Աննա Գլազովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Գլազովա
Ծնվել էնոյեմբերի 29, 1973(1973-11-29) (47 տարեկան)
ԾննդավայրԴուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ և Բեռլինի տեխնիկական համալսարան
ԱշխատավայրԿոռնելի համալսարան, Ջոնս Հոփքինսի համալսարան և Ռատգերսի համալսարան
ՊարգևներԱնդրեյ Բելիի մրցանակ

Աննա Սարկիսովնա Գլազովա (ռուս.՝ Анна Саркисовна Глазова, նոյեմբերի 29, 1973(1973-11-29), Դուբնա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ։  

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Գլազովան ծնվել է 1973 թվականին, Դուբնայում, ինժեների և միջուկային ֆիզիկոսի ընտանիքում։ Սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում, ապա՝ Բեռլինի տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանսթոն, ԱՄՆ) պաշտպանել է «Counter-Quotation: The Defiance of Poetic Tradition in Paul Celan and Osip Mandelstam» դիսերտացիան։ Դասավանդել է Քոռնելի համալսարանում, Ջոնս Հոփքինսի համալսարանում, Ռատգերսի համալսարանում։ Զբաղվում է համեմատական գրականագիտական ուսումնասիրություններով[1]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա թարգմանել է Ֆրանց Կաֆկայի, Ռոբերտ Վալզերի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ունիկա Ցյուրնի, Պաուլ Ցելանի, Էրնստ Յանդլի, Ֆրիդերիկա Մայրեկերի, Էլֆրիդե Ելինեկի և մյուսների  պոեզիան և արձակը։ Օսիպ Մանդելշտամի, Պաուլ Ցելանի բանաստեղծությունների մասին աշխատությունների, գերմանացի և ռուս ժամանակակից բանաստեղծների մասին հոդվածների հեղինակ է։

Բանաստեղծական գրքեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пусть и вода. — М.: ОГИ, 2003. — 108 с. — (Поэтическая серия клуба «Проект О.Г.И.»). Шорт-лист |премии Андрея Белого.
  • Петля. Невполовину. — М.: Новое литературное обозрение, 2008. — 152 с. — (Поэзия русской диаспоры). Шорт-лист премии Андрея Белого.
  • Для землеройки / Послесл. Евгения Валерьевна Сусловой. — М.: Новое литературное обозрение, 2013. — 144 с. — (Новая поэзия). Премия Андрея Белого.
  • Опыт сна. — New York: Ailuros Publishing, 2014. — 100 с.
  • Земля лежит на земле: Стихи. — СПб.: MRP; Скифия-принт, 2017. — 98 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]