Ճանապարհային վիրուսն ուղևորվում է հյուսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհային վիրուսն ուղևորվում է հյուսիս
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՍարսափ, թրիլեր
Պատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուԱնգլերեն
Հրատարակվել է1999
Շարք999 (1-ին թողարկում)
Ամեն ինչ հնարավոր է

Ճանապարհային վիրուսն ուղևորվում է հյուսիս, պատմվածք, որը գրվել է Սթիվեն Քինգի կողմից։ Այն առաջին անգամ հայնտվել է «999» անտոլոգիայում, որը թողարկվել էր 1999 թվականին և խմբագրվել Ալ Սառանտոնիոյի կողմից։ 2002 թվականին այն տեղ գտավ Քինգի «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում։

Հեղինակը պատմում է մի իրադարձություն իր տան մեջ ունեցող մի կտավի մասին, որը դուր չի գալիս իր ընտանիքին։ Քինգն ինքն էլ «շարժվող նկարների» պատմությունների երկրպագու է, ինչն էլ ոգեշնչել է նրան գրել այս հեքիաթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության գլխավոր հերոս, սարսափ ժանրի հաջողված գրող Ռիչարդ Քիննելը Բոստոնից ետ է վերադառնում իր տուն՝ Դերրի, Մեն։ Ճանապարհին նա հանդիպում է տնային տոնավաճառի, որտեղ նկատում է և գերվում մի տարօրինակ նկարի կողմից։ Նկարում պատկերված է սատանայական կերպարանքով տղա, սրված ատամներով, ով իր մեքենան վարում է Բոստոնի Թոբին Բրիջի վրա (անգլ.՝ Tobin Bridge)։ Կտավը, որն անվանում է «Ճանապարհային վիրուսը ուղևորվում է հյուսիս», նկարվել է մի երիտասարդ, հանճարեղ նկարչի կողմից, ով մինչ ինքնասպան լինելը այրել է նկարած բոլոր նկարները, թողնելով գաղտնի նամակ, որտեղ ասվում է, որ ինքն այլևս չի կարողանում դիմանալ այն ամենին, ինչ կատարվում է իր հետ։ Քիննել, ով սովորություն ուներ նման տարօրինակ բաներ գնելու, նույնիսկ չէր էլ վարանում գնել կտավը, որը վաճառում էր մի կին։

Քանի որ Քիննելը գնում էր դեպի հյուսիս, ճանապարհին կանգնում է մորաքրոջ տանը՝ ցույց տալու նկարը․․․ Նա նկատում, որ նկարի որոշ դետալներ փոփխվել են։ Սկզբում կարծում է, որ պատճառն ուղղակի առաջին անգամ լավ չուսումնասիրելն էր, սակայն հասկանում է, որ նկարը շարունակում է փոփոխվել։ Խորը սարսափ ապրելով այդ փաստից, նա ազատվում է նկարից՝ գցելով այն գետը։

Երբ գալիս է տուն, տեսնում է, որ այն կախված է իր տան պատին։ Այն կրկին փոխվել է, այս անգամ պատկերելով փողոցային վաճառքի արյունալի հետևանքները, որտեղից ինքն առևտուր էլ արել։ Նա լուրերով լսում է, որ մի կին, ով զբաղվում էր նմանատիպ առևտրով, դաժանաբար սպանվել է։ Հերոսը հասկանում է, որ այն տղամարդը, որն առկա է կտավի վրա, գոյությու ունի իրականում, և քայլ առ քայլ փոխվող նկարը ցույց է տալիս, թե որքան է նա ամեն անգամ մոտենում իր տանը։ Քիննելը վառում է բուխարին և դրա մեջ այրում նկարը։ Վստահ լինելով, որ դա վերջ կդնի այդ ամենին, նա գնում է լոգանք ընդունելու, որտեղ ուշագնաց է լինում և տեսնում մղձավանջ՝ կապված այդ օրվա իր հետ կատարվող դեպքերի հետ։

Երբ նա արթնանում է, հասկանում է, որ այն նկարիչը, ով ստեղծել է Ճանապարհային վիրուսը, այրել է իր բոլոր կտավները, ներառյալ այս մեկը, ինչւ նշանակում է, որ նկարը փրկվել է կրակից, և նկարում պատկերաված տղամարդը տեղ է հասել և քայլում է տան միջով։ Քիննելը փորձում է փախչել, սակայն ընկնում է և նկարը ստանում է իրեն։ Գրքի վերջին տողերում նկարագրվում է, թե ինչպես է Քիննելը տեսնում է նկարի վերջին փոփոխությունները՝ մեքենայի վարորդի նստատեղի վրա թարմ արյունով։ Հերոսը հասկանում է, որ նկարը ցույց է տալիս, թե ինչ պետք է իր հետ տեղի ունենա։

Ֆիլմի, հեռուստատեսային կամ թատրոնային ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ճանապարհային վիրուսը ուղևորվում է հյուսիս»-ն առաջին անգամ նկարահանվեց 2004 թվականին Դեյվ Բրոքի կողմից, որպես Սթիվեն Քինգի Dollar Baby նախագծի մի մաս։

Պատմվածքն ադապտացվել է նաև Turner Network Television-ի կողմից 2006 թվականին, որտեղ մեկժամանով ֆիլմում Քիննելի դերում էր Թոմ Բերենգերը։

Այլ ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը հայտնվել է նաև կոմիքսների տեսքով, որը ստեղծվել է Գլեն Չեդբոուրնի կողմից։ Այն կազմում է Քինգի պատմվածքների վրա հիմնված կոմիքսների գիրքը «Երազների քարտուղարություն» անունով, որը հրատարակվել է 2006 թվականի դեկտեմբերին, Cemetery Dance հրատարակչության ներքո։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]