Սպահանի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իսֆահան (նահանգ)ից)
Սպահանի օսթան
պարս.՝ استان اصفهان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՍպահան
Բնակչություն5 120 850 մարդ (2016)[1]
Տարածք107 029 կմ²
Սահմանակցում էՂոմի նահանգ, Յազդի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Ֆարս, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ, Լոռեսթանի նահանգ, Սեմնան, Հարավային Խորասան և Կենտրոնական նահանգ
ISO 3166-2 կոդIR-10
Հեռախոսային կոդ031
ostan-es.ir

Սպահան օսթան (պարս.՝ استان اصفهان, Օսթան-է Էսֆահան), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Ղոմ և Սեմնան, արևելքից` Հարավային Խորասան և Յազդ, հարավից` Ֆարս և Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Չհարմահալ և Բախտիարի, Լոռեսթան և Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 107 029 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 5 120 850 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սպահան քաղաքն է։

Սպահանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին օսթանից անջատվել են Չհարմահալ և Բախտիարի և Յազդ օսթանները[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 499 327 մարդ` 1 223 684 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 879 312, որոնք ապրում էին 1 454 162 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 5 120 850 մարդ` 1 607 482 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Սպահանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 961 260 մարդ), Քաշանը (304 487 մարդ), Հոմեյնիշահրը (247 128 մարդ), Նաջաֆաբադը (235 281 մարդ), Շահինշահրը (173 329 մարդ), Շահրեզան (134 952 մարդ), Ֆուլադշեհրը (88 426 մարդ), Բահարեստանը (79 023 մարդ), Մոբարաքեն (69 449 մարդ), Առան վա Բիդգոլը (65 404 մարդ), Գոլփայեգանը (58 936 մարդ), Զարինշահրը (55 817 մարդ), Դորչե Փիազը (47 800 մարդ), Դովլաթաբադը (40 945 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 4 507 309 մարդ կամ օսթանի բնակչության մոտ 88%-ը[6]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպահան օսթանը բաժանված է 29 շահրեստանների (գավառների).

Սպահան օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Առան վա Բիդգոլ շահրեստան 89 961 97 409 103 517 Առան վա Բիդգոլ
Բորխար շահրեստան1 108 933 122 419 Դովլաթաբադ
Բորխար և Մեյմե շահրեստան2 277,783
Բուին Միանդաշտ շահրեստան3 24 163 Բուին Միանդաշտ
Գոլփայեգան շահրեստան 82 601 87 479 90 086 Գոլփայեգան
Դեհաքան շահրեստան 34 149 34 844 34 511 Դեհաքան
Էրդեստան շահրեստան 43 585 41 405 42 105 Էրդեստան
Թիրան և Քարվան շահրեստան 64 043 69 047 71 575 Թիրան
Լենջան շահրեստան 225 559 246 510 262 912 Զարինշահր
Խանսար շահրեստան 31 542 32 423 33 049 Խանսար
Խուր և Բիաբանակ շահրեստան4 17 793 19 761 Խուր
Հարանդ շահրեստան5 Հարանդ
Հոմեյնիշահր շահրեստան 282 888 311 629 319 727 Հոմեյնիշահր
Մոբարաքե շահրեստան 132 925 143 474 150 441 Մոբարաքե
Նաին շահրեստան 54 298 38 077 39 261 Նաին
Նաջաֆաբադ շահրեստան 279 014 300 288 319 205 Նաջաֆաբադ
Նաթանզ շահրեստան 43 947 42 239 43 977 Նաթանզ
Սեմիրոմ շահրեստան 70 735 65 047 74 109 Սեմիրոմ
Շահինշահր և Մեյմե շահրեստան1 196 584 234 667 Շահինշահր
Շահրեզա շահրեստան 139 702 149 555 159 797 Շահրեզա
Չադեգան շահրեստան 33 684 33 942 32 479 Չադեգան
Ջարքավիե շահրեստան5 Նիքաբադ
Սպահան շահրեստան 1 963 315 2 174 172 2 243 249 Սպահան
Վարզանե շահրեստան5 Վարզանե
Քաշան շահրեստան 297 000 323 371 364 482 Քաշան
Քուհփայե շահրեստան5 Քուհփայե
Ֆալավարջան շահրեստան 232 019 247 014 249 814 Ֆալավարջան
Ֆարիդան շահրեստան 81 622 79 743 49,890 Դարան
Ֆերեյդունշահր շահրեստան 38 955 38 334 35 654 Ֆերեյդունշահր
Ընդհանուր 4 499 327 4 879 312 5 120 850
1Առաջացել է Բորխար և Մեյմե շահրեստանի տրոհման արդյունքում
2Բաժանվել է երկու շահրեստանների
3Առանձնացվել է Ֆարիդան շահրեստանից
4Առանձնացվել է Նաին շահրեստանից
5Առանձնացվել է Սպահան շահրեստանից

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ. հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)