Նատալյա Ազարովա
Նատալյա Ազարովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, բանասեր, գրող և թարգմանչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (2010) |
Աշխատավայր | Մոսկվայի պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Նատալյա Միխայլովնա Ազարովա (ռուս.՝ Ната́лия Миха́йловна Аза́рова, սեպտեմբերի 23, 1956, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի և բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյա Ազարովան ծնվել է 1956 թվականին, Մոսկվայում, ինժեներ, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Միխայիլ Դմիտրիևիչ Լեմբերգի ընտանիքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Բանասիրական գիտությունների դոկտոր է (դիսերտացիան` «XX-XXI դարերի բանաստեղծական և փիլիսոփայական տեքստերի մերձեցում», 2010)։ Դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի (ՄՄՊՀ) ռուսաց լեզվի ամբիոնում, ներկայումս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է։ 2007 թվականին կազմակերպել է «Փիլիսոփայության լեզուն» միջառարկայական գիտական սեմինար, որին մասնակցել են բանասերներ և փիլիսոփաներ։ Ազարովան Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների ինստիտուտի «Բանաստեղծական լեզվի հիմնախնդիրները» սեմինարի կազմկոմիտեի անդամ է[2]։ 2012 թվականից ղեկավարում է ինստիտուտում ստեղծված Համաշխարհային պոեզիայի ուսումնասիրության կենտրոնը։ «Փիլիսոփայության լեզուն և պոեզիայի լեզուն` շարժում ընդառաջ» և «Ռուսական փիլիսոփայական տեքստերի լեզվի տիպաբանական ուրվագիծը» մենագրությունների հեղինակն է (երկուսն էլ` 2010 թվական), որոնք ընդգրկվել են Անդրեյ Բելիի մրցանակի «Հումանիտար հետազոտություններ» անվանակարգում։ Բարձրագույն դպրոցի համար նախատեսված «Տեքստ» և «Պոեզիա» ուսումնական դասագրքերի հեղինակն է (2016, համահեղինակ` Կիրիլ Կորչագին, Դմիտրի Կուզմին, Վլադիմիր Պլունգյան և այլք), որոնք երկիմաստ են ընկալվել փորձագետների կողմից (տե՛ս` Գրականության հարցեր ամսագիր, 2016 թվականի թիվ 2 հատուկ թողարկումը, մասնավորապես՝ Ի. Շայտանովի ակնարկը[3], ինչպես նաև Ա. Տավրովի, Ի. Կարաուլովի, Վ. Կոզլովի և այլոց ակնարկները «Գրականություն» ամսագրում[4]) և միաժամանակ ճանաչվել է որպես տարվա լավագույն կրթական հրատարակություն Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում[5]։
Յուրօրինակ բանաստեղծություններով հանդես է եկել 2004 թվականից, նույն թվականին լույս է տեսել Ազարովայի բանաստեղծությունների առաջին՝ «Մարմնային-անտառային» գիրքը։ Ազարովան բանաստեղծություններ է տպագրել «Новый мир», «Воздух», «Волга» և այլ ամսագրերում։ Հեղինակային հավաքածուների մեծ մասը ստեղծվել են նկարիչ Ալեքսեյ Լազարևի հետ համատեղ։ 2011 թվականին լույս է տեսել Ազարովայի բանաստեղծությունների ընտրանին «Հավասարության մենակատարը» գիրքը (Մոսկվա, «Նոր գրական հանդես»), որն ընդգրկվել է նաև Անդրեյ Բելիի մրցանակի կարճ ցուցակում։
2012 թվականին Ազարովան նախապատրաստել և հրատարակել է Դու-Ֆուի նոր թարգմանությունների գիրքը (բանաստեղծի 1300-ամյակի առթիվ)` թարգմանված չինական բնօրինակից, որն արտացոլում է նոր, ավելի խիստ մեթոդ և ավելի մոտ է այսօրվա բանաստեղծական լեզվին և չինական բանաստեղծական դասականների թարգմանության սկզբունքին։ Գիրքը համալրվել է Դու-Ֆուի պատվին մատուցված փոքրիկ հարգանքի տուրքով` ժամանակակից ռուս բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանություններով (Մարիա Գալինա, Իրինա Երմակովա, Նիկոլայ Զվյագինցև և այլն)[6]։ 2015 թվականին Ազարովան հրատարակել է Ֆեռնանդո Պեսոայի «Ծովային ներբող»-ի իր թարգմանությունը, որի համար արժանացել է Անդրեյ Բելիի մրցանակի։ Նաև թարգմանում է նորագույն պոեզիայի ստեղծագործություններ չինարենից և իսպաներենից։ Ազարովան նաև հանդես է եկել որպես Գենադի Այգիի և Աննա Ալչուկի բանաստեղծությունների հրատարակիչ։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազարովայի պոեզիայի վերաբերյալ Ալեքսանդր Ուլանովը նշում է.
