Վեց պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեց պատմություններ
Six Stories
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրMistyka?
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչPhiltrum Press?
Հրատարակման տարեթիվ1997

«Վեց պատմություններ» (անգլ.՝ Six Stories), ամերկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածքների ժողովածու, որը հրատարակվել է 1997 թվականին Philtrum Press հրատարակչության կողմից սահմանափակ տիրաժով (1100 օրինակ, որից 900-ը ստորագրված էին հեղինակի կողմից, իսկ 200-ը ստորագրված և համարակալված)[1]:

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին հինգ պատմությունները ներառվել են «Ամեն ինչ հնարավոր է ժողովածուի մեջ ( նրանցից որոշները աննշան փոփոխություններով): «Կույր Ուիլլի» պատմվածքը զգալի փոփոխվել էր և 1999 թվականին ներառվել «Սրտերն Ատլանտիդայում» ժողովածուի մեջ[2]:

Philtrum Press հրատարակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի Սթիվեն Քինգը հիմնում է իր սեփական Philtrum Press հրատարակչությունը՝ իր «Բույս» նամակավեպի առաջին մասը հրատարակելու համար, որն Ամանորին Քինգի ընտանիքը որպես շնորհավորական բացիկ նվիրել էր ընկերներին և հարազատներին: Հաջորդ Ամանորին Քինգը հրատարակում է «Բույս»-ի երկրորդ մասը Philtrum Press-ի միջոցով: 1984 թվականին, հերթական վեպի մասի փոխարեն, հրատարակվում է Քինգի «Վիշապի աչքեր» վեպը՝ սահմանափակ տիրաժով 1000 օրինակով, որոնք ստորագրված էին հեղինակի կողմից (արդյունքում հանրամատչելի հրատարակումը թողարկվում է միայն 1987 թվականին): «Բույս» վեպի երրորդ մասը հրատարակվում է մյուս տարի: 1987 թվականին Philtrum Press- հրատարակում է Դոն Ռոբերթսոնի «Իդեալական իրական մարդը» (անգլ.՝ The Ideal Genuine Man), որն ուներ 15-էջանոց Քինգի նախաբան: Հրատարակչությունը, 10 տարվա դադարից հետո, 1997 թվականին հրատարակում է «Վեց պատմությունները» $80 արժեքով՝ գումարած առաքման արժեքը: Երկու տարի անց, Philtrum Press-ն հրատարակում է «Նոր լեյտենանտի զրույցը» (անգլ.՝ The New Lieutenant's Rap), «Սրտերն Ատլանտիդայում» գրքի սևագիր հատվածը՝ իր այսօրվա դրությամբ վերջին հրատարակումը, չհաշված պատմվածքի էլեկտրոնային տարբերակը և մինչ այժմ չավարտած «Բույսը»[3][4][5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. StephenKing.com — Six Stories
  2. Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — St. Martin's Griffin, 2006. — ISBN 0312324901
  3. Haunted heart: the life and times of … — Google Books
  4. Kev’s Stephen King House of Six Stories
  5. PW: Stephen King’s Wild e-Ride: Review

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]