Մահվան սենյակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մահվան սենյակում
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրterror?
Ձևպատմվածք
ՀեղինակՍթիվեն Քինգ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուԱնգլերեն

«Մահվան սենյակում», Սթիվեն Քինգի պատմվածքը։ Այն 1999 թվականին հայտնվել է հեղինակի «Արյուն և ծուխ» աուդիոգրքում։ 2000 թվականին առաջին անգամ հրատարակվեց այդեն տպագրված տարբերակով «Գաղտնի պատուհաններ»-ում։ 2002 թվականին Քինգն այն տեղադրեց իր «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում։

Հեղինակի նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Քինգի կոմղից բացատրական նշում է, որը առկա է «Ամեն ինչ հնարավոր է» գրքում․ «Այն Կաֆկայական պատմություն է հարցաքննության սենյակի մասին դժոխքի Հարավամերիկյան տարբերակով։ Նմանատիպ պատմություններում զոհը հարցաքնվելուց հետո կամ սպանում է բոլորին, այնուհետև սպանվում, կամ էլ խելագարվում է։ Ես թղթի վրա ցանկացա գրել ավելի ուրախ վերջաբան, որքան էլ որ դա անհնար էր։ Ահա թե ինչ է ստացվել»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլետչերը՝ «Նյու Յորք Թայմս»-ի գլխավոր խմբագիրը առևանգվում է Հարավամերիկյան հանցագործների կողմից։ Պատմությունը սկսում է, երբ նրան բերում են անվանի «մահվան սենյակ» հարցաքննելու կոմունիստական զինված հարձակման մասին, որին նա մասնակցում էր կառավարության կողմից միանձնուհիների սպանության պատճառով, քանի որ նրանց շարքում էր նաև իր քույրը։ Ֆլետչերը հասկանում է, որ իր առևանգիչները, թեև իրենց տված խոստումներին, թույլ չեն տա սենյակը ողջ լքել։

Խոսակցության ընթացքում Ֆլետչերը կարողանում է պահպանել հանգստություն և մտքում նախապատրաստում է փախուստի ծրագիր, որն ի զարմանս իրեն՝ աշխատում է։ Նա ձևացնում է, թե իր մոտ սկսել է էպիլեպտիկական նոպաներ և այդ ընթացքում խլում է հրացանը։ Երեքին սպանելուց և մյուսին մարմնական մվնասվածքներ հասցնելուց հետո նա դուրս է պրծնում մահվան սենյակից։

Պատմությունն ավարտվում է մի մարդու հետ, որը համարյա Ֆլետչերն է, ով Նյու Յորքի կրպակներից մեկում գնում է ծխախոտ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]