![]() |
Նատալյա Ազարովայի բանաստեղծությունները ստեղծվել են ինքնաբերական ամուր հիմքի վրա։ Նա ուսումնասիրում է ժամանակակից պոեզիայի և ժամանակակից փիլիսոփայության լեզուն։ Իսկ բանաստեղծությունների գրքի բաժիններից մեկը կոչվում է «Տրակտատներ»։ Ըստ ամենայնի, այդպիսին պետք է լինի ժամանակակից բանաստեղծը՝ միաժամանակ հետազոտող, փիլիսոփա և թարգմանիչ[7]։ | ![]() |
Կիրիլ Կորչագինը նշում է, որ Ազարովան «լավ է զգում սովորական մետաֆիզիկայի ամենօրյա վտանգը» և ընդգծում է նրա պոետիկայի մի շարք այլ կարևոր՝ տարածական, առօրյա, բնապատկերային ասպեկտները։
![]() |
Ազարովայի բանաստեղծական աշխարհում տեղի է ունենում տարածության կապի շարունակական վերականգնում, ապահովելով դրա ամենահեռավոր կետերի միջև կապը[8]։ | ![]() |
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսական ֆուտուրիզմի հոր՝ Դավիդ Բուրլյուկի անվան Միջազգային մրցանակ[9],
- Անդրեյ Բելիի մրցանակ (Ֆերնանդո Պեսոայի «Ծովային ներբող»-ի պորտուգալերենից թարգմանության համար)[10][11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bibliothèque nationale de France Record #165486279 // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ «Наталия Михайловна Азарова» (ռուսերեն)։ Институт языкознания РАН։ Վերցված է 2019-09-22
- ↑ И. Шайтанов.։ ««Учебник нового поколения»?»։ // Вопросы литературы, 2016, № 2 (ռուսերեն)։ Վերցված է 2020-10-16
- ↑ А. Тавров, И. Шайтанов, И. Караулов, В. Козлов, Ю. Подлубнова, Е. Абдуллаев, А. Пермяков, В. Березин, Е. Ермолин, Е. Никитин, О.Балла-Гертман։ ««Поэзия»: учебник или манифест?»։ Лиterraтура
- ↑ Названы лауреаты премии «Книга года» // «Российская газета», 7.09.2016.
- ↑ М. Власова. Каждому иероглифу — своё слово // «ExLibris НГ», 28 июня 2012 г.
- ↑ А. Уланов. Отличник и цветочница // «Знамя», 2012, № 7.
- ↑ К. Корчагин. Вовне и вовнутрь // Openspace.ru, 21.11.2011.
- ↑ «Международная отметина имени отца русского футуризма Давида Бурлюка»։ Новая карта русской литературы։ Վերցված է 2016-04-03
- ↑ Премия Андрея Белого: Наталия Азарова Archived 2016-04-18 at the Wayback Machine.
- ↑ «Наталия Азарова»։ Новая карта русской литературы
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Персональный сайт
- Страница на сайте Института языкознания РАН
- Азарова, Наталия Михайловна в «Читальном зале»
- Азарова Наталия Михайловна на сайте Vavilon.ru
- «Наталия Азарова»։ Академия Зауми։ Վերցված է 2016-03-13
|
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս բանասերներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անդրեյ Բելիի անվան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս լեզվաբաններ
- Կին լեզվաբաններ
- Ռուս գրողներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով