Jump to content

Ռի Նիկոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռի Նիկոնովա
Ծնվել էհունիսի 25, 1942(1942-06-25)
ԾննդավայրԵյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 10, 2014(2014-03-10)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրՔիլ, Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, գրող և վիզուալ արտիստ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Պարգևներ
ԱմուսինՍերգեյ Սիգեյ

Ռի Նիկոնովա (ռուս.՝ Ры Ни́конова, իսկական անուն-ազգանունը՝ Աննա Տարշիս, ռուս.՝ Анна Александровна Таршис, հունիսի 25, 1942(1942-06-25), Եյսկ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 10, 2014(2014-03-10)[1], Քիլ, Գերմանիա), ռուս բանաստեղծուհի, արձակագիր, նկարչուհի, արվեստի տեսաբան։ Զբաղվել է տեսողական, ձայնային պոեզիայով և մեյլ-արտով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի հունիսի 25-ին Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Ավարտել է Սվերդլովսկի Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի դասարանը։ 1965-1967 թվականներին սովորել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի ինստիտուտում։ Մասնակցել է «Ուկտուսի դպրոց», «Տրանսֆուրիստներ» գրական-գեղարվեստական խմբավորումների գործունեությանը։

Հեղինակ է բանաստեղծական մի քանի տասնյակ ժողովածուների, մի շարք վեպերի, պիեսների, տեսական աշխատությունների («Գրականությունը և վակուումը», «Գրականությունը և մաթեմատիկան» և այլն)։ Զբաղվել է տեսողական և ձայնային պոեզիայով, «վակուումային» արվեստով, մեյլ-արտով։ Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիր է (Սերգեյ Սիգեյի հետ, 1998, «Հատուկ ծառայության համար» անվանակարգ)[2]։

1998 թվականից ապրել է Գերմանիայի Քիլ քաղաքում, որտեղ էլ վաճանվել է 2014 թվականին[3].

Նրա ստեղծագործությունները Հրանտ Ալեքսանյանի թարգմանությամբ հայերեն տպագրվել են Ստեփանակերտում 2016 թվականին լույս տեսած «Ռուս մինիմալիստներ» անթոլոգիայում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #123253284 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ռուս մինիմալիստներ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2016, էջ 224։
  3. Собств. корр. Умерла поэт Ры Никонова // lenta.ru. — 2014. — 11 марта. (ռուս.)