև Պանչո Գոնսալեսին և Լյու Հոուդին։ Բադջը ըստ տեղեկությունների հավատում էր, որ Գոնսալեսը երբևիցե լավագույն խաղացողն է։ Գոնսալեսը խոսել է Հոուդի մասին, որ «Երբ Լյուի խաղը հասնում է իր բարձրագույն կետին, ոչ ոք նրան չի կարող անցնել։ Կարծում եմ նրա խաղը ժամանակների լավագույն խաղն է, ավելի լավը, քան իմը։ Նա ունակ է կատարել ավելի շատ հարվածներ, քան որևիցե մեկը։ Գնդակը թռչելիս հետ մղումներն արտակարգ էր, իսկ գլխավերևից կատարվող նրա հարվածները հսկայական։ Նա ուներ թենիսի ամենաիրական ոգին և թենիսի համար ամենաիրական կազմվածքը»։

Նախքան, ինչպես նաև Բաց ժամանակաշրջանի ընթացքում, Ռոդ Լեյվերը մնում է պատմության միակ տղամարդ խաղացողը, որը երկու անգամ հաղթել է տարվա Մեծ սաղավարտը՝ 1962 և 1969 թվականներին, ինչպես նաև 1967 թվականին անցկացված պրոֆեսիոնալ Մեծ սաղավարտը։ Վերջերս Բյորն Բորգը և Փիթ Սամփրասը իրենց շատ ժամանակակիցների կողմից համարվել են ժամանակի ամենահրաշալի խաղացողները։ Անդրե Աղասին պատմության երկու խաղացողներից է, որը նվաճել է մենախաղում Կարիերայի Մեծ սաղավարտ տիտղոսը (որին հետևում է Ռաֆայել Նադալը), համարվել է խաղի պատմության ամենալավ մատուցում ընդունողը։ Նա առաջինն է, ով հաղթանակ է գրանցել մեծ սաղավարտի կորտի բոլոր ժամանակակից ծածկույթներին (մեծ սաղավարտի մրցաշարի նախորդ տիտղոսակիրները խաղացել են խոտից և հողից կորտերի ժամանակաշրջանում միայն), և մի շարք քննադատների և խաղակիցների կարծիքով նա պատկանում է ժամանակի ամենահրաշալի խաղացողների շարքին։ Այնուամենայնիվ պետք է նշել, որ և՛ Ռոդ Լեյվերը, և՛ Քեն Ռոզուոլը հաղթանակ են տարել Պրոֆեսիոնալ մեծ սաղավարտի մրցաշարի բոլոր երեք ծածկույթներին էլ (խոտածածկ, հողածածկ, փայտածածկ)։ Ռոզուոլը հաղթել է 1963 թվականին, իսկ Լեյվերը՝ 1967 թվականին։

Վերջերս Ռոջեր Ֆեդերերը շատ դիտորդների կարծիքով համարվել է այն խաղացողը, որը ցուցաբերել է ժամանակակից թենիսում "ամենալիավարտ" խաղը։ Նա հաղթել է մեծ սաղավարտի 20 և Ուորլդ տուր ֆայնալսի 6 տիտղոսներ։ Թենիսի շատ գիտակներ, նախկին խաղացողներ և սեփական խաղակիցները կարծում էին, որ Ֆեդերերը խաղի պատմության լավագույն խաղացողն է։ Ֆեդերերի գլխավոր մրցակից Ռաֆայել Նադալը որոշ նախկին խաղացողների կարծիքով համարվում է թենիսի պատմության ամենահզոր մրցակիցը և կարծում, որ հավանականություն ունի դառնալու ժամանակների լավագույն խաղացողը։ Նադալը համարվում է բոլոր ժամանկների հողածածկ խաղադաշտերի վրա ամենալավ խաղացողը։


Serena Williams July 2008
Serena Wiiliams July 2008

Լավագույն կին խաղացողներ

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց խաղերի վերաբերյալ հաճախակի քննարկվող թեմաներից է, թե ով է մենախաղերի լավագույն կին խաղացողը և շատ հաճախ առաջադրվում են խաղացողներ Շտեֆի Գրաֆը, Մարտինա Նավրատիլովան և Սերենա Ուիլյամսը։

2012 թվականի մարտ ամսին Թենիս Չենլը հրապարակում է բոլոր ժամանակների 100 լավագույն կին և տղամարդ թենիսիստների անունների ցանկը։ Այն Շտեֆի Գրաֆին համարում է լավագույն թենիսիստ (3-րդ հորիզոնական), որին հետևում են Մարտինա Նավրատիլովան (4-րդ հորիզոնական) և Մարգարեթ Կորտը (8-րդ հորիզոնական)։ Դասակարգումը որոշվում էր ըստ միջազգային սանդղակի։

Սպորտս իլուսթրեյթիդ (Sports Illustrated) ամսագրի մարզական լրագրող Ջոն Ուերթայմը 2010 թվականի հունիս ամսվա մի հոդվածում նշել էր, որ Սերենա Ուիլյամսը ժամանակների լավագույն թենիսիստուհին է՝ բերելով մի փաստարկ, որ «Խաղադաշտում դեմ դիմաց կանգնած, որտեղ լավագույններն են, չեմ կարող չնկատել, թե ինչպես է նա ջախջախում մնացած լեգենդներին»։ Որպես արձագանք այս հոդվածին՝ Յահու մարզական Բասթիդ Րեքիդ բլոգը հրապարակում է բոլոր ժամանակների կին թենիսիստների թոփ 10 անունների շարքը՝ առաջին տեղը տալով Մարտինա Նավրատիլովային։ Այս թոփ 10-ը նման էր 2008 թվականի հունիսին Բլիչր Րեփորթ ի կողմիծ հրապարակված շարքին, որը նույնպես Մարտինա Նավրատիլովային ներկայացրել էր որպես բոլոր ժամանակների լավագույն կին խաղացող։

Շտեֆի Գրաֆը որոշների կարծիքով համարվում է ամենահրաշալի կին խաղացողը։ Բիլի Ջին Քինգը 1999 թվականին ասել է․ «Շտեֆին անշուշտ ժամանակների ամենահրաշալի կին խաղացողն է»։ Մարտինա Նավրատիլովան հրաշալի խաղացողների ցուցակում ներառել է Գրաֆին։ 1999 թվականի դեկտեմբերին Ասսոշեյթեդ պրեսի կողմից սահմանված մի շարք խաղի գիտակներ անվանակոչել են Գրաֆին 20-րդ դարի լավագույն կին թենիսիստը։ Թենիսի լրագրող Սթիվ Ֆլինկը, իր 20-րդ դարի լավագույն թենիսային մրցախաղերը գրքում, նշել է նրան որպես 20-րդ դարի լավագույն կին խաղացող, անմիջապես Մարտինա Նավրատիլովայից հետո։

Թենիս ամսագիրը ընտրել է Մարտինա Նավրատիլովային որպես 1965-ից 2005 թվականների ամենահրաշալի կին թենիս խաղացող։ Թենիսի պատմաբան և լրագրող Բադ Քոլինսը Նավրատիլովային անվանակոչել է «հավանաբար բոլոր ժամանակների լավագույն խաղացող»։ Բիլի Ջին Կինգը 2006 թվականին խոսել է Նավրատիլովայի մասին, որ «Նա մենախաղերի, զուգախաղերի և խառը զուգախաղերի երբևիցե ամենահրաշալի խաղացողն է»։

