Աննա Ալչուկ
Jump to navigation
Jump to search
Աննա Ալչուկ | |
---|---|
Ծննդյան անուն | А́нна Алекса́ндровна Михальчу́к |
Ծնվել է | մայիսի 28, 1955[1] |
Ծննդավայր | Սախալինի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 21, 2008[2] (52 տարեկանում) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծ, հեղինակ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն |
![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Գրական ուղղություններ | պոստմոդեռնիզմ |
Անդամակցություն | ՊԵՆ ակումբ |
Պարգևներ | David Burliuk International Mark |
Ամուսին | Mikhail Ryklin |
Աննա Ալչուկ (ռուս.՝ А́нна Альчу́к, մայիսի 28, 1955[1], Սախալինի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 2008[2], Բեռլին, Գերմանիա), ռուս բանաստեղծուհի, նկարչուհի, լուսանկարչուհի:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Մոսկվայի պետական համալսարանում: Գլեբ Ցվելի հետ թողարկել է ինքնահրատ ամսագրեր («Парадигма», «МДП»): 1980-ականների վերջին հարել է մոսկովյան կոնցեպտուալիստներին և մասնակցել նրանց առաջին ցուցահանդեսներին: 1994 թվականին կազմակերպել է սեփական «բանաստեղծական համույթը», որի ներկայացումներում համակցվել են պոեզիայի և երաժշտության տարրերը: Ճանաչված վարպետ էր տեսողական պոեզիայի և պերֆորմանսի ասպարեզներում: Համակարգել է «Կանայք և նորարարությունը Ռուսաստանում» վեբ-կայքը: Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են արտերկրում[3]:
Աննա Ալչուկը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տասներկու ռիթմական դադար; Բեռլինյան կայարան; պատուհանի տակ անձրև է; «այստեղ լիճ է եռացող գույների...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 7-13: Թարգմ.՝ Ավագ Եփրեմյան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #134185676 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Anna Alchuk — 2008.
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 6:
|