Դեյվիդ Բուրլյուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Բուրլյուկ
David Burliuk 1914.jpg
Ծնվել էհուլիսի 9 (21), 1882[1]
ԾննդավայրՍեմիրոտովկա ագարակ, Rabushkinskaya Parish, Լեբեդինսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 15, 1967(1967-01-15)[2] (84 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ և նկարիչ
Լեզուանգլերեն և ռուսերեն[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ, Flag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Ուկրաինա[4]
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան
Ժանրերֆուտուրիզմ
Գրական ուղղություններռուսական ֆուտուրիզմ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
David Burliuk Վիքիպահեստում

Դավիթ Բուրլյուկ (ուկր.՝ Дави́д Дави́дович Бурлю́к, հուլիսի 9 (21), 1882[1], Սեմիրոտովկա ագարակ, Rabushkinskaya Parish, Լեբեդինսկի շրջան, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1967(1967-01-15)[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ռուսական և ամերիկյան բանաստեղծ, ուկրաինական ծագում ունեցող նկարիչ, հրապարակախոս և գրքերի պատկերազարդող: Կապված է ֆուտուրիստական, նեո-պրիմիտիվիստական և ռուսական ֆուտուրիստական շարժումների հետ: Բուրլյուկը հաճախ ներկայացվում է որպես «ռուսական ֆուտուրիզմի հայր»: Վլադիմիր[Ն 1], Նիկոլայ[Ն 2] և Լյուդմիլա Բուրլյուկների[Ն 3] եղբայրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթը ծնվել է 1882 թվականին Սեմիրոտովկա ագարակում՝ Ռիբուշկա (այժմ՝ Լեբեդին) թաղամասում, Սունի մարզում, Ռուսական կայսրության Խարկովի նահանգում (այժմ՝ Ուկրաինա): Ընտանիքը մասամբ ծագել է ուկրաինացի կազակներից, որոնք առաջնային դիրքեր էին զբաղեցնում: Նրա մայրը ազգությամբ բելառուսական ծագում ուներ[5]: Նա ուներ երկու եղբայր և երեք քույր՝ Վլադիմիրը, Նիկոլայը, Լյուդմիլան, Մարիաննան և Նադեժդան։

Մանկության տարիներին խաղալիք թնդանոթի հետ խաղալու ժամանակ հարազատ եղբայրը պատահաբար զրկել է Դավիթին աչքից։ Հետագայում նա ապակյա աչքով էր, որը դարձել էր նրա ոճի մի մասը:

Կրթություն, կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրլյուկը աջից 2-րդը
Բուրլյուկը 1910-ական թվականներին

3 տարի (1895-1898 թվականներին) սովորել է Տամբովի տղամարդկանց վարժարանում[6][7][8]: 1898-1910 թվականներին սովորել է Կազանի և Օդեսայի Գեղարվեստի դպրոցներում, Մունիչի Թագավորական ակադեմիայում։ Տպագիր դեբյուտը 1899 թվականին էր: Գեղանկարչություն է ուսումնասիրել Գերմանիայում, Մյունխենում: Նա իր առինքնող բնավորությամբ ճանաչվել է Անտոն Աժբեի` Մունիչի ակադեմիայի պրոֆեսորի կողմից, որը նրան կոչել է «հիանալի տափաստանային ձի»[9]։

1908 թվականին «Զվենո արթ»-ը Կիևում կազմակերպել է նրա, Վլադիմիր Բարանով Ռոսինի, Ալեքսանդր Բոգոմազովի, իր եղբայր Վլադիմիր Բուրլյուկի և Ալեքսանդրա Էքստերի ցուցահանդեսը: 1909 թվականին Բուրլյուկը նկարել է իր ապագա կնոջը` Մարուսյային, ժայռերի և ծաղիկների ֆոնի վրա (Քրիմիա թերակղզում)։ Դրանից հետո շատ անգամներ է կնոջը պատկերել։ Առանց կասկածի երկու երազ տիրում էր նրա սիրտին ամբողջ կյանքում` կնոջ դեմքը և հայրենիքի պատկերը (նախ Ուկրաինայի, հետո նաև իր որդեգրած երկրի (ԱՄՆ

