Սև կոստյումով տղամարդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև կոստյումով տղամարդը
անգլ.՝ el hombre del raje azul
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՍարսափ
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բնագիր լեզուԱնգլերեն
Գրվել է1994
ՀրատարակչությունPhiltrum Press
Հրատարակվել է1994
ՇարքՎեց պատմություններ
Ամեն ինչ հնարավոր է

Սև կոստյումով տղամարդը (անգլ.՝ The Man in the Black Suit), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածքն է, որը գրվել է 1994 թվականին։ «Սև կոստյումով տղամարդը» առաջին անգամ հրատարակվել է «The New Yorker» ամսագրում։ 1995 թվականին, պատմվածքը տեղ է գտել «Տարվա լավագույն սարսափ-շարքեր» (անգլ.՝ Years Best Horror Stories) անտոլոգիայի ութերորդ թողարկման մեջ։ 1997 թվականին, ստեղծագործությունը տպագրվել է հեղինակի «Վեց պատմություններ» ժողովածուում, որը լույս է տեսել սահմանափակ քանակով։ 2002 թվականին, պատմվածքը տեղ է գտել «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում։

1995 թվականին, «Սև կոստյումով տղամարդը» հաղթեց World Fantasy Award-ի «լավագույն ֆանտաստիկ պատմվածք», իսկ 1996 թվականին՝ Օ․ Հենրի մրցանակաբաշխության «ամսագրում տպագրված լավագույն պատմվածք» անվանակարգում[1]։

Պատմվածքի վերջաբանում, որը հրատարակված է «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում, Քինգը գրել է, որ իր պատմվածքով նա հարգանքի տուրք է մատուցում Նաթանիել Հոթոռնին և նրա «Երիտասարդ Գուդմեն Բրաուն» պատմվածքին[2]։

«Սև կոստյումով տղամարդը» պատմվածքը գրվել է որպես մի զառամյալ մարդու օրագիր, ով պատմում է սատանայի հետ ունեցած իր հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1914 թվականին, Քասլ Ռոք քաղաքից ոչ հեռու բնակավայրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը սկսում է այն բանից, որ ստեղծագործության հերոսը՝ Հերի անունով իննսուն տարեկան պապիկն իր օրագրում հայտնում է այն պատճառների մասին, ըստ որոնց, նա ութսուն տարվա լռությունից հետո որոշում է պատմել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1914 թվականին։ Դրանից հետո նա անցնում է այդ դեպքերի պատմելուն։

1914 թվական։ Ամառային շաբաթ օր էր, և ինը տարեկան Հերին, կատարելով իր տնային հանձնարարությունները, որոշում է գնալ կարմրախայտերով լի Քասլ Սթրիմի գետերից մեկում ձկնորսության։ Բռնելով մի քանի ձուկ, Հերին հանկարծ դանթում է, բայց շուտով արթնանում և տեսնում սփրթնած դեմքով մի բարձրահասակ տղամարդու, ով հագել էր սև կոստյում։ Հերին միանգամից հասկանում է, որ այդ մարդը Սատանան է։ Նա ուներ նարնջա-կարմագույն աչքեր և նրանից գալիս էր վառված լուցկիների հոտ։ Սև կոստյումով տղամարդը բարևում և մոտենում է տղային՝ գետնին առանց հետք թողնելու։ Սկզբում անծանոթը ծիծաղում է տղայի վրա, քանի որ վերջինս նրան տեսնելով տակը թրջել էր։ Այնուհետև ասում նրան, որ իր մայրը իր եղբոր պես՝ մեղվի կծածից մահացել է։ Չնայած տղամարդու բոլոր համոզմունքներին, Հերին հրաժարվում է նրան հավատալ։ Սատանան անսպասելիորեն ասում է, որ սոված է և պատրաստվում է ուտել տղային։ Հերին պատահականորեն նրան է մոտեցնում նոր բռնած ձկներից մեկը, որն անծանոթը սկսում է ագահորեն խժռել։ Երբ այդ սարսափելի մարդը ավարտում է հացկերույթը, նա լացում է արյունոտ արցունքներով։ Տեսնելով դա, Հերին ոտքի է կանգնում և վազելով հեռանում։

