Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարան
ՀՊՄՀ թանգարան1.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Հիմնադրված էմայիսի 11, 2004
Մակերես248 քառակուսի մետր
Կոորդինատներ: 40°10′30.64″ հս․ լ. 44°31′25.18″ ավ. ե. / 40.1751778° հս․. լ. 44.5236611° ավ. ե. / 40.1751778; 44.5236611
Կայքaspu.am/hy/page/tangaran/
ՀՊՄՀ թանգարան

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի թանգարանը, բուհական թանգարան է, որը ներկայացնում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմությունը, գործունեությունը՝ հիմնադրման պահից առ այսօր։ Թանգարանը միաժամանակ ներկայացնում է հայ մանկավարժական մտքի պատմությունը՝ Մաշտոցից մինչև միջնադարյան վերածնունդ ու մինչև մեր օրերը։

Թանգարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Աբովյանի Հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականի մայիսի 11-ին՝ որպես համալսարանի պատմության թանգարան։ Բուհական թանգարանը ենթարկվում է համալսարանի խորհրդին՝ ռեկտորի նախագահությամբ։ Գիտամեթոդական ղեկավարումը իրականացնում է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության ամբիոնը։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՊՄՀ թանգարանի հիմնական ցուցադրությունը բացվել է 2012 թվականի նոյեմբերի 19-ին՝ բուհի հիմնադրման 90-ամյակի առթիվ։ Թանգարանը զբաղեցնում է 248 քառակուսի մետր տարածք։ Ցուցադրության դիզայներն է Հայկազ Քոչարը՝ Երվանդ Քոչարի որդին։ Ցուցադրության մեջ լայնորեն կիրառվում են նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ զգայուն պատկերացույց, երեք պատկերացույցեր, եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ. Աբովյանի պատրանքը։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի բաղկացած է հետևյալ բաժիններից՝

  1. ֆոնդային
  2. ցուցադրության
  3. գիտահետազոտական
  4. կրթամշակութային

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի համապատասխան՝ <Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն> ամբիոնի հետ՝ թանգարանը խորհրդատվական ծառայություններ է մատուցում ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի տարբեր թանգարանների աշխատակիցներին, որոնցից շատերը ՀՊՄՀ շրջանավարտներ են։ Թանգարանը ակտիվորեն համագործակցում է Երևանի դպրոցներ հետ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի կայք