Ռուբեն Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռշտունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ռշտունի
 
Կրթություն՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1966) և Երևանի պետական համալսարան (1979)
Մասնագիտություն՝ թարգմանիչ, փաստաբան և իրավապաշտպան
Ծննդյան օր օգոստոսի 3, 1943(1943-08-03)
Ծննդավայր Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Վախճանի օր օգոստոսի 24, 2017(2017-08-24) (74 տարեկան)
Հայր Վահան Ռշտունի

Ռուբեն Վահանի Ռշտունի (օգոստոսի 3, 1943(1943-08-03), Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - օգոստոսի 24, 2017(2017-08-24)), հայ փաստաբան, հասարակական գործիչ, դասախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Ռշտունին ծնվել է 1943 թվականի օգոստոսի 3-ին Թաթարական ԻԽՍՀՉիստոպոլ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ 1966 թվականին ավարտել է Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրական ֆակուլտետը։ 1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ 1971 թվականի հունվարից որպես թարգմանիչ աշխատել է ԽՍՀՄ-ից հրավիրված առաջատար փաստաբանների հետ։ 1980 թվականի հունվարի 19-ին ՀՍՍՀ փաստաբանների կոլեգիա ընդունվելուց հետո, որպես ներկայացուցիչ և պաշտպան վարել է քաղաքացիական և քրեական գործեր։ Փաստաբանական գործունեությամբ սկսել է զբաղվել 1981 թվականից։

Միջազգային կոնֆլիկտների սկսվելուն պես (1988 թ. փետրվար), կանխատեսելով Ադրբեջանից փախստականների հոսքը, ստեղծել և գլխավորել է նրանց անվճար իրավական օգնություն ցույց տվող փաստաբանների խումբ։ 1988 թվականին Մոսկվայում ներկայացրել է Ադրբեջանական ԽՍՀՍումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ ցեղասպանության ենթարկված տուժողների շահերը։ 1990 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադի մարզի Թավուզ քաղաքում պաշտպանել է ձերբակալված հայերին։ 1990 թվականին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում 2 քրեական գործով պաշտպանել է զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող մի քանի երիտասարդի։

1995-1996 թվականներին Հայաստանում «ՀՅԴ» կուսակցության գործունեությունը արգելելուց հետո մասնակցել է այդ կուսակցության 15 անդամի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությանը և մեկ տարուց ավելի շարունակվող դատական նիստին։ Միաժամանակ պաշտպանել է նույն կուսակցության 6 անդամից մեկին, նրանց նկատմամբ շինծու քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Լ. Գալստյանի սպանության մեղադրանքով՝ կանխելով նրանց դատապարտումը։

1998 թվականից ստեղծել է «Ազատազրկվածների և դատապարտյալների իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը։ 2001–2003 թվականներին եղել է Հայաստանի նախագահին առրնթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ։ 2002–2004 թվականներին եղել է Մոսկվայի Կառավարությանն առրնթեր հայրենակիցներին իրավական օգնություն ցույց տալու համար ստեղծված «Մոսկվա-Ռասսիյանե» համակարգող խորհրդի անդամ Հայաստանից։ 2008 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի պատվավոր անդամ է։

Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով։

Ուներ 3 երեխա։

Մահացել է 2017 թվականի օգոստոսի 24-ին։ Հուղարկավորվել է Երևանի կենտրոնական գերեզմանատանը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 25-ին, Հայաստանում փաստաբանության հարցում ներդրած ավանդի համար փաստաբան Ռուբեն Ռշտունուն հանձնվել է Հայաստանի Արդարադատության նախարարության «Ներսես Շնորհալի» արծաթե հուշամեդալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուբեն Ռշտունու հոգեհանգիստը՝ օգոստոսի 26-ին (2017)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. Արա Զոհրաբյան. Դուք՝ որպես մեր ապագա փաստաբաններ, ավելի լավն եք եղել քան մենք

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]