Վահան Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Ռշտունի
Ծնվել էփետրվարի 6, 1894(1894-02-06)[1]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 4, 1970(1970-02-04)[1] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ԱրմՖԱՆ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Ալմա մատերԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1915) և Վրաստանի տեխնիկական համալսարան (1924)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1941) և պրոֆեսոր (1943)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Լենինի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Ռուբեն Ռշտունի

Վահան Հարությունի Ռշտունի (փետրվարի 6, 1894(1894-02-06)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1970(1970-02-04)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր, (1941), պրոֆեսոր (1943), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Ռշտունին ծնվել է 1894 թվականի փետրվարի 6-ին Վաղարշապատ քաղաքում, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառից գաղթած պանդուխտ-արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, այնուհետև ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1915)՝ ուսուցչական աշխատանք է կատարել Թավրիզում, Ախալցխայում, Սուխումիում և Թիֆլիսում։ 1919 թվականին ընդունվել է Թիֆլիսի Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտել է 1924 թվականին։

1915-1919 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ (Թավրիզ, Ախալցխա, Սուխում1924 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում[3]։ 1925 թվականին համալսարանում կարդացել է սոցիալիզմի պատմություն, 1931 թվականին՝ ԽՍՀՄ ժողովուրդների պատմության դասընթաց։

1931 թվականին հիմնել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է նույն համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնը։ Եղել է պատմության ֆակուլտետի դեկան, ուսումնական մասի վարիչ, գիտական աշխատանքների սեկցիայի ղեկավար։

Աշխատել է Արմֆանում, ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռշտունին հայ խորհրդային պատմագիտության մեջ առաջինն է ուսումնասիրել ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում, հրատարակել արժեքավոր մենագրություններ և արխիվային վավերագրերի ժողովածուներ «Ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին», 1951, ռուս. (ժողովրդական), «Գյուղացիական շարժումները Հայաստանում 19-րդ դարում», 1948։

1950-ական թվականների վերջերին Ռշտունին ձեռնարկել է «Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության (1828-1917 թթ.)» երեք մասից բաղկացած աշխատության շարադրումը։ Առաջին մասն ընդգրկում է արևելահայ գյուղացիության պատմությունը 1828—1870 թթ., երկրորդը՝ ռեֆորմի և ետռեֆորմյան շրջանը։ Մահը խանգարել է երրորդ մասի հրատարակությանը։

1956 թվականին պրոֆեսոր Ռշտունին հրատարակել է «Հայ հասարակական հոսանքների պատմությունից» ստվարածավալ ժողովածուն, ուր ամփոփվել են գիտական պարբերականներում տարբեր ժամանակներում լույս ընծայված նրա հոդվածները։

Պրոֆեսոր Ռշտունին զբաղվել է նաև Անդրկովկասի պատմությամբ, լուսաբանել է ցարիզմի գաղութային քաղաքականությունը պատմական տարբեր փուլերում, երկրամասում կապիտալիզմի զարգացման գործընթացը և այլ խնդիրներ։ Ռշտունին գործուն մասնակցություն է ունեցել հայ ժողովրդի պատմության դպրոցական դասագրքերի և ՀԳԱ պատմության ինստիտուտի կողմից հրատարակված հայոց պատմության բազմահատորյակի ստեղծմանը։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի Վահան Ռշտունուն շնորհվել է պրոֆեսորի, իսկ 1946 թվականին՝ գիտությունների վաստակավոր գործչի կոչումներ։

1956 թվականին Ռշտունին ընտրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, արժանացել պետական մի շարք պարգևների։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռշտունիի գրչին են պատկանում նաև արևելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմությանը վերաբերող մի շարք աշխատություններ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Ռշտունիի անունով է կոչվում Երևանի համալսարանի ԽՍՀՄ պատմության ամբիոնի գիտական կաբինետի ընթերցասրահը։

Նրա անունով է կոչվում Էջմիածնի թիվ 11 դպրոցը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղացիական շարժումները Հայաստանում 19-րդ դ.», 1948թ.:
  • Ռշտունի Վ.Հ., «Ցարիզմի ագրարային քաղաքականությունը և գյուղացիական շարժումները Հայաստանում 20-րդ դ. սկզբին», 1951թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=13260
  2. ակադեմիա, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.
  3. «ՎԱՀԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՌՇՏՈւՆԻ». ysu.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական գիտությունների դոկտոր Հ. Ու. Մելիքսեթյան «Բազմավաստակ գիտնականը և մանկավարժը» (Վահան Ռշտունու ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1995, էջ 230-232
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։