Ուիլյամ Ռենշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ռենշոու
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ William Charles Renshaw
Մասնագիտացում՝թենիսիստ
Երկիր՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 3, 1861(1861-01-03)[1]
Ծննդավայր՝Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահվան ամսաթիվ՝օգոստոսի 12, 1904(1904-08-12)[1] (43 տարեկան)
Մահվան վայր՝Սուոնեյջ, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]

Ուիլյամ Չարլզ Ռենշոու (հունվարի 3, 1861(1861-01-03)[1], Ռոյալ Լիմինգթոն Սպա, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - օգոստոսի 12, 1904(1904-08-12)[1], Սուոնեյջ, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), բրիտանացի թենիսիստ, ով առավել ակտիվ էր 19-րդ դարի վերջին։ Նա համարվել է համար առաջինն աշխարհում։ Իր կարիերայի ընթացքում նվաճել է տասներկու Մեծ սաղավարտ։ Լինելով աջլիկ՝ Ուիլամը հայտնի էր իր ուժով և տեխնիկական կարողությամբ, ինչը նրան այդ ժամանակ առաջ էր մղում մրցակիցներից։ Ռենշոուն կիսում էր բոլոր ժամանակների տղամարդկանց թենիսի՝ Ուիմբլդոնի մենախաղի յոթակի տիտղոսակրի ռեկորդը ամերիկացի Փիթ Սամպրասի հետ մինչև 2017 թվականը, երբ Ռոջեր Ֆեդերերը նվաճեց ութերորդ մենախաղի տիտղոսը[2]։ Նա մենախաղում ունեցել է բոլոր ժամանակների ռեկորդային վեց անընդմեջ հաղթանակ (1881–1886)։ Բացի այդ, նա իր երկվորյակ եղբոր՝ Էռնեստի հետ հինգ անգամ նվաճել է զուգախաղի տիտղոսը։ Ուիլյամ Ռենշոուն եղել է բրիտանական Լոն թենիսի ասոցիացիայի (անգլ.՝ Lawn Tennis Association (LTA) առաջին նախագահը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենշոուն նվաճել է ընդհանուր տասներկու Ուիմբլդոնի տիտղոս[3]։ Մենախաղում գրանցած իր յոթ տիտղոսի ռեկորդից, որը հավասարեցրեց Փիթ Սամփրասը 2000 թվականին, 2017 թվականին առաջ անցավ Ռոջեր Ֆեդերերը՝ գրանցելով իր ութերորդ տիտղոսը։ Առաջին վեց անընդմեջ հաղթանակների նրա ռեկորդը մինչ օրս չի կրկնվել[4]։ 1922 թվականից սկսած գործող չեմպիոնները ստիպված են եղել խաղալ հավասար միավորներով, ինչը զգալիորեն դժվարացնում է նման ձեռքբերումներ գրանցել։ Ամռան ամիսներին նա մրցում էր Անգլիայում և Իռլանդիայում, ձմռան ամիսներին՝ ֆրանսիական Ռիվիերայում և նաև մարզվում մասնավոր թենիսի կորտում, որը եղբոր հետ կառուցել էին իրենց միջոցներով[5]։ Ուիմբլդոնի եզրափակիչի մենախաղում նա երեք անգամ խաղացել է իր երկվորյակ եղբոր՝ Էռնեստ Ռենշոուի հետ (1882, 1883 և 1889 թթ.)՝ երեք անգամ էլ հաղթելով։ Նա չկարողացավ պաշտպանել իր տիտղոսը 1887 թվականին արմունկի վնասվածքի պատճառով։ Առաջին անգամ այս վնասվածքը արժանացավ հանրության ուշադրությանը, և որի ընթացքում նա սկսեց զբաղվել գոլֆով[5][6][7]։ Մնացած հինգ տիտղոսները եղել են Տղամարդկանց զուգախաղում՝ Էռնեստի հետ համագործակցությամբ։ Բացի այդ, նա և իր եղբայրը երկար տարիներ գերիշխող դիրքում էին սպորտում, այն ժամանակ, երբ միակ մյուս «Մեծ սաղավարտը» (անգլ.՝ Grand Slam) ԱՄՆ-ի առաջնությունն էր, և սովորության համաձայն խաղացողները հեռու չէին ճամփորդում։ Այս շրջանում թենիսի ժողովրդականության աճը հայտնի դարձավ «Ռենշոու Ռաշ» անվանվամբ[8][9]։ 1888 թվականին Ուիլյամն ընտրվեց որպես Բրիտանական Լոն Թենիսի ասոցիացիայի (LTA) առաջին նախագահ[5]։ 1983 թվականին Ուիլյամ Ռենշոուն եղբոր հետ հետմահու ընդունվել են Թենիսի միջազգային փառքի սրահ (անգլ.՝ International Tennis Hall of Fame)[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա մահացել է Սուոննեյջում, Դորսետում, 1904 թվականի օգոստոսի 12-ին 43 տարեկան հասակում էպիլեպտիկ նոպաներից[11]։ 2022 թվականին Լիմինգթոնում մի փողոց անվանվել է ի պատիվ իրեն և իր եղբոր՝ Ռենշոու Դրայվ։

Մեծ սաղավարտի եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենախաղեր (7 տիտղոս, 1 երկրորդ տեղ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Տարի Առաջնություն Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1881 Ուիմբլդոն Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ջոն Հարթլի 6–0, 6–1, 6–1
Հաղթանակ 1882 Ուիմբլդոն (2) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու 6–1, 2–6, 4–6, 6–2, 6–2
Հաղթանակ 1883 Ուիմբլդոն (3) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու 2–6, 6–3, 6–3, 4–6, 6–3
Հաղթանակ 1884 Ուիմբլդոն (4) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հերբերտ Լոուֆորդ 6–0, 6–4, 9–7
Հաղթանակ 1885 Ուիմբլդոն (5) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հերբերտ Լոուֆորդ 7–5, 6–2, 4–6, 7–5
Հաղթանակ 1886 Ուիմբլդոն (6) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հերբերտ Լոուֆորդ 6–0, 5–7, 6–3, 6–4
Հաղթանակ 1889 Ուիմբլդոն (7) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու 6–4, 6–1, 3–6, 6–0
Պարտություն 1890 Ուիմբլդոն Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ուիլոբի Հեմիլթոն 8–6, 2–6, 6–3, 1–6, 1–6

Զուգախաղեր (5 տիտղոս)[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք Տարի Առաջնություն Ծածկույթ Զուգընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1884 Ուիմբլդոն Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Լյուիս
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Է.Լ. Ուիլյամս
6–3, 6–1, 1–6, 6–4
Հաղթանակ 1885 Ուիմբլդոն (2) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ք․ Է․ Ֆարեր
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ա.Ջ. Սթենլի
6–3, 6–3, 10–8
Հաղթանակ 1886 Ուիմբլդոն (3) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ք․ Է․ Ֆարեր
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ա.Ջ. Սթենլի
6–3, 6–3, 4–6, 7–5
Հաղթանակ 1888 Ուիմբլդոն (4) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Հերբերտ Ուիլբերֆորս
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Պատրիկ Բոուս-Լիոն
2–6, 1–6, 6–3, 6–4, 6–3
Հաղթանակ 1889 Ուիմբլդոն (5) Խոտածածկ Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Ռենշոու Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Էռնեստ Լյուիս
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Ջորջ Հիլյարդ
6–4, 6–4, 3–6, 0–6, 6–1
Ուիլյամ և Էռնեստ Ռենշոու

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգերազանցելի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Սկիզբ Գրանցված ռեկորդ Մարզիկների համընկնում
Ուիմբլդոնի առաջնություն 1877 6 անընդմեջ մենախաղի տիտղոս (1881–1886) Անհատական[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 204.
  2. Christopher Clarey (2017 թ․ հուլիսի 16). «Roger Federer Wins Record-Breaking Eighth Wimbledon Title». The New York Times.
  3. Bud Collins (2010). The Bud Collins History of Tennis (2nd ed.). [New York]: New Chapter Press. էջեր 414/415, 435, 630. ISBN 978-0942257700.
  4. «William Renshaw: Class of 1983 Master Class». International Tennis Hall of Fame. ITHF. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 Gillmeister, Heiner (1998). Tennis : A Cultural History (Repr. ed.). London: Leicester University Press. էջեր 190, 191, 199. ISBN 978-0718501952.
  6. «Stands Lawn Tennis Where It Did?». Aberdeen Evening Express. British Newspaper Archive. 1893 թ․ օգոստոսի 16.
  7. «Lawn Tennis – Championship Meeting». Birmingham Daily Post. British Newspaper Archive. 1891 թ․ հունիսի 30.
  8. «History of The All England Club and The Wimbledon Championships». AELTC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  9. «The Start of Something Special». news.bbc.co.uk. BBC. 2004 թ․ մայիսի 31. Վերցված է 2012 թ․ մայիսի 18-ին.
  10. «Hall of Famers – William Renshaw». International Tennis Hall of Fame.
  11. «William Renshaw». db4tennis.com.
  12. Roopanarine, Les (2008 թ․ հուլիսի 6). «Wimbledon 2008: Nadal clinches first Wimbledon title after Centre Court epic». The Guardian. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.