Կապանի շրջանի հոգևոր կենտրոնների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացվում է Կապանի շրջանի վանական համալիրների, եկեղեցիների և մատուռների ցանկը[1][2][3][4][5][6][7][8]

# Պատկեր Անուն Կառուցման տարեթիվ Բնակավայր և հեռավորությունը նրանից Լրացուցիչ տվյալներ
1 Հունական եկեղեցի Եկեղեցի 1795 թ. Կապան քաղաքից 5-6 կմ հս-աե, Բաշքենդ գյուղատեղիում Հունական, կիսավեր։
2 Եկեղեցի Սբ. Աստվածածին 17 դ. Կապան քաղաքի հվ-ամ կող­մում, բարձրադիր ան­տա­ռա­պատ վայրում, Վերին Վաչագան բնակելի թաղամասի կենտրոնում Միանավ սրահ։
3 Եկեղեցի 10-11 դդ. Կապան քաղաքի հվ-ամ կող­մում, բարձրադիր ան­տա­ռա­պատ վայրում, Վերին Վաչագան բնակելի թաղամասում Կանգուն է։
4 Վանական համալիր Վահանավանք Վանական համալիր Վահանավանք 10-11 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Շղարշիկ «Շհարջիկ» բնակելի թաղամասի դիմաց, Ողջի գետի աջափնյա անտառապատ սարալանջին Վերանորոգվել է, հիմնադրել է Սյունյաց Ձագիկ իշ­խանի որդի Վահա­նը։
5 Եկեղեցի «Խնկոց վանք» 17 դ. Կապան քաղաքից հս-ամ, Շղարշիկ «Շհարջիկ» բնակելի թաղամասից 1 կմ աե, Խնկանց գյուղատեղիի կենտրոնում Եկեղեցի Կարաքիլիսե, միանավ սրահ։
6 Վանական համալիր Բեխի անապատ (Տանձափարախի անապատ, Արիստակես անապատ) Վանական համալիր Բեխի անապատ (Տանձափարախի անապատ, Արիստակես անապատ) 10-17 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասից 4 կմ հվ-աե, բարձր լեռան աե լանջին, անտառի մեջ Վերակառուցվել է 17 դ. 20-ական թթ. Արիստակես վարդապետի կողմից. ավեր­ված,. կարծիք կա, որ Փառար­տո­վանքն է։ Ներկայումս իրականացվում է պեղումներ։
7 Մատուռ 10-11 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասից 1 կմ ամ, Վահանավանքից մոտ 2 կմ հվ
8 Եկեղեցի Սբ. Մինաս 17-18 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասի գործող գերեզ­մանոցի աե մասում, մուտքի մոտ Պահպանվել է աե պատը` 70 սմ բարձրու­թյամբ։
9 Եկեղեցի Սբ Գևորգ 17 դ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասի կենտրոնում Միանավ սրահ` վերակառ. 1903 թ.։
10 Հալիձորի բերդից մոտ 25 մ աե գտնվող եկեղեցի Եկեղեցի 17 դ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասում, Հալիձոր գյուղատեղիում, Հալիձորի բերդից մոտ 25 մ աե Միանավ սրահ։
11 Հալիձորի բերդում գտնվող ՍԲ Աստվածածին եկեղեցին Եկեղեցի Սբ. Աստվածածին 17 դ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բեխ» բնակելի թաղամասում, Ողջի գետի բարձրադիր աջ ափին, ՀԷԿ-ի մոտ, Հալիձորի բերդում 1723 թ. վերա­կառուցվել է Դավիթ Բեկի կողմից։
12 Եկեղեցի Սբ Հռիփսիմե 17-18 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բարաբաթ» բնակելի թաղամասի կենտրոնում Միանավ սրահ։
13 Եկեղեցի Սբ Հռիփսիմե Եկեղեցի Սբ Հռիփսիմե 1891 թ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բաղաբուրջ» բնակելի թաղամասի կենտրոնում Կառուցվել է հին եկեղեցու հիմքերի վրա։
14 Եկեղեցի 17-18 դդ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բաղաբուրջ» բնակելի թաղամասից 2 կմ հվ, անտառապատ բարձունքի վրա, Վանք գյուղատեղիում Պատերը տեղ-տեղ պահպան­վել են մինչև 2.5 մ բարձ­րու­թյամբ։
15 Եկեղեցի 11 դ. Կապան քաղաքից հս-ամ, Խուս­տուփ լեռան լանջին, «Բաղաբուրջ» բնակելի թաղամասից 1.5 կմ ամ, անտառապատ վայրում, Ղուշչի «Ղուրճիկ» գյուղատեղիում Փոքր, ավերված։
16 Մատուռ 17-18 դդ. Կապան քաղաքից 17-18 կմ հս-ամ, Աչաղու «Համլետավան» բնակելի թաղամասում, Դ. Հարությունյանի տնամերձ հողամասում Կիսավեր։
17 Եկեղեցի 17-18 դդ. Կապան քաղաքից 17-18 կմ հս-ամ, Աչաղու «Համլետավան» բնակելի թաղամասի հս կողմում, անտառապատ լեռնալանջին, Աչաղու գյուղատեղիի գերեզմանոցի տարածքում Միանավ սրահ։
18 Եկեղեցի 1902 թ. Քաջարան քաղաքի Վերին Հանդ թաղամասից 1 կմ հս, Շլորուտ գյուղատեղիում Կառուցվել է հին եկեղեցու հիմքերի վրա։
19 Եկեղեցի Սբ. Աստվածածին 1830 թ. Ագարակ գյուղի կենտրոնում Միանավ սրահ։
20 Եկեղեցի 17 դ. Ագարակ գյուղից 1 կմ ամ, գերեզմանոցում Միանավ, կիսավեր սրահ։
21 Եկեղեցի Սարդարանց 10-11 դդ. Ագարակ գյուղից 1 կմ աե Միանավ, կիսավեր սրահ։
22 Մատուռ - սրբատեղի Ջուխտակ մանդուռ Ագարակ գյուղից 3 կմ հվ, բարձր Մատուռում առկա է արձանագիր 2 պարզունակ խաչքարեր։
23 Եկեղեցի 17-18 դդ. Աղվանի գյուղի ամ մասում, կառուցապատված միջավայրում Ավերված է։
24 Եկեղեցի 17-18 դդ. Աղվանի գյուղի հվ եզրին Ավերված է։
25 Եկեղեցի Անտառաշատ գյուղից 3 կմ ամ
26 Եկեղեցի Սբ Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 10 դ. Անտառաշատ գյուղից ամ
27 Եկեղեցի 17 դ. Աջաբաջ գյուղի կենտրոնում Եռանավ բազիլիկ։
28 Եկեղեցի Սբ. Ստեփանոս Եկեղեցի Սբ. Ստեփանոս 1430 թ. Առաջաձոր գյուղի մեջի գերեզմանոցում
29 Մատուռ Մատուռ 19 դ. Առաջաձոր գյուղի հս եզրին, գերեզմանոցում Կառ.՝ Սմբատ Մելիք-Ստեփանյան։
30 Եկեղեցի 10 դ. Առաջաձոր գյուղից 1 կմ ամ, Կռապաշտ գյուղատեղիում
31 Վանական համալիր Երիցավանք Վանական համալիր Երիցավանք 6-11 դդ. Արծվանիկ գյուղից 3 կմ աե, բարձր սարահարթի վրա Կիսավեր է, հիմ­­նադրել է Սյու­նյաց Երիցակ մետրո­պոլիտը։
32 Եկեղեցի Սբ. Աստվածածին 13 դ. Արծվանիկ գյուղից 0.5 կմ հվ-ամ, գերեզմանոցում Միանավ սրահ։
33 Եկեղեցի 1855 թ. Արծվանիկ գյուղի մեջ Եռանավ բազիլիկ։
34 Մատուռ 11 դ. Արծվանիկ գյուղից 3 կմ հվ-աե Ժայռափոր։
35 Մատուռ «Ճգնավորի» 11-13 դդ. Արծվանիկ գյուղից 3 կմ հվ-ամ
36 Եկեղեցի Սբ Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 1870 թ. Գեղանուշ գյուղի աե կողմում, գերեզմանոցում Եռանավ բա­զիլիկ, վե­րա­նորոգված 1987 թ.:
37 Եկեղեցի միջնադար Գեղանուշ գյուղից 1.5 կմ հվ-աե, «Շինատեղ» վայրում, գյուղատեղիում Պահպանվել են հիմքերը։
38 Եկեղեցի «Կարմիր» 10-13 դդ. Գեղանուշ գյուղից 4 կմ ամ, Գե­ղա­նուշ գետի ձախ ափին, լե­ռան հարավահայաց լանջին, Սրհակ «Սրհակ, Վերին Սրհակ» գյուղատեղիի ամ մասում Ավեր­­ված միանավ սրահ է։
39 Եկեղեցի «Հանգած Եկեղեցի» 17 դ. Գեղանուշ գյուղից 4 կմ ամ, Գե­ղա­նուշ գետի ձախ ափին, լե­ռան հարավահայաց լանջին, Սրհակ «Սրհակ, Վերին Սրհակ» գյուղատեղիի աե մասում Կի­սա­վեր միանավ սրահ է` ներ­քուստ հնգա­նիստ խորա­նով։
40 Եկեղեցի միջնադար Գեղանուշ գյուղից 2 կմ ամ, Տանձուտ գյուղատեղիում
41 Եկեղեցի 9-10 դդ., վերա­կառ. 17 դ. Գեղանուշ գյուղի աե մասում Միանավ սրահ` վերա­նորոգված 1986-1988 թթ., նախ. հեղ.` Ա. Հովսեփյան։
42 Եկեղեցի 17 դ. Գեղի գյուղի հվ-աե եզրին Ավերված է, կառուցվել է 10 դ. եկեղեցու հիմքերի վրա։
43 Եկեղեցի Սբ. Ստեփանոս Եկեղեցի Սբ. Ստեփանոս 1868 թ. Դավիթ Բեկ գյուղի հս-աե մասում Միանավ սրահ։
44 Եկեղեցի Սբ. Գայանե Եկեղեցի Սբ. Գայանե 20 դ. Դավիթ Բեկ գյուղի մեջ
45 Եկեղեցի 9-10 դդ. Դավիթ Բեկ գյուղից 4 կմ ամ, ան­տառապատ վայրում, Բերդիկ գյուղատեղիում, բարձր բլրի գագաթին Միանավ փոքր կիսավեր սրահ է։
46 Եկեղեցի 17 դ. Դավիթ Բեկ գյուղից 4 կմ ամ, ան­տառապատ վայրում, Բերդիկ գյուղատեղիի կենտրոնում Միանավ մեծ կիսավեր սրահ է։
47 Եկեղեցի 15-17 դդ. Դավիթ Բեկ գյուղից 3 կմ հվ, ան­տա­­ռապատ վայրում, Տախն (Դախ) գյուղատեղիի աե մասում, գերեզմանոցում Միանավ կի­սա­­վեր սրահ է։
48 Եկեղեցի 17 դ. Դավիթ Բեկ գյուղից 6 կմ հս-ամ
49 Եկեղեցի Կարանի 9-10 դդ. Դավիթ Բեկ գյուղից 1 կմ հս Միանավ սրահ է։
50 Եկեղեցի «Սպիտակ խաչի աղբյուր» միջնադար Եղվարդ գյուղից 1 կմ հս Ավերված։
51 Եղվարդ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի Եկեղեցի Սբ Աստվածածին 1700 թ. Եղվարդ գյուղի կենտրոնում Եռանավ բազիլիկ։
52 Եկեղեցի 17 դ. Լեռնաձոր գյուղից 4 կմ հվ-աե, անտառապատ լեռնալանջին, Կաթնառատ գյուղատեղիում Ավերված եռանավ սրահ է։
53 Եկեղեցի Սբ. Աստվածածին 1661 թ. Լեռնաձոր գյուղից 1-2 կմ հս-ամ, Հին Լեռնաձոր գյուղատեղիում Ավերված եռանավ սրահ է։
54 Եկեղեցի Սբ. Գայանե 12 դ. Լեռնաձոր գյուղի մոտ, Ողջի և Փախրուտ գետերի միախառնման վայրում, Քոլագեղ գյուղատեղիում Ավերված է։
55 Եկեղեցի Եկեղեցի 1899 թ. Խդրանց գյուղի մեջ 2019 թվականի Զատիկի տոնին եկեղեցու պատը փլվել է։
56 Վանք «Չորեքդռնի» («Չորեքդռնե») 10-11 դդ. Խդրանց գյուղից 2 կմ աե Ունեցել է 3 եկեղե­ցի, որոնցից 2-ն ավերված են։
57 Եկեղեցի Սբ. Գևորգ Եկեղեցի Սբ. Գևորգ 17-18 դդ, վե­րա­կառ. 1907 թ.. Ծավ գյուղի մեջ Միանավ սրահ։
58 Եկեղեցի միջնադար Ծավ գյուղից 5 կմ հեռու, բարձրադիր անտառապատ վայրում, Սանալու գյուղատեղիում Ավերված։
59 Եկեղեցի «Թարգմանչաց» 10-11 դդ. Ծավ գյուղից 1 կմ հս, անտառում, Թարգմանչանց գյուղատեղիում Կիսավեր է, թաղածածկ։
60 Եկեղեցի 19 դ. 2-րդ կես Ծավ գյուղից 4.5 կմ ամ, Ծավ - Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, Կեմանց գյուղատեղիի հս եզրին Միանավ կիսա­վեր սրահ է։
61 Եկեղեցի Ծավ գյուղից 3 կմ հվ-ամ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին, Նավս գյուղատեղում Կիսա­վեր։
62 Եկեղեցի միջնադար Ծավ գյուղից 7 կմ հվ-ամ, Մթնաձորում
63 Եկեղեցի Անապատ 17 դ. Ծավ գյուղից 7 կմ աե
64 Եկեղեցի Սբ. Երրորդություն 1830 թ. Ձորաստան գյուղի մեջ Կառ.` Մարտիրոս և Ավետիս Տեր-Մինասյաններ, Գրիգոր Մարտիրոսյան։
65 Եկեղեցի «Կոտրած եղցի» 17 դ. Ձորաստան գյուղից 0.5 կմ հս, «Սալինքար» հանդամասում
66 Մատուռ 9-10 դդ. Ձորաստան գյուղից 3.5 կմ հվ-ամ
67 Եկեղեցի 11-13 դդ. Մուսալլամ գյուղի մեջ
68 Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 18-19 դդ. Ներքին Հանդ գյուղից հվ-ամ, Ներքին Հանդ լքված գյուղում Միանավ սրահ։
69 Եկեղեցի 10-12 դդ. Նորեշիկ գյուղից 0.5 կմ աե, Հին Նորկ (Ներքին Նորաշենիկ) գյուղատեղիում Կիսավեր։
70 Եկեղեցի 17 դ. Նորեշիկ գյուղից 0.5 կմ աե, Հին Նորկ (Ներքին Նորաշենիկ) գյուղատեղիում Կիսավեր։
71 Եկեղեցի 17 դ. Նորեշիկ գյուղի մեջ Վերանորոգ.` Բադալյաններ։
72 Եկեղեցի 1884 թ. Նորեշիկ գյուղի մեջ Վերանորոգ. 1990-1993 թթ։
73 Եկեղեցի «Ձորի» (Ծերիգղեցի) ուշ միջնադար Շիկահող գյուղից 4 կմ հվ-աե, ձորալանջին, Գեղցահանդ գյուղատեղիում Ավերված։
74 Եկեղեցի ուշ միջնադար Շիկահող գյուղի մեջ, բարձունքի վրա Միանավ սրահ։
75 Եկեղեցի 17 դ. Շիշկերտ գյուղից 5 կմ հվ, Մազրա գյուղատեղիում
76 Եկեղեցի Սբ Հռիփսիմե 17 դ. Շիշկերտ գյուղից հս, սարալանջին, Շիշկերտ գյուղատեղիում, Մեղրի տանող ճանապարհին Միանավ սրահ։
77 Եկեղեցի 17 դ. Շիշկերտ գյուղից 2 կմ հս-աե, գետի աջափնյակում, «Նատրի» վայրում Միանավ սրահ։
78 Եկեղեցի 19 դ. Շրվենանց գյուղի ամ եզրին, գերեզմանոցում Միանավ սրահ։
79 Եկեղեցի 19 դ. Շրվենանց գյուղի ամ եզրին, գերեզմանոցում, նախորդին կից Միանավ սրահ։
