Իսլամական ռազմական կոալիցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլամական ռազմական կոալիցիա, ստեղծված է 14.12.2015 թ.

Իսլամական ռազմական կոալիցիա, իսլամական ռազմական դաշնախումբ, (արաբ․՝ التحالف الإسلامي العسكري‎‎, անգլ.՝ Islamic Military Alliance) — Միջազգային միջկառավարական կազմակերպություն, իսլամական աշխարհի 34 երկրների ռազմաքաղաքական բլոկ, որը ստեղծվել է, ըստ իր հայտարարության, պայքարելու համար ո՛չ միայն ընդդեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության»՝ արաբ․՝ الدولة الإسلامية في العراق والشام ‎‎ (տե՛ս Իսլամական պետություն՝ ԻՊ, ԻԼԻՊ, ԴԱԻՇ), այլև՝ ընդդեմ առհասարակ գլոբալ ահաբեկչության:

Կոալիցիայի մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմադ բին Սալման Ալ Սաուդը (անգլ.՝ Mohammad bin Salman Al Saud) հայտարարեց 2015 թվականի դեկտեմբերի 15-ին[1][2]։ Ռազմական դաշնախմբի մեջ, բացի Սաուդյան Արաբիայից մտնում են նաև. Բանգլադեշը, Բահրեյնը, Բենինը, Գաբոնը, Գվինեան, Ջիբութին, Եգիպտոսը, Հորդանանը, Եմենը, Կատարը, Քուվեյթը, Կոմորները, Կոտ-դ’Իվուարը, Լիբիան, Մավրիտանիան, Մալայզիան, Մալին, Մալդիվները, Մարոկկոն, Նիգերը, Նիգերիան, Միացյալ Արաբական Էմիրությունները՝ ՄԱԷ-ն, Պակիստանը, Պաղեստին Պետությունը, Սենեգալը, Սուդանը, Սյերրա-Լեոնեն, Սոմալին, Թունիսը, Թուրքիան, Տոգոն և Չադը:

Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային հակառակորդը՝ շիայադավան Իրանը չի մտել նոր ռազմական դաշնախմբի կազմի մեջ։ Բացի այդ նրա մեջ չեն ներգրավվել այնպիսի մուսուլմանական երկրները, ինչպիսիք են, Սիրիան, Իրաքը և Օմանը[3].

Չնայած դրան Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հավաստել է, թե ռազմական դաշնախումբը խիստ «սուննիական» չի լինի, իսկ նրա ստեղծման նպատակն է պայքարը ահաբեկչության դեմ[4].

Պակիստանի, Մալայզիայի և Լիբանանի ներկայացուցիչները զարմացած են եղել այդ երկրներին Իսլամական կոալիցիայի կազմի մեջ ներգրավելու լուրը լսելով։ Ինչպես պարզվել է, նրանք տեղեկացված չեն եղել այդ մասին։ Զարմանալի է դարձել կոալիցիայի մեջ Գաբոնի, Բենինի և Տոգոյի մասնակցությունը, քանզի դրանց բնակչության մեծամասնությունը իսլամ չեն դավանում[5].

Տվյալներ Իսլամական ռազմական կոալիցիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ռազմական կոալիցիայի նպատակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոալիցիայի ստեղծման վերաբերյալ վերոհիշյալ հայտարարությունը նշում է, որ իսլամն արգելում է "կոռուպցիան և քայքայումը աշխարհում": Այն նաև նշում է, որ ահաբեկչությունը հանդիսանում է "մարդկային արժանապատվության և իրավունքների լուրջ խախտում, հատկապես՝ կյանքի իրավունքի և անվտանգության իրավունքի": Կոալիցիայի ստեղծման նպատակն է հայտարարվել՝ պաշտպանել մուսուլմանական երկրները բոլոր ահաբեկչական խմբերից և ահաբեկչական կազմակերպություններից՝ անկախ նրանց դավանանքին ու անվանմանը[6][7][8]։

Մասնակից-պետությունների ցուցակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Refimprove section

