Jump to content

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմանկական երաժշտական ​​դպրոց
Հիմնադրված է1945
ՀիմնադրիրԷդուարդ Կզարթմյան
Անվանված էՌոմանոս Մելիքյան
ՏնօրենՀռիփսիմե Շահինյան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԱլավերդի
ՀասցեԶորավար Անդրանիկի 103, Ալավերդի

Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց, նախնական երաժշտական կրթության ուսումնական հաստատություն Լոռու մարզի Ալավերդի քաղաքում[1]։

Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1945 թվականին։ Երաժշտական դպրոցի հիմնադիր-տնօրենը (1945-1948) ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Կզարթմյանն է[2], ով դպրոցի հիմնադրման մասին ասել է.

Կիրովականից տեղափոխեցի իմ սեփական դաշնամուրը, և սկսեցի գործել, գնեցի մի քանի ջութակ և թավջութակ։ Այսպես՝ 4 ուսումնական տարի երթևեկելով Կիրովականից Ալավերդի, աստիճանաբար ստեղծեցինք հասարակական լավ կարծիք[1]։

1951-1952 թվականներին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները՝ 3 հոգի, որից հետո շրջանավարտների թիվը աստիճանաբար ավելացել է։

Երաժշտական դպրոցի քսանամյակի տոնակատարությանը ներկա է գտնվել նաև հիմնադիրրը, ով այդ մասին ասել է.

Անցան օրեր, տարիներ, և ինձ բախտ վիճակվեց դպրոցի քսանամյակի տոնակատարությանը ներկա գտնվել… Հիանալի տպավորություն թողեց Ալավերդու աշակերտների ելույթը[1]։
- Էդուարդ Կզարթմյան

Ալավերդու երաժշտական դպրոցը համագործակցել է Թբիլիսիի, Ռուսթավի, Զեստափոնի, Ռիգայի, Սումգայիթի երաժշտական դպրոցների հետ։

1964 թվականից դպրոցը կրում է Ռոմանոս Մելիքյանի անունը[1]։

Դպրոցը մասնակի վերանորոգվել է հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ, իսկ հիմնանորոգված մասնաշենքը շահագործման է հանձնվել 2009 թվականի մարտի 24-ին[3]։

Երաժշտական դպրոցի վաստակավոր ուսուցիչներից են Ֆլորա Բեկթաշյանը, Դոլորես Խորիստաֆորովան, Վարազդատ Հովհաննիսյանը, Սուսաննա Սիմոնյանը, Նաիրա Ջավախյանը, Մերի Իսրայելյանը, Անահիտ Շահվերդյանը, Հռիփսիմե Շահինյանը, Անահիտ և Ջուլիետա Նալբանդյանները և ուրիշներ։

Դպրոցի աչքի ընկած սաներից են Մելանյա Աբովյանը, Ռուսլան Գալստյանը, Սվետլանա Նավասարդյանը, Տաթևիկ Շախկուլյանը, Էռնեստ Դուրգարյանը և ուրիշներ[1]։

Տարբեր տարիներին Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեններն են եղել.

  • Ստեփան Նաղդյան (1948-1952),
  • Սվետլանա Ղալամքարյան (1952-1953),
  • Ջեմմա Սարգսյան (1953-1957),
  • Կարպիս Տեր-Պետրոսյան (1957-1972),
  • Էլմիրա Աբաջյան (1972-2003),
  • Հռիփսիմե Շահինյան (2003-առ այսօր)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան. -Եր.։ 2016, 848 էջ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  3. Հիմնանորոգվել է Ալավերդու երաժշտական դպրոցի շենքը

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]