Թենիսի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակակից թենիսի պատմությունը սկսվում է 19-րդ դարի երկրորդ կեսից։ Հենց այդ ժամանակ է ստեղծվել խաղը՝ այդ ժամանակ ունենալով «լաուն-թենիս» անվանումը, որի նախատիպը եղել է ավելի հին խաղը՝ շինություններում։ Ուիմբլդոնի մրցաշարը՝ մինչ օրս շարունակվող մրցաշարերից հնագույնը, անցկացվում է 1877 թվականից, իսկ ազգային հավաքականների առաջին մրցությունը՝ Դևիսի գավաթը, մեկնարկել է 1900 թվականից։ Թենիսը ժամանակակից Օլիմպիական խաղերի ծրագրում է սկսած առաջին օլիմպիադայից՝ 1896 թվականից, բայց ավելի քան կեսդարյա ընդմիջումով, որն ավարտվեց 1988 թվականին։ Սկզբնական շրջանում թենիսը պաշտոնապես համարվել է սիրողական սպորտաձև։ Առաջին պրոֆեսիոնալ մարզիկները թենիսով զբաղվել են 20-րդ դարի 20-ական թվականներին, իսկ 1960-ականների վերջերին սկսվել է այսպես ասաց Բաց ժամանակաշրջանը, որի շրջանակներում բոլոր մրցաշարերը բաց են դարձել ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մարզիկների համար, և միավորվել են մի քանի խոշոր փուլերի մեջ՝ միջազգային ITF, ATP եւ WTA կազմակերպությունների կառավարման ներքո։