Կապիտալիզմ, տնտեսաքաղաքական համակարգ, որում արտադրության միջոցները հանդիսանում են մասնավոր սեփականություն, իսկ արտադրության և սպառման գները հիմնված են ազատ շուկայական համակարգի վրա․ ձեռնարկություններն արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ[1][2]։ Կապիտալիզմի հիմնական հատկանիշներն են համարվում կապիտալի կուտակումը, մրցակցային շուկաների և գնային համակարգի առկայությունը, մասնավոր սեփականության և սեփականության իրավունքի ճանաչումը[3]։
↑Zimbalist, Sherman and Brown, Andrew, Howard J. and Stuart (1988 թ․ հոկտեմբեր). Comparing Economic Systems: A Political-Economic Approach. Harcourt College Pub. էջեր 6–7. ISBN978-0-15-512403-5. «Pure capitalism is defined as a system wherein all of the means of production (physical capital) are privately owned and run by the capitalist class for a profit, while most other people are workers who work for a salary or wage (and who do not own the capital or the product).»{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 258)։