1910 թվականին Բուրլյուկի և նրա եղբայրների կողմից Խերսոնի հարևանությամբ գտնվող իրենց կալվածքում հիմնադրվել է Հիլլեայի ֆուտուրիստական ​​գրական խմբակը։ Խմբին արագորեն միացել են Վասիլի Կամենսկին և Վելիմիր Խլեբնիկովը, որոնց 1911 թվականին միացել է Վլադիմիր Մայակովսկին[10]), ում հետ 1911-1914 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում:

1912 թվականի դեկտեմբերին Դավիթ Բուրլյուկը դարձել է «Մի ապտակ՝ ի դեմս հանրային ճաշակի» ստեղծագործության համահեղինակը (Հիլլեայի մյուս անդամների հետ), որտեղ խոսվում էր ռուսական ֆուտուրիզմի մասին (ռուս բանաստեղծների և նկարիչների շարժում, որոնք ընդունեցին Ֆիլիպո Մարինետտիի ֆուտուրիստական սկզբունքները):

1913 թվականինին նրան վտարել են ակադեմիայից: Նույն թվականին Բուրլյուկը հիմնեել է ֆուտուրիստ գրողների` Հիլլեայի հրատարակչական ձեռնարկությունը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրան չեն զորակոչել, քանի որ ձախ աչքը չկար։ Ապրել է Մոսկվայում, գրել է բանաստեղծություններ, աշխատել տարբեր թերթերում, նկարեել: 1915 թվականին Դավիթ Բուրլյուկը հրատարակել է «Աջակցություն գարնան մուսաներին» գիրքը` նկարազարդումներով հանդերձ։ Նույն թվի գարնանը հայտնվել է Ուֆայի նահանգում (Սամարո-Զլատոուստովի երկաթուղու Իգլինո կայարան), որտեղ գտնվում էր նրա կնոջ կալվածքը։ Այդ ընթացքում նրա մայրը՝ Լյուդմիլա Իոսիֆի Միխնևիչը, ապրել է Բուզդյակում՝ Ուֆայից 112 կմ հեռավորության վրա: Այստեղ անցկացրած երկու տարվա ընթացքում նա հասցրել է ստեղծել մոտ երկու հարյուր կտավ: Դրանցից 37-ը կազմում են 20-րդ դարասկզբի ռուսական արվեստի հավաքածուի էական և ամենապայծառ մասը, որը ներկայացված է Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարանում: Բուրլյուկի ստեղծագործությունների այս թանգարանային հավաքածուն հանդիսանում է Ռուսաստանում նրա գեղանկարչության ամենաընդգրկուն և որակյալ հավաքածուներից մեկը։ Նա հաճախ է գնացել Ուֆա, այցելել Ուֆայի գեղարվեստական խմբակ, իր շուրջը համախմբել բաշկիրցի երիտասարդ նկարիչներին։ Այստեղ նա ընկերացել է նկարիչ Ալեքսանդր Տյուլկինի հետ:

1915-1917 թվականներին նա բնակվել է Ուրալում, հաճախակի ուղևորություններ է կատարել դեպի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ[11]։

1916 թվականին նրա եղբայրը՝ Վլադիմիր Բուրլյուկը զորակոչվել է զինծառայության, իսկ 1917 թվականին սպանվել է Սալոնիկի ռազմաճակատում: 1918 թվականին Բուրլյուկը հրաշքով խուսափել է Մոսկվայում անարխիստների ջարդերի ու գնդակահարությունների ժամանակ զոհվելուց և կրկին մեկնել է Ուֆա։ 1918-1920 թվականներին նա Վ.Կամենսկու և Վ. Մայակովսկու հետ շրջագայել է Ուրալում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում։ 1919 թվականի հունիսին հասել է Վլադիվոստոկ, ընտանիքը հաստատվել է աշխատանքային բնակավայրում՝ Բուսսեի բլուրի հյուսիս-արևելյան լանջին (Շիլկինսկայա փողոց):

