Խոր Վիրապի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խոր Վիրապի դպրոց, վանական բարձր տիպի դպրոց։ Գործել է պատմական Արտաշատի միջնաբերդում կառուցված նույնանուն վանքում։

Որպես գրչության կենտրոն կապվում է Վարդան Արևելցու ուսուցչական գործունեության հետ, որը Խոր Վիրապ է եկել 1260-ական թթ. և գլխավորել Հայոց վարդապետական դպրոցը։ Ըստ վկայությունների՝ դպրոցում սովորում էր 40-ից ավելի աշակերտ, նրանցից նշանավոր են Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին (Լամբրոնացի), Գրիգոր Բջնեցին և ուրիշներ։ Խոր Վիրապի դպրոցից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր. Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում են պահվում՝ № 3082 (1267, գրիչ՝ Գևորգ Ակևռացի), № 5413 (1663, գրիչ՝ Մուրատ դպիր), № 6752 (գրիչ՝ Մուրատ դպիր), № 7044 (1774, գրիչ՝ Գրիգոր Սյունեցի) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ դպրոցի, Կահիրե, 1946
  • Մովսիսյան Ա., Ուրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության պատմության (X - XV դդ.), Ե., 1958
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84 CC BY-SA icon 80x15.png