Տան ճանապարհին, Հերին հանդիպում է իր հորը և պատմում անծանոթի հետ իր հանդիպման և այն մասին, որ նա հայտնել է մոր մահի մասին։ Հերիի հայրը հավաստիացնում է, որ մայրը ողջ է, իսկ սև կոստյումով տղամարդուն նա երազում է տեսել։ Նրանք երկուսով վերադառնում են տուն, որտեղ Հերին տեսնում է իր կենդանի մորը։ Հերիի հայրը որոշում է վերադառնալ որդու զամբյուղի և կարթի հետևից, որոնք Հերին թողել էր գետի ափին։ Մի քիչ տատանվելուց հետո, Հերին որոշում է հոր հետ գնալ՝ վերցնելով ընտանեկան Աստվածաշունչը։ Նա հայտնաբերում է, որ այն տեղում, որտեղ կանգնել էր սև կոստյումով անծանոթը, խոտը մոխրացել էր և բուրում էր ծծմբի հոտ։ Հայր և որդի որոշում են ոչինչ չպատմել մորը։

Պատմվածքի վերջում, ծերուկն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ կլիներ, եթե ևս մեկ անգամ հանդիպեր սատանայի հետ, և ինչ կլիներ, եթե սատանան կրկին սոված լիներ, բայց այս անգամ նա չունենար կարմրախայտ։

Ստեղծամ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Քինգը պատմում է, որ մի անգամ իր ընկերներից մեկից մի պատմություն է լսել, իբրև իր պապը երիտասարդ տարիքում, քսաներորդ դարի ամենասկզբում, անտառում հանդիպել է սև կոստյումով մի տղամարդու հետ, ով ուներ նարնջա-կարմրագույն աչքեր և որից ծծմբի հոտ էր բուրում։ Բայց վերջինիս հաջողվել էր փախչել։ Այդ պատմությունը համարվում է «Սև կոստյումով տղամարդը» պատմվածքի հիմքը։ Ըստ Քինգի վկայության, պատմվածքը գրելու գործընթացն այնքան էլ ուրախ չէր և իր աշխատանքի արդյունքին վերաբերվում էր միանգամայն թերահավատորեն։ Սակայն, ի զարման հեղինակի, պատմվածքը ոչ միայն տպագրվում է, այլ նաև ստանում մի քանի մրցանակներ, իսկ ընթերցողների կարծիքներն էլ դրական էին։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերի՝ պատմվածքի գլխավոր հերոսը։
  • Դեն՝ Հերիի ավագ եղբայրը, ով մահացել էր 1913 թվականին, պատմվածքում եղած դեպքերից մի քանի առաջ, մեղվի խայթոցի առաջացած անաֆիլակտիկ շոկի պատճառով։
  • Լորետտա — Ալբիոնի կինը և Հերիի ու Դենի մայրը։
  • Ալբիոն — Լորետտայի ամուսինը և Հերիի ու Դենի հայրը։
  • Սև կոստյումով տղամարդը — սատանա, որն ընդունել էր մարդկային կերպարանք։
  • Հելեն Ռոբիչոդ (Սվիթի մայրը) — մեթոդիստական եկեղեցու բարեգործական կազմակերպության ամենածեր կինը։
  • Քենդի Բիլլ — Հերիի տերյերը։

Կարճամետրաժ ֆիլմի ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, պատմվածքն էկրանավորվել է կարճամետրաժ ֆիլմի, որտեղ անծանոթի դերում էր դերասան, գրող և երգիծաբան Ջոն Վիեները։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆենտեզի համաշխարհային մրցանակ․ 1995
  • Օ․ Հենրի մրցանակ․ 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմվածքը horrorking.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  2. Սթիվեն Քինգ «Ամեն ինչ հնարավոր է» = «Everything's Eventual: 14 Dark Tales». — Մոսկվա: «АСТ», 2006. — С. 97. — 668 с. — 3500 экз. — ISBN 5-17-018833-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]