1920 թվականին գաղթել է Ճապոնիա, որտեղ ապրել է երկու տարի՝ ուսումնասիրելով Արևելքի մշակույթը և զբաղվելով գեղանկարչությամբ։ Այստեղ նա նկարել է մոտ 300 նկար ճապոնական մոտիվներով, որոնց վաճառքից ստացված գումարը բավականացրել է Ամերիկա տեղափոխվելու համար։ 1922 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում[11]։

1925 թվականին Բուրլյուկը եղել է Ուկրաինայի Վարպետների հեղափոխական ասոցիացիայի (ARMU) հիմնադիրը Ալեքսանդր Բոգոմազովի, Վասիլի Երմիլովի, Վարդան Միլերի, Ալեքսանդր Խվոստինկովի և Պալմով Վիկտորի հետ։ 1927 թվականին մասնակցել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Ռուսական թանգարանում բացված «Վերջին գեղարվեստական միտումներ» ցուցահանդեսին Կազիմիր Մալևիչի, Ալեքսանդր Շևչենկոյի և Վլադիմիր Տատլինի հետ։

Դավիթ Բուրլյուկը հեղինակ է կենսագրական սքետչների («Իմ նախնիները, քառասուն տարեկան. 1890-1930»):

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնյա լա Տուր. 1963 թվական

1930-ական թվականներին Օնյա լա Տուրը ժամանակակից արվեստի կրքոտ կոլեկցիոներ էր, որը ձեռք է բերել Բուրլյուկի առնվազն հարյուր գործ։

1940 թվականին Բուրլյուկը դիմել է խորհրդային կառավարությանը` հայրենիք այցելելու խնդրանքով: Փոխարենը նա առաջարկել է արխիվային նյութերի զգալի հավաքածու, որոնք վերաբերել են իր ժամանակակցին և ընկերոջը՝ Վլադիմիր Մայակովսկուն. հավաքածուն Բուրլյուկն առաջարկել է նվիրաբեերել Մայակովսկու թանգարանին, ինչպես նաև ավելի քան 100 բնօրինակ կտավներ: Նրա հարցումները մերժվել են: Նրան թույլատրվել է այցելել Խորհրդային Միություն միայն 1956 և 1965 թվականներին:

1945 թվականին կազմակերպվել է ցուցահանդես Նյու Յորքի Irving Place թատրոնում:

1949 թվականին ամուսինները ճանապարհորդություն են կատարել Ֆրանսիայի հարավում՝ Վան Գոգի հետքերով։ 1962 թվականին ուղևորվել են Ավստրալիա, որտեղ նա ցուցահանդես է ունեցել Բրիսբենի Moreton պատկերասրահներում: Դա նրա ավստրալական միակ ցուցահանդեսն էր: Այդտեղ մնալու ընթացքում Բուրլյուկն արել է մի քանի էսքիզներ և աշխատանքներ ավստրալական տեսարաններով: Եղել են Իտալիայում, այցելել Պրահա, որտեղ ապրում էր քույրը: 1937-1966 թվականներին Բուրլյուկն ու կինը՝ Մարուսյան (1894-1967), լույս են ընծայել Color & Rhyme («Գույն և հանգ») ամսագիրը, մասամբ անգլերեն, մասամբ ռուսերեն, 4-ից մինչև 100 էջ ծավալով, իր գեղանկարչական աշխատանքներով, բանաստեղծություններով, գրախոսություններով, ֆուտուրիստական ստեղծագործությունների վերարտադրություններով և այլն:

Դավիթ Բուրլյուկը ապրել է Լոնգ Այլենդի Հեմփթոն-Բեյսում մոտ 20 տարի մինչև մահը՝ 1967 թվականի հունվարի 15-ը: Նրա մարմինը դիակիզվել է ըստ կտակի և քամուն է տրվել հարազատների կողմից Ատլանտյան ջրերի վրա լաստանավի նավակողից: Նրա տունը և ստուդիան դեռ կան:Ժառանգները մինչ օրս ապրում են ԱՄՆ-ում և Կանադայում։

Ելենա Շվարցը նրա մահվան մասին լուրին արձագանքել է բանաստեղծությամբ.

О русский Полифем! Гармонии стрекало Твой выжгло глаз, Музыка сладкая глаза нам разъедала, Как мыло, и твой мык не слышен был для нас.

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարագրության մեջ Բուրլյուկը, անշուշտ, կարոտ էր զգում հայրենիքի հանդեպ («morbus rossica»)[12], ձգտում էր շփվել Ռուսաստանի հետ, այդ պատճառով հաճույքով արձագանքեց տամբովյան երիտասարդ գավառագետ և կոլեկցիոներ Ն. Ա. Նիկիֆորովի նամակին, որը «բախտին ապավինելով՝ լուր ուղարկեց Բուրլյուկին Ամերիկա, նա արձագանքեց, սկսվեց նամակագրություն, որը հետո վերաճեց բարեկամության հեռավորության վրա»[13]: Այդ նամակագրությունը շարունակվել է երկար տարիներ։ ԽՍՀՄ ժամանումներից մեկի ժամանակ տեղի է ունեցել նրանց հանդիպումը Մոսկվայում։ Երկու անգամ էլ Բուրլյուկին ակնհայտորեն չի հաջողվել այցելել Տամբով արգելքների պատճառով, թեև հայտնի է, որ նա խնդրել է այդ մասին և երկրորդ ուղևորության ժամանակ գրեթե թույլտվություն է ստացել: Այս հանդիպման ընթացքում Նիկիֆորովին են հանձնվել զգալի քանակությամբ աշխատանքներ: Բացի այդ, Բուրլյուկը պարբերաբար Նիկիֆորովին Տամբով էր ուղարկում իր ստեղծագործությունների բնօրինակները, ամսագրեր:

Ներկայումս Նիկիֆորովի և Բուրլյուկի ծանոթության հանգամանքներն ու փոխհարաբերությունները մինչեւ վերջ հստակ չեն, գոյություն ունեն նրանց կապի մասին տարբեր վարկածներ. երկու մտերիմ մարդկանց բարեկամություն (Բուրլյուկը նրա մեջ տեսել է այն մարդուն, որը ունակ է ապագա սերունդների համար պահպանել իր և հեռացած Ռուսաստանի մասին հիշողությունը), Բուրլյուկի կողմից Նիկիֆորովի պաշտոնական որդեգրումը՝ ստեղծագործական ժառանգությունը փոխանցելու նպատակով, Նիկիֆորովի ծնունդը Բուրլյուկի արտամուսնական կապից (կան տեղեկություններ, որ այս տարբերակը տարածվում էր Նիկիֆորովի կողմից[14]), Նիկիֆորովի իսկական որդեգրումը (կոլեկցիոներ Ս. ն. Դենիսովը պնդում է, որ տեսել է որդեգրման մասին փաստաթուղթ), Նիկիֆորովի անբարեխիղճ վարքագիծը՝ օգուտ քաղելու նպատակով (նրա կողմից թերթերում եղած անհավանական պատմությունների շարադրանքով սադրանքների մասին հաղորդել է[15] բանաստեղծ-ֆուտուրիստ Սերգեյ Բիրյուկովը):