Թենիսը հանրաճանաճ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թենիսի գնդակներ» հիշատակվել են Ուիլյամ Շեքսպիրի Հենրի V պիեսում, երբ գնդակների մի զամբյուղ է նրան տրվում՝ որպես նրա երիտասարդությանն ու աշխուժությանը ծաղրանքի նշան։
  • Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլեսը, որը սիրողական խաղացող է Իլլինոիսի Ուրբանա ավագ դպրոցում, իր իրապատումներում և արձակագրության մեջ նշել է թենիսի մասին, ներառյալ «Թենիսիստ Մայքլ Ջոյսի պրոֆեսիոնալ գեղարվեստականությունը որպես ընտրության, ազատության, կարգապահության, ուրախության, գրոտեսկային և մարդկային ամբողջականության մասին օրինակ» ստեղծագործության մեջ, ինքնակենսագրություն «Ոչ իսկական սպորտաձև Տորնադո ծառուղում» և «Անվերջանալի կատակ» ստեղծագործություններում, որոնք տեղ են գտել Մասաչուսեթսի "Էնֆիլդ Թենիսի ակադեմիայում»։
  • Ճապոնական մանգաների շարքից Թենիսի արքայազնը սերիան պատմում է թենիս խաղացող տաղանդավոր Էքիզեն Ռյոմայի մասին և թենիսի մրցախաղերի, որոնք տեղի են ունենում հակառակորդ դպրոցների միջև։
  • «Թենենբաում ընտանիքը» (2001) ֆիլմը ներկայացնում է Ռիչի Թենենբաումին (Լյում Ուիլսոն), թենիսի պրոֆեսիոնալ խաղացողի, որն ունի ճնշված հոգեկան վիճակ և հազարավոր երկրպագուների աչքի առաջ նրա ուժերը չեն հերիքում և նա ընկնում է։
  • Ուիմբլդոնը (2004) մի ֆիլմ է հուսահատված պրոֆեսիոնալ թենիսիստի մասին (Փոլ Բեթանի), որը կանանց թենիսի մրցախաղերի շրջանում հանդիպում է մի երիտասարդ կնոջ (Քիրստեն Դանստ), որն օգնում է նրան հավաքել իր ուժերը և հաղթել Ուիմբլդոնը։
  • «Կաղամարը և կետը» (2005) ֆիլմում Ջոանը (Լորա Լինի) սիրավեպ ունի իր երեխաների թենիսի մարզիչի՝ Իվանի (Ուիլյամ Բոլդուին) հետ: Խորհրդանշանային տեսարանում Ջոանի նախկին ամուսինը, Բերնարդը (Ջեֆ Դենիելս), իր երեխաների աչքի առաջ թենիսի խաղում պարտության է մատնվում Իվանի կողմից։
  • Վուդի Ալենի «Մատչ փոյնթ» (2005) ֆիլմում նկարագրվում է սիրավեպ՝ նախկին պրոֆեսիոնալ թենիսիստի (Ջոնաթան Ռիս Մայերս) և իր լավագույն ընկեր և հարսնացուի (Սքարլեթ Յոհանսոն) միջև։
  • «Կոնֆետտին» (2006թ․) կեղծ վավերագրական է, որում երեք զույգեր մրցում են հաղթելու «Տարվա ամենայուրահատուկ հարսանիքը» տիտղոսը։ Հաղթող զույգը (Մերեդիթ Մաքնեյլ և Ստեֆեն Մանգան) գերմրցունակ պրոֆեսիոնալ թենիս խաղացողներ են, որոնք ունենում են հարսանիք՝ թենիս թեմայով։
  • Գոյություն ունեն մի քանի թենիսի վիդեո խաղեր, որոնցից են՝ Մարիո թենիսը, Թոփսփին խաղերի շարքը, Վիի Սփորթսը և Գրանդ Սլեմ թենիսը։
  • Դիզրայելիի "Սիբիլլա" (1845) վեպում Յուջին Դե Վերեն հայտարարում է, որ նա «կիջնի Հեմփթոն Քորթ՝ թենիս խաղալու»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barrett, John Wimbledon: The Official History of the Championships (HarperCollins, 2001) 978-0-00-711707-9
  • Collins, Bud History of Tennis — An Authoritative Encyclopedia and Record Book (New Chapter Press, 2010) 978-0-942257-70-0
  • Danzig, Allison and Peter Schwed (ed.) The Fireside Book of Tennis (Simon & Schuster, 1972) 978-0-671-21128-8
  • Doherty, Reginald Frank R.F. and H.L. Doherty — On Lawn Tennis (Kessinger Publishing, 2010) 978-1-167-08589-5
  • Dwight, Eleanor Tie Breaker — Jimmy Van Alen and Tennis in the 20th century (Scala Books, 2010) 978-1-905377-40-4
  • Gillmeister, Heiner Tennis: A Cultural History (Continuum, 1998) 978-0-7185-0195-2
  • Grimsley, Will Tennis — Its History, People and Events (Prentice-Hall, 1971) 0-13-903377-7
  • King, Billie Jean and Starr, Cynthia We Have Come a Long Way (McGraw-Hill, 1998) 0-07-034625-9
  • Whitman, Malcolm D. Tennis — Origins and Mysteries (Dover Publications, 2004) 0-486-43357-9

External links[խմբագրել | խմբագրել կոդը]

International organizations
Team competitions
Other