Ռուբեն Միրզախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Միրզախանյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 20, 1959(1959-06-20) (64 տարեկան) կամ 1959
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2008) և պրոֆեսոր (2010)
Մասնագիտությունպատմաբան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Ruben Mirzakhanyan Վիքիպահեստում

Ռուբեն Կառլենի Միրզախանյան (հունիսի 20, 1959(1959-06-20) կամ 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական, կրթական գործիչ, խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր (2008), պրոֆեսոր (2010), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2009), Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր (2011 թ.)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի N114 միջնակարգ դպրոցում և Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Ստացել է պատմաբանի որակավորում։ 1980 թվականին աշխատել է Երևանի N17 տեխնիկական ուսումնարանում որպես ուսումնաարտադրական վարպետ և քաղաքատնտեսության դասախոս։ 1981 թվականից գիտամանկավարժական գործունեություն է ծավալում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի կոչում։ 1990 թվականին ընտրվել է, 2000 և 2006 թվականներին վերընտրվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դեկան և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թվականի սեպտեմբերը։ 2010 թվականի սեպտեմբերին նշանակվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ 2011 թվականի փետրվարի 24-ին միաձայն ընտրվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ 2016 թվականին վերընտրվել է ռեկտորի պաշտոնում։ Դասավանդում է «Հայ մշակույթի պատմություն» առարկան։ Վեց գրքի, ավելի քան հիսուն գիտական, գիտամեթոդական ու շուրջ յոթանասուն հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, բազմիցս մասնակցել է միջազգային, քաղաքական և գիտական խորհրդաժողովների։ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ», ՀՊՄՀ «Գիտական տեղեկագիր», «Հայագիտական հանդես», «Հատուկ կրթության հիմնախնդիրներ», «Իմաստություն», «Русский язык в Армении» ամսագրերի խմբագրական խորհուրդների նախագահն է։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներից է, ընտրվել է ՀՌԱԿ Հիմնադիր խորհրդի նախագահ, իսկ 1991 թվականի դեկտեմբերից մինչև 1996 թվականի հուլիսը եղել է ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ։ 1999 թվականի ապրիլին կրկին ընտրվել է ՀՌԱԿ հանրապետական վարչության ատենապետ, եղել ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի անդամ։ 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականի հուլիսը ստանձնել է ՀՌԱԿ ատենապետի պարտականությունները։ 2003 թվականի հուլիսից Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահն է։ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի, «Ազգ» օրաթերթի, «Պայքար» ամսագրի, «Պատմություն և հասարակագիտություն» տարեգրքի հիմնադիր և խմբագրական խորհրդի անդամ է, Թեքեյան Կենտրոն հիմնադրամի խորհրդի անդամ։ 1995 և 1999 թվականներին ընտրվել է Ազգային եկեղեցական ժողովի պատգամավոր։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է հետևյալ գրքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանգրվան /հոդվածներ, ելույթներ, հարցազրույցներ/: Երևան, 2001 թ., 356 էջ։
  • Հայաստանի 1953-1990 թթ. մշակութային կյանքի պատմության աղբյուրագիտությունը և պատմագիտությունը։ Երևան, 2008 թ., 36 էջ։
  • Մշակութային կյանքը Հայաստանում 1956-1966 թթ։ Պատմական վերլուծություն։ Երևան, 2008 թ., 166 էջ։
  • Խորհրդահայ մշակույթը։ 1956-1990 թթ.: Երևան, 2009 թ., 354 էջ։
  • Культура Армении в первой половине 60-х годов /историко-аналитические заметки/. Москва, 2008 г., 24 с.
  • Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը համահեղինակ պրոֆեսոր Հ.Հակոբյան Երևան, 2014 թ., 524 էջ։
  • Социалистический реализм в живопись Своветской Армении (соавтор професор Г.Акопян) Москва, 2015 г., 535 с.
  • Իմպրեսիոնիզմ, Նկարիչ հայեր Երևան, 2016 թ., 416 էջ։
  • Socialist Realism and finearts in Soviet Armenia, E. 2017, 544 p.
  • «Կրթամշակութային կյանքը Խորհրդային Հայաստանում 1920-1930 թթ.», Երևան 2018 թ., 187 էջ։
  • Իմպրեսիոնիզմ. Նկարիչ հայեր, Երևան 2019 թ., 416 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՊՄՀ Պաշտոնական կայք

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Միրզախանյան» հոդվածին։