Հետագայում Բուրլյուկի հիմնադրամը փոխանցվել է Տամբովի մեկ այլ կոլեկցիոներ Ս. ն. Դենիսովին (մի մասը իր կյանքի օրոք Նիկիֆորովի կողմից, մյուս մասը՝ նրա մահից հետո): Ս. ն. Դենիսովի մասնավոր հավաքածուում, այդ թվում Նիկիֆորովի հավաքածուից հավաքված, պահվում են Տամբովի հասցեատերերին ուղղված մոտ 3000 նամակներ, ինչպես նաև Բուրլյուկի գրքերն ու նկարները: Այս հավաքածուի հիման վրա 2005 թվականին Տամբովի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Դավիթ Բուրլյուկ: Նկարչություն, գրաֆիկա» ցուցահանդեսը, իսկ 2011 թվականին Դենիսովի սեփական միջոցներով հրատարակվեց Բուրլյուկի նամակների ընդարձակ ժողովածու։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական պոեզիայում Բուրլյուկը համարվում է ռահվիրա: 1990 թվականին ֆուտուրիստական պոեզիայի ռուսական ակադեմիան սահմանել է Դավիթ Բուրլյուկի անվան ամենամյա մրցանակ՝ փորձարարական պոեզիայի համար[16]:

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուրլյուկը հայտնվում է Վլադիմիր Մայակովսկու «Շալվարով ամպը» (1915) պոեմ-խորհրդանիշի երրորդ մասում։
  • Բուրլյուկի կտավը (ամենայն հավանականությամբ՝ երևակայական) հայտնվում է Čapaev վեպում: Նկարն արված է որպես սև մակագրություն Աստված բառի տրաֆարետի միջոցով:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Բուրլյուկի աշխատանքներից

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռուս նկարիչ, ռուսական ֆուտուրիզմի հիմնադիրներից մեկը
  2. Ռուս բանաստեղծ և արձակագիր
  3. Ռուս գեղանկարիչ, գրաֆիկ, գրականագետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119298023 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 David Davidovich Burliuk
  3. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. https://www.moma.org/artists/877
  5. Pg. 77, Nabokov and his fiction: new perspectives By Julian W. Connolly
  6. «ТГТУ - Университет - Общая информация - Памятники истории и культуры»։ www.tstu.ru։ Վերցված է 2020-07-07 
  7. «Как Давид Бурлюк стал первым учеником тамбовской гимназии»։ marina-klimkova.livejournal.com (անգլերեն)։ Վերցված է 2020-07-07 
  8. Желтова Н.ю «Гениальный давид Бурлюк»: к вопросу о тамбовских культурных связях // Филологическая регионалистика. — 2013. — В. 2 (10). — ISSN 2074-7292.
  9. 'About David Burliuk' — biography from the Futurism and After: David Burliuk, 1882–1967 exhibition
  10. Victor Terras, Handbook of Russian Literature (Yale University Press, 1990), s.v. "Hylaea", p. 197.
  11. 11,0 11,1 Stephanie Barron and Maurice Tuchman, The Avant-Garde in Russia, 1910-1939: New Perspectives. Los Angeles, CA: Los Angeles County Museum of Art, 1980; pg. 128.
  12. Желтова Н.ю «Гениальный давид Бурлюк»: к вопросу о тамбовских культурных связях // Филологическая регионалистика. — 2013. — В. 2 (10). — ISSN 2074-7292.
  13. Комсомольская правда | Сайт «Комсомольской правды» (2005-03-03)։ «Коллекционер Сергей ДЕНИСОВ: Тамбову не нужен знаменитый друг Маяковского!»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-07 
  14. Леонард Гендлин Плач по России (Д. Д. Бурлюк) // Перебирая старые блокноты.
  15. Никифоров-Бурлюк, Николай Алексеевич(ռուս.) // Википедия. — 2018-10-27.
  16. David Burliuk Prize Homepage
  17. Сайт премии
  18. Открытие мемориальной доски Давиду Бурлюку

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]