Բահաթուր Բահաթրյան
Բահաթուր Բահաթրյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 16, 1872[1] Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | դեկտեմբերի 1, 1934[1] (62 տարեկան) Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | մաթեմատիկոս |
| Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
| Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան (1890)[1] և Ժնևի համալսարան (1896)[1] |
Բահաթուր Ավետիսի Բահաթրյան (ապրիլի 16, 1872[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 1, 1934[1], Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մաթեմատիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բահաթուր Բահաթրյանը ծնվել է Շուշիում։ 1890 թվականին ավարտել էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Երկու տարի Բուլղարիայում ուսուցչություն անելուց հետո, 1892 թվականին ընդունվել և 1896 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, 1896-1899 թվականներին՝ Գենտի (Բելգիա) ինժեներական դպրոցը։ 1899-1914 թվականներին որպես ինժեներ աշխատել է Բաքվում, Սամարղանդում, Անդրկասպյան երկրամասում և Սիբիրում՝ զբաղվելով գլխավորապես ոսկու և նավթի հետախուզությամբ։ 1914 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ։ Ճեմարանը փակվելուց հետո, 1918 թվականից աշխատել է Երևանի տարբեր դպրոցներում։ 1923 թվականից Երևանի պետական համալսարանում դասախոսել է բարձրագույն հանրահաշիվ, թվերի տեսություն և մաթեմատիկական անալիզ։ Զբաղվել է հայ մաթեմատիկայի պատմության հարցերով, մասնավորապես՝ Անանիա Շիրակացու մաթեմատիկական ձեռագրերի ու ժողովրդական հաշվումների մեթոդների ուսումնասիրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 247)։ |