80 Եկեղեցի 1003 թ. Շրվենանց գյուղից հս-աե Դավիթ երեցի շինարարական արձանագրու­թյամբ։
81 Վանք «Պողոսի» միջնադար Շրվենանց գյուղից 2 կմ ամ
82 Եկեղեցի միջնադար Չապնի գյուղ, Արծվանիկ - Եղեգ խճուղուց 1.5 կմ աջ, անտառապատ վայրում, Ըրկենաց գյուղատեղիի հս եզրին
83 Եկեղեցի 1912 թ. Չապնի գյուղի մեջ Եռանավ բազի­լիկ, կառուցվել է Խաչատուր Մելիք-Դադա­յանցի միջոցնե­րով։
84 Եկեղեցի Սբ. Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 17-18 դդ Սրաշեն գյուղի մեջ Եռանավ բազիլիկ։
85 Եկեղեցի ուշ միջնադար Սևաքար գյուղից 3 կմ հս, Հունուց Ձոր գյուղատեղիում
86 Եկեղեցի Սբ. Աստվածածին 17-18 դդ. Սևաքար գյուղի կենտրոնում Եռանավ բազիլիկ։
87 Եկեղեցի 17 դ. Վանեք գյուղից 1 կմ հվ, Հոռոմանց գյուղատեղիում Կանգուն։
88 Եկեղեցի միջնադար Վարդավանք գյուղից Կապան տանող մայրուղուց ձախ, «Ներքին Գյոդակլու» վայրում Միանավ փոքր ավերված սրահ է։
89 Եկեղեցի Սբ. Աստվածածին 17-18 դդ. Վերին Խոտավան գյուղի կենտրոնում Եռանավ բազիլիկ, կանգուն է, ամ-ից կից է նոր շրջանում կառուցված գավիթը։
90 Եկեղեցի 17-18 դդ. Վերին Խոտավան գյուղի ամ եզրին Միանավ սրահ, ավերված։
91 Եկեղեցի 17 դ. Տանձավեր գյուղից 2 կմ հս-աե, սարալանջին, գոմերի մոտ, Գորիս-Կապան կարճ ճանապարհի վրա, Մաճ գյուղատեղիում Միանավ սրահ, տանիքն ավերված։
92 Եկեղեցի վաղ միջնադար Տանձավեր գյուղից 500 մ հս, Տանձավեր գյուղատեղիի ամ մասում, անտառապատ ձորալանջին Ավերված։
93 Եկեղեցի վաղ միջնադար Տանձավեր գյուղից 500 մ հս, Տանձավեր գյուղատեղիի ամ մասում, անտառապատ ձորալանջին Ավերված է, պահպանվել են մնացորդները։
94 Եկեղեցի 17-18 դդ. Տանձավեր գյուղապետարանի դիմաց Պահպանվել են հս պատը և ամ պատի 1/4 մասը։
95 Եկեղեցի Սբ. Հռիփսիմե Եկեղեցի Սբ. Հռիփսիմե 1705 թ. Տանձավեր գյուղի ամ եզրին, Քաշունի գետի ափին Եռանավ բազիլիկ։
96 Եկեղեցի 1589 թ. Ուժանիս գյուղից 3 կմ հս, բարձր բլրի հարավահայաց լանջին, Վաժունիք գյուղատեղիի գերեզմանոցում Միանավ կիսա­վեր սրահ։
96 Եկեղեցի Հովհաննես 1878 թ. Ուժանիս գյուղի մեջ Միանավ սրահ։
97 Եկեղեցի «Սպիտակ աղբյուրի խաչ» Ուժանիս գյուղից 1 կմ աե Միանավ սրահ։
98 Եկեղեցի 17-18 դդ. Փայահան գյուղի մեջ Միանավ սրահ։
99 Եկեղեցի 19 դ. Քարուտ գյուղի հս եզրին
100 Եկեղեցի 18 դ. Քիրս գյուղի հս եզրին Միանավ սրահ։
101 Եկեղեցի 10 դ. Օխտար գյուղից 1.5 կմ հվ-ամ, ավերված Հունուտ գյուղատեղիում Թաղածածկ է, կանգուն։
102 Եկեղեցի «Քամու խաչ» 10 դ. Օխտար գյուղից 2 կմ հս, «Դուքան բազար» վայրում Փոքր է, կանգուն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]