Կոնստանտին Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կոնստանտին Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1946[1] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց, Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Կրթություն | Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1965) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1973) |
Անդամակցություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կոնստանտին Հրանտի Պետրոսյան (օգոստոսի 12, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1976)։ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (2022)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Պետրոսյանը ծնվել է 1946 թվականին Երևանում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1965 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, դասատու` Էդուարդ Բաղդասարյան, 1973 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` Գրիգոր Եղիազարյանի դասարանը։ 1976-1985 թվականներին դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:1976-1980 թվականներին եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի խմբավարը:1985-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական կենտրոնը:1990-1993 թվականներին եղել է Հայաստանի Խաղաղության Ֆոնդի նախագահի տեղակալ, 2003 թվականից` Հայկական երաժշտական համաժողովի անդամ, 2014 թվականից` Հայաստանի կոմպոզիտորների միության Արտասահմանյան հանձնաժողովի համանախագահ։
Հեղինակ է սիմֆոնիկ, երգչախմբային, կամերային, գործիքային և վոկալ գործերի։ Երաժշտություն է գրել նաև կինոյի և թատրոնի համար[2][3]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1984 և 2003 թվականներին հեղինակային համերգներ է ունեցել Արամ Խաչատրյան համերգասրահում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ 2005 թվականին լույս է տեսել Պետրոսյանի «Հայրենի ղողանջներ» հեղինակային ձայնաերիզը, որտեղ ընդգրկված են 10 ժողովրդական երգերի մշակումներ կանացի երգչախմբի համար, կամերային գործեր։
1991 թվականին մի խումբ արվեստագետների հետ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Նյու-Յորքի կենտրոնական գրասենյակի Դագ Համալշելդ սրահում։ 1995 թվականից աշխատում է ԱՄՆ-ում։ 1997 թվականից Ռոդ Այլենդի Հայկական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, Բոստոնի «Երևան» երգչախմբի և նվագախմբի գեղարվեստական ղեկավար։
Կատարումներով հանդես է եկել նախկին Խորհրդային Միության քաղաքներում, ինչպես նաև Կանադայում, Իսպանիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Անգլիայում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Ռումինիայում, ԱՄՆ տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու-Յորքի Քարնեգի հոլում (1990, 1997)։
2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կազմակերպել է 6 համերգ (նվագախմբային, երգչախմբային) Նյու Յորքում, Բոստոնում, Փրովիդենս, Նյու Ջերսի և Մասսաչուսեթս նահանգներում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոդ Այլնդ Նահանգի «Տարվա Մարդ», 1996
- Մովսես Խորենացու մեդալ, 2013[4]
- Սուրբ Սահակ- Մեսրոպ շքանշան, 2014
- Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, 2022[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվագախմբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմֆոնիկ պոեմ
- Կոնցերտ լարային նվագախմբի համար
- Կոնցերտ ձայնի և նվագախմբի / Big Band-ի համար
Երգչախմբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենի ղողանջներ», ցանկ կանացի երգչախմբի համար, a’capella
- «Մեր նոր Հայաստան», խոսք` Արամայիս Սահակյանի
Գործքային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրիո ֆլեյտայի, ֆագոտի և դաշնամուրի համար
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
- Լարային կվարտետ
- Փայտյա-փողային կվինտետ #1
- Փայտյա-փողային կվինտետ #2
- «Երկխոսություն» ջութակի և թավջութակի համար
- Չորս մանրանվագ լարային կվարտետի համար
- Պիեսներ դաշնամուրի և կամերային նվագախմբի համար
Սոնատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջութակի և դաշնամուրի համար
- Մենանվագ ալտի համար
- Փողի և դաշնամուրի համար
- Ֆագոտի և դաշնամուրի համար
- Ֆլեյտայի և դաշնամուրի համար
- Հոբոյի և դաշնամուրի համար
- Մենանվագ ֆլեյտայի համար
- «Նոկտյուրն» ջութակի և դաշնամուրի համար
Սյուիտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշնամուրի համար
- Ֆլեյտայի և կլարնետի համար
Վոկալ շարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բնության լեզվով», բարիտոնի և դաշնամուրի հահար, Գարիկ Բանդուրյանի բանաստեղծությունների հիման վրա
- «Կարոտի կանչ», սոպրանոյի և դաշնամուրի համար, Սիլվա Կապուտիկյանի բառերով
- «Տաղեր», բարիտոնի, թավջութակի, դաշնամուրի և հարվածաինների համար, ըստ Պետրոս Դուրյանի բանաստեղծությունների
- «Մենախոսություն» սոպրանոյի և դաշնամուրի համար, Ռազմիկ Դավոյանի բառերով
Վոկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստան», բանաստեղծություն Նանսեն Միքայելյանի
- «Տիրամայր», խոսք` Ներսես Վանականի
- «Վոկալիզմ»
- «Ազգ հայկազյան», խոսք` Գևորգ Կարապետյանի
- «Համբարձում», խոսք` Մեսրոպ Թաշչյանի
- «Տիեզերք», խոսք` Արամայիս Սահակյանի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/pzjcQiq
- ↑ «Պետրոսյան Կոնստանտին | ՀԿՄ». composers.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Konstantin Petrosian». Discogs. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-09-24 Wayback Machine
|
- Օգոստոսի 12 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ դիրիժորներ
- Հայ դաշնակահարներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով