Մելանյա Աբովյան
Jump to navigation
Jump to search
Մելանյա Աբովյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 7, 1944 (78 տարեկան) Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ և Հայֆիլհարմոնիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1972) |
Մելանյա Հարությունի Աբովյան (մայիսի 7, 1944, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգչուհի, քնարակոլորատուրային սոպրանո։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան։ 1972 թվականից եղել է ՀՀ հեռուստառադիոյի, 1974 թվականից՝ նաև Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 1988 թվականից բնակվում է ԱՄՆ-ում[1][2]։
Երգացանկում են արևմտաեվրոպական, ռուս և հայ դասականների արիաներ, ռոմանսներ, երգեր, հայ ժամանակակից կոմպոզիտորների վոկալ շարքեր, հայ միջնադարյան տաղեր և շարականներ։ Հավաքել ու մշակել է ազգագրական երգեր[3]։ Աբովյանի կատարմամբ հայտնի են «Ծամթել», «Նարոյ-նարոյ», «Ջանիման», «Նանի բալամ», «Մի լա մայրի՛կ» և այլն[4]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայի Ժողովրդական երգի միջազգային կոնգրեսի դափնեկիր, 1971
- Վորոնեժի համամիութենական երգի մրցույթի ոսկե մեդալ և առաջին կարգի դիպլոմ, 1973
- Բեռլինի համաշխարհային 10-րդ փառատոնի ոսկե մեդալ և առաջին կարգի մրցանակ, 1973
- Ալմա Աթա, Ասիայի և Աֆրիկայի երկրների 6-րդ փառատոնի լավագույն կատարողի դիպլոմ, 1974
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մելանյա Աբովյան | Music of Armenia»։ musicofarmenia.com։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-07-ին։ Վերցված է 2019-05-07
- ↑ «AV Production - Մելանյա Աբովյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-05-07
- ↑ Սարյան Արաքսի (Թիվ 6, 1979 թ.)։ «Հայ երգի ներշնչանքով»։ Սովետական Հայաստան: Էջեր 23, 24
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005