Ստորև թվարկված են այն երկրները, որոնք ընդգրկված են Իսմալական ռազմական կոալիցիայի մեջ որպես անդամներ։ Նոր ռազմական ալյանսի 34 անդամ-պետությունները կազմում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների մեծամասնությունը։ Երկրներից ոմանք, թեպետ ներգրավված են նոր ալյանսում, տարակուսում են՝ ռազմական ներդրում կատարել, թե՝ ոչ։ Մյուսներն էլ մտածում են՝ ընդհանրապես անդամ լինել, թե՝ ոչ։ Կան նաև երկրներ, որոնք հավանական է, հետագայում կցանկանան միանալ իսլամական այս նոր Ալյանսին։

Երկիրը Ռազմական դերըα Սատարող Ծանոթագրություն(ներ)
Բահրեյն Բահրեյն Ներառված է Չկա ալբոմ
Բանգլադեշ Բանգլադեշ Այո Այո [9]
Բենին Բենին Ներառված է Չկա ալբոմ
Չադ Չադ Ներառված է Չկա ալբոմ
Կոմորյան Կղզիներ Կոմորյան կղզիներ Ներառված է Չկա ալբոմ
Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար Ներառված է Չկա ալբոմ
Ջիբութի Ջիբութի Ներառված է Չկա ալբոմ
Եգիպտոս Եգիպտոս Ներառված է Այո [9]
Գաբոն Գաբոն Ներառված է Չկա ալբոմ
Գվինեա Գվինեա Ներառված է Չկա ալբոմ
Հորդանան Հորդանան Ներառված է Այո [9]
Քուվեյթ Քուվեյթ Ներառված է Չկա ալբոմ
Լիբանան Լիբանան Ներառված է Չկա ալբոմ
Լիբիա Լիբիա Այո Այո [10]
Մալայզիա Մալայզիա Ոչ Այո [11]
Մալդիվներ Մալդիվյան կղզիներ Ներառված է Չկա ալբոմ
Մալի Մալի Ներառված է Չկա ալբոմ
Մավրիտանիա Մավրիտանիա Ներառված է Չկա ալբոմ
Մարոկկո Մարոկկո Ներառված է Չկա ալբոմ
Նիգեր Նիգեր Ներառված է Չկա ալբոմ
Նիգերիա Նիգերիա Այո Այո [10]
Պակիստան Պակիստան Այո Այո [11][12][13][14]
Պաղեստին |Պաղեստին Ներառված է Չկա ալբոմ
Կատար Կատար Ներառված է Չկա ալբոմ
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Այո Այո [15][16][17]
Սենեգալ Սենեգալ Ներառված է Չկա ալբոմ
Սիերա Լեոնե Սիերա Լեոնե Ներառված է Չկա ալբոմ
Սոմալի Սոմալի Ներառված է Չկա ալբոմ
Սուդան Սուդան Ներառված է Չկա ալբոմ
Տոգո Տոգո Ներառված է Չկա ալբոմ
Թունիս Թունիս Ներառված է Չկա ալբոմ
Թուրքիա Թուրքիա Այո Այո [10]
ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրություններ Այո Այո
Եմեն Եմեն Ներառված է Չկա ալբոմ
Այս երկրներն առաջարկել են ռազմական օգնություն ցուցաբերել, երբ դրա կարիքը լինի:

Հնարավոր անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ պետությունները քննարկել են իրենց անդամության հարցը, բայց դեռևս չեն միացել ալյանսին։

Երկիրը Կարգավիճակը Ծանոթագրություն(ներ)
Ադրբեջան Ադրբեջան Սպասվող [18]
Ինդոնեզիա Ինդոնեզիա Սպասվող [19]

