Գրիգոր Չուբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Չուբարյան
Ծնվել էհուլիսի 6, 1888(1888-07-06)
ԾննդավայրՂրիմ (Ռոստովի մարզ), Ռուսաստան
Մահացել էսեպտեմբերի 6, 1962(1962-09-06) (74 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունիրավաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԵրեխաներՂուկաս Չուբարյան

Գրիգոր Համբարձումի Չուբարյան (հուլիսի 6, 1888(1888-07-06), Ղրիմ (Ռոստովի մարզ), Ռուսաստան - սեպտեմբերի 6, 1962(1962-09-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ: ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀՀԴ կուսակցության անդամ 1915 թվականից:

Ղուկաս Գրիգորի Չուբարյանի հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Չուբարյանը ծնվել է 1888 թվականի հուլիսի 6-ին, Թոփթի (գյուղ Ղրիմ՝ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջան) գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա 1913 թվականին ընդունվել է Յարոսլավլի (Ռուսաստան) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Մոսկվայի պետական համալսարանի պատմագրական (1913, էքստեռն) ֆակուլտետները:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան, մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1920-1924 թվականներին վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` Գրիգոր Չուբարյանը ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922 թվականին Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրական իրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը` անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր: 1920 թվականին Չուբարյանը հրավիրվել է Երևանի պետական համալսարան, եղել հիմնադիր դասախոսներից և դասախոսել մինչև 1937 թվականը[1][2]:

Ենթարկվել է բռնաճնշումների ու հալածանքների, աքսորվել (բոլոր աշխատությունները ոչնչացվել են), այնուհետև 1956 թվականին արդարացվել է և շարունակել աշխատանքը Երևանի պետական համալսարանում[3]:

1957-1962 թվականներին վարել է պետական իրավունք, խորհրդային իրավունք, խորհրդային սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները: Չուբարյանը մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում: Նա քաջածանոթ էր փիլիսոփայական և հասարակական քաղաքական մտքի, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը: Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-1930 թվականներին հրատարակվել են հայ պարբերական մամուլում: Չուբարյանը Ռուս-հայերեն իրավաբանական բառարանի (1924) համահեղինակ է։

1961 թվականին ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչի կոչումը։

Գրիգոր Չուբարյանը մահացել է 1962 թվականի սեպտեմբերի 6-ին Երևանում:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում տեղադրվել է Գրիգոր Չուբարյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ խորհրդանշելու Չուբարյանի դերը համալսարանի կայացման և համալսարանական գիտության ու կրթության զարգացման գործում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգոր Զոհրապի և Գրիգոր Չուբարյանի իրավական միտքը[4]:
  • Գրիգոր Չուբարյան: Ղարախանյան, Գեղամ Հակոբի, Երևան: ԵՊՀ հրատ., 1989, 50 էջ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գրիգոր Համբարձումի Չուբարյան»։ ysu.am։ Վերցված է 2019-03-25 
  2. «AV Production - Գրիգոր Չուբարյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-03-25 
  3. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 295-296:
  4. Sharma AK, Tripathi DP, Mishra Vindo K (2016)։ «Koha Web OPAC-Customizing it to Make a Library Portal-A Case Study of Assam University Library»։ Library Herald 54 (2): 154։ ISSN 0024-2292։ doi:10.5958/0976-2469.2016.00012.9 
  5. Ղարախանյան Գեղամ Հակոբի (1989)։ Գրիգոր Չուբարյան։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