Ելենա Շվարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Շվարց
ռուս.՝ Елена Андреевна Шварц
Ծնվել էմայիսի 17, 1948(1948-05-17)[1][2]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 11, 2010(2010-03-11)[2] (61 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Գրական անունЛавиния Ворон և Арно Царт и др.
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Պարգևներ
 Elena Schwarz Վիքիպահեստում

Ելենա Շվարց (ռուս.՝ Елена Андреевна Шварц, մայիսի 17, 1948(1948-05-17)[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2010(2010-03-11)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանիչ։ 1970-1980-ական թվականների լենինգրադյան ոչ պաշտոնական մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թվականին Լենինգրադում։ Մայրը՝ Դինա Շվարցը, գրական գործիչ էր, ղեկավարել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի գրական բաժինը։ Հայրը՝ Անդրեյ Ջեջուլան (1913-1971), Կիևի համալսարանում պատմության պրոֆեսոր էր։ Ելենա Շվարցի խոսքերով՝ ինքը հորը երբեք չի տեսել։ Պապը՝ Մորիս Շվարցը, ղեկավարել է Մյունցենբերգի անվան կարի ֆաբրիկան, գնդակահարվել է 1937 թվականի մայիսին «կարի արտադրությունը տապալելու համար»։ Տատը նույնպես եղել է բռնադատված։

Որոշ հայտնի գործեր գրել է դեռևս դեռահասության տարիքում՝ «Бурлюк», «О море милое, тебя пересолили!»: Որոշ ժամանակ սովորել է Լենինգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1971 հեռակա կերպով ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոմատոգրաֆիայի ինստիտուտի թատերագիտական բաժինը։

Պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել, դրամ է վաստակել լենինգրադյան թատրոնների համար պիեսներ թարգմանելով։ Մինչև վերակառուցումը ԽՍՀՄ-ում տպագրվել է միայն ինքնահրատով (սամիզդատ)։ Ելենա Շվարցի մոտիկ շրջապատում էին Վիկտոր Կրիվուլինը, Դմիտրի Բոբիշևը, Սերգեյ Ստրատանովսկին, Յուրի Կուբլանովսկին, Միխայիլ Շվարցմանը։

2001-2002 թվականների ձմռանը Բրոդսկու ֆոնդը հրավիրում է ապրել Մեդիչիի վիլլայում։

Մահացել է 2010 թվականի մարտի 11-ին։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել մարտի 14-ին Սանկտ-Պետերբուրգի Ս. Երրորդության տաճարում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Բելիի մրցանակ (1979)։
  • Հյուսիսային Պալմիրա (1999)։
  • «Զվեզդա» ամսագրի մրցանակ (2000)։
  • «Տրիումֆ» մրցանակ (2003)։
  • «Զնամյա» ամսագրի մրցանակ (2006)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Շվարց» հոդվածին։