Արձագանքներ, գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծումը շատ երկրների համար անակնկալ էր։ Ընդ որում դրա ստեղծման մասին հայտարարվել է ոչ թե որևէ գագաթնաժողովում, այլ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի կողմից։ Հավանական է համարվում, որ նոր ռազմական դաշնախմբի ստեղծման պատճառ է հանդիսանում արաբական աշխարհի երկրների հասցեին հնչած քննադատությունը, թե նրանք ցածր ակտիվություն են ցուցաբերում տխրահռչակ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Նորաստեղծ իսլամական ռազմական դաշնախմբի մասնակից երկրները հետապնդում են միմյանց հակասող նպատակներ։ Ընդ որում, նրանց թվում չկան երկրներ, որտեղ ակտիվորեն գործում է ՛՛Իսլամական պետությունը՛՛։ Նման պետություններ են Իրաքը, Սիրիան, որոնք դուրս են թողնվել նոր դաշնախմբից։ Իսկ առանց Իրաքի և Սիրիայի համաձայնության ՛՛Իսլամական պետության՛՛ դեմ պատերազմել հնարավոր չէ։ Այդ ամենը կասկածի տակ է դնում ահաբեկչության դեմ պայքարում այդ դնոր դաշնածմբի արդյունավետությունը[20]:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ընդգծել է, որ տվյալ նոր ռազմական դաշնախմբի ստեղծումը «բավական մեծ չափով համապատասխանում է նրան, ինչին մենք որոշ ժամանակ կոչ էինք անում - այն է՝ սուննիական արաբական երկրների առավել ակտիվ մասնակցությունն ընդդեմ ՛՛Իսլամական պետության՛՛ մղվող ռազմական գործողությանը»[21]. Իր հերթին սենատոր Ջոն ՄակՔեյնը նշել է, որ նոր կոալիցիայի ստեղծումը՝ առանց ԱՄՆ-ին նախազգուշացնելու խոսում է այդ տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնելու Վաշինգտոնի փորձերի ձախողման մասին[22]: Կրեմլի ներկայացուցիչները դրականորեն են վերաբերվել ահաբեկչության դեմ պայքարում միավորվելուն, բայց հրաժարվել են գնահատական տալ Իսլամական կոալիցիային, քանի դեռ հստակ չէ, թե «հատկապես ով է մտել կոալիցիայի մեջ, ինչպիսի ընդհանուր նպատակներ են հռչակվում, ինչ կերպ է վարվելու ծայրահեղականության դեմ հակազդեցությունը»[23]. Եգիպտոսի ալ-Ահզար համալսարանը դրականորեն է արձագանքել Իսմալական կոալիցիայի ստեղծմանը և նրա ստեղծման որոշումը անվանել է «պատմական»[24]: «Իսլամական պետությունը», որի դեմ է ուղղված լինելու նորաստեղծ իսլամական ռազմական դաշնախումբը, ըստ վերջինիս հայտարարության, քննադատել է «խաչակիրների հետ դաշնակցելու» նոր կոալիցիայի ստեղծումը[25]:

Կոալիցիայի համատեղ զորավարժություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պակիստանա-սաուդյան համատեղ զորավարժություն (Ալ-Շիհաբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս կոալիցիայի պաշտոնապես ստեղծումից 1 ամիս ու կես առաջ՝ 2015 թվականի հոկտեմբերի 30-ին, փաստորեն, Պակիստանի Ջհելում վայրում տեղի է ունեցել "Ալ-Շիհաբ" պայմանական անվանումը կրող համատեղ, կարելի է ասել՝ կոալիցիոն, զորավարժություն, որն անցկացրել են Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հատուկ նշանակության ուժերը (սպեցնազ, ռուս.՝ спецназ): Պակիստանի բանակի շտաբի պետը (ԲՇՊ)՝ գեներալ Ռահիլ Շարիֆը (անգլ.՝ Raheel Sharif) վկայել է այդ զորավարժության անցկացման մասին և ասել է, թե "Պակիստանը և Սաուդյան Արաբիան ունեն ուժեղ ու եղբայրական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներով համագործակցության երկար պատմություն:"

Գեներալ Ռահիլ Շարիֆը նա նշել է, թե ցանկացած սպառնալիք Սաուդյան Արաբիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ առաջ կբերի խիստ պատասխան Պակիստանի կողմից։ Նա նաև ասել է, թե "Այս զորավարժությունը ցույց է տալիս մեր երկու պետությունների համատեղ ջանքը՝ ընդդեմ ահաբեկչության և, Աստծո կամոք, մենք կջախջախենք այդ սպառնալիքը՝ իր բոլոր ձևերով ու արտահայտություններով:"

