Jump to content

Լոուրենս Դոհերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Դոհերտի
Սեռարական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 8, 1875(1875-10-08)[1][2]
Մահվան ամսաթիվօգոստոսի 21, 1919(1919-08-21)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՈւիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահվան վայրԲրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Հասակ1.78 սմ
Կարիերայի ավարտ1906
Աշխատող ձեռքԱջ ձեռք (մեկ ձեռքով բեքհենդ)
Մենախաղ
Խաղեր Հ/Պ386–79
Տիտղոսներ66[4]
Ամենաբարձր վարկանիշ1 (1898, Karoly Mazak)[3]
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ՈւիմբլդոնՀ (1902, 1903, 1904, 1905, 1906)
ԱՄՆՀ (1903)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ՈւիմբլդոնՀ (1897, 1898, 1899, 1900,
1901, 1903, 1904, 1905)
ԱՄՆՀ (1902, 1903)
Լոուրենս Դոհերտի

Հյու Լորենս «Լաուրի» Դոհերտի (անգլ.՝ Hugh Lawrence Doherty, հոկտեմբերի 8, 1875(1875-10-08)[1][2], Ուիմբլդոն, Մերտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - օգոստոսի 21, 1919(1919-08-21)[1][2], Բրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]) , բրիտանացի թենիսիստ։

Դոհերտին նախկին թիվ մեկ ռակետն է և բրիտանացի մեկ այլ թենիսիստի՝ Ռեջինալդ Դոհերտիի կրտսեր եղբայրը։ Նա Մեծ սաղավարտի վեցակի չեմպիոն է և երկակի օլիմպիական չեմպիոն մենախաղում և զուգախաղում։ Նա առաջին ոչ ամերիկացի թենիստն է, ով 1903 թվականին հաղթեց ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը։

Լոուրենս Դոհերտին (աջից) իր եղբոր հետ

Դոհերտին ծնվել է 1875 թվականին Ուիմբիլդոնում, Վիլյամ Դոհերտիի ամենակրտսեր տղան էր։ Դոհերտին իր երկու եղբայներից կարճահասակ էր, երբ նրանք խաղում էին Ուիմբիլդոնի մրցաշարում 19-րդ դարի վերջում[5]։

Իր եղբոր պես նա կրթվել է Վեստմինսթերի դպրոցում 1890-ից 1894 թվականներին։ 1892 թվականին նա նվաճում է Ռենշոուի գավաթը, որը ամբողջ Անգլիայի մինչև 16 տարեկանների գավաթն էր։

Բացի թենիսից նա նաև խաղացել է գոլֆ։

Եղբայրները սկսել են թենիս խաղալ իրենց հայրիկի հետ առողջական նկատառումներով[6]։ Հայտնի որպես «Լիթլ դու»[6], Դոհերտին հաղթել է Ուիմբիլդոնում հինգ անգամ մենախաղում և ութ անգամ զուգախաղով իր եղբոր հետ։ 1903 թվականին նա դարձավ առաջին թենիսիստը, ով հաղթեց Մեծ Սաղավարտի մրցույթում իր հայրենիքից դուրս` հաղթելով գործող չեմպիոն Վիլյամ Լարնեդին ԱՄՆ բաց առաջնության եզրափակչում։ Նա մենախաղով հինգ անգամ անընդմեջ հաղթել է Բրիտանիայի փակ կորտով թենիսի մրցույթում 1901-ից 1906 թվականներին[7]։ Նա նաև մենախաղում յոթ անգամ անընդմեջ (1900–1906) հաղթել է Հարավային Ֆրանսիայի առաջնություններում, որոնք տեղի էին ունենում Նիսում[8]։

Դոհերտին նաև դարձել է 1900 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղով։ Ոսկե մեդալներ 1900 թվականի խաղերում չէին տրվում։ Կիսաեզրափակչում նա պետք է խաղար եղբոր հետ, սակայն եղբայրը հրաժարվեց խաղալ իր դեմ և նա դուրս եկավ եզրափակիչ[9]։ Եզրափակչում Դոհերտին հաղթեց Հարոլ Մահոնիին երեք սեթում։ Դոհերտի նաև նվաճեց զուգախաղի չեմպիոնի կոչումը եղբոր հետ միասին[10][11]։

1902-ից 1906 թվականներին Դոհերտին խաղաց Բրիտանիայի հավաքականում Դեվիսի գավաթում և մնաց անպարտելի այս ժամանակահատվածում։ 1902 թվականին նա իր եղբոր հետ հաղթեց ԱՄՆ հավաքականին զուգախաղում, սակայն հավաքականը պարտվեց 3-2 հաշվով։ 1903 թվականին Դոհերտին հաղթեց և մենախաղի և զուգախաղի բոլոր հանդիպումները Դեվիսի գավաթի շրջանակներում և օգնեց Բրիտանիային նվաճել գավաթը։ 1904, 1905 և 1906 թվականներին նա Բրիտանիայի հավաքականի կազմում օգնեց պաշտպանել տիտղոսը[12]։

1914 թվականին երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Դոհերտին կամավորագրվեց Թագավորական նավատորմի պահեստազորայիններին, սակայն 1915-ին դուրս եկավ առողջական խնդիրների պատճառով[13]։

Դոհերտին մահացավ բակտերեմիայից 1919 թվականի օգոստոսի 21-ին Բրոդստեյրսսում` երկու տարի պայքարելով հիվանդության դեմ։ Նա իր եղբոր հետ միասին ներառվել է Թենիսի փառքի միջազգային սրահում 1980 թվականին[5][14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Tingay L. 100 years of WimbledonLondon Borough of Enfield: Guinness Superlatives, 1977. — P. 197.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  3. Mazak, Karoly (2010). The Concise History of Tennis, p. 26.
  4. «Hugh Lawrence (Laurie) Doherty: Stats». tennisarchives.com. Tennis Archives. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. 5,0 5,1 Wray Vamplew. «Doherty, (Hugh) Lawrence [Laurie] (1875–1919), tennis player». Oxford University Press.
  6. 6,0 6,1 "Famous Tennis Player Dead: R.F. Doherty, Once American Champion, Passes Away in London", Նյու Յորք Թայմս, 30 December 1910
  7. «English Indoor Tennis». The New York Times. 1906 թ․ ապրիլի 29.
  8. «Hugh Laurence Doherty (UK)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Grasso, John. Historical dictionary of tennis. Lanham, Maryland: Scarecrow Press. էջ 86. ISBN 9780810872370.
  10. «Olympic athletes – Hugh Lawrence Doherty». IOC.
  11. «Laurie Doherty Olympic Results». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Davis Cup player profile». ITF.
  13. «Records of the Royal Naval Volunteer Reserve – Doherty, Hugh Lawrence». The National Archives.
  14. «Hall of Famers – Laurence Doherty». International Tennis Hall of Fame.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոուրենս Դոհերտի» հոդվածին։