Զորավարժության ժամանակ Պակիստանում էր գտնվում Սաուդյան Արաբիայի պաշտոնական 6-հոգանոց ռազմական պատվիրակությունը՝ սաուդյան զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի հրամանատար, գեներալ Մուֆլե Բին Սալիմ Ալ-Օթայբիի (անգլ.՝ Mufleh Bin Saleem Al-Otaibi) գլխավորությամբ[26]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Saudi Arabia Unveils 34-Country 'Islamic Military Alliance'»։ NBC News։ Վերցված է 2015-12-15 
  2. DeYoung Karen (2015-12-15)։ «Saudi Arabia launches ‘Islamic military alliance’ to combat terrorism»։ The Washington Post (en-US)։ ISSN 0190-8286։ Վերցված է 2015-12-16 
  3. Саудовцы объявили о создании Исламской военной коалиции из 34 стран // Lenta.ru. — 15 декабря 2015.
  4. МИД Саудовской Аравии: исламская военная коалиция не привязана к суннитам или шиитам // ТАСС. — 15 декабря 2015.
  5. Adam Taylor Saudi Arabia’s ‘Islamic military alliance’ against terrorism makes no sense(անգլ.) // The Washington Post. — 17 декабря 2015.
  6. «UAE joins Muslim military alliance to fight terrorism»։ 7DAYS UAE (en-GB)։ https://plus.google.com/+7daysAegoogle։ Վերցված է 2015-12-20 
  7. «Turkey joins Saudi-led Islamic military alliance against terrorism»։ TodaysZaman։ Վերցված է 2015-12-20 
  8. «UAE joins 34-nation anti-terrorist military coalition | The National»։ www.thenational.ae։ Վերցված է 2015-12-20 
  9. 9,0 9,1 9,2 Oliver Miles (դեկտեմբերի 16, 2015)։ «Is Saudi Arabia’s anti-terrorist alliance real?»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015 
  10. 10,0 10,1 10,2 Kayode Sesan (դեկտեմբերի 16, 2015)։ «Turkey Confirms Membership of Sunni ‘Islamic Military Alliance’, Nigeria, Libya Also Members»։ SIGNAL։ Վերցված է դեկտեմբերի 17, 2015 
  11. 11,0 11,1 «'Members' surprised by Saudi anti-terror coalition plan»։ BBC։ 2015-12-16։ Վերցված է 2015-12-17 
  12. Baqir Sajjad Syed (2015-12-16)։ «Pakistan surprised by its inclusion in 34-nation military alliance»։ DAWN։ Վերցված է 2015-12-17 
  13. Editorial (2015-12-18)։ «Pakistan Joins Saudi-Lead Anti-Terror Coalition»։ sputnik։ Վերցված է 2015-12-18 
  14. Baqir Sajjad Syed (2015-12-16)։ «Pakistan confirms participation in Saudi-led anti-terror alliance»։ DAWN։ Վերցված է 2015-12-17 
  15. «Saudi Arabia forms Muslim 'anti-terrorism' coalition»։ www.aljazeera.com։ Վերցված է 2015-12-16 
  16. «Saudis announce Islamic anti-terrorism coalition - BBC News»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2015-12-15 
  17. «Saudi Arabia announces 34-state Islamic military alliance against terrorism»։ Reuters։ 2015-12-15։ Վերցված է 2015-12-15 
  18. AzerNews
  19. JakPost1
  20. На что способна исламская коалиция против терроризма?. — Русская служба Би-би-си, 15 декабря 2015.
  21. Картер: исламская коалиция согласуется с призывами США о борьбе с ДАИШ // РИА Новости. — 15 декабря 2015.
  22. Маккейн: создание "исламской коалиции" свидетельствует о неудаче США. — РИА Новости, 16 декабря 2015.
  23. В Кремле прокомментировали создание Исламской военной коалиции // Lenta.ru. — 15 декабря 2015.
  24. Egypt's Azhar says Saudi decision to form Islamic military alliance 'historic'(անգլ.) // Ahram Online. — 15 декабря 2015.
  25. داعش يهدد السعودية "لتحالفها مع الصليبيين" // RT Arabic. — 20.12.2015.
  26. «Army chief witnesses Saudi-Pak joint training exercise near Jhelum»։ www.dawn.com։ 2015-10-30։ Վերցված է 2015-12-21